24.5 C
Yerevan

Վրաց Եկե­ղե­ցում Ռուսա­կան Հետքեր Կան

Խորհրդա­յին իշխա­նություննե­րը ճնշել են վրա­ցա­կան եկե­ղե­ցու ինքնա­վա­րությունը և փորձել այն ամբողջությամբ ենթարկել իրենց վերահսկո­ղությա­նը, ինչն էլ երկա­րա­ժամկետ ազդե­ցություն է թողել եկե­ղե­ցա­կան մտա­ծո­ղության վրա։  

Գեորգի Թումասյան

1inTV‑ն զրուցել է Միջազգա­յին հարա­բե­րություննե­րի փորձա­գետ Գեորգի Թումասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Վրաց Ուղղա­փառ եկե­ղե­ցու առաջնորդ Իլիա Երկրորդի մահվան ազդե­ցությունը երկրի հոգև­որ և քաղա­քա­կան կյանքի վրա։ Միջազգա­յին հարա­բե­րություննե­րի փորձա­գետ Գեորգի Թումասյա­նը վերլուծում է եկե­ղե­ցու ներսում առկա ռուսա­կան և հունա­կան ազդե­ցություննե­րի պայքա­րը՝ ընդգծե­լով ժամա­նա­կա­վոր կառա­վա­րիչ Շիո Մուջի­րիի հավա­նա­կան պրո­ռուսա­կան կողմնո­րո­շումը։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվում նաև հայ-վրա­ցա­կան եկե­ղե­ցա­կան հարա­բե­րություննե­րին, որտեղ փորձա­գե­տը նշում է, որ Գարե­գին Բ կաթո­ղի­կո­սի ներկա­յությունը հուղարկա­վո­րությա­նը ցանկա­լի չէ վրաց հասա­րա­կության շրջա­նում առկա բացա­սա­կան վերա­բերմունքի պատճա­ռով։

Գեորգի Թումասյա­նը նշեց, որ Իլիա Երկրորդի առողջա­կան վիճա­կը վերջին տարի­նե­րին արդեն թույլ չէր տալիս լիարժեք ղեկա­վա­րել եկե­ղե­ցին, ինչի հետև­անքով կառա­վարման գործա­ռույթնե­րը սահմա­նա­փակվել էին։ Նրա խոսքով՝ այդ պայմաննե­րում եկե­ղե­ցու ներսում ձևա­վորվել էին տարբեր ազդե­ցության խմբեր, իսկ Շիո Մուջի­րի նշա­նա­կումը որպես փաստա­ցի կառա­վա­րիչ հատուկ ստեղծված լուծում էր, և այժմ մեծ հավա­նա­կա­նությամբ հենց նա էլ կշա­րունա­կի ղեկա­վա­րել եկե­ղե­ցին անցումա­յին փուլում։

Թումասյա­նը դիտարկում է, որ եկե­ղե­ցու ներսում վաղուց առկա են եղել ազդե­ցություննե­րի համար մրցակցություններ՝ թե՛ ներքա­ղա­քա­կան, թե՛ արտա­քին դերա­կա­տարնե­րի միջև։ Նա ընդգծում է, որ բազմիցս քննարկվել է Բիձի­նա Իվա­նիշվի­լիի և իշխող ուժի ազդե­ցությունը եկե­ղե­ցու վրա, ինչպես նաև արտա­քին՝ հատկա­պես ռուսա­կան գործոնը։Փորձագետը նշում է, որ պատմա­կա­նո­րեն Վրաստա­նը երկար ժամա­նակ իրեն կապել է հունա­կան՝ բյուզանդա­կան քաղա­քակրթա­կան ուղու հետ, սակայն խորհրդա­յին շրջա­նից սկսած եկե­ղե­ցու կողմնո­րո­շումը զգա­լիո­րեն փոխվել է դեպի Ռուսաստան։ Նրա խոսքով՝ խորհրդա­յին իշխա­նություննե­րը ճնշել են վրա­ցա­կան եկե­ղե­ցու ինքնա­վա­րությունը և փորձել այն ամբողջությամբ ենթարկել իրենց վերահսկո­ղությա­նը, ինչն էլ երկա­րա­ժամկետ ազդե­ցություն է թողել եկե­ղե­ցա­կան մտա­ծո­ղության վրա։ 

Թումասյա­նը կարծում է, որ ներկա­յումս կտրուկ փոփո­խություններ չեն սպասվում, քանի որ Իլիա Երկրորդի մահը չի փոխում արդեն ձևա­վորված ներքին բալանսը։ Նա ընդգծում է, որ եկե­ղե­ցու ներսում առկա ազդե­ցություննե­րը մեծա­պես համընկնում են Վրաստա­նի գործող իշխա­նություննե­րի քաղա­քա­կան գծի հետ, որտեղ, նրա գնա­հատմամբ, նկատվում է նաև պրո­ռուսա­կան ուղղվա­ծություն։ Միևնույն ժամա­նակ, նա նշում է, որ եկե­ղե­ցում կան նաև արևմտա­մետ և հակա­ռուսա­կան դիրքո­րո­շում ունե­ցող ներկա­յա­ցուցիչներ, սակայն ընդհա­նուր պատկե­րը դեռևս չի վկա­յում ռուսա­կան ազդե­ցությունից արագ ազատվե­լու հնա­րա­վո­րության մասին։

Անդրա­դառնա­լով տարա­ծաշրջա­նա­յին և միջե­կե­ղե­ցա­կան հարա­բե­րություննե­րին՝ Գեորգի Թումասյա­նը նշեց, որ Վրաստա­նի հանրությունում բացա­սա­կան վերա­բերմունք կա Կտրիճ Ներսիսյա­նի նկատմամբ՝ կապված նախկի­նում տարածված տեսանյութի հետ։ Նրա կարծի­քով՝ այդ վերա­բերմունքը ձևա­վորվել է հենց Ներսիսյա­նի անձնա­կան վարքագծի պատճա­ռով, և այդ ֆոնի վրա նրա մասնակցությունը հոգե­հանգստյան արա­րո­ղություննե­րին նպա­տա­կա­հարմար չի համարվում։ Թումասյա­նը նաև ընդգծեց, որ, իր գնա­հատմամբ, նման միջո­ցառմա­նը Հայաստա­նի կողմից բարձր մակարդա­կով ներկա­յացված լինե­լու համար բավա­րար կլի­նի պետա­կան մակարդա­կով մասնակցությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ