25.1 C
Yerevan

Արևմուտքը Պարզա­պես Ընտրություն Չէ, Այն Քաղա­քակրթություն Է

Կարև­որ է ընտրել հստակ քաղա­քա­կան ուղի, ոչ թե առաջնորդվել անձե­րի կամ կուսակցություննե­րի շուրջ ձևա­վորված վերա­բերմունքով։

Վահան Վարդա­պետյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է Հասա­րա­կա­կան-մշա­կութա­յին գործիչ, բժիշկ Վահան Վարդա­պետյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան լարվա­ծությունն ու աշխարհա­քա­ղա­քա­կան կողմնո­րո­շումը։ Վարդա­պետյա­նը քննա­դա­տում է երկրի ներսում գործող «ռուսահպա­տակ» ուժե­րին՝ պնդե­լով, որ նրանց գործունեությունը վտանգում է պետա­կան ինքնիշխա­նությունը և Հայաստա­նը վերա­ծում է օտա­րի կամա­կա­տար գավա­ռի։ 

Վահան Վարդա­պետյա­նը անդրա­դառնա­լով Վիտա­լի Բալա­սարյա­նի հայտա­րա­րությա­նը՝ նշեց, որ այն մեծ արձա­գանք է առա­ջացրել հասա­րա­կությունում և դարձել է բազմա­թիվ բողոքնե­րի ու դիմումնե­րի պատճառ։ Նրա խոսքով՝ ինքն էլ դիմել է համա­պա­տասխան մարմիննե­րին՝ ուշադրություն դարձնե­լու այդ հայտա­րա­րությա­նը։ Վարդա­պետյա­նը կարծում է, որ տվյալ գործի­չը խորհրդանշա­կան կերպար է այն մարդկանց համար, ովքեր համակրում են ռուսա­մետ քաղա­քա­կա­նությա­նը։ 

Վահան Վարդա­պետյա­նը նաև դիտարկեց, որ վերջին շրջա­նում որոշ շրջա­նակներ անհանգստա­նում են երկրում առկա հարա­բե­րա­կան հանգստությունից և փորձում են խաթա­րել խաղա­ղության գործընթա­ցը՝ տարբեր նախա­ձեռնություննե­րով։ Նրա գնա­հատմամբ՝ այդ գործունեությունը կարող է նպաստել ներքին լարվա­ծության աճին և բացա­սա­բար անդրա­դառնալ Հայաստա­նի արտա­քին հարա­բե­րություննե­րի վրա։ Եթե որոշ քաղա­քա­կան գործիչներ ավե­լի հաճախ հանդես գան նման հայտա­րա­րություննե­րով, դա կարող է էլ ավե­լի վատացնել հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը և խորացնել հակա­ռուսա­կան տրա­մադրություննե­րը հասա­րա­կության մեջ։ Նրա խոսքով՝ նման վարքա­գի­ծը վնա­սում է առանց այն էլ նվա­զող ռուսա­կան հեղի­նա­կությա­նը Հայաստա­նում։

Բժիշկը նաև հոգե­բա­նա­կան դիտարկում արեց՝ նշե­լով, որ «ուժեղ առաջնորդ», «ուժեղ պետություն» կամ «ուժեղ կուսակցություն» ձևա­կերպումնե­րը հաճախ օգտա­գործվում են այն մարդկանց կողմից, ովքեր իրա­կա­նում չունեն այդ ուժը և փորձում են փոխհա­տուցել դա հռե­տո­րա­բա­նությամբ։ Վարդա­պետյա­նը կարծում է, որ ուժեղ առաջնորդը պետք է ունե­նա հասա­րա­կության ներքին լեգի­տիմ աջակցությունը, միջազգա­յին հեղի­նա­կություն և ինտե­լեկտուալ կարո­ղություններ, իսկ նշված շրջա­նակնե­րի դեպքում այդ հատկա­նիշնե­րը, ըստ նրա, բացա­կա­յում են։

Հայաստա­նի համար առանցքա­յին ընտրությունը ուղղության ընտրությունն է։ Նրա խոսքով՝ հասա­րա­կությունը պետք է որո­շի՝ նախընտրում է ժողովրդավարությո՞ւն, թե՞ բռնա­պե­տություն, ինքնիշխանությո՞ւն, թե՞ «գուբեռնիա­յի» կարգա­վի­ճակ։ Նա ընդգծեց, որ կարև­որ է ընտրել հստակ քաղա­քա­կան ուղի, ոչ թե առաջնորդվել անձե­րի կամ կուսակցություննե­րի շուրջ ձևա­վորված վերա­բերմունքով։ Անդրա­դառնա­լով անվտանգության թեմա­յին՝ Վահան Վարդա­պետյա­նը նշեց, որ նախկի­նում գոյություն ունե­ցող անվտանգության պայմա­նագրե­րը, իր կարծի­քով, գործնա­կա­նում չեն ապա­հո­վել Հայաստա­նի անվտանգությունը։ Նրա գնա­հատմամբ՝ վերջին տարի­նե­րին ձևա­վորվել է նոր «խաղա­ղության ճարտա­րա­պե­տություն», և Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ նկատվում են կարև­որ դիվա­նա­գի­տա­կան ձեռքբե­րումներ։

Վարդա­պետյա­նը առանձնա­պես կարև­ո­րեց հայ-ամե­րիկյան համա­գործակցության պայմա­նա­գի­րը՝ այն անվա­նե­լով պատմա­կան և դարա­կազմիկ փաստա­թուղթ։ Նրա կարծի­քով՝ այդ համա­գործակցությունը նպաստում է տարա­ծաշրջա­նում կայունության հաստատմա­նը և զսպում ռազմա­կան սրա­ցումնե­րը։ Հայաստա­նում գոյություն ունի մի սոցիա­լա­կան շերտ, որը, ըստ նրա դիտարկման, երբեմն հակադրվում է նույնիսկ սեփա­կան պետության անկա­խությա­նը։ Վարդա­պետյա­նը դա մեկնա­բա­նեց որպես հոգե­բա­նա­կան և պատմա­կան երև­ույթ՝ ենթադրե­լով, որ նման մտա­ծո­ղությունը կարող է աստի­ճա­նա­բար հաղթա­հարվել միայն սերնդա­փո­խության միջո­ցով։

Միևնույն ժամա­նակ, Վահան Վարդա­պետյա­նը կարև­որ համա­րեց, որ հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը լինեն արժա­նա­պա­տիվ և հավա­սար գործընկե­րության հիման վրա։ Նրա կարծի­քով՝ այդ հարա­բե­րություննե­րի առողջացման համար անհրա­ժեշտ է, որ երկու կողմե­րում էլ փոխվեն գործող դերա­կա­տարնե­րը և ձևա­վորվի համա­գործակցության նոր մոդել։  Անդրա­դառնա­լով խաղա­ղության հարցին՝ Վարդա­պետյա­նը նշեց, որ այսօր տարա­ծաշրջա­նում առկա է փաստա­ցի խաղա­ղություն, և հասա­րա­կությունը պետք է իր վարքագծով ու ընտրությամբ նպաստի դրա պահպանմա­նը։ Նա կարծում է, որ միջազգա­յին կառույցնե­րի և հատկա­պես արևմտյան երկրնե­րի ներգրավվա­ծությունը կարև­որ զսպող դեր ունի տարա­ծաշրջա­նում։

Քաղա­քա­կան գործընթացնե­րի մասին խոսե­լիս Վահան Վարդա­պետյա­նը նշեց, որ Հայաստա­նի քաղա­քա­կան համա­կարգում անհրա­ժեշտ է ձևա­վո­րել գաղա­փա­րա­կան ընդդի­մություն, որը կգործի խորհրդա­րա­նում և կնպաստի պետա­կա­նության զարգացմա­նը։ Նրա կարծի­քով՝ հասա­րա­կությունը պետք է ընտրություն կատա­րի ոչ թե անձե­րի, այլ գաղա­փա­րա­կան ուղղություննե­րի միջև։

Վարդա­պետյա­նը անդրա­դարձավ նաև Հայաստա­նի առա­ջին նախա­գահ Լևոն Տեր Պետրոսյա­նի հայտա­րա­րություննե­րին։ Նա նշեց, որ նախկի­նում մեծ հարգանք է ունե­ցել նրա նկատմամբ, սակայն այժմ զարմա­նում է այն դիրքո­րո­շումնե­րի վրա, որոնք, իր գնա­հատմամբ, աջակցում են ռուսա­մետքա­ղա­քա­կան ուժե­րին։ Վարդա­պետյա­նը ենթադրեց, որ այդ հայտա­րա­րություննե­րը կարող ենպ այմա­նա­վորված լինել արտա­քին ազդե­ցություննե­րով կամ տարբեր շահագրգռություննե­րով, սակայն ընդգծեց, որ դա իր անձնա­կան ենթադրությունն է։  

Անդրա­դառնա­լով տարա­ծաշրջա­նա­յին իրա­դարձություննե­րին՝ Վահան Վարդա­պետյա­նը հիշեցրեց այն իրա­վի­ճա­կը, երբ ադրբե­ջա­նա­կան զորքե­րը հասել էին Ջերմուկի և Վարդե­նի­սի ուղղությամբ և նշեց, որ պատե­րազմա­կան սրա­ցումը, ըստ նրա գնա­հատման, կանգնեցվել է միջազգա­յին միջնորդության շնորհիվ։  Նրա համոզմամբ՝ Հայաստա­նի դաշնա­կից պետք է համարվեն այն պետություններն ու կառույցնե­րը, որոնք շահագրգռված են Հայաստա­նի անկախ պետա­կա­նության պահպանմամբ և տարա­ծաշրջա­նում կայունության ապա­հովմամբ։

Վերջում Վահան Վարդա­պետյա­նը կարև­ո­րեց առա­ջի­կա քաղա­քա­կան գործընթացնե­րի նշա­նա­կությունը՝ նշե­լով, որ հասա­րա­կությունը պետք է կատա­րի պատասխա­նա­տու ընտրություն և առաջնորդվի պետա­կա­նության, անկա­խության ու խաղա­ղության պահպանման սկզբունքնե­րով։ Նա նաև բարձր գնա­հա­տեց այն հասա­րա­կա­կան ու քաղա­քա­կան գործիչնե­րի գործունեությունը, որոնք տարի­ներ շարունակ հանդես են եկել այդ գաղա­փարնե­րի պաշտպա­նությամբ, առանձնացնե­լով հատկա­պես Արամ Սարգսյա­նի գործունեությունը որպես այդ ուղղության գաղա­փա­րա­կան աշխա­տանքի օրի­նակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ