15.3 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Այդ շրջա­նում հայաստանյան որոշ քաղա­քա­կան շրջա­նակներ եւ լրատվա­մի­ջոցներ Ռուսաստան Սամվել Բաբա­յա­նի եւ Մասիս Մայիլյա­նի մուտքի արգելքը բացատրել են վերջիննե­րիս «նիկո­լա­կան լինե­լու» հանգա­մանքով: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 102

2023թ. սեպտեմբե­րի 8‑ին, խորհրդա­րա­նում նոր նախա­գա­հի ընտրության նախօ­րեին, Արցա­խի Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Դավիթ Իշխանյա­նը, որ Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նից հետո կատա­րում էր նախա­գա­հի պարտա­կա­նություննե­րը, հանդես է եկել հայտա­րա­րությամբ եւ իրա­զե­կել, որ Ստե­փա­նա­կերտում «որոշ ուժեր փորձում են պառակտել արցա­խա­հա­յությա­նը»: Իշխանյա­նը վերագրել է, որ նրանք «այդպի­սով սպա­սարկում են Ադրբե­ջա­նի շահե­րը»: Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տարն իր խոսքն ավարտել է կոշտ նախազգուշա­ցումով», որ այդ ուժե­րի սադրանքը կանխե­լու համար կկի­րառվեն օրենքով սահմանված միջո­ցա­ռումներ: 

Իշխանյա­նը չի մանրա­մասնել, թե ում եւ ինչ «պառակտիչ քայլեր» նկա­տի ունի: Դեպքե­րի ակա­նա­տեսնե­րի վկա­յությամբ, Արցա­խի նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նը եւ Բակո Սահակյա­նը, նախկին պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նը, Ազգա­յին ժողո­վի նախկին նախա­գահ Աշոտ Ղուլյա­նը, ինչպես նաեւ ՊԲ եւ ԱԱԾ մի քանի նախկին բարձրաստի­ճան սպա­ներ «մտա­վա­խություն են ունե­ցել, որ Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը կդի­մի ուժի եւ կտա­պա­լի նախա­գա­հի պաշտո­նում Սամվել Շահրա­մանյա­նի ընտրությունը»: 

Արա­յիկ Հարությունյա­նի մերձա­վոր շրջա­պա­տի մի քանի աղբյուրներ հետա­գա­յում տարբեր առթի­նե­րով վկա­յել են, որ երբ նրան դիմել են իշխա­նությունը Սամվել Բաբա­յա­նին փոխանցե­լու առա­ջարկությամբ, լսել են «չեմ կարող» պատասխա­նը: Այդ մարդիկ ենթադրում են, որ Արա­յիկ Հարությունյա­նը «գտնվել է Արկա­դի Ղուկասյա­նի, Բակո Սահամյա­նի եւ Ռուբեն Վարդանյա­նի ճնշման տակ, որպեսզի Սամվել Բաբա­յա­նը ոչ միայն բարձրա­գույն իշխա­նություն, այլեւ ռազմա­քա­ղա­քա­կան կարեւո­րության որո­շումնե­րի ընդունման վրա որեւէ ազդե­ցություն չունե­նա»: Ո՞րն էր Բաբա­յա­նի նկատմամբ անհանդուրժո­ղա­կա­նության պատճա­ռը: 

Հայտնի է, որ 2020թ. նախա­գա­հա­կան ընտրություննե­րի փուլում Սամվել Բաբա­յա­նը Ռուսաստա­նի միգրա­ցիոն ծառա­յության կողմից ճանաչվել է «անցանկա­լի» եւ ՌԴ տարածք նրա մուտքը հինգ տարով արգելվել է: Համանման որո­շում է կայացվել նաեւ նախա­գա­հի թեկնա­ծու Մասիս Մայիլյա­նի նկատմամբ: Այդ շրջա­նում հայաստանյան որոշ քաղա­քա­կան շրջա­նակներ եւ լրատվա­մի­ջոցներ Ռուսաստան Սամվել Բաբա­յա­նի եւ Մասիս Մայիլյա­նի մուտքի արգելքը բացատրել են վերջիննե­րիս «նիկո­լա­կան լինե­լու» հանգա­մանքով: 

Նախա­գա­հա­կան ընտրություննե­րից հետո Մասիս Մայիլյա­նը պահպա­նել է արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նը, իսկ Սամվել Բաբա­յա­նը՝ նշա­նակվել Անվտանգության խորհրդի քարտուղար: Ընդ որում, ԼՂՀ պետա­կան գոյության պատմության մեջ առա­ջին անգամ Անվտանգությունը փաստա­ցի ստա­ցել է կառա­վարման մարմնի կարգա­վի­ճակ՝ ունե­նա­լով առանձին նստա­վայր, աշխա­տա­կազմ եւ ինքնուրույն ֆինանսա­վո­րում: Մինչ այդ Անվտանգության խորհուրդը գործունեություն է ծավա­լել նախա­գա­հի աշխա­տա­կազմում: Ընդ որում, թե Արկա­դի Ղուկասյա­նի, թե Բակո Սահամյա­նի պաշտո­նա­վարման շրջա­նում նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րը հիմնա­կա­նում համա­տե­ղել է նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նը: 2020թ. մայի­սի դրությամբ, երբ Մայիլյա­նը նշա­նակվել է արտա­քին գործե­րի նախա­րար, իսկ Բաբա­յա­նը՝ ԱԽ քարտուղար, Ստե­փա­նա­կերտում հազիվ թե հակա­ռուսա­կան այնպի­սի տրա­մադրություններ իշխեին, որպեսզի Արա­յիկ Հարությունյա­նը ՌԴ մուտքի իրա­վունք չունե­ցող երկու անձանց նշա­նա­կեր շատ պատասխա­նա­տու պաշտոննե­րում: Մանա­վանդ որ չճա­նաչված Արցա­խի համար Մոսկվան ավանդա­բար հանդի­սա­ցել է ոչ հչա­պա­րա­կա­յին խորհրդատվություննե­րի աղբյուր: 2023թ. հուլի­սի վերջին-օգոստո­սի սկզբին Սամվել Բաբա­յա­նը հանդես է եկել Ադրբե­ջա­նի հետ շփումնե­րի միջո­ցով շրջա­փա­կումը հաղթա­հա­րե­լու, փոխվստա­հություն ներշնչող քայլեր կատա­րե­լու եւ այդպի­սով հայ բնակչությունը Արցա­խում պահե­լու առա­ջարկությամբ, որ նա մի քանի անգամ հնչեցրել է նաեւ հրա­պա­րա­կավ: 

Ըստ երեւույթին, նախա­գա­հի պաշտո­նում նրա թեկնա­ծությունը մերժե­լու, կառա­վարման համա­կարգում նրան չներգրա­վե­լու քաղա­քա­կան որոշման պատճա­ռը Բաքվի հետ երկխո­սության մերժումն էր: 

Վահրամ Աթա­նեսյան

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ