14 C
Yerevan

«Երաշխա­վո­րի» Մասին

Պուտի­նը չի փոխվել, տարա­ծաշրջա­նում Ռուսաստա­նի շահե­րը մնա­ցել են նույնը՝ միայն թե հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին կամ դրան մերձ տարածքնե­րում «երաշխա­վո­րի» ռազմա­կան ներկա­յությունը ապա­հովվի:

Վահրամ Աթա­նեսյան

Ընդդի­մության պնդումը, որ Հայաստան-Ադրբե­ջան «խաղա­ղությունը երաշխա­վո­րի կարիք ունի», ոչ այլ ինչ է, քան հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորմա­նը Ռուսաստա­նին ներգրա­վե­լու նպա­տա­կադրվա­ծության պարզո­րոշ ձեւա­կերպում: Այս քարոզչությունը վկա­յում է, որ այն գենե­րացնող ուժե­րը եւ անհատնե­րը, մեղմ ասած, Ադրբե­ջա­նը չեն ճանա­չում: Նախ, այդ երկրի «Պետա­կան անկա­խության վերա­կանգնման մասին» սահմա­նադրա­կան ակտում միանշա­նա­կո­րեն ընդգծված է, որ Ադրբե­ջա­նը «երկու անգամ՝ 1828 եւ 1920թ.-ին օկուպացվել է ցարա­կան եւ բոլշեւիկյան Ռուսաստա­նի կողմից»: 

Երկրորդ, Ադրբե­ջա­նի սահմա­նադրությամբ երկրի տարածքում օտա­րերկրյա ռազմա­կան ներկա­յությունը արգելված է: Երրորդ, Հայաստան-Ադրբե­ջան նախաստո­րագրված պայմա­նագրով կողմե­րը պարտա­վորվում են մեկը մյուսի հետ սահմա­նին օտար ռազմա­կան ուժեր չտե­ղա­կա­յել: Իսկ մտա­ծել, թե Ռուսաստա­նը հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղությունը «երաշխա­վո­րե­լու է, բայց Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նին իր զինված ուժե­րը տեղա­բաշխե­լու նպա­տակ չի հետապնդե­լու», պարզա­պես միամտություն է:

Ընդդի­մության ներկա­յա­ցուցիչնե­րից մեկը վստա­հեցնում է, որ Ռուսաստա­նի միջնորդությունը անհրա­ժեշտ է, քանի որ «միայն նրա ունե­ցած քարտեզնե­րով է հնա­րա­վոր իրա­կա­նացնել ճիշտ եւ արդա­րա­ցի սահմա­նա­զա­տում-սահմա­նագծում»: Մոսկվան այս թեզը պնդում է 2021թվականից ի վեր, բայց Ադրբե­ջա­նը մշտա­պես մերժել է հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի որո­շարկման հարցում Ռուսաստա­նի «խորհրդատվա­կան օգնությունը»:

Խնդի­րը խաղա­ղության եւ հարա­բե­րություննե­րի հաստատման մասին նախաստո­րագրված պայմա­նագրով իրա­վա­կան կարգա­վո­րում ստա­ցել է: Կողմե­րը փոխա­դարձա­բար ճանա­չել են, որ Խորհրդա­յին Միության փլուզման հետեւանքով այդ պահի դրությամբ գոյություն ունե­ցած սահմաննե­րը ստա­ցել են միջազգա­յին ճանա­չում: Պարզ ասած, Հայաստա­նը տարածքի եւ սահա­մաննե­րի իմաստով նախկին ՀԽՍՀ‑ն է, Ադրբե­ջա­նը՝ Ադր. ԽՍՀ‑ն: Այնպես որ, քաղա­քա­կան կամքի առկա­յության դեպքում ԽՍՀՄ ԳՇ քարտեզնե­րի օգնությա­նը դիմե­լու կարիք չի լինի: 

Հայաստա­նը եւ 

Ադրբե­ջա­նը ժամա­նա­կին ընդունել են «Վարչա­տա­րածքա­յին բաժանման մասին» ազգա­յին օրենքներ, որ կից ունե­նա սահմա­նանշման հավելվածներ:

Ի վերջո, չպետք է մոռա­նալ Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նի այն հայտա­րա­րությունը, որ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նագծման համար «մի կիլո­մետր՝ այս կողմ, հինգ կիլո­մետր՝ այն կողմ, էական չէ, կարեւո­րը՝ որ սահմա­նա­զա­տումը տեղի ունե­նա»: 

Պուտի­նը չի փոխվել, տարա­ծաշրջա­նում Ռուսաստա­նի շահե­րը մնա­ցել են նույնը՝ միայն թե հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին կամ դրան մերձ տարածքնե­րում «երաշխա­վո­րի» ռազմա­կան ներկա­յությունը ապա­հովվի:

Բայց խնդիրն ավե­լի խորքա­յին է, քան կարող է մատուցվել: Բանն այն է, որ «երաշխա­վո­րի» դեպքում Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ լիարժեք խաղա­ղություն պարզա­պես չի կարող լինել: Դա կլի­նի «կոնֆլիկտի սառե­ցում», սահմա­նը կմնա «վերահսկե­լի ռազմա­կա­նացված գոտի»՝ դրա­նից բխող բոլոր, առա­ջին հերթին՝ կոմունի­կա­ցիոն վերահսկե­լիության, հետեւանքնե­րով: Կասկա­ծել հակա­ռակ կողմի քաղա­քա­կան կամքին, ինքնին նշա­նա­կում է պատրաստ չլի­նել նրա հետ փոխա­դարձ վստա­հության: 

Հայաստանյան ընդդի­մությունը ներշնչում է, որ «Ալիեւը կանգ չի առնե­լու»:

Ալիեւը կարող է «կանգ չառնել» նաեւ «երաշխա­վո­րի» ներկա­յության դեպքում: Ալիեւը պայմա­նա­գիր է նախաստո­րագրել: Դա միջազգա­յին պարտա­վո­րություն է, որ պետք է վերջնա­կան իրա­վա­կան հաստա­տում ստա­նա, Ադրբե­ջա­նի իրա­վա-պայմա­նագրա­յին պարտա­վո­րություննե­րի անքակտե­լի մաս դառնա: Իհարկե, միջազգա­յին կոնյունկտուրան հարա­փո­փոխ է, ոչ մի պայմա­նա­գիր երաշխիք չէ, որ պարտա­վորվող կողմը մինչեւ վերջ հավա­տա­րիմ է մնա­լու իր ստո­րագրությա­նը: Բայց ավե­լի վտանգա­վոր է նախաստո­րագրած պայմա­նա­գի­րը «վերա­բա­նակցե­լու» միտումը: Դա հենց Ալիեւի «կանգ չառնե­լու» հնա­րա­վո­րությունն է, որ նա կարող է համա­ձայնեցնել հենց «երաշխա­վո­րի» հետ:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ