16.2 C
Yerevan

Փաշինյա­նը Կոտրում Է Իր «Ահռե­լի Հակա­ռեյտինգի» Քարոզչությունը

Փաշինյա­նը «լավ առաջնորդ» չի խաղում եւ սոցիալ-կենցա­ղա­յին հարցե­րում մարդկանց անհա­տա­կան խոստումներ չի տալիս: 

Վահրամ Աթա­նեսյան

Նիկոլ Փաշինյա­նը Երեւա­նի փողոցնե­րում «արժա­նի» վերա­բերմունքի է արժա­նա­ցել: Այդ մասին գրել է «Հրա­պա­րա­կը» եւ վկա­յա­կո­չել քաղա­քա­ցու, որ Փաշինյա­նին ասել է, թե չէր պատկե­րացնում, որ «օրը կփչա­նա նրա հետ հանդիպմամբ»: Բացառված չէ, որ այլ քաղա­քա­ցի­ներ նույնպես նրա հասցեին «հաճո­յա­խո­սություններ» արել են: Բայց կարեւո­րը դա չէ, այլ՝ որ Փաշինյա­նը կոտրել է ընդդի­մության քարոզչությունը, թե «ուրախ ավտո­բուսը Երեւա­նում չի շրջի», քանի որ մայրա­քա­ղա­քում նրա «հակա­ռեյտինգը ամե­նից բարձրն է»:

Երկրորդ նախա­գա­հի մամուլի քարտուղար Վիկտոր Սողո­մոնյա­նը նախօ­րեին ռուսաստանյան հեռուստաընկե­րություննե­րից մեկին հարցազրույցում պատկե­րել է խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի արդյունքնե­րը, երբ իշխա­նությունը «կհա­վա­քի ամե­նա­մեծ թվով քվե­ներ, մոտա­վո­րա­պես երե­սունհինգ տոկոս, իսկ մնա­ցա­ծը բաժին կհասնի ընդդի­մությա­նը, եւ նա Գյումրիի օրի­նա­կով կձեւա­վո­րի իշխա­նություն»:

Մարզե­րում եւ հատկա­պես Երեւա­նում Նիկոլ Փաշինյա­նի հանդի­պումնե­րը ցրում են այդ նարա­տի­վը: Ընդ որում, այն, ինչ ընդդի­մությունը ներկա­յացնում է որպես նրա «ֆիասկո»,-իսկ խոսքը քննա­դա­տա­բար տրա­մադրված քաղա­քա­ցի­նե­րի այդ հանդի­պումնե­րին ելույթնե­րի մասին է,-իրականում ՔՊ կուսակցության հաջո­ղությունն է: Դա վկա­յում է, որ Փաշինյա­նին եւ նրա թիմին աջակցություն ցուցա­բե­րողնե­րը նույնքան անկեղծ են, որքան՝ նրա քննա­դատնե­րը:

Եւ քանի որ աջակցողնե­րի թիվն անհե­մե­մատ մեծ է, ուրեմն գոնե այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյա­նը վայե­լում է Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի մեծա­մասնության առնվազն համակրանքը: Ոչինչ, իհարկե, կանխո­րոշված չէ: Շատ բան կախված է նրա­նից, թե Փաշինյա­նը եւ նրա թիմն ինչքա­նով կկա­րո­ղա­նան պահել «նշա­ձո­ղը» եւ ռեսուրսա­յին ձեռքբե­րումներ ունե­նալ: Այս առումով հարկ է արձա­նագրել մի կարեւոր հանգա­մանք եւս. Փաշինյա­նը «լավ առաջնորդ» չի խաղում եւ սոցիալ-կենցա­ղա­յին հարցե­րում մարդկանց անհա­տա­կան խոստումներ չի տալիս: 

Սա չափա­զանց կարեւոր է: Հայաստա­նում ընտրություննե­րը ավանդա­բար «հարց լուծե­լու» հնա­րա­վո­րություն են եղել: Եթե Փաշինյա­նին հաջողվի մինչեւ վերջ մնալ «ես անհա­տա­կան օգնության միջոցներ չունեմ» դիրքո­րոշման, ապա հունի­սի 7‑ի քվեարկությունը բացա­ռա­պես քաղա­քա­կան լինե­լու հնա­րա­վո­րությունը զգա­լիո­րեն կմե­ծա­նա: Իսկ Հայաստա­նի ապա­գան մեծա­պես կախված է դրա­նից:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ