16.2 C
Yerevan

Իրա­կան Այլընտրանքի Ճանա­պարհին

Անհրա­ժեշտ է, որպեսզի Հայաստա­նի եվրո­պա­մետ և ժողովրդա­վար հատվա­ծի գործիչնե­րը մի կողմ դնեն անձնա­կան տարա­ձայնություննե­րը, հասկա­նան, որ առջև­ում սպասվող մարտահրա­վերն ավե­լի կարև­որ է, քան ցանկա­ցած անձա­կան ցանկություն, դուրս գան կոմֆորտի դաշտից և մեկ միասնա­կան ցուցա­կով ժողովրդին առա­ջարկեն այն այլընտրանքը, որին նա սպա­սում է ու արժա­նի է։

Հովսեփ Խուրշուդյան

Մեր Խոսքը՝

«Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը մի ցուցակ էր հրա­պա­րա­կել իր ֆռյսբուքյան էջում՝ կոչ անե­լով այն մարդկանց և առհա­սա­րակ նրանց գաղա­փա­րա­կիցնե­րին միա­վորվել և միասնա­կան ցուցա­կով մասնակցել հունի­սին սպասվող ԱԺ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին։ Այդ ցուցա­կում ներառված են մի շարք հասա­րա­կա­կան գործիչներ, վերլուծա­բաններ և այլն։

Խուրշուդյա­նի վերո­հիշյալ կոչը բավա­կան կարև­որ մի նշա­նա­կություն ունի․ դա ներկա-նախկին տրա­մա­բա­նությունից դուրս գալու և իրա­կան այլընտրանք առա­ջարկե­լու առայժմ միակ քիչ թե շատ խելա­միտ տարբե­րակն է։ Անհրա­ժեշտ է, որպեսզի Հայաստա­նի եվրո­պա­մետ և ժողովրդա­վար հատվա­ծի գործիչնե­րը մի կողմ դնեն անձնա­կան տարա­ձայնություննե­րը, հասկա­նան, որ առջև­ում սպասվող մարտահրա­վերն ավե­լի կարև­որ է, քան ցանկա­ցած անձա­կան ցանկություն, դուրս գան կոմֆորտի դաշտից և մեկ միասնա­կան ցուցա­կով ժողովրդին առա­ջարկեն այն այլընտրանքը, որին նա սպա­սում է ու արժա­նի է։ Հակա­ռակ դեպքում այդ բոլոր վերլուծություննե­րը և կանխա­տե­սումնե­րը էական նշա­նա­կություն չեն ունե­նա­լու, քանի որ հասա­րա­կությունը մի կողմից ունի կանխա­տե­սումներ, մյուս կողմից չունի թեկնա­ծուներ, որոնց կարե­լի է ընտրել և գնալ այդ կանխա­տե­սումներն իրա­կա­նացնե­լու ճանա­պարհով։

«Մեր Ուղին» ‑ը ողջունում է Խուրշուդյա­նի այդ  նախա­ձեռնությունը և իր կողմից կոչ անում Հայաստա­նի եվրո­պա­մետ զանգվա­ծին համախմբել ժողովրդա­վա­րության ու պետա­կա­նա­մե­տության գաղա­փա­րի շուրջ, հասա­րա­կությանն առա­ջարկել իրա­կան այլընտրանք ու Հայաստանն առաջնորդել այն ուղղությամբ, որին նա ձգտում է իր ներքին սկզբունքնե­րով ու էությամբ։ Կամ առնվազն ԱԺ-ում ապա­հո­վել նորմալ ընդդի­մություն և դաշտ բերել իրա­կան օրա­կարգ։

Նշենք նաև, որ Խուրշուդյա­նի առա­ջարկած ցուցա­կում ընդգրկված և նրանց համա­կիր շատ գործիչներ հանդի­սա­նում են «Մեր Ուղին»-ի մշտա­կան ընթերցողնե­րը, նրանցից շատե­րի վերլուծություննե­րը մշտա­պես տեղ են գտնում հարթա­կում՝ այդ կերպ «Մեր Ուղին» ‑ը իր համեստ ներդրումն է փորձում ունե­նալ Հայաստա­նի ժողովրդա­վա­րացման ու արևմտյան ընթացքի ճանա­պարհին։

Մեր Ուղին

6 օր առաջ հրա­պա­րա­կե­ցի իմ պատկե­րացրած «ժողովրդի 11 պատվի­րաննե­րը», որոնցում ներա­ռե­ցի այն կարեւո­րա­գույն կետե­րը որոնք ակնկա­լում եմ հունի­սի 7‑ին ընտրվե­լիք իշխա­նություննե­րից առա­ջի­կա 5 տարի­նե­րի համար: 

Մինչեւ դրանցից յուրա­քանչյուրի բացված ներկա­յա­ցումը, հրա­պա­րա­կում եմ իշխա­նությունից դուրս գտնվող այն 25 հասա­րա­կա­կան, քաղա­քա­կան գործիչնե­րի, փորձա­գետնե­րի, վերլուծա­բաննե­րի անուննե­րը, ում ոչ միայն կուզեի տեսնել խորհրդա­րա­նում, այլ ում հորդո­րում եմ միա­վորվել եւ միասնա­կան ցուցա­կով հանդես գալ առա­ջի­կա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին՝ դառնա­լով արժա­նի այլընտրանք եւ պետա­կա­նա­մետ ընդդի­մա­խոս գործող իշխա­նությա­նը։ 

Գիտեմ, թե ինչ պատասխա­նա­տու եւ զգա­յուն բան է ցուցակ հրա­պա­րա­կե­լը, մանա­վանդ երբ կա ռիսկ, որ ոմանց կարող է մոռա­ցած լինես նշել։ Այս ցանկում ներա­ռել եմ այն հասա­րա­կա­կան, քաղա­քա­կան գործիչնե­րին, ովքեր․ 

1․ կիսում են Հայաստա­նի՝ Եվրա­միությա­նը անդա­մակցե­լու մոտե­ցումը․ 

2․ ունեն հանրա­յին լայն ճանա­չում․

3․ չեն բացա­ռել այլոց հետ միա­վորվե­լու հնա­րա­վո­րությունը (կամ գոնե ես չեմ լսել նման հայտա­րա­րություն)․

4․ իրա­վունք ունեն առա­ջադրվե­լու առա­ջի­կա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին (համա­պա­տասխա­նում են տարի­քա­յին, քաղա­քա­ցիության եւ այլ ցենզե­րին)․

5․ ում համա­րում եմ ադեկվատ եւ վստա­հե­լի։ 

Ի դեպ, այնպես չէ, որ պարտա­դիր կիսում եմ բոլո­րի տեսա­կետնե­րը տարբեր հարցե­րում։ Բացի այդ, այս ցանկից շատե­րը գուցե մտադրություն չունեն առա­ջադրվե­լու առա­ջի­կա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին։ Բայց եթե գտնվի կուսակցություն, որը կհա­մախմբի այս մարդկանցից գոնե մի մասին իր նախընտրա­կան ցուցա­կում, ապա մեծ է հավա­նա­կա­նությունը, որ ձայնս տամ հենց այդ կուսակցությա­նը։ 

Հերթա­կա­նությունը տրված է ազգա­նուննե­րի այբբե­նա­կան կարգով։ 

1. Անա­հիտ Ադամյան Անա­հիտ Ադամյան

2. Վահրամ Աթա­նեսյան Vahram Atanesyan

3. Յուրի Ավագյան Yuri Avagyan

4. Ազատ Արշակյան Azat Arshakyan

5. Արման Բաբա­ջանյան Arman Babajanyan

6. Լեւոն Բարսեղյան Levon Barseghyan

7. Արնոլդ Բլե­յան Առնոլդ Բլե­յան

8. Ստե­փան Գրի­գորյան Stepan Grigoryan

9. Լիլիթ Դալլաքյան Lilit Dallakyan

10. Գրի­գոր Երիցյան Grigor Yeritsyan

11. Միքա­յել Զոլյան Mikayel Zolyan

12. Սոսի Թաթիկյան Sossi Tatikyan

13. Դանիել Իոաննիսյան Daniel Ioannisyan

14. Գոհար Հայրա­պետյան Gohar Hayrapetyan 

15. Լուսի­նե Հակոբյան Lousineh Hakobyan

16. Ռոբերտ Ղեւոնդյան Ռոբերտ Ղևոնդյան

17. Նվարդ Մանասյան Nvard Vahané

18. Արմի­նե Մարգարյան Armine G. Margaryan

19. Սամվել Մելիքսեթյան Սամվել Մելիքսեթյան

20. Ռուբեն Մեհրաբյան Ruben H Mehrabyan

21. Հարություն Մկրտչյան Հարություն Մկրտչյան

22. Յուրի Մովսեսյան Yuri Movsesyan

23. Դավիթ Պետրոսյան Davit Petrosyan

24. Դավիթ Սանա­սարյան Davit Sanasaryan

25. Արամ Սարգսյան Արամ Սարգսյան

26. Դավիթ Ստե­փանյան David Stepanyan

27. Գնել Սարգսյան Gnel Sargsyan

28. Արթուր Սաքունց Artur Sakunts

29. Հայկ Սուքիասյան Հայկ Սուքիասյան

30. Ստե­փան Սաֆարյան Styopa Safaryan

31․ Էդգար Վարդանյան Edgar Vardanyan

32. Լեւոն Շիրինյան Լևոն Շիրինյան

33. Արեգ Քոչինյան Areg Kochinyan

Աղբյուրը՝https://www.facebook.com/story.php?story_fbid=10163757605387199&id=732287198&mibextid=wwXIfr&rdid=RJ9p5tjj7gbI9vX0#

Առնչվող Հոդվածներ