25.1 C
Yerevan

Իրա­նը Կհարվա­ծի՞ TRIPP-ին

Հայաստա­նում որոշ ուժեր փորձում են քննա­դա­տել իշխա­նություննե­րին՝ պնդե­լով, թե Հայաստա­նը պետք է ավե­լի հստակ դիրքո­րո­շում արտա­հայտի Իրա­նի օգտին։ Սակայն նման մոտե­ցումը չի համա­պա­տասխա­նում Հայաստա­նի շահե­րին։ 

Ներսես Կոպալյան

1inTV‑ն զրուցել է Նևա­դա­յի համալսա­րա­նի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի պրոֆե­սոր Ներսես Կոպալյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան կայունությունը Մերձա­վոր Արև­ելքում ընթա­ցող աշխարհա­քա­ղա­քա­կան բախումնե­րի, մասնա­վո­րա­պես՝ Իրա­նի շուրջ ստեղծված լարվա­ծության համա­տեքստում։ Պրոֆե­սոր Ներսես Կոպալյա­նը հիմնա­վո­րում է, որ Հայաստա­նի որդեգրած չեզո­քության և հավա­սա­րակշռված արտա­քին քաղա­քա­կա­նությունը թույլ է տվել երկրին խուսա­փել հակա­մարտության մեջ ներքաշվե­լուց՝ միա­ժա­մա­նակ պահպա­նե­լով կառուցո­ղա­կան կապե­րը թե՛ ԱՄՆ‑ի, թե՛ Իրա­նի հետ։ Հեղի­նա­կը մերկացնում է ռուսա­կան պրոքսի ուժե­րի մանի­պուլյա­տիվ քարոզչությունը, որը փորձում է արհեստա­կան վախեր սերմա­նել հանրության շրջա­նում՝ երկի­րը դեպի Ռուսաստա­նի ազդե­ցության գոտի մղե­լու նպա­տա­կով։

Ներսես Կոպալյա­նը անդրա­դառնա­լով Իրա­նի դեմ ընթա­ցող պատե­րազմի և դրա հնա­րա­վոր ազդե­ցության թեմա­յին՝ նշեց, որ իրա­վի­ճա­կը հասկա­նա­լու համար պետք է դիտարկել մի քանի հիմնա­րար հանգա­մանքներ։ Նրա խոսքով՝ դեռ անցած տարվա հունի­սին, երբ տեղի ունե­ցավ Իսրա­յե­լի և Իրա­նի միջև կարճատև՝ այսպես կոչված «12-օրյա պատե­րազմը», Հայաստա­նում արդեն սկսել էին աշխա­տել հնա­րա­վոր զարգա­ցումնե­րի սցե­նարնե­րի վրա։ Կոպալյա­նը ասաց, որ այդ ժամա­նակ ձևա­վորվել էր ռազմա­վա­րա­կան մոտե­ցում՝ հասկա­նա­լու, թե ինչ կարող է տեղի ունե­նալ և ինչ դիրքո­րո­շում պետք է ունե­նա Հայաստա­նը։ Նրա դիտարկմամբ՝ այդ աշխա­տանքի հիման վրա Հայաստա­նը սկսեց ակտիվ համա­գործակցել Միացյալ Նահանգնե­րի հետ՝ հստակ ներկա­յացնե­լով իր դիրքո­րո­շումը, մասնա­վո­րա­պես այն, որ Հայաստա­նը չի կարող ներգրավվել այդ հակա­մարտության մեջ։

Պրոֆե­սոր Կոպալյա­նի խոսքով՝ ամե­րիկյան կողմըդրա­կան արձա­գանքեց այդ մոտեցմա­նը, քանի որհասկա­ցավ երեք կարև­որ հանգա­մանք. առա­ջին՝ Հայաստա­նը չի կարող մասնակցել հակա­մարտությա­նը, երկրորդ՝ նման ներգրավվա­ծությունը միայն կխո­րացնի տարա­ծաշրջա­նա­յին անկա­յունությունը, և երրորդ՝ Հայաստա­նի հարա­բե­րություննե­րը Իրա­նի հետ կառուցված են բացա­ռա­պես կառուցո­ղա­կան հիմքե­րի վրա։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նի շահե­րից բխում է չեզոք մնա­լը, որովհետև ցանկա­ցած ուղղա­կի ներգրավվա­ծություն կարող է միայն բացա­սա­կան հետև­անքնե­րի բերել։

Ներսես Կոպալյա­նը նաև նկա­տեց, որ Հայաստա­նում որոշ ուժեր փորձում են քննա­դա­տել իշխա­նություննե­րին՝ պնդե­լով, թե Հայաստա­նը պետք է ավե­լի հստակ դիրքո­րո­շում արտա­հայտի Իրա­նի օգտին։ Սակայն, ինչպես նշեց քաղա­քա­գե­տը, նման մոտե­ցումը չի համա­պա­տասխա­նում Հայաստա­նի շահե­րին։ Նրա համոզմամբ՝ Հայաստա­նի համար ամե­նա­ռա­ցիո­նալ քաղա­քա­կա­նությունը չեզո­քությունն է, քանի որ հակա­մարտության որևէ կողմին աջակցե­լը երկրի համար կարող է բերել պարտվո­ղա­կան արդյունքի։

Խոսե­լով տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության մասին՝ Կոպալյա­նը ընդգծեց, որ ներկա­յումս հակա­մարտության հիմնա­կան ուշադրությունը կենտրո­նա­ցած է Մերձա­վոր Արև­ելքում։ Նրա խոսքով՝ Իրա­նը հիմնա­կա­նում թիրա­խա­վո­րում է այն արա­բա­կան երկրնե­րին, որոնք ներառված են Միացյալ Նահանգնե­րի անվտանգության ճարտա­րա­պե­տության մեջ՝ օրի­նակ Սաուդյան Արա­բիան, Քաթա­րը, Բահրեյնը, Քուվեյթը և Միացյալ Արա­բա­կան Էմի­րություննե­րը։ Քաղա­քա­գե­տի կարծի­քով՝ Իրա­նը նույնպես շահագրգռված չէ հակա­մարտությունը տեղա­փո­խել Հարա­վա­յին Կովկաս, քանի որ իրեն անհրա­ժեշտ են հյուսի­սա­յին ուղղությամբ տնտե­սա­կան և հաղորդակցա­յին կապե­րը, այդ թվում՝ Հայաստա­նի միջո­ցով։

Պրոֆե­սո­րը համոզմունք հայտնեց, որ ներկա­յիս պայմաննե­րում Հայաստա­նը տարա­ծաշրջա­նում գտնվում է համե­մա­տա­բար կայուն դիրքում։ Նա նշեց, որ Ադրբե­ջա­նը գտնվում է զգուշա­վոր վիճա­կում, Վրաստա­նում առկա է անո­րո­շություն, իսկ մի շարք արա­բա­կան երկրներ արդեն ենթարկվում են հարվածնե­րի։ Այդ համա­տեքստում, Կոպալյա­նի դիտարկմամբ, Հայաստա­նի առա­վե­լությունը այն է, որ դեռ նախորդ տարվա իրա­դարձություննե­րից հետո մշա­կել է համա­պա­տասխան ռազմա­վա­րություն և այժմ կարո­ղա­նում է կառա­վա­րել իրա­վի­ճա­կը հավա­սա­րակշռված ձևով։

Անդրա­դառնա­լով ենթա­կա­ռուցվածքա­յին նախագծե­րին՝ Ներսես Կոպալյա­նը նշեց, որ քննարկվող «TRIPP» նախագծի ճանա­պարհա­շի­նա­կան աշխա­տանքնե­րը դեռ չեն սկսվել, հետև­ա­բար այն չի կարող ներկա­յումս ռազմա­կան թիրախ լինել։ Նրա խոսքով՝ Իրա­նի ռազմա­վա­րա­կան մտա­ծո­ղությունը հիմնված է շահե­րի աստի­ճա­նա­կարգի վրա, և ներկա­յումս Հայաստա­նը չի գտնվում այն կարև­որ շահե­րի շարքում, որոնց դեմ Իրա­նը կարող է հարվածներ հասցնել։

Կոպալյա­նը նաև մեկնա­բա­նեց Իրա­նի կողմից Նախիջև­ա­նի օդա­նա­վա­կա­յա­նին հասցված հարվա­ծը՝ նշե­լով, որ դա կապված էր Ադրբե­ջա­նի և Իսրա­յե­լի համա­գործակցության հետ։ Նրա կարծի­քով՝ Թեհրա­նը Բաքվին փորձում էր ցույց տալ, որ չի ընդունում Ադրբե­ջա­նի հայտա­րա­րած «չեզո­քությունը», քանի որ իրա­կա­նում տեսնում է Իսրա­յե­լի հետ համա­գործակցության խորությունը։ Քաղա­քա­գե­տը նշեց, որ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը այդ իրա­դարձություննե­րից հետո զգուշա­վոր են դարձել և փորձում են խուսա­փել իրա­վի­ճա­կի հետա­գա սրա­ցումից։

Ներսես Կոպալյա­նը անդրա­դարձավ նաև ներքա­ղա­քա­կան դիսկուրսին Հայաստա­նում՝ նշե­լով, որ որոշ պրո­ռուսա­կան ուժեր փորձում են ստեղծել վախի և անո­րո­շության մթնո­լորտ։ Նրա կարծի­քով՝ այդ շրջա­նակնե­րի նպա­տա­կը Հայաստա­նին ներքա­շելն է հակա­մարտության մեջ, որովհետև նման դեպքում երկրի համար բացա­սա­կան զարգա­ցումնե­րը կարող են օգտա­գործվել քաղա­քա­կան նպա­տակնե­րով։ Կոպալյա­նը նշեց, որ այդ ուժե­րի տրա­մա­բա­նությունը հիմնված է այն հաշվարկի վրա, որ ծանր իրա­վի­ճա­կում հասա­րա­կությա­նը կարե­լի է համո­զել, թե միակ լուծումը Ռուսաստա­նի հետ ավե­լի խորը ինտեգրումն է։

Խոսե­լով նաև սոցիո­լո­գիա­կան հարցումնե­րի մասին՝ պրոֆե­սո­րը ներկա­յացրեց իր թիմի անցկացրած հետա­զո­տության արդյունքնե­րը։ Նրա խոսքով՝ հարցումնե­րի համա­ձայն, եթե ընտրություննե­րը տեղի ունե­նա­յին տվյալ պահին, «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցությունը կարող էր ստա­նալ մոտա­վո­րա­պես 26–30 տոկոս աջակցություն։ Սակայն անո­րոշ ընտրողնե­րի նախա­պատվություննե­րը հաշվի առնե­լու դեպքում այդ ցուցա­նի­շը կարող է հասնել մոտ 41 տոկո­սի։

Կոպալյա­նը նշեց, որ ընդդի­մա­դիր ուժե­րը միա­սին հավա­քում են մոտա­վո­րա­պես 21 տոկոս աջակցություն, և այդ ցուցա­նի­շը էակա­նո­րեն չի աճում նույնիսկ անո­րոշ ընտրողնե­րի հաշվարկով։ Նրա դիտարկմամբ՝ սա ցույց է տալիս, որ ընդդի­մության հիմնա­կան ընտրա­զանգվա­ծը սահմա­նա­փակված է և դժվա­րությամբ է ընդլայնվում։

Քաղա­քա­գե­տը նաև ընդգծեց, որ հարցումնե­րի ընթացքում արձա­նագրվել է մեկ հետաքրքիր միտում. քաղա­քա­ցի­նե­րի զգա­լի մասը կարծում է, որ Հայաստա­նի անվտանգության իրա­վի­ճա­կը որո­շա­կիո­րեն բարե­լավվել է, իսկ տնտե­սա­կան ապա­գա­յի վերա­բերյալ գնա­հա­տա­կաննե­րը նույնպես հիմնա­կա­նում դրա­կան են։

Միա­ժա­մա­նակ Կոպալյա­նը քննա­դա­տեց Միջազգա­յին հանրա­պե­տա­կան ինստի­տուտի (IRI) հրա­պա­րա­կած հարցումնե­րը՝ նշե­լով, որ դրանցում առկա են մեթո­դա­բա­նա­կան խնդիրներ։ Նրա խոսքով՝ հարցվողնե­րի սեռա­յին և տարա­ծաշրջա­նա­յին բաշխվա­ծությունը չի համա­պա­տասխա­նում Հայաստա­նի իրա­կան ժողովրդագրա­կան կառուցվածքին, ինչն ազդում է արդյունքնե­րի վստա­հե­լիության վրա։

Վերջում Ներսես Կոպալյա­նը առանձնա­հա­տուկ ուշադրություն դարձրեց պետա­կան կառույցնե­րի հաղորդակցման խնդրին։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նի ամե­նա­մեծ մարտահրա­վերնե­րից մեկը ոչ թե քաղա­քա­կա­նության բովանդա­կությունն է, այլ դրա ճիշտ ներկա­յա­ցումը հասա­րա­կությա­նը։ Քաղա­քա­գե­տը նշեց, որ արդյունա­վետ հաղորդակցությունը կարող էր կանխել բազմա­թիվ շահարկումներ և թույլ չտալ հիբրի­դա­յին քարոզչությա­նը ազդե­ցություն ունե­նալ հանրա­յին քննարկումնե­րի վրա։ Նրա համոզմամբ՝ պետությունը պետք է զարգացնի իր ինստի­տուցիո­նալ կարո­ղություննե­րը և հատկա­պես հաղորդակցման համա­կարգը, քանի որ դա ժողովրդա­վա­րա­կան համա­կարգի պաշտպա­նության կարև­որ գործիքնե­րից է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ