Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի եվրոպամետ և ժողովրդավար հատվածի գործիչները մի կողմ դնեն անձնական տարաձայնությունները, հասկանան, որ առջևում սպասվող մարտահրավերն ավելի կարևոր է, քան ցանկացած անձական ցանկություն, դուրս գան կոմֆորտի դաշտից և մեկ միասնական ցուցակով ժողովրդին առաջարկեն այն այլընտրանքը, որին նա սպասում է ու արժանի է։
Հովսեփ Խուրշուդյան
Մեր Խոսքը՝
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը մի ցուցակ էր հրապարակել իր ֆռյսբուքյան էջում՝ կոչ անելով այն մարդկանց և առհասարակ նրանց գաղափարակիցներին միավորվել և միասնական ցուցակով մասնակցել հունիսին սպասվող ԱԺ խորհրդարանական ընտրություններին։ Այդ ցուցակում ներառված են մի շարք հասարակական գործիչներ, վերլուծաբաններ և այլն։
Խուրշուդյանի վերոհիշյալ կոչը բավական կարևոր մի նշանակություն ունի․ դա ներկա-նախկին տրամաբանությունից դուրս գալու և իրական այլընտրանք առաջարկելու առայժմ միակ քիչ թե շատ խելամիտ տարբերակն է։ Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի եվրոպամետ և ժողովրդավար հատվածի գործիչները մի կողմ դնեն անձնական տարաձայնությունները, հասկանան, որ առջևում սպասվող մարտահրավերն ավելի կարևոր է, քան ցանկացած անձական ցանկություն, դուրս գան կոմֆորտի դաշտից և մեկ միասնական ցուցակով ժողովրդին առաջարկեն այն այլընտրանքը, որին նա սպասում է ու արժանի է։ Հակառակ դեպքում այդ բոլոր վերլուծությունները և կանխատեսումները էական նշանակություն չեն ունենալու, քանի որ հասարակությունը մի կողմից ունի կանխատեսումներ, մյուս կողմից չունի թեկնածուներ, որոնց կարելի է ընտրել և գնալ այդ կանխատեսումներն իրականացնելու ճանապարհով։
«Մեր Ուղին» ‑ը ողջունում է Խուրշուդյանի այդ նախաձեռնությունը և իր կողմից կոչ անում Հայաստանի եվրոպամետ զանգվածին համախմբել ժողովրդավարության ու պետականամետության գաղափարի շուրջ, հասարակությանն առաջարկել իրական այլընտրանք ու Հայաստանն առաջնորդել այն ուղղությամբ, որին նա ձգտում է իր ներքին սկզբունքներով ու էությամբ։ Կամ առնվազն ԱԺ-ում ապահովել նորմալ ընդդիմություն և դաշտ բերել իրական օրակարգ։
Նշենք նաև, որ Խուրշուդյանի առաջարկած ցուցակում ընդգրկված և նրանց համակիր շատ գործիչներ հանդիսանում են «Մեր Ուղին»-ի մշտական ընթերցողները, նրանցից շատերի վերլուծությունները մշտապես տեղ են գտնում հարթակում՝ այդ կերպ «Մեր Ուղին» ‑ը իր համեստ ներդրումն է փորձում ունենալ Հայաստանի ժողովրդավարացման ու արևմտյան ընթացքի ճանապարհին։
Մեր Ուղին

6 օր առաջ հրապարակեցի իմ պատկերացրած «ժողովրդի 11 պատվիրանները», որոնցում ներառեցի այն կարեւորագույն կետերը որոնք ակնկալում եմ հունիսի 7‑ին ընտրվելիք իշխանություններից առաջիկա 5 տարիների համար:
Մինչեւ դրանցից յուրաքանչյուրի բացված ներկայացումը, հրապարակում եմ իշխանությունից դուրս գտնվող այն 25 հասարակական, քաղաքական գործիչների, փորձագետների, վերլուծաբանների անունները, ում ոչ միայն կուզեի տեսնել խորհրդարանում, այլ ում հորդորում եմ միավորվել եւ միասնական ցուցակով հանդես գալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դառնալով արժանի այլընտրանք եւ պետականամետ ընդդիմախոս գործող իշխանությանը։
Գիտեմ, թե ինչ պատասխանատու եւ զգայուն բան է ցուցակ հրապարակելը, մանավանդ երբ կա ռիսկ, որ ոմանց կարող է մոռացած լինես նշել։ Այս ցանկում ներառել եմ այն հասարակական, քաղաքական գործիչներին, ովքեր․
1․ կիսում են Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու մոտեցումը․
2․ ունեն հանրային լայն ճանաչում․
3․ չեն բացառել այլոց հետ միավորվելու հնարավորությունը (կամ գոնե ես չեմ լսել նման հայտարարություն)․
4․ իրավունք ունեն առաջադրվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին (համապատասխանում են տարիքային, քաղաքացիության եւ այլ ցենզերին)․
5․ ում համարում եմ ադեկվատ եւ վստահելի։
Ի դեպ, այնպես չէ, որ պարտադիր կիսում եմ բոլորի տեսակետները տարբեր հարցերում։ Բացի այդ, այս ցանկից շատերը գուցե մտադրություն չունեն առաջադրվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Բայց եթե գտնվի կուսակցություն, որը կհամախմբի այս մարդկանցից գոնե մի մասին իր նախընտրական ցուցակում, ապա մեծ է հավանականությունը, որ ձայնս տամ հենց այդ կուսակցությանը։
Հերթականությունը տրված է ազգանունների այբբենական կարգով։
1. Անահիտ Ադամյան Անահիտ Ադամյան
2. Վահրամ Աթանեսյան Vahram Atanesyan
3. Յուրի Ավագյան Yuri Avagyan
4. Ազատ Արշակյան Azat Arshakyan
5. Արման Բաբաջանյան Arman Babajanyan
6. Լեւոն Բարսեղյան Levon Barseghyan
7. Արնոլդ Բլեյան Առնոլդ Բլեյան
8. Ստեփան Գրիգորյան Stepan Grigoryan
9. Լիլիթ Դալլաքյան Lilit Dallakyan
10. Գրիգոր Երիցյան Grigor Yeritsyan
11. Միքայել Զոլյան Mikayel Zolyan
12. Սոսի Թաթիկյան Sossi Tatikyan
13. Դանիել Իոաննիսյան Daniel Ioannisyan
14. Գոհար Հայրապետյան Gohar Hayrapetyan
15. Լուսինե Հակոբյան Lousineh Hakobyan
16. Ռոբերտ Ղեւոնդյան Ռոբերտ Ղևոնդյան
17. Նվարդ Մանասյան Nvard Vahané
18. Արմինե Մարգարյան Armine G. Margaryan
19. Սամվել Մելիքսեթյան Սամվել Մելիքսեթյան
20. Ռուբեն Մեհրաբյան Ruben H Mehrabyan
21. Հարություն Մկրտչյան Հարություն Մկրտչյան
22. Յուրի Մովսեսյան Yuri Movsesyan
23. Դավիթ Պետրոսյան Davit Petrosyan
24. Դավիթ Սանասարյան Davit Sanasaryan
25. Արամ Սարգսյան Արամ Սարգսյան
26. Դավիթ Ստեփանյան David Stepanyan
27. Գնել Սարգսյան Gnel Sargsyan
28. Արթուր Սաքունց Artur Sakunts
29. Հայկ Սուքիասյան Հայկ Սուքիասյան
30. Ստեփան Սաֆարյան Styopa Safaryan
31․ Էդգար Վարդանյան Edgar Vardanyan
32. Լեւոն Շիրինյան Լևոն Շիրինյան
33. Արեգ Քոչինյան Areg Kochinyan
