Այս ծրագիրը բխում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և ստեղծելու է նոր տրանսպորտային հնարավորություններ արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություններով։ Այդ նախաձեռնության մասին առաջին անգամ խոսել էր հենց Եվրոպական խորհրդարանի նույն ամբիոնից 2023 թվականի հոկտեմբերի 17-ին։
Նիկոլ Փաշինյան
Մեր Խոսքը՝
Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական Խորհրդարանում ունեցած ելույթը։ Ելույթում վարչապետը ներկայացնում է Հայաստանի վարչապետի տեսլականը տարածաշրջանային պատմական բեկման վերաբերյալ, որն առանցքավորվում է 2025 թվականին Ադրբեջանի հետ ստորագրված խաղաղության հռչակագրով և ԱՄՆ‑ի միջնորդությամբ։ Փաստաթուղթը մանրամասնում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված «Թրամփի ուղի» և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, որոնք նպատակ ունեն Հայաստանը վերածել միջազգային լոգիստիկ հանգույցի՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը։ Վարչապետը շեշտադրում է նաև Հայաստանի եվրոպական ինտեգրման նոր փուլը և ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիությունը, որոնք հիմնված են սահմանազատման գործընթացի և հարևանների հետ իրական խաղաղության հաստատման վրա։ Տեքստի նպատակն է միջազգային հանրությանը հավաստիացնել, որ երկիրը հաղթահարել է ներքին ու արտաքին մարտահրավերները՝ ընտրելով զարգացման և ինքնիշխան պետականության ամրապնդման ռազմավարական ուղին։
Վարչապետը նաև անդրադարձել է Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումներին, որոնց մասին իշխանությունները քանիցս զգուշացրել են։ Վարչապետի խոսույթում դա արտահայտվել է հատկապես հոգևորականների հետ կապված գործերի շրջանակներում, երբ վարչապետը խոսել է այն մասին, որ իր տպավորմամբ համագործակցում են արտաքին ուժերի հետ։ Այդ խոսքը մեծ աղմուկ էր բարձրացրել ընդդիմադիրների շրջանակում․Փաշինյանին մեղադրել են «ներսի խնդիրը դուրս տանելու» մեջ ու հիշեցրել, որ Փաաշինյանը շարունակում է «պայքարել եկեղեցու և ազգային արժեքների դեմ»։ Այս առումով հատկապես կարևոր է այն, որ վարչապետի մատնանշած հիբրիդային հարձակումները, որոնք, պատկան մարմինների զգուշացման համաձայն և բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով կարող են էականորեն խաթարել հայաստանի ներքին կայունությունը։
Ենթադրում ենք, որ վարչապետը բավական ծանրակշիռ պատճառներ է ունեցել այդ ամենը նման բարձր ամբիոնից հնչեցնելու համար և նպատակ է ունեցել ազդարարել այն ծանր հիբրիդային պատերազմի մասին, որն այսօր վարվում է Հայաստանի դեմ՝ օգտագործելով նրա ամենանվիրական զգացումներն ու ինստիտուտները։ Հիբրիդային պատերազմի դեմ պայքարը նշանավորվում է նաև ինստիտուցիոնալ մաքրմամբ և այդ մաքրումը ենթադրում է դրա իրականացումն ամենուր՝ հատկապես այն ինստիտուտներում, որոնք, լինելով առավել հարգելի ու ծանրակշիռ, ավելի հարմար են դարձել ախտի գոյացման ու բազմացման համար։
Մեր Ուղին
Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում իր ելույթում նշեց, որ 2023 թվականի հոկտեմբերի 17-ին նույն ամբիոնից ունեցած իր նախորդ ելույթից ի վեր Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում տեղի են ունեցել պատմական նշանակության փոփոխություններ։ Նրա գնահատմամբ՝ այդ փոփոխությունները կարող են նույնիսկ հարյուրամյա կամ հազարամյա նշանակություն ունենալ, մինչդեռ անցել է ընդամենը երկու տարի հինգ ամիս։
Փաշինյանը ասաց, որ ամենակարևոր փոփոխությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է, որը արձանագրվել է 2025 թվականի օգոստոսի 8‑ին ԱՄՆ մայրաքաղաքում՝ Վաշինգտոնում։ Նրա խոսքով՝ Սպիտակ տանը ինքը և Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որով ըստ էության հաստատվել է խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նա նշեց, որ այդ փաստաթուղթը որպես վկա ստորագրել է նաև Դոնալդ Թրամփը։ Փաշինյանի խոսքով՝ մինչ այդ երկու երկրների արտաքին գործերի նախարարները նույն միջավայրում նախաստորագրել էին խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը։

Հայաստանի վարչապետը ընդգծեց, որ Վաշինգտոնի հռչակագրում լուծում է ստացել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Նա դիտարկեց, որ փաստաթղթում արձանագրվել է՝ երկու երկրների միջև հաղորդակցությունների բացումը պետք է իրականացվի պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու նպատակով։ Փաշինյանը հավելեց, որ այդ գործընթացը ներառում է նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետությունի միջև հաղորդակցությունը Հայաստանի տարածքով։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հռչակագրի մեկ այլ կետով Հայաստանը պարտավորվում է աշխատել Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի շրջանակը ձևակերպելու համար։ Նրա խոսքով՝ ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է, իսկ հունվարի 13-ին Հայաստանի և ԱՄՆ կառավարությունները ընդունել են դրա իրականացման շրջանակը։ Նա հավելեց, որ մոտ ապագայում կողմերը կստորագրեն համապատասխան համաձայնագիր։
Վարչապետը կարծում է, որ այս ծրագիրը բխում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և ստեղծելու է նոր տրանսպորտային հնարավորություններ արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություններով։ Փաշինյանը հիշեցրեց, որ այդ նախաձեռնության մասին առաջին անգամ խոսել էր հենց Եվրոպական խորհրդարանի նույն ամբիոնից 2023 թվականի հոկտեմբերի 17-ին։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրական զարգացումները ստվերվում են հարևան տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններով, մասնավորապես՝ Իրանում և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։ Նա ասաց, որ Հայաստանը ցավով է հետևում այդ զարգացումներին և փոքր պետություն լինելով՝ կարող է միայն աղոթել զոհերի հոգիների հանգստության և առաջնորդների իմաստության համար, որպեսզի գտնվեն դիվանագիտական լուծումներ։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ արդեն ութ ամիս է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված։ Նրա խոսքով՝ 2025 թվականը Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին էր, երբ հրաձգության հետևանքով ոչ զոհ, ոչ վիրավոր չի եղել։ Նա նշեց, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ամիսներ շարունակ կրակոցների ձայներ չեն լսում։
Վարչապետը նաև հիշեցրեց, որ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով և Վրաստանով անցնող երկաթուղային գնացք առաջին անգամ 1991 թվականից հետո հասել է Հայաստան։ Փաշինյանը ասաց, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերին հայտարարել էր դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումների վերացման մասին։ Նա ընդգծեց, որ Հայաստանը նույնպես պատրաստ է ապահովել տարանցում Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանը պատրաստ է նույնիսկ գործող ճանապարհներով ապահովել ավտոմոբիլային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղով։ Նրա խոսքով՝ այդ առաջարկը չի հակասում Վաշինգտոնի պայմանավորվածություններին, այլ նպատակ ունի արագացնել տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։
Խոսելով խաղաղության հնարավորության պատճառների մասին՝ Փաշինյանը նշեց երկու հիմնական գործոն։ Առաջինը, ըստ նրա, Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունն էր։ Երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի պատմական փոխկապվածության գիտակցումը։ Նա հիշեցրեց, որ երկու երկրները անկախացել են նույն օրը՝ 1918 թվականին, հետո կորցրել են անկախությունը 1920-ին և նորից անկախացել են 1991 թվականին։
Փաշինյանը նաև նշեց, որ իր անձնական համոզմամբ՝ 2024 թվականի մարտ-ապրիլին Հայաստանը կանգնած էր պետականության կորստի եզրին, և եթե այդ ժամանակ չկայացվեր Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսելու որոշումը, ապա Հայաստանը կարող էր հայտնվել արտաքին կառավարման ներքո։
Նրա խոսքով՝ այդ որոշման դեմ Հայաստանում շարժում էր սկսվել որոշ հոգևորականների աջակցությամբ, սակայն կառավարությունը ընտրել է ժողովրդի հետ բաց խոսելու ճանապարհը։ Փաշինյանը որպես օրինակ նշեց Կիրանց գյուղը, որը, ըստ նրա, սահմանազատումից հետո ոչ թե դատարկվել է, այլ զարգացել է։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև որոշ հոգևորականների քաղաքական ակտիվությանը՝ նշելով, որ նրանցից մի քանիսը, իր գնահատմամբ, փորձում են պատերազմական տրամադրություններ տարածել և համագործակցում են արտաքին ուժերի հետ։ Նա ընդգծեց, որ Հայաստանը թույլ չի տա նորպատերազմ և չի զոհաբերի անկախությունը այլերկրների շահերին։
Վարչապետը խոսեց նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդրի մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանի ռազմավարությունն այն է, որ տեղահանված հայերը ստանան Հայաստանի քաղաքացիություն և մշտապես բնակվեն երկրում։ Փաշինյանը նշեց, որ արդեն 4886 ընտանիք դարձել է բնակարանավորման պետական ծրագրի շահառու։
Խոսելով արտաքին քաղաքական ուղղության մասին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2025 թվականի մարտին Հայաստանում ընդունվել է օրենք, որով մեկնարկում է Հայաստանի՝ Եվրոպական միություն անդամակցության գործընթացը։ Նրա խոսքով՝ սա քաղաքական բյուրեղացում էր այն հայտարարության, որը նա արել էր նույն ամբիոնից 2023 թվականին՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան դա հնարավոր կհամարի ԵՄ‑ն։
Փաշինյանը ընդգծեց, որ Հայաստանի խնդիրն այժմ եվրոպական չափանիշներին համապատասխանելն է։ Նա նշեց, որ եթե ԵՄ‑ն ընդունի Հայաստանը որպես լիիրավ անդամ՝ դա կլինի դրական զարգացում, իսկ եթե ոչ՝ Հայաստանը միևնույնն է շահելու է, քանի որ կդառնա եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր։
Վերջում Հայաստանի վարչապետը անդրադարձավ նաև ներքաղաքական գործընթացներին՝ հիշեցնելով, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» հիմնված էր ժողովրդավարության և իրավունքների գերակայության գաղափարների վրա։ Փաշինյանը ասաց, որ խաղաղությունն է այն պայմանը, որը թույլ է տալիս ժողովրդավարությունը դարձնել անշրջելի։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի հունիսի 7‑ին Հայաստանում կանցկացվեն հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրությունները պետք է նպաստեն խաղաղության և ժողովրդավարության ամրապնդմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է շարժվել այդ ճանապարհով՝ որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ հանդես եկող իշխանության ղեկավար։
Ելույթի ավարտին Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղությունն ու ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարական արժեքներեն և պետք է դառնան երկրի ապագայի հիմքը։
ՀՀ Վարչապետի Ելույթը Եվրոպական Խորհրդարանում
Հետևեք նաև Արամ Վարդևանյանի հունվարի ելույթին՝ https://www.facebook.com/share/v/1aNaqYpHoU/?mibextid=wwXIfr
