20 C
Yerevan

Քաղա­քա­կան Երկվորյակնե­րի Խաղը

Գործ ունենք ոչ այնքան իրա­կան հակա­մարտության, որքան քաղա­քա­կան տեխնո­լո­գիա­յի հետ։ Ընտրո­ղին առա­ջարկվում է արհեստա­կան ընտրություն՝ «երկու բևեռնե­րի» միջև, որոնք իրա­կա­նում տարի­ներ շարունակ եղել են նույն համա­կարգի տարբեր դրսև­ո­րումներ։

Մկրտիչ Իսրա­յելյան

Հայաստա­նի ընդդի­մա­դիր դաշտում արդեն վաղուց ձևա­վորվել է զվարճա­լի, բայց օրի­նա­չափ դարձած «սցե­նար», որը կրկնվում է գրե­թե յուրա­քանչյուր ընտրա­կան փուլից առաջ։ Սերժ Սարգսյա­նի և Ռոբերտ Քոչարյա­նի ճամբարնե­րը կրկին սկսել են միմյանց դեմ ֆեյսբուքյան «մենա­մարտե­րը»՝ փոխա­դարձ վիրա­վո­րանքնե­րով, մեղադրանքնե­րով և քաղա­քա­կան հարձա­կումնե­րով։

Առա­ջին հայացքից սա կարող է թվալ որպես իրա­կան քաղա­քա­կան պայքար՝ գաղա­փա­րա­կան տարա­ձայնություննե­րի հիմքով։ Սակայն տարի­նե­րի ընթացքում այս «կռիվնե­րի» կրկնվող բնույթը ավե­լի շատ արդեն  կատա­կերգա­կան ներկա­յա­ցում է հիշեցնում, նույն սցե­նա­րով, նույն դերա­սաննե­րով։

Եթե սա իսկա­պես արժե­քա­յին կամ ռազմա­վա­րա­կան խորքա­յին հակա­սություն լիներ, ապա այն պետք է դրսև­որվեր շարունա­կա­բար՝ ոչ միայն ընտրություննե­րից առաջ, այլ նաև դրանցից հետո։ Փոխա­րե­նը մենք տեսնում ենք, որ լարվա­ծությունը հաճախ կտրուկ նվա­զում է հենց այն պահին, երբ ընտրա­կան գործընթացնե­րը ավարտվում են։ Օրի­նակ՝ մենք անցած տարի տեսանք, թե ինչպես երկու նախկին նախա­գահնե­րի ճամբարնե­րը Գյումրու ընտրություննե­րից հետո միա­վորվե­ցին և քաղա­քա­պետ կարգե­ցին քրեաօ­լի­գարխիկ համա­կարգի կարկա­ռուն դեմքե­րից մեկին՝ Վարդան Ղուկասյա­նին։ 

Այս հանգա­մանքը հիմք է տալիս ենթադրե­լու, որ գործ ունենք ոչ այնքան իրա­կան հակա­մարտության, որքան քաղա­քա­կան տեխնո­լո­գիա­յի հետ։ Ընտրո­ղին առա­ջարկվում է արհեստա­կան ընտրություն՝ «երկու բևեռնե­րի» միջև, որոնք իրա­կա­նում տարի­ներ շարունակ եղել են նույն համա­կարգի տարբեր դրսև­ո­րումներ։ Նրանց կառա­վարման ժամա­նա­կաշրջաննե­րը ոչ միայն հաջորդել են միմյանց, այլ նաև ձևա­վո­րել են նույն քաղա­քա­կան մշա­կույթը՝ կենտրո­նացված իշխա­նություն, սահմա­նա­փակ մրցակցություն և հանրա­յին վստա­հության աստի­ճա­նա­կան կորուստ։

Այսպես կոչված «փոխա­դարձ հարվածնե­րը» հաճախ ունե­նում են հաշվարկված բնույթ։ Դրանք ուղղված են մի քանի նպա­տակնե­րի՝ ստեղծել մրցակցության իմի­տա­ցիա, մոբի­լի­զացնել սեփա­կան ընտրա­զանգվա­ծը, և ամե­նա­կարև­ո­րը՝ պահպա­նել ազդե­ցությունը քաղա­քա­կան դաշտում՝ անկախ ընտրություննե­րի արդյունքից։

Բայց հարցը նույնիսկ այն չէ՝ այս հակա­մարտություննե­րը բեմադրված են, թե ոչ։ Խնդիրն այն է, որ քաղա­քա­կան երկվորյակնե­րը իրենց ենթա­կա­նե­րի «մենա­մարտե­րի» միջո­ցով փորձում են պահպա­նել հին համա­կարգի կենսունա­կությունը։ 

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/149083

Առնչվող Հոդվածներ