15.3 C
Yerevan

Վիզա­նե­րի Ազա­տա­կա­նացման Հարցը Շուտ Կլուծվի

CEPA համա­ձայնագրի շրջա­նա­կում իրա­կա­նացվում են բազմա­թիվ ծրագրեր։  Աջակցություն է տրա­մադրվում պետա­կան կառա­վարման կարո­ղություննե­րի զարգացմա­նը, սոցիա­լա­կան ծառա­յություննե­րին, առողջա­պա­հությա­նը և մասնա­վոր հատվա­ծին։  Իրա­կա­նացվող ծրագրե­րը նպաստում են աշխա­տա­տե­ղե­րի ստեղծմա­նը և բիզնես միջա­վայրի զարգացմա­նը։ 

Վասի­լիս Մարա­գոս

FactorTV‑ն զրուցել է Հայաստա­նում ԵՄ դեսպան Վասի­լիս Մարա­գո­սի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրո­պա­կան միություն հարա­բե­րություննե­րի ընթա­ցիկ զարգա­ցումներն և ապա­գա հեռանկարնե­րը։ Ուշադրություն է դարձվել բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի այցե­րին, վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման շուրջ ընթա­ցող երկխո­սության և Հայաստա­նի դիմա­կա­յունությանն ու տնտե­սա­կան բազմա­զա­նեցմանն ուղղված ֆինանսա­կան աջակցության ծրագրե­րին։ Դեսպանն ընդգծում է ժողովրդա­վա­րա­կան բարե­փո­խումնե­րի և ենթա­կա­ռուցվածքա­յին կապակցվա­ծության կարև­ո­րությունը, միա­ժա­մա­նակ պարզա­բա­նե­լով ԵՄ‑ի չեզոք դիրքո­րո­շումը ներքա­ղա­քա­կան հարցե­րում և պատրաստա­կա­մությունը՝ աջակցե­լու ընտրա­կան գործընթացնե­րի ամբողջա­կա­նությա­նը։


Վասի­լիս Մարա­գո­սը նշեց, որ Եվրա­միության ընդլայնման հարցե­րով հանձնա­կա­տա­րի այցը կարև­որ նշա­նա­կություն ունի Հայաստան-Եվրա­միություն հարա­բե­րություննե­րի զարգացման համար։ Նրա խոսքով՝ այցը տեղի է ունե­նում առա­ջի­կա գագաթնա­ժո­ղո­վից առաջ և ուղղված է տարբեր ոլորտնե­րում երկխո­սության խորացմա­նը՝ հատկա­պես դիմա­կա­յունության և տնտե­սա­կան աճի ծրագրե­րի շրջա­նա­կում։ Նա ընդգծեց, որ Եվրա­միությունը ներդրումներ է իրա­կա­նացնում Հայաստա­նի տնտե­սա­կան բազմա­զա­նեցման, սոցիալ-տնտե­սա­կան զարգացման և տարա­ծաշրջա­նա­յին խաղա­ղության ուղղությամբ։

Դեսպա­նը նշեց, որ կարև­որ ուղղություննե­րից է նաև վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման գործընթա­ցը, որը, նրա գնա­հատմամբ, էական նշա­նա­կություն ունի Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի համար։ Նրա խոսքով՝ այս գործընթա­ցը վերա­բե­րում է ոչ միայն ազատ տեղա­շարժին, այլ նաև զբո­սաշրջությա­նը, բիզնե­սին, կրթությա­նը և մարդկանց միջև կապե­րի խորացմա­նը։ Նա դիտարկեց, որ եթե բարե­փո­խումնե­րի ընթացքը պահպանվի, ապա առանց վիզա­յի ռեժի­մը կարող է դառնալ իրա­տե­սա­կան։ Վասի­լիս Մարա­գո­սը ընդգծեց, որ գործընթա­ցը պայմա­նա­վորված է հստակ հենա­նիշնե­րի կատարմամբ։ Նա նշեց, որ իրա­կա­նացվող բարե­փո­խումնե­րը վերա­բե­րում են իրա­վունքի գերա­կա­յությա­նը, սահմաննե­րի կառա­վարմա­նը, անձնա­կան տվյալնե­րի պաշտպա­նությա­նը և կենսա­չա­փա­կան փաստաթղթե­րի ներդրմա­նը։ Նրա խոսքով՝ երբ այդ պայմաննե­րը լիարժեք բավա­րարվեն, հնա­րա­վոր կլի­նի անցնել առանց վիզա­յի ռեժի­մի ներդրմա­նը։

Դեսպա­նը նաև անդրա­դարձավ առա­ջի­կա Հայաստան-Եվրա­միություն գագաթնա­ժո­ղո­վին՝ նշե­լով, որ այն կարև­որ հարթակ կլի­նի համա­գործակցության խորացման համար։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նում նման միջո­ցա­ռումնե­րի անցկա­ցումը ցույց է տալիս երկրի նկատմամբ միջազգա­յին հետաքրքրվա­ծությունը և նպաստում է նրա դիրքի ամրապնդմա­նը միջազգա­յին ասպա­րե­զում։

Նա նշեց, որ Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի գագաթնա­ժո­ղո­վի անցկա­ցումը Հայաստա­նում պայմա­նա­վորված չէ ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րով, այլ ավե­լի վաղ ընդունված որոշմամբ։ Նրա գնա­հատմամբ՝ դա արտա­ցո­լում է գործընկե­րության խորա­ցումը և համա­գործակցության ընդլայնման պատրաստա­կա­մությունը։

Մարա­գո­սը անդրա­դարձավ նաև ընտրա­կան գործընթացնե­րին աջակցությա­նը՝ նշե­լով, որ Եվրա­միության աջակցությունը տեխնի­կա­կան բնույթ է կրում և նպա­տակ ունի ամրապնդել ինստի­տուտնե­րի կարո­ղություննե­րը։ Նրա խոսքով՝ խոսքը վերա­բե­րում է հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի, կիբերհարձա­կումնե­րի և արտա­քին միջամտության հնա­րա­վոր ռիսկե­րի կանխարգելմա­նը։ Նա ընդգծեց, որ սա միջամտություն չէ, այլ աջակցություն՝ ուղղված ազատ և արդար ընտրություննե­րի ապա­հովմա­նը։ 

Դեսպա­նը նշեց, որ Եվրա­միությունը համա­գործակցում է Հայաստա­նի բոլոր քաղա­քա­կան ուժե­րի հետ և չի ներգրավվում ներքին քաղա­քա­կան պայքա­րում։ Նրա կարծի­քով՝ ժողովրդա­վա­րության հիմքում քաղա­քա­ցի­նե­րի ակտիվ մասնակցությունն է, և կարև­որ է, որ ընտրողնե­րը լինեն տեղե­կացված և մասնակցեն քվեարկությա­նը։ 

Վասի­լիս Մարա­գո­սը նաև խոսեց մարդու իրա­վունքնե­րի և իրա­վա­կան համա­կարգի մասին՝ նշե­լով, որ կան ոլորտներ, որտեղ բարե­լավման կարիք կա։ Նա առանձնացրեց հատկա­պես մինչդա­տա­կան գործընթացնե­րի հետ կապված խնդիրնե­րը և ընդգծեց, որ այդ հարցե­րը քննարկվում են կառա­վա­րության հետ։ Նրա խոսքով՝ Եվրա­միությունը աջակցում է բարե­փո­խումնե­րին՝ տեխնի­կա­կան և ինստի­տուցիո­նալ մակարդակնե­րում։ Եվրա­միությունը չի տալիս քաղա­քա­կան գնա­հա­տա­կաններ կոնկրետ դեպքե­րի վերա­բերյալ, սակայն կարև­ո­րում է իրա­վունքի գերա­կա­յության պահպա­նումը։ Նրա դիտարկմամբ՝ ոչ ոք օրենքից վեր չէ, սակայն միևնույն ժամա­նակ անհրա­ժեշտ է մշտա­դի­տարկել մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նությունը և պետա­կան ինստի­տուտնե­րի գործե­լա­կերպը։

Դեսպա­նը նաև անդրա­դարձավ տնտե­սա­կան համա­գործակցությա­նը՝ նշե­լով, որ CEPA համա­ձայնագրի շրջա­նա­կում իրա­կա­նացվում են բազմա­թիվ ծրագրեր։ Նրա խոսքով՝ աջակցություն է տրա­մադրվում պետա­կան կառա­վարման կարո­ղություննե­րի զարգացմա­նը, սոցիա­լա­կան ծառա­յություննե­րին, առողջա­պա­հությա­նը և մասնա­վոր հատվա­ծին։ Նա ընդգծեց, որ իրա­կա­նացվող ծրագրե­րը նպաստում են աշխա­տա­տե­ղե­րի ստեղծմա­նը և բիզնես միջա­վայրի զարգացմա­նը։

Մարա­գո­սը նշեց, որ Եվրա­միությունը աջակցում է նաև ենթա­կա­ռուցվածքնե­րի և էներգե­տիկ ոլորտի զարգացմա­նը։ Նա դիտարկեց, որ տարա­ծաշրջա­նա­յին կապակցվա­ծության ծրագրե­րը, ներառյալ էլեկտրա­հա­ղորդման ցանցե­րի զարգա­ցումը, կարև­որ նշա­նա­կություն ունեն Հայաստա­նի էներգե­տիկ ներուժի մեծացման և արտա­հանման հնա­րա­վո­րություննե­րի ընդլայնման համար։  

Վերջում նա ընդգծեց, որ Եվրա­միության նպա­տա­կը Հայաստա­նի հետ գործընկե­րության խորա­ցումն է և երկրի մոտե­ցումը եվրո­պա­կան չափա­նիշնե­րին։ Նրա խոսքով՝ այդ գործընթա­ցը միտված է Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի կյանքի որա­կի բարձրացմա­նը և ավե­լի ժողովրդա­վա­րա­կան ու զարգա­ցած պետության ձևա­վորմա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ