20 C
Yerevan

Լրագրողնե­րի Նկատմամբ Բռնությունը Ցածր Մակարդա­կի Վրա Է

Եթե համե­մա­տենք շատ այլ երկրնե­րի հետ, որոնք գուցե չեն մտնում խոսքի ազա­տության տեսանկյունից ամե­նա­զարգա­ցած երկրնե­րի առա­ջին երեք տասնյա­կում, ապա Հայաստա­նում լրագրողնե­րի նկատմամբ ֆիզի­կա­կան բռնությունը միշտ եղել է բավա­կա­նին ցածր մակարդա­կի վրա, եթե անգամ մենք ունե­նում էինք քննա­դա­տություն միջազգա­յին կառույցնե­րից, ապա դա հիմնա­կա­նում կապված էր այլ խնդիրնե­րի հետ, այլ ոչ թե՝ ֆիզի­կա­կան բռնություննե­րի:

Բորիս Նավա­սարդյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Երև­ա­նի մամուլի ակումբի պատվա­վոր նախա­գահ Բորիս Նավա­սարդյա­նը 

– Պարո՛ն Նավա­սարդյան, Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րել է, թե լրագրողնե­րի «90%-ը 2026 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում քվեարկե­լու է մեր օգտին, որովհետև դուք ինձնից լավ գիտեք, որ հակա­ռակ պարա­գա­յում, այսօրվա ընտրանքի իշխա­նություննե­րից որևէ մեկի պայմաննե­րում, ձեզ այս նույն գործունեության համար սպառնում է առնվազն հաշմանդա­մություն, դուք դա ինձնից լավ գիտեք»: Դուք ոլորտում երկար տարի­նե­րի փորձ ունեք․ նախկի­նում եղե՞լ են նման իրա­վի­ճակներ, որոնք կարող էին հիմք տալ նման գնա­հա­տա­կա­նի։ Ինչպե՞ս եք գնա­հա­տում վարչա­պե­տի այս հայտա­րա­րությունը։

– Եթե վերցնենք այն տրա­մա­բա­նությունը, որ մենք տեսնում ենք այս նախընտրա­կան արշա­վում, որը վաղուց իրա­կա­նացվում է ու ստա­նում ակնհայտ դրսև­ո­րումներ, նկա­տի ունեմ ՔՊ‑ի կազմա­կերպած այդ մարզա­յին այցե­լություննե­րը, որոնք ներկա­յացվում են որպես ներկուսակցա­կան, բայց իրա­կա­նում իհարկե այդպի­սիք չեն, քանի որ այդ ավտո­բուսով շրջա­գա­յող մարդիկ համարյա չեն ներկա­յա­նում հանրությա­նը ու չեն ասում, որ պետք է ցուցա­կում ավե­լի բարձր լինեն, մարդկանց հետ հանդի­պում ու զրուցում է միայն Նիկոլ Փաշինյա­նը, որի առա­ջի­նը ցուցա­կում լինե­լու հանգա­մանքը ոչ մեկը կասկա­ծի տակ չի դնում: Սա ներկուսակցա­կան քարո­զարշավ չէ, ակնհայտո­րեն սա վաղօ­րոք նախընտրա­կան արշավ է, ու այդ նախընտրա­կան կարև­ո­րա­գույն գործիքնե­րից մեկը վախն է, որ կգան նախկիննե­րը, որ կվե­րա­կանգնվեն բռնություննե­րը, արդա­րա­դա­տություն չի լինե­լու, խաղա­ղություն չի լինե­լու, անկա­խություն չի լինե­լու և այլն: 

Վախը որպես գործիք ակտի­վո­րեն օգտա­գործվում է արշա­վում, նույնը կարե­լի է ասել ձեր մեջբե­րած հայտա­րա­րության վերա­բերյալ, որ դուք էլ՝ լրագրողներդ, որոնք ինձ սուր հարցեր եք տալիս, պետք է վախե­նաք, որ ինչ-որ այլ քաղա­քա­կան ուժ կարող է հաղթել ընտրություննե­րում, ահա թե ինչու 90%-ը կքվեարկի հենց ՔՊ‑ի օգտին: Բայց մենք, բացի այդ նախընտրա­կան գործի­քից, պետք է իրոք ուսումնա­սի­րենք իրո­ղություննե­րը ու հիշենք, որ սկսած առնվազն 1991 թվա­կա­նից մենք գրե­թե չենք ունե­ցել ակնհայտ գրաքննության դեպքեր, երբ ԶԼՄ-ներում ունեինք և՛ բազմա­կարծություն, և՛ ազա­տության բավա­կա­նին ապա­հո­վում: 

Իհարկե եղել են զարգա­ցումներ, որոնք և՛ քննա­դա­տության են արժա­նա­ցել, և՛ վրդովմունք են առա­ջացրել, ես կարող եմ հիշել ընդդի­մա­դիր լրատվա­մի­ջոցնե­րի այն ջարդե­րը, որ տեղի են ունե­ցել 1994‑ի վերջին կամ 1995‑ի սկզբին, երբ փաստո­րեն ընդդի­մա­դիր որևէ խմբագրություն այդ ջարդե­րին չի դիմա­ցել, բայց մի քանի ամիս հետո ամեն ինչ վերա­կանգնվել է, բազմա­կարծությունը և ամեն ինչը, բացա­ռությամբ իհարկե հեռարձակվող հեռուստաընկե­րություննե­րի, քանի որ այդ ժամա­նակ նման տեսա­կի լրատվա­մի­ջոցնե­րը լսա­րա­նին հասնե­լու խիստ սահմա­նա­փակ հնա­րա­վո­րություններ ունեին, ու դա հիմնա­կա­նում վերահսկվում էր իշխա­նություննե­րի կողմից: 

Տեխնո­լո­գիա­կան հնա­րա­վո­րություններն առա­ջա­ցել էին արդեն 90-ականնե­րին, վերջի­նը մենք ունե­ցել ենք 2002 թվա­կա­նին, երբ «Հեռուստա­տե­սության ու ռադիո­յի մասին» ընդունված օրենքով հեռարձակման լիցենզիա­յի նոր կանո­նա­կարգ մտցվեց, ու հեռարձակվող լրատվա­մի­ջոցնե­րի ոլորտում բազմա­կարծությունը կրկին համարյա վերա­ցել էր, բայց չէր վերա­ցել տպա­գիր լրատվա­մի­ջոցնե­րում, ու մանա­վանդ երբ զարգա­ցավ համա­ցանցը, մենք ունե­ցանք բավա­կա­նին մրցակցա­յին դաշտ, որը պահպանվում է մինչև այսօր, ուստի պատա­հա­կան չէ, որ միջազգա­յին տարբեր վարկա­նիշնե­րում Հայաստանն անընդհատ առա­ջա­դի­մում է խոսքի ազա­տության տեսանկյունից: Ուրեմն կարե­լի է ասել, որ միտումնե­րը, որոնք Հայաստա­նում գրանցվել էին անկա­խությունից ի վեր, շարունակվում էին, ու անընդհատ ամրապնդվում էին բազմա­կարծությունն ու խոսքի ազա­տությունը, թեև, կրկնում եմ, կային բազմա­թիվ միջանկյալ խոչընդոտներ ու ոտնձգություններ դրա նկատմամբ: 

Ինչ վերա­բե­րում է հաշմանդամ դառնա­լու սպառնա­լի­քին, որ հնչեցրել է վարչա­պե­տը, ապա մենք կարող ենք ասել, որ եթե համե­մա­տենք շատ այլ երկրնե­րի հետ, որոնք գուցե չեն մտնում խոսքի ազա­տության տեսանկյունից ամե­նա­զարգա­ցած երկրնե­րի առա­ջին երեք տասնյա­կում, ապա Հայաստա­նում լրագրողնե­րի նկատմամբ ֆիզի­կա­կան բռնությունը միշտ եղել է բավա­կա­նին ցածր մակարդա­կի վրա, եթե անգամ մենք ունե­նում էինք քննա­դա­տություն միջազգա­յին կառույցնե­րից, ապա դա հիմնա­կա­նում կապված էր այլ խնդիրնե­րի հետ, այլ ոչ թե՝ ֆիզի­կա­կան բռնություննե­րի: 

Ի վերջո մատնե­րի վրա կարե­լի է հաշվել ֆիզի­կա­կան բռնության նախա­դե­պե­րը, որոնք ակնհայտ վնաս էին պատճա­ռում լրագրողնե­րի առողջությա­նը կամ կյանքին սպառնիք էին պարունա­կում: Հայտնի դեպքե­րից կարող եմ հիշել միգուցե երկուսը, երբ կյանքի համար վտանգա­վոր հարձա­կումներ են եղել՝ «Առա­վո­տի» խմբա­գիր Արամ Աբրա­համյա­նի ու ռուսա­կան հեռուստաընկե­րության օպե­րա­տոր Լևոն Գրի­գորյա­նի նկատմամբ, այդ կարգի այլ դեպքեր չենք կարող հիշել: 

Եղել է հանրությա­նը հայտնի մեկ լրագրո­ղի սպա­նություն, նկա­տի ունեմ Տիգրան Նաղդալյա­նին, թեև շատ առեղծվածներ կան այս սպա­նության հետ կապված, սակայն քիչ հավա­նա­կան է, որ դրա­նում մեղք ունեին հենց իշխա­նություննե­րը: 

Մնա­ցած բոլոր դեպքե­րում նման ակնհայտ վտանգներ չեն եղել, իհարկե կարե­լի է հիշել ՊՊԾ գնդի գրավման հետ կապված պատմությա­նը՝ ուժա­յին կառույցնե­րի բավա­կա­նին դաժան գործո­ղություննե­րը, որոնց հետև­անքով վնասվածքներ ստա­ցել էին նաև լրագրողնե­րը: Այսինքն՝ ինչ-որ օրի­նա­չափ հետապնդում ու ֆիզի­կա­կան բռնություն լրագրողնե­րի ու լրատվա­մի­ջոցնե­րի նկատմամբ բավա­կան քիչ են եղել, եթե համե­մա­տենք այլ երկրնե­րի հետ: 

Այս իմաստով մենք չենք կարող ասել, եթե խոսքն այն մասին է, որ նախկին քաղա­քա­կան ուժե­րի վերա­դարձը իշխա­նության լուրջ սպառնա­լիք է մեզ համար, բնա­կա­նա­բար մենք կուզենք, որ այն դրա­կան միտումնե­րը, որ կան վերջին տարի­նե­րին, շարունակվեն, սակայն դա չի նշա­նա­կում, որ վախը որպես գործիք օգտա­գործե­լը համա­պա­տասխա­նում է խոսքի ազա­տության ու լրատվա­մի­ջոցնե­րի այն պատմությա­նը, որի ակա­նա­տեսն էինք մենք 90-ականնե­րի սկզբից: 

– Այս դեպքում կարե­լի՞ է ասել, որ իրո­ղություննե­րը ներկա­յացվում են ավե­լի սուր և խիտ գույնե­րով:  

– Ձեր նախորդ հարցին տրված պատասխաններս հենց այդ մասին էին: 

– Ո՞րն է նպա­տա­կը՝ բացի վախեցնե­լուց:

– Միգուցե ուզում է ասել, որ արհեստա­կան է լրագրողնե­րի այն քննա­դա­տա­կան վերա­բերմունքը իշխա­նություննե­րի նկատմամբ, որ դա ոչ թե պրոֆե­սիո­նալ մոտե­ցումնե­րից է բխում, այլ՝ քաղա­քա­կան պատվեր տվողնե­րից, բայց իրա­կա­նում այդ նույն լրագրողնե­րը, որոնք քննա­դա­տում, սուր հարցեր են տալիս, միևնույն է, քվեարկե­լու են ՔՊ‑ի օգտին, քանի որ վախե­նում են ցանկա­ցած այլընտրանքից: Այս ուղերձն ու տրա­մա­բա­նությունն եմ տեսնում Փաշինյա­նի ասածնե­րից: 

Այստեղ երևի որպես պատճառ կա այն հանգա­մանքը, որը իշխող քաղա­քա­կան ուժը չի կարող չտեսնել, որ ամեն դեպքում իրենց հանրա­յին աջակցությունը ցանկա­ցա­ծից քիչ է, ու օգտա­գործել միայն սեփա­կան դրա­կան կողմե­րը, միգուցե հաջո­ղության հասնե­լը դժվար կլի­նի ու որպես զանգվա­ծա­յին աջակցության այլընտրանք առա­ջարկվում է վախը ցանկա­ցած այլընտրանքի նկատմամբ: Սա է մարտա­վա­րությունը:

– Բազմիցս լսել ենք, որ լրագրողնե­րի զգա­լի մասը, ըստ գործող իշխա­նություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի մեծ մասի, կատա­րում է այս կամ այն անձի քաղա­քա­կան պատվե­րը, անա­չառ չէ, նախօ­րեին այդ մասին լրագրողնե­րին դարձյալ ուղիղ ասաց իշխա­նա­կան պատգա­մա­վոր Վահագն Ալեքսանյա­նը: Իշխա­նության այս բնութագրումը օբյեկտի՞վ իրա­կա­նություն է, թե՞ այստեղ ևս կա գույնե­րի խտա­ցում:

– Արդար չենք լինի, եթե չընդունենք, որ Հայաստա­նում լրատվա­մի­ջոցնե­րի ոլորտը գրե­թե միշտ բավա­կա­նին քաղա­քա­կա­նացված է եղել, բավա­կա­նին բևե­ռացված է եղել, ու լրատվա­մի­ջոցնե­րի մեծ մասը ծայրա­հեղ դիրքո­րո­շումնե­րից ու մոտե­ցումնե­րից է ելնում, ու դա պահպանվում է։ Այսօր գուցե բևե­ռացվա­ծության աստի­ճա­նը առա­վե­լա­գույնն է, ինչ ունե­ցել ենք նախորդ տարի­նե­րին:

Միևնույն ժամա­նակ մեզա­նում ձևա­վորվել է լրատվա­մի­ջոցնե­րի միգուցե ոչ մեծա­մասնություն, բայց մի կարև­որ սեգմենտ, որոնց կարե­լի է քաղա­քա­կա­նա­պես չեզոք համա­րել, ու դրանք այնքան էլ քիչ չեն, ինչպես փորձում էր իր խոսքում ներկա­յացնել Վահագն Ալեքսանյա­նը: Դա բավա­կա­նին ազդե­ցիկ սեգմենտ է, գոնե քաղա­քա­կա­նա­պես ակտիվ մարդկանց համար, որոնք հետաքրքրվում են հասա­րա­կա­կան, քաղա­քա­կան կյանքով, այդ լրատվա­մի­ջոցնե­րը ինֆորմա­ցիա­յի կարև­որ աղբյուր են: Քանի որ այդ լրատվա­մի­ջոցնե­րը տարա­ծում են իշխա­նությա­նը ոչ հաճո նորություններ, պաշտպանվե­լու համար անհրա­ժեշտ է հենց այդ լրատվա­մի­ջոցնե­րին վարկա­բե­կել: 

Երբ մենք վերցնում ենք անգամ վերջին տարի­նե­րին կոնկրետ լրատվա­մի­ջոցնե­րի անուններ կամ իշխա­նություննե­րի կողմից վարկա­բեկման փորձեր, ապա այդ անուննե­րի մեջ կան հենց այն լրատվա­մի­ջոցնե­րը, որոնք որակյալ լրատվա­մի­ջոց համարվե­լու ամե­նա­շատ հիմքերն ունեն: Սա իհարկե մտա­հո­գիչ է, ես, օրի­նակ՝ նման միտում նախորդ տարի­նե­րին չեմ լսել ու չեմ տեսել, այսօր դա կարծես թե նախընտրա­կան մարտա­վա­րության մի մաս է՝ վարկա­բե­կել այն լրատվա­մի­ջոցնե­րին, որոնք հետաքննություններ են անցկացնում, որոնք իրենց թույլ են տալիս քննա­դա­տա­կան հրա­պա­րա­կումներ իշխա­նություննե­րի հասցեին և նույնա­կա­նացնել նրանց այն բևե­ռացված լրատվա­մի­ջոցնե­րի հետ, որոնք կոնկրետ քաղա­քա­կան դիրքո­րո­շում ունեն ու այդ գծից չեն էլ շեղվում: Սա միտում է, որը բավա­կա­նին նոր է նախորդ տարի­նե­րի համե­մատ:

– Պարո՛ն Նավա­սարդյան, ընդդի­մությունն ասում է, որ եթե իշխա­նությունը քննա­դա­տում է ըստ իրենց ընդդի­մա­դիր քաղա­քա­կան հայացքներ ունե­ցող լրատվա­կաննե­րին, լրագրողնե­րին, այդ դեպքում պետք է ազնվություն ունե­նա ու խոսի իշխա­նությա­նը սպա­սարկող լրատվա­կաննե­րի մասին, իբրև վառ օրի­նակ նշում են Հանրա­յին հեռուստաընկե­րությունը, որը, ըստ ընդդի­մա­դիրնե­րի, իսկա­կան քարոզչա­մե­քե­նա է դարձել:

– Համա­ձայն եմ, քանի որ եթե իշխա­նության ներկա­յա­ցուցիչներն իսկա­պես մտա­հոգված են, որ մեր լրատվա­մի­ջոցնե­րը լինեն բարե­խիղճ, անկողմնա­կալ ու որակյալ, ապա նրանք կարող էին դրան հասնել հենց այն լրատվա­մի­ջոցնե­րի շնորհիվ, որոնք գտնվում են իշխող քաղա­քա­կան ուժի անմի­ջա­կան քաղա­քա­կան ազդե­ցության տակ: 

Ցավոք, շատ դժվար է գտնել այդ սեգմենտում՝ ակնհայտո­րեն պրոիշխա­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րի մոտ, այն, ինչ մենք անվա­նում ենք որակյալ լրագրություն: Եթե իրենք չեն կարո­ղա­նում ապա­հո­վել որակյալ լրագրություն իրենց կողմից վերահսկվող սեգմենտում, ապա որևէ բարո­յա­կան իրա­վունք չունեն քննա­դա­տե­լու ուրիշնե­րին, առա­վելևս՝ ընդդի­մա­դիր, ընդդի­մության կողմից վերահսկվող անվա­նել այն լրատվա­մի­ջոցնե­րին, որոնք կատա­րում են իրենց պրոֆե­սիո­նալ պարտա­կա­նություննե­րը:

– Ձեր գնա­հատմամբ՝ այս կերպ իշխա­նությա­նը հաջողվո՞ւմ է ստվե­րել այդ լրատվա­կաննե­րի աշխա­տանքը, անվստա­հություն առա­ջացնել նրանց հանդեպ հանրության մոտ:

– Որոշ արդյունք տալիս է. հասա­րա­կության այն մասը, որն անվե­րա­պա­հո­րեն կամ դրան մոտ աջակցում է իշխող քաղա­քա­կան ուժին, նրանց մոտ, այո՛, ես տեսնում եմ անվստա­հության աճ նաև այն լրատվա­մի­ջոցնե­րի նկատմամբ, որոնք առա­վե­լա­գույնս արժա­նի են վստա­հության։ 

Աղբյուրը՝ https://medialab.am/313830/

Առնչվող Հոդվածներ