26.4 C
Yerevan

Հիբրի­դա­յին Հարձա­կումնե­րի Մասին Տեղե­կատվությունը Պետք Է Լինի Ստույգ Եվ Հասցեա­կան

Հայաստա­նում կիրառվում են նաև հիբրի­դա­յին պատե­րազմի տարբեր գործիքներ՝ ներառյալ տեղե­կատվա­կան և բարո­յա­հո­գե­բա­նա­կան ազդե­ցության մեթոդներ։ Նման երև­ույթնե­րը կարող են ուղղված լինել հասա­րա­կության բարո­յա­կան հիմքե­րը խարխլե­լուն, սակայն իր դիտարկմամբ այդ ուղղությամբ քրեա­կան հետապնդումնե­րի կամ լայն ցանցե­րի բացա­հայտման դեպքեր գրե­թե չեն արձա­նագրվում։  

Արտա­շես Խալաթյան

1inTV‑ն զրուցել է իրա­վա­գետ, իրա­վա­բա­նա­կան գիտություննե­րի թեկնա­ծու Արտա­շես Խալաթյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկում է Հայաստա­նի ինքնիշխա­նության դեմ ուղղված հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րը, մասնա­վո­րա­պես՝ Ռուսաստա­նից եկող անվե­րահսկե­լի ֆինանսա­կան հոսքե­րը, որոնք ծառա­յում են քաղա­քա­կան ազդե­ցության տարածմա­նը։ Իրա­վա­գետ Արտա­շես Խալաթյա­նը քննա­դա­տում է տեղա­կան իրա­վա­պահ համա­կարգի անգործությունն ու մասնա­գի­տա­կան թերա­ցումնե­րը, որոնք թույլ չեն տալիս արդյունա­վե­տո­րեն բացա­հայտել և կանխել օտա­րերկրյա միջամտություննե­րը ընտրա­կան գործընթացնե­րում։ Անդրա­դարձ է կատարվում նաև քաղա­քա­ցիա­կան վերահսկո­ղության անհրա­ժեշտությա­նը որպես պետա­կա­նության պաշտպա­նության հիմնա­կան գործիք, երբ պաշտո­նա­կան կառույցնե­րը չեն ապա­հո­վում բավա­րար թափանցի­կություն։

Արտա­շես Խալաթյա­նը, անդրա­դառնա­լով արտա­քին հետա­խուզության հայտա­րա­րությա­նը, ասաց, որ իր կարծի­քով թերի են այն հայտա­րա­րություննե­րը, որոնք չեն մատնանշում կոնկրետ հասցեա­տե­րեր և կատա­րող սուբյեկտներ։ Խալաթյա­նը նշեց, որ իրա­վա­բա­նության տեսանկյունից ցանկա­ցած նման պնդում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստե­րի, գործո­ղություննե­րի նկա­րագրության և առնվազն ֆիզի­կա­կան անձանց մակարդա­կով պատասխա­նա­տունե­րի նշման վրա։ Նրա դիտարկմամբ՝ «օդում արված» ձևա­կերպումնե­րը չեն կարող լիարժեք կանխարգե­լիչ գործա­ռույթ կատա­րել, որովհետև հանցա­գործությունը չի կարող ներկա­յացվել առանց սուբյեկտի և կոնկրետ գործո­ղության նկա­րագրության։ Խալաթյա­նը նաև ընդգծեց, որ նման խնդիր արդեն նկատվել է արտա­քին հետա­խուզա­կան ծառա­յության նախորդ զեկույցնե­րում։ Իրա­վա­գե­տի խոսքով՝ եթե դրանք համե­մատվում են, օրի­նակ, ԱՄՆ-ում հրա­պա­րակվող նմա­նա­տիպ փաստաթղթե­րի հետ, ապա բովանդա­կա­յին լուրջ տարբե­րություն է նկատվում։ Նրա խոսքով՝ ամե­րիկյան զեկույցնե­րում սովո­րա­բար ներկա­յացվում են կոնկրետ ռիսկեր, վտանգներ և կանխարգելման մեխա­նիզմներ, մինչդեռ այստեղ խոսույթը չափա­զանց վերա­ցա­կան է։

Խալաթյա­նի կարծի­քով՝ եթե նման տեղե­կատվությունը հանրայնացվում է փակ կառույցի կողմից, ապա պետք է ապա­հովվի բավա­րար թափանցի­կություն։ Հակա­ռակ դեպքում այն կարող էր մնալ օպե­րա­տիվ-հետա­խուզա­կան գործունեության շրջա­նա­կում և չհանրայնացվել։ Նրա խոսքով՝ ներկա­յիս ձևով այդ հաղորդագրությունը քաղա­քա­ցի­նե­րին բավա­րար տեղե­կատվություն չի տալիս իրենց վարքա­գի­ծը համա­պա­տասխան ձևա­վո­րե­լու համար և թողնում է լայն տարածք գուշա­կություննե­րի համար։

Իրա­վա­բա­նը նաև նշեց, որ Հայաստա­նում արտա­քին ազդե­ցություննե­րի և քաղա­քա­կան նպա­տակնե­րով ֆինանսա­կան հոսքե­րի մասին խոսակցություննե­րը նոր չեն։ Խալաթյա­նը նշեց, որ ակնհայտ է նաև տեղե­կատվա­կան դաշտում մեծ ֆինանսա­կան ռեսուրսնե­րի օգտա­գործումը՝ տարբեր հարթակնե­րում ստեղծվող շքեղ ստուդիա­նե­րի, տեխնի­կա­պես լավ պատրաստված տեսանյութե­րի և արագ տարածվող բովանդա­կության միջո­ցով։ Նրա խոսքով՝ նորությունը ոչ թե այդ երև­ույթնե­րի գոյությունն է, այլ կոնկրետ դեպքե­րի բացա­հայտումն ու հասցեա­կան հաղորդումը, որը, ըստ նրա, բավա­րար չափով չի իրա­կա­նացվում։

Արտա­շես Խալաթյա­նը կասկած հայտնեց նաև այն հարցում, թե արդյոք իրա­վա­պահ համա­կարգը լիարժեք պատկե­րացնում է նման սպառնա­լիքնե­րի բնույթը։ Նա նշեց, որ խնդիր կարող է լինել ինչպես քաղա­քա­կան և քաղա­քա­ցիա­կան գիտակցության մակարդա­կում, այնպես էլ մասնա­գի­տա­կան պատրաստվա­ծության առումով։ Խալաթյա­նի կարծի­քով՝ հատկա­պես քննչա­կան և դատա­խա­զա­կան համա­կարգե­րում իրա­կա­նացված ինստի­տուցիո­նալ բարե­փո­խումնե­րի վերա­բերյալ հստակ պատկեր չկա, մինչդեռ հենց այդ մարմիններն են քրեա­կան գործե­րի հիմնա­կան հեղի­նակնե­րը։

Իրա­վա­գե­տը նաև նշեց, որ հաճախ քննա­դա­տությունը ուղղվում է դատա­վորնե­րի դեմ, մինչդեռ դատա­րան հասնող քրեա­կան գործե­րի որա­կի համար հիմնա­կան պատասխա­նա­տունե­րը քննիչներն ու դատա­խազներն են։ Նրա խոսքով՝ դատա­վո­րը գործում է այն գործի հիման վրա, որը ներկա­յացվում է դատա­րան, և ինքնուրույն փաստա­հա­վաք գործունեություն իրա­կա­նացնե­լու լիա­զո­րություն չունի։

Խալաթյա­նի կարծի­քով՝ Հայաստա­նում կիրառվում են նաև հիբրի­դա­յին պատե­րազմի տարբեր գործիքներ՝ ներառյալ տեղե­կատվա­կան և բարո­յա­հո­գե­բա­նա­կան ազդե­ցության մեթոդներ։ Նա նշեց, որ նման երև­ույթնե­րը կարող են ուղղված լինել հասա­րա­կության բարո­յա­կան հիմքե­րը խարխլե­լուն, սակայն իր դիտարկմամբ այդ ուղղությամբ քրեա­կան հետապնդումնե­րի կամ լայն ցանցե­րի բացա­հայտման դեպքեր գրե­թե չեն արձա­նագրվում։

Անդրա­դառնա­լով ընտրա­կան գործընթացնե­րին՝ իրա­վա­բա­նը նշեց, որ նման տեղե­կություննե­րը ինքնին չեն կարող կասկա­ծի տակ դնել ընտրություննե­րի լեգի­տի­մությունը։ Խալաթյա­նի կարծի­քով՝ Նիկոլ Փաշինյա­նի իշխա­նությունից հետո Հայաստա­նում ձևա­վորվել է իրա­վի­ճակ, երբ իշխա­նությունը չի կեղծում ընտրություննե­րը, սակայն տարբեր ընդդի­մա­դիր կամ հակաիշխա­նա­կան շրջա­նակնե­րի կողմից կարող են կիրառվել այլ ազդե­ցության մեխա­նիզմներ։ Նրա դիտարկմամբ՝ հիմնա­կան հարցը այն է, թե արդյոք իշխա­նությունն ու հասա­րա­կության առողջ հատվա­ծը կարող են արդյունա­վետ հակազդել տեղե­կատվա­կան դիվերսիա­նե­րին։ Լիարժեք ժողովրդա­վա­րա­կան համա­կարգի համար անհրա­ժեշտ է ոչ միայն լեգի­տիմ իշխա­նություն, այլև լեգի­տիմ, կարո­ղունակ և ժողովրդա­վա­րա­կան արժեքնե­րով առաջնորդվող ընդդի­մություն։ Նրա խոսքով՝ եթե խորհրդա­րա­նում չկա նման ընդդի­մություն, ապա գործա­դիր իշխա­նության նկատմամբ արդյունա­վետ վերահսկո­ղություն իրա­կա­նացնե­լը դժվա­րա­նում է։

Արտա­շես Խալաթյա­նի կարծի­քով՝ նման իրա­վի­ճակնե­րում կարև­որ դեր ունի քաղա­քա­ցիա­կան վերահսկո­ղությունը։ Նա նշեց, որ հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րը, առողջ քաղա­քա­կան ուժե­րը և մասնա­գի­տա­կան համայնքնե­րը կարող են ձևա­կերպել հստակ պահանջներ և ծրագրա­յին առա­ջարկներ՝ կանխե­լու համար կասկա­ծե­լի ֆինանսա­կան միջոցնե­րով քաղա­քա­կան գործունեությունը։

Իրա­վա­գե­տը անդրա­դարձավ նաև միջազգա­յին զարգա­ցումնե­րին՝ նշե­լով, որ Իրա­նում տեղի ունե­ցող գործընթացնե­րը Հայաստա­նի համար դրա­կան չեն կարող համարվել։ Խալաթյա­նի դիտարկմամբ՝ ԱՄՆ‑ի մասնակցությամբ պատե­րազմա­կան զարգա­ցումնե­րը տարա­ծաշրջա­նում կարող են ազդե­ցություն ունե­նալ նաև Հայաստա­նի անվտանգա­յին և տնտե­սա­կան միջա­վայրի վրա։ Նրա կարծի­քով՝ նման իրա­վի­ճա­կում Հայաստա­նի անվտանգության կարև­որ բաղադրիչնե­րից մեկը շարունա­կում է մնալ ամե­րիկյան անվտանգա­յին հովա­նո­ցը, սակայն տնտե­սա­կան ծրագրե­րի արդյունա­վե­տությունը կարող է կախված լինել տարա­ծաշրջա­նա­յին կայունությունից։

Անդրա­դառնա­լով համաշխարհա­յին քաղա­քա­կա­նությա­նը՝ Խալաթյա­նը նշեց, որ եթե հակա­մարտություննե­րը շարունակվեն և ցանկա­լի արդյունքնե­րի չհանգեցնեն, դա կարող է ազդե­ցություն ունե­նալ նաև Դոնալդ Թրամփի քաղա­քա­կան հեղի­նա­կության վրա։ Նա կարծիք հայտնեց, որ նման զարգա­ցումնե­րը կարող են նույնիսկ նպաստել Իրա­նի ներսում գործող քաղա­քա­կան ռեժի­մի կոնսո­լի­դացմա­նը՝ արտա­քին սպառնա­լի­քի պայմաննե­րում։

Վերջում իրա­վա­բա­նը խոսեց նաև Ռուսաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության մասին՝ նշե­լով, որ, իր գնա­հատմամբ, վերջին տարի­նե­րին այն ավե­լի շատ առաջնորդվում է պրագմա­տիկ տնտե­սա­կան շահե­րով, քան գաղա­փա­րա­կան մոտի­վա­ցիա­նե­րով։ Այս համա­տեքստում նա հիշա­տա­կեց նաև Վլա­դի­միր Պուտի­նին՝ նշե­լով, որ Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նությունը հաճախ գնա­հատվում է որպես առա­վե­լա­պես մերկանտիլ(շահամոլ) բնույթի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ