26.4 C
Yerevan

Հայաստա­նը Հրա­ժարվե­լու Է Ռուսա­կան Ատո­մա­կա­յա­նից

Այդ համա­գործակցությունը կարող է դառնալ առա­ջին իրա­կան հայ–թուրքական միջպե­տա­կան էներգե­տիկ ծրագրե­րից մեկը։ Նման կապը նաև կօգնի Հայաստա­նի էներգե­տիկ համա­կարգի կայունությա­նը և թույլ կտա ավե­լացնել արտադրա­կան հզո­րություննե­րը։ 

Սամվել Մելիքսեթյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ, փորձա­գետ Սամվել Մելիքսեթյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի էներգե­տիկ և արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ տեղի ունե­ցող ռազմա­վա­րա­կան շրջա­դարձը, որի կենտրո­նում Մեծա­մո­րի ատո­մա­կա­յա­նի փոխա­րի­նումն է փոքր մոդուլա­յին ռեակտորնե­րով։ Մելիքսեթյա­նը ընդգծում է, որ Երև­ա­նը հակված է ընտրել ամե­րիկյան տեխնո­լո­գիա­նե­րը, ինչը նպա­տակ ունի դիվերսիֆի­կացնել էներգե­տիկ կախվա­ծությունը և խորացնել գործընկե­րությունը Արևմուտքի հետ՝ խուսա­փե­լով Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի կտրուկ սրումից։

Սամվել Մելիքսեթյա­նը անդրա­դառնա­լով Հայաստա­նի վարչա­պե­տի փարիզյան այցին և հանդի­պումնե­րին՝ նշեց, որ տարա­ծաշրջա­նա­յին զարգա­ցումնե­րի համա­տեքստում Երև­ա­նի և Փարի­զի միջև բնա­կա­նա­բար առա­ջա­նում է փոխա­դարձ հետաքրքրություն։ Նրա դիտարկմամբ՝ տարա­ծաշրջա­նում տեղի է ունե­ցել որո­շա­կի «դիրքե­րի կշտե­ցում», քանի որ եվրո­պա­կան երկրնե­րի և ԱՄՆ‑ի մոտե­ցումնե­րը տարբեր են, իսկ Հայաստա­նը հարա­բե­րություններ ունի թե՛ արևմտյան գործընկերնե­րի, թե՛ Իրա­նի հետ և չի ցանկա­նում ընտրություն կատա­րել դրանց միջև։ Մելիքսեթյա­նը կարծում է, որ հենց այդ հանգա­մանքն է Ֆրանսիա­յի և եվրո­պա­կան գործընկերնե­րի հետաքրքրության պատճառնե­րից մեկը։

Սամվել Մելիքսեթյա­նը նաև նշեց, որ կարև­որ էր վարչա­պե­տի հայտա­րա­րությունը միջուկա­յին էներգե­տի­կա­յի վերա­բերյալ, որով կրկին հաստատվեց՝ Հայաստա­նը հակված է անցնել փոքր մոդուլա­յին ռեակտորնե­րի տեխնո­լո­գիա­յին։ Նրա կարծի­քով՝ դա մեծ հավա­նա­կա­նությամբ կարող է նշա­նա­կել ամե­րիկյան տարբե­րակնե­րի ընտրություն, թեև կան նաև հարավկո­րեա­կան մրցունակ առա­ջարկներ։ Քաղա­քա­գե­տը դիտարկում է, որ այդպի­սի ընտրությունը կարող է նշա­նա­կել Հայաստա­նի հիմնա­կան էներգե­տիկ գործընկե­րոջ փոփո­խություն՝ ռուսա­կան «Ռոսա­տո­մից» դեպի այլ գործընկերներ, թեև ժամկետնե­րը դեռ հստակ չեն։

Փորձա­գե­տը կարև­ո­րեց նաև Հայաստա­նի տարածքա­յին կառա­վարման և ենթա­կա­ռուցվածքնե­րի նախա­րա­րի հանդի­պումը Թուրքիա­յի էներգե­տի­կա­յի նախա­րա­րի հետ։ Մելիքսեթյա­նի խոսքով՝ քննարկվել է Հայաստա­նի և Թուրքիա­յի էլեկտրա­կան համա­կարգե­րի միացման հարցը՝ ինտերկո­նեկտո­րի ստեղծման միջո­ցով։ Նրա գնա­հատմամբ՝ այդ նախա­գի­ծը Հայաստա­նի համար կարող է լինել շահա­վետ, քանի որ հնա­րա­վո­րություն կտա դուրս գալ մեծ էներգե­տիկ շուկա և զարգացնել հատկա­պես արև­ա­յին էներգե­տի­կան։ Նա ընդգծեց, որ Թուրքիան ունի մեծ պահանջարկ ունե­ցող շուկա՝ մոտ 85–90 միլիոն բնակչությամբ, ինչը կարող է Հայաստա­նի համար ստեղծել արտա­հանման նոր հնարավորություններ։Մելիքսեթյանը կարծում է, որ այդ համա­գործակցությունը կարող է դառնալ առա­ջին իրա­կան հայ–թուրքական միջպե­տա­կան էներգե­տիկ ծրագրե­րից մեկը։ Նրա խոսքով՝ նման կապը նաև կօգնի Հայաստա­նի էներգե­տիկ համա­կարգի կայունությա­նը և թույլ կտա ավե­լացնել արտադրա­կան հզո­րություննե­րը։

Խոսե­լով էլեկտրաէ­ներգիա­յի արտա­հանման հեռանկարնե­րի մասին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ եվրո­պա­կան շուկա դուրս գալու մասին խոսե­լը դեռ վաղ է։ Նրա կարծի­քով՝ նույնիսկ միայն թուրքա­կան շուկա դուրս գալը Հայաստա­նի համար կարող է լինել լիո­վին բավա­րար և կարև­որ քայլ։ Մելիքսեթյա­նը հիշեցրեց նաև Սև ծովի հատա­կով անցնող էլեկտրա­կան մալուխի նախա­գի­ծը, որը տեսա­կա­նո­րեն կարող է ապա­գա­յում Հայաստա­նը կապել եվրո­պա­կան էներգե­տիկ շուկա­յի հետ, սակայն այդ հարցը դեռ հեռանկա­րա­յին փուլում է։

Սամվել Մելիքսեթյա­նը նաև անդրա­դարձավ Իրա­նի հետ էներգե­տիկ համա­գործակցության հնա­րա­վոր խնդիրնե­րին։ Նա նշեց, որ Իրա­նի շուրջ զարգա­ցող ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կը կարող է խնդիրներ առա­ջացնել նոր Հայաստան–Իրան էլեկտրագծի կառուցման համար։ Այդ պատճա­ռով, ըստ նրա, Թուրքիա­յի հետ նման էներգե­տիկ կապ ունե­նա­լը կարող է դառնալ կարև­որ այլընտրանք։

Խոսե­լով նոր ատո­մա­կա­յա­նի շուրջ քննարկումնե­րի մասին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ Երև­ա­նը հավա­նա­բար արդեն ունի որո­շա­կի կողմնո­րո­շում, սակայն չի ցանկա­նում բացա­հայտ հայտա­րա­րել այդ մասին, որպեսզի չգրգռի ռուսա­կան կողմին։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նը զգա­յուն է արձա­գանքում հատկա­պես երկու թեմա­յի՝ ատո­մա­կա­յա­նի և երկա­թուղի­նե­րի կոնցե­սիա­յի հարցե­րին, ուստի Հայաստա­նը փորձում է մեղմել այդ արձա­գանքը, քանի դեռ որո­շումը վերջնա­կան չէ։

Մելիքսեթյա­նի գնա­հատմամբ՝ նոր ատո­մա­կա­յա­նի կառուցումը կարող է կարև­որ դեր խաղալ նաև Հայաստան–ԱՄՆ հարա­բե­րություննե­րում։ Նա կարծում է, որ նման նախա­գի­ծը կարող է բարձրացնել երկկողմ համա­գործակցության մակարդա­կը և երկա­րա­ժամկետ կապ ստեղծել, քանի որ ատո­մա­կա­յա­նի շինա­րա­րությունը տևում է մոտ 10 տարի, իսկ շահա­գործումը՝ մինչև 60–100 տարի։ Քաղա­քա­գե­տը նշեց նաև, որ նման ծրագրե­րը կարող են նպաստել Հայաստա­նի գիտա­տեխնի­կա­կան զարգացմա­նը։ Նրա խոսքով՝ այդ գործընթա­ցը ենթադրում է, որ հայ մասնա­գետնե­րը պետք է կրթություն ստա­նան արտերկրում, մասնա­վո­րա­պես ԱՄՆ-ում, և ձևա­վորվի միջուկա­յին էներգե­տի­կա­յի նոր սերնդի մասնա­գետնե­րի շերտ։

Մելիքսեթյա­նը բացատրեց նաև փոքր մոդուլա­յին ռեակտորնե­րի առա­վե­լություննե­րը՝ նշե­լով, որ դրանք թույլ են տալիս տեղադրել էներգաբլոկներ անմի­ջա­պես մեծ սպա­ռողնե­րի մոտ՝ նվա­զեցնե­լով էլեկտրաէ­ներգիա­յի փոխանցման կորուստնե­րը։ Նա ընդգծեց, որ որքան մեծ է հեռա­վո­րությունը էլեկտրաէ­ներգիա­յի փոխանցման ժամա­նակ, այնքան մեծ են կորուստնե­րը, ուստի նման մոդուլա­յին լուծումնե­րը կարող են լինել արդյունա­վետ։

Անդրա­դառնա­լով քննա­դա­տություննե­րին, թե փոքր մոդուլա­յին ռեակտորնե­րը կարող են նվա­զեցնել Հայաստա­նի անվտանգա­յին նշա­նա­կությունը տարա­ծաշրջա­նում, Սամվել Մելիքսեթյա­նը դա համա­րեց անհիմն պնդում։ Նրա խոսքով՝ վերջին տարի­նե­րի ռազմա­կան զարգա­ցումնե­րը ցույց են տվել, որ ատո­մա­կա­յա­նը չի հանդի­սա­ցել իրա­կան զսպող գործիք։ Քաղա­քա­գե­տը կարծում է, որ նման պնդումնե­րը ավե­լի շատ տեսա­կան են, իսկ իրա­կա­նում նոր տեխնո­լո­գիա­նե­րը կարող են միայն բարձրացնել Հայաստա­նի էներգե­տիկ հնա­րա­վո­րություննե­րը և մասնա­գի­տա­կան ներուժը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ