14 C
Yerevan

Դաշնակցությունը Ղեկա­վա­րա­զուրկ Է

Նման մոտե­ցումնե­րը վտանգում են Հայաստա­նի ինքնիշխա­նությունը և կարող են հանգեցնել նրան, որ հայ երի­տա­սարդնե­րը ներգրավվեն ուրիշնե­րի նախա­ձեռնած պատե­րազմնե­րում։ 

Հայկ Կոնջորյան

ԱԺ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» խմբակցության ղեկա­վար Հայկ Կոնջորյանն իր ելույթում կտրուկ քննա­դա­տել է ընդդի­մա­դիր Դաշնակցությանն և Ռոբերտ Քոչարյա­նի դաշինքին։Կոնջորյանը մեղադրում է ՀՅԴ-ին սեփա­կան պատմա­կան սկզբունքնե­րից շեղվե­լու և կուսակցության ազգա­յին արժեքնե­րը նախկին նախա­գա­հի քաղա­քա­կան շահե­րին ծառա­յեցնե­լու մեջ։

Կոնջորյա­նը նշեց, որ պատրաստվում է փաստե­րով խոսել և հիշեցրեց 1921 թվականը․ըստ նրա՝ Սիմոն Վրացյա­նը նամակ էր ուղարկել Անկա­րա՝ խոսե­լով հայ–թուրքական բարե­կա­մությա­նան հրա­ժեշտության մասին և նույնիսկ ռազմա­կան աջակցություն էր խնդրել բոլշև­իկնե­րի դեմ միասնա­կան ճակատ ձևա­վո­րե­լու նպա­տա­կով։ Նա ընդգծեց, որ Սիմոն Վրացյա­նի ղեկա­վա­րած կառույցը կոչվում էր «Հայրե­նի­քի փրկության կոմի­տե» և դիտարկեց, թե ներկա­յումս  նույն անուննե­րի և գաղա­փարնե­րի օգտա­գործումը հակա­սա­կան է։ Հյուրի խոսքով՝ այդ ժամա­նակ Դաշնակցությունը խոսում էր հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման մասին, մինչդեռ այսօր նույն մոտե­ցումնե­րը ներկա­յացվում են որպես դավա­ճա­նություն։ Նա կարծում է, որ հենց ընդդի­մությունն է ուրա­նում Դաշնակցության պատմությունը։

Կոնջորյանն ասաց, որ դաշնակցությունը ներկա­յացվում է որպես ազգա­յին արժեք, սակայն, իր գնա­հատմամբ, այդ արժե­քը «դրվել է Ռոբերտ Քոչարյա­նի ոտքե­րի տակ»։ Նա հարցադրում արեց, թե ինչպես կարող էր, իր ձևա­կերպմամբ, Դաշնակցությունը, որը տվել է Քաջազնունի, Վրացյան, Խատիսյան, չունե­նալ սեփա­կան առաջնորդ և առաջնորդ դիտարկել Ռոբերտ Քոչարյա­նին։ Նա այս համա­տեքստում քննա­դա­տեց ընդդի­մությա­նը՝ պնդե­լով, որ նույն տրա­մա­բա­նությամբ ցանկա­նում են Հայաստա­նը կախված դարձնել այլ պետություննե­րից։

Կոնջորյանն անդրա­դարձավ «երաշխա­վո­րի» գաղա­փա­րին և օրի­նակ բերեց իր սիրե­լի հեղի­նակնե­րից մեկի՝ Նասիմ Թալե­բի պատմությունը հնդկա­հա­վի և մսա­գործի մասին։ Հնդկա­հա­վը, ամեն օր կերակրվե­լով, վստա­հում էր իր անվտանգությա­նը, սակայն վերջում մորթվում է։ Նա այս օրի­նա­կով պնդեց, որ արտա­քին երաշխա­վորնե­րի վրա հույս դնե­լը վտանգա­վոր է և կարող է հանգեցնել նրան, որ Հայաստա­նը դառնա աշխարհա­քա­ղա­քա­կան առևտրի գործիք։

Կոնջորյանն անդրա­դարձավ նաև այն հայտա­րա­րություննե­րին, ըստ որոնց՝ Հայաստա­նը կարող է միա­նալ «միութե­նա­կան պետությա­նը»՝ նշե­լով, որ նման տեսա­կետներ հնչեցվել են ընդդի­մա­դիր գործիչնե­րի կողմից։ Նա դիտարկեց, որ նման մոտե­ցումնե­րը, իր կարծի­քով, վտանգում են Հայաստա­նի ինքնիշխա­նությունը և կարող են հանգեցնել նրան, որ հայ երի­տա­սարդնե­րը ներգրավվեն ուրիշնե­րի նախա­ձեռնած պատե­րազմնե­րում։ Վերջին երկու տարի­նե­րին կրա­կոցնե­րից զոհեր չեն եղել և դա ներկա­յացրեց որպես խաղա­ղության քաղա­քա­կա­նության արդյունք։ Նա նշեց, որ ընդդի­մությունը միա­ժա­մա­նակ մեղադրում է իշխա­նություննե­րին և՛ պատե­րազմի, և՛ խաղա­ղության համար, ինչը, նրա կարծի­քով, հակա­սա­կան դիրքո­րո­շում է։ 

Կոնջորյա­նի դիտարկմամբ ընդդի­մությունը «մոլորվել է սեփա­կան հայտա­րա­րություննե­րի մեջ» և այդպի­սով թուլացնում է իրեն որպես քաղա­քա­կան ուժ։

ՔՊ խմբակցության ղեկա­վարն անդրա­դարձավ նաև նախկին իշխա­նություննե­րի տարի­նե­րին ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կին՝ պնդե­լով, որ այն ժամա­նակ ճնշվել են ընդդի­մա­դիրնե­րը, լրատվա­մի­ջոցնե­րը և բիզնե­սը։ Նա հիշեցրեց, որ, իր գնա­հատմամբ, ընդդի­մա­դիր լրատվա­մի­ջոցնե­րի և քաղա­քա­կան ուժե­րի գործունեությունը սահմա­նա­փակված էր։ Խոսո­ղը նաև պահանջեց հրա­պա­րա­կել Միքա­յել Աջա­պահյա­նի հարցազրույցը և անդրա­դարձավ Ռոբերտ Քոչարյա­նին վերագրվող ֆինանսա­կան մեղադրանքնե­րին։

Եզրա­փա­կե­լով՝ Կոնջորյանն ընդգծեց, որ իրենց և ընդդի­մության տարբե­րությունը վերա­բե­րում է Հայաստա­նի նկատմամբ վերա­բերմունքին։ Իրենց համար Հայաստա­նը միակ հայրե­նիքն է, մինչդեռ ընդդի­մությունը, նրա գնա­հատմամբ, այլ երկրնե­րում ունի շահեր և կարող է լքել Հայաստա­նը ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կում։ Նա համոզմունք հայտնեց, որ թույլ չեն տա, որպեսզի Հայաստա­նը դառնա այլ ուժե­րի ազդե­ցության տակ։

Ելույթն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ