25.1 C
Yerevan

Թուրքիա­յի Հավա­նա­կան Միջամտությունը

Իրանն արդեն ուներ տվյալներ, որ Թուրքիան այս անգամ պատրաստվում է ոչ թե չեզոք դիրք գրա­վել, այլ՝ որո­շա­կի մասնակցություն ունե­նալ: Ո՞րն է լինե­լու այդ մասնակցությունը։ Չեմ բացա­ռում, որ եթե ԱՄՆ‑ի ու Իսրա­յե­լի կողմից Իրա­նի դեմ այս պատե­րազմում սկսի օգտա­գործվել էթնիկ խաղա­քարտը, ապա քրդա­կան գործո­նը կակտի­վացվի, մենք դրա նախանշաններն արդեն տեսնում ենք, դեռ իրա­րա­մերժ են տեղե­կություննե­րը, բայց չեմ բացա­ռում, որ որո­շա­կի փուլում կսկսի օգտա­գործվել ԱՄՆ‑ի ու Իսրա­յե­լի կողմից:

Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է թուրքա­գետ Ռուբեն Սաֆրաստյա­նը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիան և Ադրբե­ջա­նը արդեն երկու օր է, կարծես անուղղա­կի իրա­նա­կան պատե­րազմի մասնա­կից են դարձել՝ դատե­լով պետա­կան մակարդա­կով հնչող հայտա­րա­րություննե­րից։ Որքանո՞վ եք հավա­նա­կան համա­րում, որ Թուրքիան ու Ադրբե­ջա­նը պատե­րազմի ուղիղ կողմ կդառնան, եթե այդ սցե­նարն իրա­կա­նություն դառնա, ի՞նչ իրա­վի­ճակ կլի­նի տարա­ծաշրջա­նում:

– Եթե փորձենք հասկա­նալ Թուրքիա­յի քաղա­քա­կա­նությունը Իրա­նի հետ կապված իրա­դարձություննե­րի վերա­բերյալ, հետևյա­լը կարող եմ արձա­նագրել, որ անցած տարվա 12-օրյա պատե­րազմի ընթացքում Թուրքիան իսկա­պես չեզոք էր և այդ չեզո­քությունը պահպա­նում էր մինչև Նախիջև­ա­նին հասցված հարվա­ծը: Դա, կարե­լի է ասել, պատե­րազմի առա­ջին փուլն էր, իսկ այդ փուլում Թուրքիան փորձում էր միջնորդ դառնալ, Իրա­նը չընդունեց նրա միջնորդությունը: 

Ես կարծում եմ, որ Իրանն արդեն ուներ տվյալներ, որ Թուրքիան այս անգամ պատրաստվում է ոչ թե չեզոք դիրք գրա­վել, այլ՝ որո­շա­կի մասնակցություն ունե­նալ: Ո՞րն է լինե­լու այդ մասնակցությունը։ Չեմ բացա­ռում, որ եթե ԱՄՆ‑ի ու Իսրա­յե­լի կողմից Իրա­նի դեմ այս պատե­րազմում սկսի օգտա­գործվել էթնիկ խաղա­քարտը, ապա քրդա­կան գործո­նը կակտի­վացվի, մենք դրա նախանշաններն արդեն տեսնում ենք, դեռ իրա­րա­մերժ են տեղե­կություննե­րը, բայց չեմ բացա­ռում, որ որո­շա­կի փուլում կսկսի օգտա­գործվել ԱՄՆ‑ի ու Իսրա­յե­լի կողմից: 

Իսկ այդ պայմաննե­րում, չեմ բացա­ռում, որ Թուրքիան զորք մտցնի Իրա­նի տարածք՝ թուրք-իրա­նա­կան սահմա­նա­մերձ շրջաններ, այսինքն՝ Իրա­նի տարածքում բուֆե­րա­յին գոտի ստեղծե­լու նպա­տա­կով, ինչպես դա արել է Սիրիա­յում, Իրա­քում։ Տարի­ներ շարունակ այսպես կոչված բուֆե­րա­յին գոտի­նե­րը պահպանվում են, թուրքե­րը մտել են այլ պետություննե­րի տարածք ու ոչ մի մտադրություն չունեն դուրս գալու: Այնպես որ, չեմ բացա­ռում, որ նույն սցե­նա­րը կրկնվի նաև Իրա­նում, իհարկե այն դեպքում, երբ մենք տեսնենք էթնիկ հողի վրա զինված շարժումներ, եթե դա չլի­նի, չեմ կարծում, թե Թուրքիան ուղիղ միջամտություն ցույց տա: 

– Իսկ Ադրբե­ջա­նի ձեռամբ հնա­րա­վոր սցե­նարնե­րը բացառո՞ւմ եք:

– Մենք կարող ենք արձա­նագրել հետևյա­լը, որ Իրա­նի հյուսի­սում ապրում է մեծ թվով թյուրքա­խոս բնակչություն, և Հյուսի­սա­յին Իրա­նում թուրքա­կան հետա­խուզությունը տասնամյակներ շարունակ գործել է, այնտեղ ստեղծվել են որո­շա­կի կազմա­կերպություններ՝ լեգալ, ոչ լեգալ, կիսա­լե­գալ, որոնց նպա­տակն է եղել անհրա­ժեշտության դեպքում ազդե­ցություն ունե­նալ տեղի բնակչության վրա: Կրկնում եմ, եթե էթնիկ շարժում սկսվի, ապա չեմ բացա­ռում, որ Թուրքիան ինչ-որ ձևով միջամտի, պարտա­դիր չէ, որ դա լինի ռազմա­կան միջամտություն: Բայց կարող ենք արձա­նագրել, որ մինչև հիմա մենք այդ տարածքնե­րում չենք տեսել իշխա­նության դեմ շարժում: 

Ես չեմ կարծում, որ որևէ պետություն, բացի Իսրա­յե­լից, հավա­նա­կան է, շահագրգռված է, որ Իրա­նը տրոհվի, կորցնի իր տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, նույնիսկ Թուրքիան: Բայց եթե հանկարծ գործը դրան հասնի, Թուրքիան կգործի, արդեն ասա­ցի, թե ինչպես՝ թյուրքա­խոս շրջաննե­րում իր ակտի­վությամբ:

– Եթե գործը դրան հասնի՝ Հայաստա­նի համար ի՞նչ ռիսկեր կլի­նեն:

– Իհարկե վտանգա­վոր է, եթե գործը դրան հասնի, Հայաստա­նը կկորցնի աշխարհի հետ կապվե­լու երկրորդ ճանա­պարհի հնա­րա­վո­րությունը, կամ կդժվա­րա­նա կապն աշխարհի հետ: Հիմա, եթե Իսրա­յելն ու ԱՄՆ‑ն իսկա­պես կարո­ղա­նան Իրա­նի ներսում իրադրությունն ավե­լի սրել, ապա հնա­րա­վոր է՝ այն կոմունի­կա­ցիան, որը կապում է Հայաստանն Իրա­նի ու աշխարհի հետ, չգործի, իսկ այդ ճանա­պարհն անցնում է հենց թյուրքա­խոս բնակչությամբ բնա­կեցված տարածքնե­րով: Այնպես որ, վտանգներ իհարկե կան: 

– Պարո՛ն Սաֆրաստյան, ստացվում է, որ ամեն բան գլխա­վո­րա­պես կախված է Իրա­նի ներքին կայունությունի՞ց:

– Կարող ենք արձա­նագրել հետևյա­լը․ թեև Իրանն այդպի­սի ուժեղ հարված ստա­ցավ, գլխատվեց երկրի ռազմա­քա­ղա­քա­կան իշխա­նության զգա­լի մասը, բայց նա պահպա­նում է կառա­վա­րե­լիությունը, այսինքն՝ քաղա­քա­կան համա­կարգը, որը գոյություն ունի Իրա­նում, դեռևս կենսունակ է: ԱՄՆ‑ի պատե­րազմի նախա­րա­րությունը նախօ­րեին հայտա­րա­րեց, որ սկսում են պատե­րազմի երկրորդ փուլը, որի առանձնա­հատկությունը զանգվա­ծա­յին ռմբա­հա­րումներն են, մինչ այս դա չեն արել Իրա­նի տարածքում: Եթե տեսնեն, որ դա հաջող են իրա­կա­նացնում, դրա­նից հետո կփորձեն փոխել Իրա­նի ղեկա­վա­րությա­նը, ինչպես Թրամփն է ասում, իսկ եթե արդեն տեսնեն, որ չեն կարո­ղա­նում իրենց ուզած մարդկանց բերել իշխա­նության, ապա այդ ժամա­նակ, չեմ բացա­ռում, կսկսեն օգտա­գործել էթնիկ գործո­նը: ԱՄՆ-ից հայտա­րա­րություն եղավ, որ պատե­րազմը կշա­րունակվի մինչև սեպտեմբեր, իսկ դա նշա­նա­կում է, որ ռմբա­հա­րումնե­րի երկրորդ փուլը երկար չի տևի, որից հետո կսկսեն ներքին իրադրությունը ապա­կա­յունացնել, այ դա արդեն երկար կտևի: 


– Իսկ Իրա­նը պատրա՞ստ է երկա­րատև դիմադրության:

– Շատ կարև­որ հարց է։ Մենք կարող ենք դատել այն փաստից, որ նման ուժեղ հարված ստա­նա­լուց հետո Իրա­նը մինչև հիմա կարո­ղա­նում է պահպա­նել կառա­վարման համա­կարգը, չնա­յած ռազմա­կան առումով տեսնում ենք, որ Իրա­նի հնա­րա­վո­րություննե­րը գնա­լով սահմա­նա­փակվում են: Շատ կարև­որ է, թե Իրանն ինչպես կարձա­գանքի պատե­րազմի այդ երկրորդ փուլին, տեսնում ենք, որ ներկա փուլում Իրա­նը հակա­հարվածներ է հասցնում, բայց կարող ենք արձա­նագրել, որ աստի­ճա­նա­բար պակա­սում են Իրա­նի հարվածնե­րի թիվը, այսինքն՝ բալիստիկ հրթիռնե­րի թվա­քա­նա­կը գնա­լով նվա­զում է: 

Կարծում եմ՝ Իրա­նը կկա­րո­ղա­նա պահպա­նել հակա­հարվածներ հասցնե­լու կարո­ղությունը, բայց ոչ երկար: Երկրի ներսում կառա­վա­րե­լիությունը, չնա­յած զգա­լի ավե­րա­ծություննե­րին, կորուստնե­րին, դեռևս պահպանվում է, պետությունը դեռ գործում է, բայց հետա­գա­յում ինչ կլի­նի, դժվար է կանխա­տե­սել:

Աղբյուրը՝ https://medialab.am/313243/

Առնչվող Հոդվածներ