15.9 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Փաստա­ցի տեղի է ունե­ցել ինքնա­կամ գործո­ղություն, որը ոչ ոքի կողմից չի կանխվել կամ գոնե չի կանո­նա­կարգվել: Պայթյունի պատճառնե­րի մասին տեղե­կություննե­րը հակա­սա­կան են: Իսրա­յելցի բլո­գեր Ալեքսանդր Լապշի­նը համոզված է, որ այն «կազմա­կերպել են Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րը»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 105 

2023թ. սեպտեմբե­րի 25-ին Արցա­խի տեղե­կատվա­կան շտա­բը, որ փաստա­ցի հանդես է եկել որպես Սամվել Շահրա­մանյա­նի մամուլի  ծառա­յություն, սոցիա­լա­կան հարթակնե­րում հանդես է եկել հայտա­րա­րությամբ, որ «Արցա­խից Հայաստան տեղա­փոխվել ցանկա­ցողնե­րին կտրվի անվճար բենզին»: Ըստ այդ հայտա­րա­րության, Ստե­փա­նա­կերտի թվով հինգ բենզալցա­կա­յաննե­րում ժամը 14:00-ից սկսվել է բենզի­նի հատկա­ցումը: Որոշ աղբյուրներ հաստա­տա­պես պնդում են, որ այդ «վառե­լի­քը եղել է ադրբե­ջա­նա­կան», այդ մասին պայմա­նա­վորվա­ծություն ձեռք է բերվել Եվլա­խի «բանակցություննե­րի արդյունքում»: 

Ուշադրություն է հայցում փաստը, որ այդ օրվա դրությամբ Արցա­խի նախա­գա­հի մամուլի ծառա­յությունը խոսել է ոչ թե բնակչության զանգվա­ծա­յին բռնա­տե­ղա­հա­նության, այլ՝ «Հայաստան տեղա­փոխվել ցանկա­ցողնե­րի» մասին, որոնց երաշխա­վո­րել է վառե­լի­քի անվճար տրա­մադրում: Նույն օրը Ստե­փա­նա­կերտի հուշա­հա­մա­լի­րի տարածքում տեղի է ունե­ցել միօրյա ահա­բեկչա­կան պատե­րազմում մի քանի տասնյակ զոհվածնե­րի հուղարկա­վո­րում, իսկ հաջորդ օրը նրանց հարա­զատնե­րը լքել են Ստե­փա­նա­կերտը: 

Երկրորդ կարեւոր հանգա­մանքն այն է, որ Ստե­փա­նա­կերտից առա­ջի­նը դուրս է եկել Մարտա­կերտ քաղա­քի եւ հարա­կից գյուղե­րի բնակչությունը: Ըստ որոշ հրա­պա­րա­կումնե­րի, Ադրբե­ջա­նի նախնա­կան ծրա­գի­րը «Մարտա­կերտի, Սարսանգի ջրամբա­րի եւ հիդրոէ­լեկտրա­կա­յա­նի, ինչպես նաեւ Դրմբո­նի եւ Կաշե­նի հանքա­վայրե­րի գրա­վումն էր»: Կան ակնարկներ, որ ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րությունը Արցա­խում «երե­սուն-քառա­սուն հազար հայ բնակչություն պահե­լու մտադրություն է ունե­ցել»: Այդ օրե­րին ադրբե­ջա­նա­կան զորքե­րը արգե­լա­փա­կել են Մարտունի-Ստե­փա­նա­կերտ եւ Մարտունու շրջա­նի հայկա­կան գյուղե­րի միջեւ հաղորդակցությունը, բայց ոչ մի բնա­կա­վայր մուտք չեն գործել: Ենթադրվում է, որ Ադրբե­ջա­նը «կարող էր համա­ձայնել Մարտունու եւ Ասկե­րա­նի շրջաննե­րի, ինչպես նաեւ Ստե­փա­նա­կերտի բնակչության մի մասի իր բնօրրա­նում մնա­լուն»: 

Սեպտեմբե­րի 25‑ի ժամը  19:00 –ի շրջա­նում տեղի է ունե­ցել արտա­կարգ պատա­հար. պայթյուն է որո­տա­ցել ՊԲ բենզա­պա­հեստում: Իրա­կա­նությա­նը չի համա­պա­տասխա­նում վարկա­ծը, թե մարդիկ այնտեղ էին, որպեսզի «ստա­նան հասա­նե­լիք բենզի­նը»: Փաստա­ցի տեղի է ունե­ցել ինքնա­կամ գործո­ղություն, որը ոչ ոքի կողմից չի կանխվել կամ գոնե չի կանո­նա­կարգվել: Պայթյունի պատճառնե­րի մասին տեղե­կություննե­րը հակա­սա­կան են: Իսրա­յելցի բլո­գեր Ալեքսանդր Լապշի­նը համոզված է, որ այն «կազմա­կերպել են Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րը»:  Պայթյունի հետեւանքով ավե­լի քան երկու հարյուր անձ զոհվել է, բազմա­թիվ մարդկանց ճակա­տա­գիրն առայսօր պարզ չէ: 

Արտա­ռոց է, որ Ստե­փա­նա­կերտի հինգ լցա­կա­յա­նում անվճար բենզին հատկացնե­լու մասին Արցա­խի տեղե­կատվա­կան շտա­բի հայտա­րա­րությունից հետո միջոցներ չեն ձեռնարկվել, որպեսզի ՊԲ բենզա­պա­հեստում առկա վառե­լի­քը տեղա­փոխվի եւ նույնպես կանո­նա­կարգված ձեւով բաշխվի: Բենզա­պա­հեստի պայթյունի հաջորդ օրը Հայաստա­նի առողջա­պա­հության նախա­րա­րությունը կազմա­կերպել է վիրա­վորնե­րի Երեւան տարհա­նում՝ օգտա­գործե­լով ուղղա­թի­ռա­յին կապը: 

Վահրամ Աթա­նեսյան 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ