24.5 C
Yerevan

Հարա­վա­յին Կովկա­սը Հորմուզ Չի  Դառնա­լու

Խաղա­ղության թեման կապվում է աշխարհա­քա­ղա­քա­կան ընտրության հետ՝ պրո­ռուսա­կան և դեպի Արևմուտք կողմնո­րոշված ուժե­րի տարանջատմամբ։ Նմա­նա­տիպ դիսկուրս եղել է նաև Վրաստա­նում, որտեղ իշխա­նությունը ընտրո­ղին ներկա­յացրել էր որպես խաղա­ղության կամ պատե­րազմի միջև ընտրություն։ 

Արսեն Խառատյան

1inTV‑ն զրուցել է արև­ե­լա­գետ, կոնֆլիկտա­բան Արսեն Խառատյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան դիսկուրսն ու  արտա­քին անվտանգա­յին մարտահրա­վերնե­րը նախընտրա­կան տրա­մա­բա­նության համա­տեքստում։ Հիմնա­կան շեշտադրումն արվում է այն գաղա­փա­րի վրա, որ իշխա­նությունն ու ընդդի­մությունը բևե­ռացվել են «խաղա­ղության» և «պատե­րազմի» կուսակցություննե­րի պիտա­կա­վո­րումնե­րի շուրջ, որտեղ խաղա­ղության գործընթա­ցը դիտարկվում է որպես գոյա­բա­նա­կան ընտրություն։ Քննարկվում են նաև սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի անհրա­ժեշտությունն ու դրանց հետ կապված ադրբե­ջա­նա­կան ճնշումնե­րը, ինչպես նաև Հայաստա­նի դիվերսիֆի­կացման ձգտումնե­րը դեպի Եվրո­պա­կան միություն։

Արսեն Խառատյա­նը նշեց, որ պատե­րազմի և խաղա­ղության հարցը քաղա­քա­կան օրա­կարգ է նետվել հենց գործող մեծա­մասնության կողմից․ ըստ նրա՝ ձևա­կերպվել է մոտե­ցում, թե եթե ընտրո­ղը չի աջակցում իշխա­նությա­նը, ապա դեմ է խաղա­ղությա­նը։ Նա դիտարկում է, որ քաղա­քա­կան դիսկուրսը հիմնա­կա­նում թելադրում է իշխա­նությունը, իսկ ընդդի­մությունը դեռ չի կարո­ղա­ցել ձևա­վո­րել այլընտրանքա­յին օրա­կարգ։ Խառատյա­նը կարծում է, որ «խաղա­ղություն» ասե­լով իշխա­նությունը նաև ակնարկում է Ռուսաստա­նի հետ ապաինտեգրման գործընթա­ցը, և այս հանգա­մանքը նույնպես քաղա­քա­կան ընտրության մաս է դառնում։ Առա­ջի­կա­յում քաղա­քա­կան ուժե­րը ստիպված են լինե­լու հստա­կեցնել՝ իրենք ինչ խաղա­ղություն են պատկե­րացնում և արդյոք կողմ են արդեն համա­ձայնեցված փաստաթղթին։ Նրա կարծի­քով՝ ընդդի­մա­դիր ուժե­րը պետք է բացատրեն՝ արդյոք շարունա­կե­լու են գործող բանակցա­յին տրա­մա­բա­նությունը, թե առա­ջարկե­լու են այլ ճանա­պարհ։ Նա ընդգծում է, որ ներկա­յիս վիճա­կը վերջնա­կան ինստի­տուցիո­նալ խաղա­ղություն չէ, քանի որ պայմա­նա­գիր դեռ ստո­րագրված չէ, և քաղա­քա­կան ուժե­րը պետք է պատասխա­նեն՝ այդ փաստաթղթով են շարժվե­լու, թե ոչ։

Խառատյա­նը դիտարկում է նաև, որ խաղա­ղության թեման կապվում է աշխարհա­քա­ղա­քա­կան ընտրության հետ՝ պրո­ռուսա­կան և դեպի Արևմուտք կողմնո­րոշված ուժե­րի տարանջատմամբ։ Նա հիշեցնում է, որ նմա­նա­տիպ դիսկուրս եղել է նաև Վրաստա­նում, որտեղ իշխա­նությունը ընտրո­ղին ներկա­յացրել էր որպես խաղա­ղության կամ պատե­րազմի միջև ընտրություն։ Նրա խոսքով՝ Հայաստա­նում նույնպես կարող է ձևա­վորվել նույն տրա­մա­բա­նությունը, երբ իշխա­նությունը կներկա­յացնի իրեն որպես խաղա­ղություն բերող, իսկ մյուսնե­րին՝ հակա­ռա­կը։

Արև­ե­լա­գե­տը կարծում է, որ քաղա­քա­կան մեծա­մասնության ասե­լի­քը բավա­կան հստակ է, սակայն դա չի նշա­նա­կում, որ հասա­րա­կության մեջ կա համա­ձայնություն բոլոր քայլե­րի շուրջ։ Նա նշում է, որ որոշ քայլեր, իր կարծի­քով, Հայաստա­նի կողմից նույնիսկ չեն պահանջվում, սակայն իշխա­նությունը դրանք վերցնում է իր վրա՝ փորձե­լով վերա­նա­յել նախկին պատկե­րա­ցումնե­րը։ Խառատյա­նը նաև արձա­նագրում է, որ հասա­րա­կության և քաղա­քա­կան խոսույթի միջև կա զգա­լի հեռա­վո­րություն, իսկ նախընտրա­կան փուլում դա ավե­լի տեսա­նե­լի է դառնում։

Արսեն Խառատյա­նը անդրա­դառնում է նաև Հայաստան-Ռուսաստան և Հայաստան–Եվրամիություն հարա­բե­րություննե­րին՝ նշե­լով, որ հանրա­յին դաշտում կա բանա­վեճ՝ արդյոք իրա­կա­նում հիբրի­դա­յին պատե­րազմ կա, թե ոչ։ Նա կարծում է, որ արևմտա­մե­տության դեմ քարո­զը կարող է վերածվել անվտանգության սպառնա­լի­քի, երբ ձևա­վորվում է մոտե­ցում, թե Արևմուտքի հետ հարա­բե­րություննե­րը կարող են արդա­րա­ցում դառնալ արտա­քին ճնշումնե­րի համար։ Նրա դիտարկմամբ՝ հանրա­յին խոսույթում տեղի է ունե­ցել փոփո­խություն․ նախկի­նում խոսվում էր Ռուսաստա­նի աջակցությունից, իսկ այժմ հաճախ հնչում է պնդում, որ եթե Հայաստա­նը չափա­զանց մոտե­նա Արևմուտքին, կարող է ենթարկվել ճնշման։

Խառատյա­նը նշում է, որ Եվրա­միության հետ հարա­բե­րություննե­րում կա ակտի­վա­ցում՝ վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման, քաղա­քա­կան ֆորումնե­րի և անվտանգության աջակցություննե­րի ուղղությամբ, սակայն ռազմա­վա­րա­կան գործընկե­րության իրա­կան բովանդա­կությունը դեռ պետք է հստա­կեցվի՝ կոնկրետ ծրագրե­րով և ժամա­նա­կա­ցույցով։ Նրա կարծի­քով՝ միայն ֆինանսա­կան աջակցությունը բավա­րար չէ, անհրա­ժեշտ է հասկա­նալ՝ ինչ ուղղություննե­րով է խորա­նա­լու համա­գործակցությունը և արդյոք հնա­րա­վոր է ապա­գա­յում ազատ առևտրի համա­ձայնա­գիր։

Սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի մասին խոսե­լով՝ Արսեն Խառատյա­նը նշում է, որ նոր գործընթա­ցը ևս կարող է պայմա­նա­վորված լինել կոնկրետ քաղա­քա­կան նպա­տակնե­րով, ոչ թե համա­կարգա­յին բարե­փոխման գաղա­փա­րով։ Նա հիշեցնում է, որ 1995, 2005 և 2015 թվա­կաննե­րի փոփո­խություննե­րը նույնպես եղել են քաղա­քա­կան հաշվարկնե­րով պայմա­նա­վորված։ Խառատյա­նի կարծի­քով՝ վտանգ կա, որ սահմա­նադրա­կան քննարկումը կսահմա­նա­փակվի միայն նախա­բա­նի և անկա­խության հռչա­կագրի հղման հարցով, մինչդեռ բովանդա­կա­յին հարցե­րը՝ իշխա­նություննե­րի հակակշիռներ, սոցիա­լա­կան պետության մոդել, դատա­կան անկա­խություն, կարող են մնալ երկրորդ պլանում։Սահմանադրական հանրաքվեն կարող է ներկա­յացվել որպես խաղա­ղության գործընթա­ցի մաս, և այդ դեպքում բովանդա­կա­յին քննարկումը կրկին կպարզունա­կացվի՝ «կողմ խաղա­ղությա­նը կամ դեմ խաղա­ղությա­նը» տրա­մա­բա­նությամբ։ Նա նաև նշում է, որ հանրաքվե անցկացնե­լու համար անհրա­ժեշտ է ընտրողնե­րի 50+1 մասնակցություն, ինչը լուրջ մարտահրա­վեր է լինե­լու։

Արսեն Խառատյա­նը անդրա­դառնում է նաև տարա­ծաշրջա­նա­յին իրա­վի­ճա­կին՝ նշե­լով, որ լայն տարա­ծաշրջա­նում ռազմա­կան ակտի­վությունը նվա­զեցնում է Հայաստան-Ադրբե­ջան գործընթա­ցի ինտենսի­վությունը։ Նրա խոսքով՝ Ադրբե­ջա­նը սպա­սո­ղա­կան դիրք է զբա­ղեցրել՝ ակնկա­լե­լով Հայաստա­նի ընտրություննե­րի արդյունքնե­րը։ Միևնույն ժամա­նակ, նա նկա­տում է, որ տնտե­սա­կան մակարդա­կում որո­շա­կի շփումներ շարունակվում են, օրի­նակ՝ տարանցիկ բեռնա­փո­խադրումնե­րի տեսքով, ինչը կարող է ունե­նալ նաև քաղա­քա­կան նշա­նա­կություն։

Առա­ջընթա­ցի բացա­կա­յության հիմնա­կան պատճառնե­րը երկուսն են՝ տարա­ծաշրջա­նա­յին ռազմա­կան լարվա­ծությունը և Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան ընտրա­կան փուլը։ Նա նաև չի բացա­ռում, որ նույնիսկ պայմա­նա­գիր ստո­րագրվե­լու դեպքում Ադրբե­ջա­նը կարող է հետաձգել դրա վավե­րա­ցումը մինչև սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը Հայաստա­նում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ