13.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Բակո Սահակյա­նը քառա­սունչորսօրյա պատե­րազմին նախորդած երկու տարի­նե­րին առանց որեւէ խնդիր ունե­նա­լու աշխա­տել է Հայաստա­նի նոր իշխա­նություննե­րի, մասնա­վո­րա­պես՝ Նիկոլ Փաշինյա­նի հետ:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 100

2023թ. սեպտեմբե­րի 1‑ին Ստե­փա­նա­կերտում ի՞նչ հանգա­մանքնե­րում եւ հաշվարկով է կայացվել Սամվել Շահրա­մանյա­նին պետա­կան նախա­րար նշա­նա­կե­լու եւ նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրե­լու որո­շումը: Սամվել Շահրա­մանյա­նի մասին բաց աղբյուրնե­րը հայտնում են, որ 1999թ.ին ավարտել է Արցա­խի պետա­կան համալսա­րա­նը եւ ծառա­յության անցել ԼՂՀ ԱԱԾ-ում: Այնուհե­տեւ նա պատասխա­նա­տու պաշտոններ է զբա­ղեցրել Հարկա­յին պետա­կան ծառա­յությունում եւ արդա­րա­դա­տության նախա­րա­րությունում, ապա կրկին՝ ԱԱԾ-ում, որտեղ հասել է վարչության պետի, տնօ­րե­նի տեղա­կա­լի պաշտո­նին:

Հայաստա­նում 2018թ. իշխա­նա­փո­խությունից հետո մի քանի տասնյակ երի­տա­սարդներ իշխա­նություննե­րին ներկա­յացրել են ԱԱԾ տնօ­րե­նի եւ Ոստի­կա­նության պետի պաշտո­նանկության պահանջ: Բողո­քի ակցիա­ներ են կազմա­կերպվել Ազա­տա­մարտիկնե­րի պողո­տա­յում եւ նախա­գա­հի նստա­վայրի մոտ: Այդ օրե­րին նախա­գահ Բակո Սահակյա­նի շուրջ համախմբվե­լու եւ ներքա­ղա­քա­կան սրա­ցումներ թույլ չտա­լու հորդոր է հնչեցրել Հայաստա­նի առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը, իսկ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ «հեղա­փո­խությունը չպետք է հասնի Արցախ»:

Շատ կարեւոր է արձա­նագրել, որ փողո­ցա­յին ակցիա­յի կազմա­կերպիչնե­րի հետ այդ օրե­րին իշխա­նություննե­րի անունից մի քանի հանդի­պում պետա­կան նախա­րար Արա­յիկ Հարությունյանն է ունե­ցել: Նա, սակայն, մայի­սի վերջին հայտա­րա­րել է հրա­ժա­րա­կան տալու մտադրության մասին եւ հունի­սի մեկին կայացրել վերջնա­կան որո­շում: 

Բողո­քի ակցիա­նե­րի ճնշման տակ նախա­գահ Բակո Սահակյա­նը զբա­ղեցրած պաշտո­նից հեռացրել է ԱԱԾ տնօ­րեն Արշա­վիր Ղարամյա­նին: Նրա փոխա­րեն ԱԱԾ տնօ­րեն է նշա­նակվել Սամվել Շահրա­մանյա­նը:

2020թ. նախա­գա­հա­կան ընտրություննե­րից հետո Սամվել Շահրա­մանյա­նը ազատվել է ԱԱԾ տնօ­րե­նի պաշտո­նից: Որքան էլ արտա­ռոց չհնչի, նույն օրը նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի մեկ այլ հրա­մա­նագրով նրան շնորհվել է գենե­րալ-մայո­րի կոչում: Շահրա­մանյա­նին Արցա­խի ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րության կազմում պահե­լու համար իշխա­նությունը «հորի­նել է» նոր՝ ռազմա-հայրե­նա­սի­րա­կան դաստիա­րա­կության, սպորտի, երի­տա­սարդության հարցե­րի եւ զբո­սաշրջության նախա­րա­րություն եւ նրան նշա­նա­կել այդ գերա­տեսչության ղեկա­վար: Նախա­րա­րության նստա­վայր, ընդսմին, հաստատվել է Շուշին:

Բարդ է, իհարկե, միանշա­նա­կո­րեն պնդել, որ նախա­գա­հի պաշտո­նից Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նից հետո Սամվել Շահրա­մանյա­նը իրա­վա­հա­ջորդ է «ընտրվել», քանի որ ուներ հատուկ ծառա­յություննե­րում երկա­րամյա գործունեության փորձ: Մյուս կողմից, սակայն, արտա­ռոց է, թե ինչու՞ այդ ծանր պատասխա­նատվությունը չի դրվել նախկին նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նի կամ Բակո Սահակյա­նի վրա: Մանա­վանդ որ վերջինս քառա­սունչորսօրյա պատե­րազմին նախորդած երկու տարի­նե­րին առանց որեւէ խնդիր ունե­նա­լու աշխա­տել է Հայաստա­նի նոր իշխա­նություննե­րի, մասնա­վո­րա­պես՝ Նիկոլ Փաշինյա­նի հետ:

Վահրամ Աթա­նեսյան

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ