21.4 C
Yerevan

Հիբրի­դա­յին Պատե­րազմի Դեմ

Այս ծրա­գի­րը բխում է Հայաստա­նի կառա­վա­րության «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախագծից և ստեղծե­լու է նոր տրանսպորտա­յին հնա­րա­վո­րություններ արև­ելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություննե­րով։ Այդ նախա­ձեռնության մասին առա­ջին անգամ խոսել էր հենց Եվրո­պա­կան խորհրդա­րա­նի նույն ամբիո­նից 2023 թվա­կա­նի հոկտեմբե­րի 17-ին։ 

Նիկոլ Փաշինյան

Մեր Խոսքը՝

Ներկա­յացնում ենք ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի՝ Եվրո­պա­կան Խորհրդա­րա­նում ունե­ցած ելույթը։ Ելույթում վարչա­պե­տը ներկա­յացնում է Հայաստա­նի վարչա­պե­տի տեսլա­կա­նը տարա­ծաշրջա­նա­յին պատմա­կան բեկման վերա­բերյալ, որն առանցքա­վորվում է 2025 թվա­կա­նին Ադրբե­ջա­նի հետ ստո­րագրված խաղա­ղության հռչա­կագրով և ԱՄՆ‑ի միջնորդությամբ։ Փաստա­թուղթը մանրա­մասնում է տրանսպորտա­յին ուղի­նե­րի ապաշրջա­փակմանն ուղղված «Թրամփի ուղի» և «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախագծե­րը, որոնք նպա­տակ ունեն Հայաստա­նը վերա­ծել միջազգա­յին լոգիստիկ հանգույցի՝ հարգե­լով պետություննե­րի ինքնիշխա­նությունը։ Վարչա­պե­տը շեշտադրում է նաև Հայաստա­նի եվրո­պա­կան ինտեգրման նոր փուլը և ժողովրդա­վա­րա­կան բարե­փո­խումնե­րի անշրջե­լիությունը, որոնք հիմնված են սահմա­նա­զատման գործընթա­ցի և հարև­աննե­րի հետ իրա­կան խաղա­ղության հաստատման վրա։ Տեքստի նպա­տակն է միջազգա­յին հանրությա­նը հավաստիացնել, որ երկի­րը հաղթա­հա­րել է ներքին ու արտա­քին մարտահրա­վերնե­րը՝ ընտրե­լով զարգացման և ինքնիշխան պետա­կա­նության ամրապնդման ռազմա­վա­րա­կան ուղին։

Վարչա­պե­տը նաև անդրա­դարձել է Հայաստա­նի դեմ հիբրի­դա­յին հարձա­կումնե­րին, որոնց մասին իշխա­նություննե­րը քանիցս զգուշացրել են։ Վարչա­պե­տի խոսույթում դա արտա­հայտվել է հատկա­պես հոգև­ո­րա­կաննե­րի հետ կապված գործե­րի շրջա­նակնե­րում, երբ վարչա­պե­տը խոսել է այն մասին, որ իր տպա­վորմամբ համա­գործակցում են արտա­քին ուժե­րի հետ։ Այդ խոսքը մեծ աղմուկ էր բարձրացրել ընդդի­մա­դիրնե­րի շրջանակում․Փաշինյանին մեղադրել են «ներսի խնդի­րը դուրս տանե­լու» մեջ ու հիշեցրել, որ Փաա­շինյա­նը շարունա­կում է «պայքա­րել եկե­ղե­ցու և ազգա­յին արժեքնե­րի դեմ»։ Այս առումով հատկա­պես կարև­որ է այն, որ վարչա­պե­տի մատնանշած հիբրի­դա­յին հարձա­կումնե­րը, որոնք, պատկան մարմիննե­րի զգուշացման համա­ձայն և բազմա­թիվ վերլուծա­բաննե­րի կարծի­քով կարող են էակա­նո­րեն խաթա­րել հայաստա­նի ներքին կայունությունը։ 

Ենթադրում ենք, որ վարչա­պե­տը բավա­կան ծանրակշիռ պատճառներ է ունե­ցել այդ ամե­նը նման բարձր ամբիո­նից հնչեցնե­լու համար և նպա­տակ է ունե­ցել ազդա­րա­րել այն ծանր հիբրի­դա­յին պատե­րազմի մասին, որն այսօր վարվում է Հայաստա­նի դեմ՝ օգտա­գործե­լով նրա ամե­նանվի­րա­կան զգա­ցումներն ու ինստի­տուտնե­րը։ Հիբրի­դա­յին պատե­րազմի դեմ պայքա­րը նշա­նա­վորվում է նաև ինստի­տուցիո­նալ մաքրմամբ և այդ մաքրումը ենթադրում է դրա իրա­կա­նա­ցումն ամե­նուր՝ հատկա­պես այն ինստի­տուտնե­րում, որոնք, լինե­լով առա­վել հարգե­լի ու ծանրակշիռ, ավե­լի հարմար են դարձել ախտի գոյացման ու բազմացման համար։

Մեր Ուղին 

Նիկոլ Փաշինյա­նը Եվրո­պա­կան խորհրդա­րա­նում իր ելույթում նշեց, որ 2023 թվա­կա­նի հոկտեմբե­րի 17-ին նույն ամբիո­նից ունե­ցած իր նախորդ ելույթից ի վեր Հայաստա­նում և ամբողջ Հարա­վա­յին Կովկա­սում տեղի են ունե­ցել պատմա­կան նշա­նա­կության փոփո­խություններ։ Նրա գնա­հատմամբ՝ այդ փոփո­խություննե­րը կարող են նույնիսկ հարյուրամյա կամ հազա­րամյա նշա­նա­կություն ունե­նալ, մինչդեռ անցել է ընդա­մե­նը երկու տարի հինգ ամիս։

Փաշինյա­նը ասաց, որ ամե­նա­կարև­որ փոփո­խությունը Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության հաստա­տումն է, որը արձա­նագրվել է 2025 թվա­կա­նի օգոստո­սի 8‑ին ԱՄՆ մայրա­քա­ղա­քում՝ Վաշինգտո­նում։ Նրա խոսքով՝ Սպի­տակ տանը ինքը և Իլհամ Ալիևը ստո­րագրել են համա­տեղ հռչա­կա­գիր, որով ըստ էության հաստատվել է խաղա­ղություն Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև։ Նա նշեց, որ այդ փաստա­թուղթը որպես վկա ստո­րագրել է նաև Դոնալդ Թրամփը։ Փաշինյա­նի խոսքով՝ մինչ այդ երկու երկրնե­րի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րը նույն միջա­վայրում նախաստո­րագրել էին խաղա­ղության և միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստատման համա­ձայնա­գի­րը։

Screenshot

Հայաստա­նի վարչա­պե­տը ընդգծեց, որ Վաշինգտո­նի հռչա­կագրում լուծում է ստա­ցել նաև տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցություննե­րի ապաշրջա­փակման հարցը։ Նա դիտարկեց, որ փաստաթղթում արձա­նագրվել է՝ երկու երկրնե­րի միջև հաղորդակցություննե­րի բացումը պետք է իրա­կա­նացվի պետություննե­րի ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության և իրա­վա­զո­րության հարգման հիման վրա՝ տարա­ծաշրջա­նում խաղա­ղությունն ու կայունությունը խթա­նե­լու նպա­տա­կով։ Փաշինյա­նը հավե­լեց, որ այդ գործընթա­ցը ներա­ռում է նաև Ադրբե­ջա­նի հիմնա­կան տարածքի և Նախիջև­ա­նի ինքնա­վար հանրա­պե­տությունի միջև հաղորդակցությունը Հայաստա­նի տարածքով։

Նիկոլ Փաշինյա­նը նշեց, որ հռչա­կագրի մեկ այլ կետով Հայաստա­նը պարտա­վորվում է աշխա­տել Միացյալ Նահանգնե­րի և փոխա­դարձա­բար համա­ձայնեցված երրորդ կողմե­րի հետ՝ Հայաստա­նի տարածքում «Թրամփի ուղի հանուն միջազգա­յին խաղա­ղության և բարգա­վաճման» հաղորդակցության ծրագրի շրջա­նա­կը ձևա­կերպե­լու համար։ Նրա խոսքով՝ ծրա­գի­րը ներկա­յումս բյուրե­ղացման փուլում է, իսկ հունվա­րի 13-ին Հայաստա­նի և ԱՄՆ կառա­վա­րություննե­րը ընդունել են դրա իրա­կա­նացման շրջա­նա­կը։ Նա հավե­լեց, որ մոտ ապա­գա­յում կողմե­րը կստո­րագրեն համա­պա­տասխան համա­ձայնա­գիր։

Վարչա­պե­տը կարծում է, որ այս ծրա­գի­րը բխում է Հայաստա­նի կառա­վա­րության «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախագծից և ստեղծե­լու է նոր տրանսպորտա­յին հնա­րա­վո­րություններ արև­ելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություննե­րով։ Փաշինյա­նը հիշեցրեց, որ այդ նախա­ձեռնության մասին առա­ջին անգամ խոսել էր հենց Եվրո­պա­կան խորհրդա­րա­նի նույն ամբիո­նից 2023 թվա­կա­նի հոկտեմբե­րի 17-ին։

Անդրա­դառնա­լով տարա­ծաշրջա­նա­յին անվտանգությա­նը՝ Նիկոլ Փաշինյա­նը նշեց, որ դրա­կան զարգա­ցումնե­րը ստվերվում են հարև­ան տարա­ծաշրջաննե­րում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րով, մասնա­վո­րա­պես՝ Իրա­նում և Մերձա­վոր Արև­ելքի մի շարք երկրնե­րում։ Նա ասաց, որ Հայաստա­նը ցավով է հետև­ում այդ զարգա­ցումնե­րին և փոքր պետություն լինե­լով՝ կարող է միայն աղո­թել զոհե­րի հոգի­նե­րի հանգստության և առաջնորդնե­րի իմաստության համար, որպեսզի գտնվեն դիվա­նա­գի­տա­կան լուծումներ։

Փաշինյա­նը նաև հայտա­րա­րեց, որ արդեն ութ ամիս է՝ Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նին լիարժեք խաղա­ղություն է հաստատված։ Նրա խոսքով՝ 2025 թվա­կա­նը Հայաստա­նի անկա­խությունից ի վեր առա­ջին օրա­ցուցա­յին տարին էր, երբ հրաձգության հետև­անքով ոչ զոհ, ոչ վիրա­վոր չի եղել։ Նա նշեց, որ սահմա­նա­մերձ բնա­կա­վայրե­րի բնա­կիչնե­րը ամիսներ շարունակ կրա­կոցնե­րի ձայներ չեն լսում։

Վարչա­պե­տը նաև հիշեցրեց, որ 2025 թվա­կա­նի նոյեմբե­րին Ադրբե­ջա­նի տարածքով և Վրաստա­նով անցնող երկա­թուղա­յին գնացք առա­ջին անգամ 1991 թվա­կա­նից հետո հասել է Հայաստան։ Փաշինյա­նը ասաց, որ դա տեղի է ունե­ցել այն բանից հետո, երբ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը հոկտեմբե­րին հայտա­րա­րել էր դեպի Հայաստան երկա­թուղա­յին փոխադրումնե­րի սահմա­նա­փա­կումնե­րի վերացման մասին։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը նույնպես պատրաստ է ապա­հո­վել տարանցում Ադրբե­ջա­նից դեպի Թուրքիա և հակա­ռակ ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյա­նը հավե­լեց, որ Հայաստա­նը պատրաստ է նույնիսկ գործող ճանա­պարհնե­րով ապա­հո­վել ավտո­մո­բի­լա­յին կապ Ադրբե­ջա­նի արևմտյան շրջաննե­րի և Նախիջև­ա­նի միջև՝ Կոռնի­ձոր-Գորիս-Եղեգնա­ձոր-Երասխ երթուղով։ Նրա խոսքով՝ այդ առա­ջարկը չի հակա­սում Վաշինգտո­նի պայմա­նա­վորվա­ծություննե­րին, այլ նպա­տակ ունի արա­գացնել տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցություննե­րի բացումը։

Խոսե­լով խաղա­ղության հնա­րա­վո­րության պատճառնե­րի մասին՝ Փաշինյա­նը նշեց երկու հիմնա­կան գործոն։ Առա­ջի­նը, ըստ նրա, Դոնալդ Թրամփի անձնա­կան ներգրավվա­ծությունն էր։ Երկրորդը՝ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի պատմա­կան փոխկապվա­ծության գիտակցումը։ Նա հիշեցրեց, որ երկու երկրնե­րը անկա­խա­ցել են նույն օրը՝ 1918 թվա­կա­նին, հետո կորցրել են անկա­խությունը 1920-ին և նորից անկա­խա­ցել են 1991 թվա­կա­նին։

Փաշինյա­նը նաև նշեց, որ իր անձնա­կան համոզմամբ՝ 2024 թվա­կա­նի մարտ-ապրի­լին Հայաստա­նը կանգնած էր պետա­կա­նության կորստի եզրին, և եթե այդ ժամա­նակ չկա­յացվեր Ադրբե­ջա­նի հետ սահմա­նա­զատման գործընթա­ցը սկսե­լու որո­շումը, ապա Հայաստա­նը կարող էր հայտնվել արտա­քին կառա­վարման ներքո։

Նրա խոսքով՝ այդ որոշման դեմ Հայաստա­նում շարժում էր սկսվել որոշ հոգև­ո­րա­կաննե­րի աջակցությամբ, սակայն կառա­վա­րությունը ընտրել է ժողովրդի հետ բաց խոսե­լու ճանա­պարհը։ Փաշինյա­նը որպես օրի­նակ նշեց Կիրանց գյուղը, որը, ըստ նրա, սահմա­նա­զա­տումից հետո ոչ թե դատարկվել է, այլ զարգա­ցել է։

Նիկոլ Փաշինյա­նը անդրա­դարձավ նաև որոշ հոգև­ո­րա­կաննե­րի քաղա­քա­կան ակտի­վությա­նը՝ նշե­լով, որ նրանցից մի քանի­սը, իր գնա­հատմամբ, փորձում են պատե­րազմա­կան տրա­մադրություններ տարա­ծել և համա­գործակցում են արտա­քին ուժե­րի հետ։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը թույլ չի տա նորպա­տե­րազմ և չի զոհա­բե­րի անկա­խությունը այլերկրնե­րի շահե­րին։

Վարչա­պե­տը խոսեց նաև Լեռնա­յին Ղարա­բա­ղից տեղա­հանվածնե­րի խնդրի մասին։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի ռազմա­վա­րությունն այն է, որ տեղա­հանված հայե­րը ստա­նան Հայաստա­նի քաղա­քա­ցիություն և մշտա­պես բնակվեն երկրում։ Փաշինյա­նը նշեց, որ արդեն 4886 ընտա­նիք դարձել է բնա­կա­րա­նա­վորման պետա­կան ծրագրի շահա­ռու։

Խոսե­լով արտա­քին քաղա­քա­կան ուղղության մասին՝ Նիկոլ Փաշինյա­նը հիշեցրեց, որ 2025 թվա­կա­նի մարտին Հայաստա­նում ընդունվել է օրենք, որով մեկնարկում է Հայաստա­նի՝ Եվրո­պա­կան միություն անդա­մակցության գործընթա­ցը։ Նրա խոսքով՝ սա քաղա­քա­կան բյուրե­ղա­ցում էր այն հայտա­րա­րության, որը նա արել էր նույն ամբիո­նից 2023 թվա­կա­նին՝ նշե­լով, որ Հայաստա­նը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրա­միությա­նը, որքան դա հնա­րա­վոր կհա­մա­րի ԵՄ‑ն։

Փաշինյա­նը ընդգծեց, որ Հայաստա­նի խնդիրն այժմ եվրո­պա­կան չափա­նիշնե­րին համա­պա­տասխա­նելն է։ Նա նշեց, որ եթե ԵՄ‑ն ընդունի Հայաստա­նը որպես լիի­րավ անդամ՝ դա կլի­նի դրա­կան զարգա­ցում, իսկ եթե ոչ՝ Հայաստա­նը միևնույնն է շահե­լու է, քանի որ կդառնա եվրո­պա­կան ստանդարտնե­րին համա­պա­տասխա­նող երկիր։

Վերջում Հայաստա­նի վարչա­պե­տը անդրա­դարձավ նաև ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րին՝ հիշեցնե­լով, որ 2018 թվա­կա­նի «թավշյա հեղա­փո­խությունը» հիմնված էր ժողովրդա­վա­րության և իրա­վունքնե­րի գերա­կա­յության գաղա­փարնե­րի վրա։ Փաշինյա­նը ասաց, որ խաղա­ղությունն է այն պայմա­նը, որը թույլ է տալիս ժողովրդա­վա­րությունը դարձնել անշրջե­լի։

Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րեց, որ 2026 թվա­կա­նի հունի­սի 7‑ին Հայաստա­նում կանցկացվեն հերթա­կան խորհրդա­րա­նա­կան ընտրություններ, և այդ ընտրություննե­րը պետք է նպաստեն խաղա­ղության և ժողովրդա­վա­րության ամրապնդմա­նը։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը շարունա­կե­լու է շարժվել այդ ճանա­պարհով՝ որպես ժողովրդի լեգի­տիմ ներկա­յա­ցուցիչ հանդես եկող իշխա­նության ղեկա­վար։

Ելույթի ավարտին Փաշինյա­նը հայտա­րա­րեց, որ խաղա­ղությունն ու ժողովրդա­վա­րությունը Հայաստա­նի համար ռազմա­վա­րա­կան արժեքնե­րեն և պետք է դառնան երկրի ապա­գա­յի հիմքը։

ՀՀ Վարչա­պե­տի Ելույթը Եվրո­պա­կան Խորհրդա­րա­նում

Հետև­եք նաև Արամ Վարդև­անյա­նի հունվա­րի ելույթին՝ https://www.facebook.com/share/v/1aNaqYpHoU/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ