15.9 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Արդյունքում Արցա­խում ստեղծվել է այսպես ասած՝ «ցանցա­յին ազդե­ցության համա­կարգ», որը վերահսկել է նույնիսկ հանրա­յին բանա­վոր խոսույթը: Եթե Հայաստա­նում ընդդի­մա­դիր-այլընտրանքա­յին միտքը որոշ առումնե­րով կարո­ղա­ցել է ինքնությունը պահպա­նել, ապա Լեռնա­յին Ղարա­բա­ղում այն ի սպառ բացա­կա­յել է։

Վահրամ Աթա­նեսյան

Մեր Խոսքը՝

Այսօր ներկա­յացնում ենք Արցա­խի ԱԺ նախկին պատգա­մա­վոր, լրագրող, վերլուծա­բան, Մեր Ուղին‑ի թղթա­կից Վահրամ Աթա­նեսյա­նի «Արցա­խի ԿԳԲ-ացումը» վերլուծա­կան հոդվա­ծա­շա­րի   եզրա­փա­կիչ հատվա­ծը։ 

Վահրամ Աթա­նեսյա­նի այդ շարքը բացա­ռիկ հնա­րա­վո­րություն է Արցա­խի քաղա­քա­կան կյանքին ակա­նա­տե­սի աչքով նայե­լու, ներքին շատ իրա­դարձություններ ներսից տեսնե­լու։ Շարքը հնա­րա­վո­րություն է տալիս մի կողմ դնել Արցա­խի մասին ունե­ցած և հիմնա­կա­նում պարզունակ ռազմա-քաղա­քա­կան հայրե­նա­սի­րա­կան մտա­ծո­ղությունն ու սթափ հայացքով նայե­լու այն ամե­նին, ինչը ցավոք սրտի չի արվել։ Այս շարքի ամեն հատվա­ծը մի կարև­որ և բացա­ռիկ նշա­նա­կություն ունե­ցող է՝ Արցախն ավե­լի լավ հասկա­նա­լու, ունե­ցած սխալնե­րը, վրի­պումներն ավե­լի սթափ գնա­հա­տե­լու համար։ Դա մի կենսա­կան անհրա­ժեշտություն է, քանի որ 2020թ․ 44-օրյա պատե­րազմից ավարտից ու 2020թ․ կնքված նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրի, 2023թ․ սեպտեմբե­րին Արցա­խի լուծա­րումից հետո հայ ժողովրդի ու մանա­վանդ ՀՀ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության կյանքում բարձրացվել են մի շարք կարև­որ հարցեր, մասնա­վո­րա­պես այն առումով, թե արդյո՞ք Արցա­խի հետ տեղի ունե­ցա­ծը պարզա­պես դավա­ճա­նություն էր, թե՞ այն միայն ռազմա­կան ու տնտե­սա­կան անհա­վա­սար հավա­սա­րակշռության տրա­մա­բա­նա­կան հետև­անք էր։ Իսկ գուցե կային նաև ա՞յլ պատճառներ։ Այս շարքը հենց այդ չերև­ա­ցող պատճառնե­րի մասին է։ Վահրամ Աթա­նեսյա­նը գրում է այն մասին, ինչից խուսա­փում են շատ շատե­րը։ Արցա­խի կյանքից վերցնե­լով պարզ հայրե­նա­սի­րա­կան քողն ու դրա տակ կատարվող սխալնե­րի, հանցանքնե­րի և այլնի մասին է խոսքը, մի բան, որ շատե­րը գերա­դա­սում են չնկա­տել ու չտեսնել, քանի որ, այդ դեպքում ստիպված են լինե­լու ընդունել իրենց բաժին մեղքը ու նաև դադա­րեցնել Արցա­խի անվան շահարկումնե­րը։ Որովհետև Արցա­խի կյանքում ոչ թե ու միայն պարզա­պես հայրե­նա­սի­րա­կան ու ռազմա­կան երև­ույթներ էին ընթա­նում, այլ ներքա­ղա­քա­կան, հատուկ գործո­ղություննե­րի մակարդա­կի երկա­րատև ու դժվա­րըմբռնե­լի գործո­ղություններ, տեղի էին ունե­նում կադրա­յին պատե­րազմներ, տեղե­կատվա­կան ահաբեկումներ․․․Արցախում տեղի էր ունե­նում ազա­տագրա­կան-հայրե­նա­սի­րա­կան մթնո­լորտի քայքա­յում, այլա­սե­րում, այն փոխա­րի­նե­լով հանցա­վոր կենցա­ղա­վա­րությամբ, պարզունա­կությամբ, քաղա­քա­կան կուրությամբ, հանցա­գործ ինքնավստա­հությամբ, միտումնա­վոր ու միա­միտ անգործությամբ։

Արցա­խի ազա­տագրումից մինչև լուծա­րում տևած տասնամյակնե­րը չափից ավե­լի խորն ու բազմա­շերտ են մեկ գրա­ռումով, կամ նույնիսկ մեկ շարքով լիո­վին բացատրե­լու համար։ Արցա­խի մասին դեռ շատ է խոսվե­լու և շատ են հանդի­պե­լու նաև միա­կողմա­նի մոտե­ցումներ, մինչդեռ այս շարքը ընթերցո­ղին ծանո­թացնում է այն անո­ղոք ճշմարտության հետ, որ կատարվեց ու քողարկվեց մեծ-մեծ բառե­րի, հայրե­նա­սի­րության և այլնի տակ։

Մենք երբեք չենք հասկա­նա Արցա­խի հետ տեղի ունե­ցա­ծը, եթե խուսա­փենք այնպի­սի գրա­կա­նությունից, ինչպի­սին հանդի­սա­նում է Աթա­նեսյա­նի «Արցա­խի ԿԳԲ-ացումը» հոդվա­ծա­շա­րը ։ Մինչդեռ մենք խիստ կարիք ունենք հասկա­նա­լու իրա­կան պատմությունը,  որպեսզի այլևս թույլ չտանք Արցա­խի անունը դառնա այլ ԿԳԲ-ական գործո­ղություննե­րի հիմք ու նման դանդաղ գործունեությամբ ևս մեկ ռումբ չտե­ղադրվի Երև­ա­նում՝ ապա­գա­յում պայթե­լու համար։ Մենք կարիք ունենք հասկա­նա­լու Արցա­խում տեղի ունե­ցա­ծը՝ Արցախն ավե­լի ճիշտ գնա­հա­տե­լու համար, դրա­նով նաև Հայաստա­նի Հանրա­պե­տությունն ավե­լի լավ հասկա­նա­լու համար։ Այն հաստա­տա­պես հրա­տա­պություն է պահանջում։

Այս շարքը կարդա­լը քաջություն է պահանջում։ Այն բազմա­թիվ ստե­րեո­տի­պա­յին ու քարա­ցած ճշմարտություններ մի կողմ է դնում, քանդում է պատա­յին մտա­ծե­լա­կերպը, զրկում է ավանդա­կան պաշտպանվա­ծության զգա­ցումից և միայնակ է թողնում պատասխան պահանջող իրա­վի­ճա­կի առաջ։ Այս շարքը կարդա­լիս ընթերցո­ղը կարող է վտանգի ու ամո­թի զգա­ցումներ ունե­նալ, բայց այն պետք է կարդալ։ Ու կարև­որ չէ, թե հատկա­պես ինչ զգա­ցումներ կունե­նա մարդը, որքա­նով այն կհա­վա­նի, կվա­խե­նա․ այն կարդա­լուց հետո Արցա­խի մասին պատկե­րա­ցումնե­րը երբեք այլևս նախկի­նի նման չի լինի։

Մենք եզրա­փա­կում ենք Վահրամ Աթա­նեսյա­նի միայն այս շարքը, քանի որ վերջինս շարունա­կում է իր բեղուն գործունեությունը՝ հանդես գալով բազմա­թիվ վերլուծություննե­րով, ինչպես նաև հանդի­սա­նա­լով Մեր Ուղին‑ի թղթա­կի­ցը՝ այդ կերպ նպաստե­լով նաև կայքի բովանդա­կության որա­կա­կան բարձրացմանն ու վերլուծա­կան մտքի կայացմա­նը։ Լիա­հույս ենք, որ Վահրամ Աթա­նեսյա­նը կշա­րունա­կի նոր նախագծե­րով պարզեցնել հայ քաղա­քա­կան-վերլուծա­կան միտքը, իսկ ընթերցողներն ապա­գա­յում գուցե այս շարքի գրքա­յին տարբե­րա­կը ունե­նա­լու հնա­րա­վո­րությունն ապրեն, քանի որ այս շարքը ոչ թե պարզա­պես ժամա­նա­կագրություն է, այլև վերլուծա­կան սթա­փություն, իրա­կա­նությա­նը նայե­լու խիզախ փորձ, Արցա­խի ողբերգա­կան ճակա­տա­գի­րը վավե­րա­կան նշա­նա­կություն ունե­ցող մի սթափ հայացք։

Մեր Ուղին

Ամփո­փում 

«Արցա­խի ԿԳԲ-ացումը», ըստ նախնա­կան մտահղացման, պետք է ունե­նար առա­վե­լա­գույնը քսան-քսանհինգ մաս: Բայց, ինչպես ասում են՝ մարդ ծրագրում է, Աստված՝ տնօ­րի­նում: Տվյալ դեպքում «տնօ­րի­նո­ղը» ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի շտա­բի պետ Վիկտոր Կրի­վո­պուսկո­վի «Խռո­վա­րար Ղարա­բաղ» գրքի «գաղտնա­գիրն» էր, որ հարկադրեց բոլո­րո­վին այլ հայացքով նայել Զորի Բալա­յա­նի միջնորդությամբ նրա եւ Ղարա­բաղյան Շարժման ստե­փա­նա­կերտցի գործիչներ Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի եւ Արկա­դի Ղուկասյա­նի դեռեւս 1990թ.-ին սկիզբ առած մտերմությա­նը: Իսկ հետաքրքրությունը ոչ միայն բնա­կան եւ օրի­նա­չափ, այլեւ խիստ անհրա­ժեշտ է, եթե նկա­տի ենք ունե­նում, որ Կրի­վո­պուսկո­վի ստե­փա­նա­կերտյան երեք ընկերնե­րը հետա­գա­յում քաղա­քա­կան-պետա­կան թռիչք են ապրել: Երկու տարի հետո Սերժ Սարգսյա­նը նշա­նակվել է արդեն անկախ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ինա­նա­պաշտպա­նության կոմի­տեի նախա­գահ, նույն տարվա օգոստո­սին Ռոբերտ Քոչարյա­նը գլխա­վո­րել է Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեն, իսկ Արկա­դի Ղուկասյա­նը՝ նշա­նակվել արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով նրա խորհրդա­կան: 

Վիկտոր Կրի­վո­պուսկո­վի հետ մտերմությունից երեք տարի անց Սերժ Սարգսյա­նը Ստե­փա­նա­կերտից մի քանի ամսով «գործուղվել է» Մոսկվա, իսկ այնտե­ղից՝ Երեւան եւ ստանձնել Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րի պաշտո­նը: Չորս տարի հետո ԼՂՀ նախա­գա­հի պաշտո­նից հրա­ժարվե­լով՝ Ռոբերտ Քոչարյա­նը նշա­նակվել է Հայաստա­նի վարչա­պետ, իսկ 1998թ.-ին՝ ընտրվել Հայաստա­նի նախա­գահ: 

Ստե­փա­նա­կերտում ԼՂՀ նախա­գա­հի պաշտո­նը Ռոբերտ Քոչարյա­նի հրա­ժա­րա­կա­նից հետո զբա­ղեցրել է Արկա­դի Ղուկասյա­նը: Անկախ Հայաստա­նի ավե­լի քան քառորդդարյա պատմության ամե­նա­ռանցքա­յին դեմքե­րից երկուսը՝ Ռոբերտ Քոչարյա­նը եւ Սերժ Սարգսյա­նը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի առնվազն իմա­ցությամբ, բնա­կա­նա­բար, Երեւա­նում եւ Ստե­փա­նա­կերտում ձեւա­վո­րել են «գաղա­փա­րա­կիցնե­րի թիմեր», որ պետա­կան կառա­վարման համա­կարգում զբա­ղեցրել են ազդե­ցիկ դիրքեր: 

Այդ «ազա­տագրա­կան պայքա­րի առա­ջա­մարտիկնե­րը» նշա­նակվել են ոչ միայն ուժա­յին կառույցնե­րի, այլեւ կրթության, գիտության, մշա­կույթի ոլորտի ղեկա­վարներ, տպա­գիր եւ էլեկտրո­նա­յին լրատվա­մի­ջոցնե­րի  եւ ռադիո-հեռուստաընկե­րություննե­րի ղեկա­վարներ, նույնիսկ՝ ստեղծա­գործա­կան միություննե­րի եւ դրանց մասնաճյուղե­րի նախա­գահներ, բուհե­րի ռեկտորներ: 

Արդյունքում Արցա­խում ստեղծվել է այսպես ասած՝ «ցանցա­յին ազդե­ցության համա­կարգ», որ վերահսկել է նույնիսկ հանրա­յին բանա­վոր խոսույթը: Եթե Հայաստա­նում ընդդի­մա­դիր-այլընտրանքա­յին միտքը որոշ առումնե­րով կարո­ղա­ցել է ինքնությունը պահպա­նել, ապա Լեռնա­յին Ղարա­բա­ղում այն ի սպառ բացա­կա­յել է, ինչը դրսեւորվել է նաեւ քաղա­քա­կան եւ պետա­կան կյանքում: Քառա­սունչորսօրյա պատե­րազմի պարտության եւ հետա­գա ողբերգա­կան իրա­դարձություննե­րի հիմնա­կան պատճառնե­րից մեկն էլ դա է: 

Անշուշտ, վստա­հե­լի աղբյուրնե­րի իսպառ բացա­կա­յության պայմաննե­րում դժվար էր ի մի բերել այն, ինչ պահպա­նել է հիշո­ղությունը, բայց երկու առումով, կարծում եմ, մեղանչումներ չունեմ. վկա­յա­կոչված ոչ մի փաստ մտա­ցա­ծին չէ, որեւէ գործչի անձնա­կան վերագրում չեմ արել: Խանգա­րել է այն, որ ԼՂՀ նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նը, Բակո Սահակյա­նը եւ Արա­յիկ Հարությունյա­նը Բաքվի բանտում են: Հուսամ, որ նրանք կհայրե­նա­դարձվեն եւ «սպի­տակ տողե­րը» լրացնե­լու բարո­յա­կան իրա­վունք կունե­նամ: 

Վահրամ Աթա­նեսյան 

ՄԱՍ 107 Եվ ՎԵՐՋ

Առնչվող Հոդվածներ