26.4 C
Yerevan

Զերծ Մնալ Կործա­նա­րար Արկա­ծախնդրությունից

Սահմա­նադրության բովանդա­կությունը պետք է լինի լայն հանրա­յին քննարկման արդյունք, ոչ թե միայն քաղա­քա­կան ուժի ներսում որոշված փաստա­թուղթ։ 

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում Աթա­նեսյա­նը վերլուծում է արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված քաղա­քա­կան շահարկումնե­րը և Հայաստա­նի ներքին ու արտա­քին մարտահրա­վերնե­րը։ Աթա­նեսյա­նը պնդում է, որ որոշ ուժեր օգտա­գործում են Արցա­խի թեման բացա­ռա­պես նախընտրա­կան քարոզչության և քվե­ներ ստա­նա­լու համար, մինչդեռ իրա­կա­նում Արցա­խի քաղա­քա­կան էլի­տան տարի­ներ շարունակ թույլ է տվել ինստի­տուցիո­նալ դեգրա­դա­ցիա և սուբյեկտայնության կորուստ։ Ուշադրություն է դարձվում այն հանգա­մանքին, որ Հայաստա­նի Սահմա­նադրության փոփո­խությունը և «Արցա­խը Հայաստան է և վերջ» դրույթից հրա­ժարվե­լը դիտարկվում են որպես անվտանգա­յին անհրա­ժեշտություն՝ Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության պայմա­նա­գիր կնքե­լու և նոր պատե­րազմից խուսա­փե­լու համար։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ Արցա­խի թեմա­յի ակտի­վա­ցումը պայմա­նա­վորված է նախընտրա­կան շրջա­նով։ Նրա խոսքով՝ փորձ է արվում բռնա­տե­ղա­հանված բնակչությա­նը պահել այն խոսույթի ներքո, թե Արցա­խի հարցը փակված չէ և կարող է լուծում ստա­նալ, եթե փոխվի իշխա­նությունը։ Աթա­նեսյա­նը կարծում է, որ սա քարոզչա­կան գործիք է՝ լրա­ցուցիչ ձայներ ստա­նա­լու նպա­տա­կով։ Նա ընդգծեց, որ արցախցի­նե­րի ընկա­լումնե­րը միանշա­նակ չեն և հաճախ չեն համընկնում այն պատկե­րացման հետ, որը ներկա­յացվում է հանրա­յին դաշտում։ Վահրամ Աթա­նեսյա­նի դիտարկմամբ՝ Արցա­խի քաղա­քա­կան էլի­տա­յի որոշ հայտա­րա­րություննե­րում պատասխա­նատվությունը հիմնա­կա­նում վերագրվում է Հայաստա­նի գործող իշխա­նություննե­րին՝ հատկա­պես 2018-ից հետո տեղի ունե­ցած գործընթացնե­րի համար։

Արցա­խում տարբեր ժամա­նա­կա­հատվածնե­րում ձևա­վորված իշխա­նություննե­րը տարբեր բնույթ են ունե­ցել։ Նրա խոսքով՝ 1992–2007 թվա­կաննե­րին գործել է ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րություն, իսկ 2007-ից հետո ձևա­վորվել է համա­կարգ, որտեղ, ըստ նրա, աստի­ճա­նա­բար վերա­ցել է քաղա­քա­կան մրցակցությունը։ Նա հավե­լեց, որ այդ գործընթա­ցը խորա­ցել է մինչև 2017 թվա­կա­նը և հետա­գա զարգա­ցումնե­րը բերել են կառա­վարման համա­կարգի դեգրա­դա­ցիա­յի։ Նրա կարծի­քով՝ Արցա­խի հարցի փակումը սկսվել է դեռևս ավե­լի վաղ, քան 2020 թվա­կա­նի պատե­րազմը, և այն պայմա­նա­վորված է ոչ միայն ռազմա­կան, այլ նաև քաղա­քա­կան ու ինստի­տուցիո­նալ խնդիրնե­րով։ Աթա­նեսյա­նը դիտարկում է, որ եթե նախկին ղեկա­վա­րությունը չի կիսում պատասխա­նատվությունը, ապա հարց է առա­ջա­նում այդ ղեկա­վա­րության գոյության հիմնա­վորման վերա­բերյալ։ Հայաստա­նի կառա­վա­րությունը կարող է հայտա­րա­րել հարցը փակված, սակայն չի կարող յուրա­քանչյուր արցախցու համար այդպի­սի որո­շում ընդունել․ դա, նրա խոսքով, անհա­տա­կան ընտրության հարց է՝կապված ապա­գա կյանքի, բնա­կության ևքա­ղա­քա­ցիության հետ։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև անդրա­դարձավ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րին՝ մասնա­վո­րա­պես սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րին։ Նա կարծում է, որ սահմա­նադրության բովանդա­կությունը պետք է լինի լայն հանրա­յին քննարկման արդյունք, ոչ թե միայն քաղա­քա­կան ուժի ներսում որոշված փաստա­թուղթ։ Նրա դիտարկմամբ՝ բևե­ռացվա­ծությունը հասա­րա­կության մեջ շարունա­կում է խորա­նալ։  

Խոսե­լով տարա­ծաշրջա­նա­յին իրա­վի­ճա­կի մասին՝ Աթա­նեսյա­նը նշեց, որ միջազգա­յին քաղա­քա­կան օրա­կարգը անկանխա­տե­սե­լի է։ Նրա կարծի­քով՝ եթե Իրա­նը կարո­ղա­նա արժա­նա­պա­տիվ կերպով դուրս գալ պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կից, ապա կարող է դառնալ ավե­լի ազդե­ցիկ դերա­կա­տար ինչպես Մերձա­վոր Արև­ելքում, այնպես էլ Հարա­վա­յին Կովկա­սում։ Թուրքիան ցուցա­բե­րում է զգուշա­վո­րություն և փորձում է հեռու պահել հակա­մարտություննե­րը իր սահմաննե­րից։ Նրա գնա­հատմամբ՝ մեծ դերա­կա­տարնե­րը հաճախ սպա­սո­ղա­կան դիրք են զբա­ղեցնում՝ ավե­լի նպաստա­վոր պահի միջամտե­լու համար։

Վերջում Վահրամ Աթա­նեսյա­նը ընդգծեց, որ Հայաստա­նի քաղա­քա­կա­նությունը պետք է ուղղված լինի ազգա­յին շահե­րի պահպանմա­նը՝ խուսա­փե­լով հակադրվել որևէ խոշոր ուժի և փորձե­լով ձևա­վո­րել այնպի­սի միջա­վայր, որը տեսա­նե­լի ապա­գա­յում սպառնա­լիք չի դառնա երկրի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ