14.8 C
Yerevan

Մեծ-Մեծ Խոստումներ Առանց Իրա­կան Հիմքի

Նույնիսկ Ռուսաստա­նի հետ առա­վել սերտ հարա­բե­րություններ ունե­ցող երկրնե­րում Մոսկվան միշտ չէ, որ պատրաստ է պաշտպա­նել գործընկերնե­րի շահե­րը՝ օրի­նակ բերե­լով Սիրիան։ Ռուսաստա­նը առաջնորդվում է սեփա­կան տարա­ծաշրջա­նա­յին շահե­րով և պատրաստ չէ գնալ ռիսկե­րի, որոնք կարող են իրեն ավե­լի մեծ հակա­մարտություննե­րի մեջ ներքա­շել Թուրքիա­յի կամ Ադրբե­ջա­նի հետ։ 

Սամվել Մելիքսեթյան

FactorTV‑ն զրուցել է Քաղա­քա­գետ, հայկա­կան խորհրդի փորձա­գետ Սամվել Մելիքսեթյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քաղա­քա­գետ Սամվել Մելիքսեթյա­նը վերլուծում է Հայաստա­նի առջև ծառա­ցած անվտանգա­յին մարտահրա­վերնե­րը և խաղա­ղության գործընթա­ցի իրա­տե­սությունը։ Փորձա­գե­տը հարցա­կա­նի տակ է դնում միջազգա­յին երաշխա­վորնե­րի ինստի­տուտի արդյունա­վե­տությունը՝ հիշեցնե­լով պատմա­կան ձախողված նախա­դե­պե­րը և ընդգծե­լով Ադրբե­ջա­նի ու Ռուսաստա­նի շահե­րի առաջնա­հերթությունը։ Նա քննա­դա­տում է հայկա­կան քաղա­քա­կան մտքի կախվա­ծությունը արտա­քին ուժե­րից և զգուշացնում, որ սեփա­կան ռեսուրսնե­րի ու ենթա­կա­ռուցվածքնե­րի թերագնա­հա­տումը հանգեցնում է արկա­ծախնդիր քաղա­քա­կա­նության։

Սամվել Մելիքսեթյա­նը նշեց, որ «երաշխա­վո­րի ինստի­տուտը» գործե­լու համար անհրա­ժեշտ է թե՛ երաշխա­վոր պետություննե­րի, թե՛ հակա­մարտող կողմե­րի համա­ձայնությունը, և մեկ երկրի մերժումը բավա­րար է ամբողջ սխե­մա­յի ձախողման համար։ Նրա դիտարկմամբ՝ տվյալ դեպքում հենց Ադրբե­ջա­նը կարող է մերժել նման մոտե­ցումը, ուստի այդ առա­ջարկը գործնա­կա­նում անի­րա­տե­սա­կան է։ Մելիքսեթյա­նը կարծում է, որ տեսա­կա­նո­րեն հնա­րա­վոր տարբե­րակնե­րը, եթե գործնա­կա­նում կիրա­ռե­լի չեն, իրա­կան քաղա­քա­կա­նության մեջ պարզա­պես գոյություն չունեն։

Նա հիշեցրեց, որ միջազգա­յին երաշխիքնե­րի նախա­դե­պե­րը հաճախ չեն աշխա­տել․ օրի­նակ բերեց 1994-ին Ուկրաի­նա­յի միջուկա­յին զենքից հրա­ժարվե­լու դիմաց ստա­ցած երաշխիքնե­րը, ինչպես նաև 2020‑ի եռա­կողմ հայտարարությունը՝ռուս խաղա­ղա­պահնե­րով, որոնք նույնպես լիարժեք անվտանգության մեխա­նիզմ չդարձան։ Քաղա­քա­գե­տը նաև անդրա­դարձավ 19-րդ դարի «Հայկա­կան հարցին», երբ միա­ժա­մա­նակ մի քանի գերտե­րություննե­րի «երաշխա­վո­րությունը» չփրկեց հայե­րին։ Նրա համոզմամբ՝ միջազգա­յին հարա­բե­րություննե­րի ներկա­յիս վիճա­կը թույլ է տալիս գրե­թե համոզված ասել, որ նման երաշխա­վո­րա­յին մոդե­լը չի աշխա­տե­լու և հաճախ հանդես է գալիս որպես քաղա­քա­կան ցանկություն, ոչ թե իրա­տե­սա­կան ծրա­գիր։

Սամվել Մելիքսեթյա­նը անդրա­դարձավ նաև այն թեզին, թե իշխա­նա­փո­խության դեպքում Ռուսաստա­նը կարող է վերա­դառնալ որպես անվտանգության երաշխա­վոր։ Նա նշեց, որ նույնիսկ Ռուսաստա­նի հետ առա­վել սերտ հարա­բե­րություններ ունե­ցող երկրնե­րում Մոսկվան միշտ չէ, որ պատրաստ է պաշտպա­նել գործընկերնե­րի շահե­րը՝ օրի­նակ բերե­լով Սիրիան։ Նրա կարծի­քով՝ Ռուսաստա­նը առաջնորդվում է սեփա­կան տարա­ծաշրջա­նա­յին շահե­րով և պատրաստ չէ գնալ ռիսկե­րի, որոնք կարող են իրեն ավե­լի մեծ հակա­մարտություննե­րի մեջ ներքա­շել Թուրքիա­յի կամ Ադրբե­ջա­նի հետ։

Քաղա­քա­գե­տը կարծում է, որ որոշ քաղա­քա­կան ուժեր միջնորդի գաղա­փա­րին դիմում են այն պատճա­ռով, որ չեն ցանկա­նում անմի­ջա­պես բանակցել Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի հետ, իսկ ուժե­րի անհա­վա­սա­րության պայմաննե­րում փորձում են երրորդ կողմի աջակցություն ստա­նալ։ Սակայն, ըստ նրա, միջնորդնե­րը գործում են իրենց շահե­րով և պատմա­կա­նո­րեն բազմիցս եղել են դեպքեր, երբ հայե­րը ապա­վի­նել են արտա­քին ուժե­րին, բայց արդյունքում չեն ստա­ցել ակնկալվող աջակցությունը։ Մելիքսեթյա­նը հիշեցրեց նաև 18–19-րդ դարե­րի օրի­նակներ՝ Արցա­խի մելի­քություննե­րի և Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նության հետ կապված, նշե­լով, որ մեծ պետություննե­րը հաճախ առաջնորդվում են մեծա­մասնության հետ հարա­բե­րություննե­րը չվնա­սե­լու տրա­մա­բա­նությամբ։

Նա ընդգծեց, որ Ռուսաստա­նի հետաքրքրությունը տարա­ծաշրջա­նում պայմա­նա­վորված է սեփա­կան ներկա­յության պահպանմամբ, ոչ թե հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության լուծմամբ։ Քաղա­քա­գե­տը նշեց, որ երբ հակա­ռակ կողմը՝ Ադրբե­ջա­նը, կարո­ղա­նում է ավե­լի մեծ շահ առա­ջարկել, Մոսկվան կարող է վերա­նա­յել իր մոտե­ցումնե­րը։ Նրա խոսքով՝ Ադրբե­ջա­նի աշխարհագրա­կան դիրքը, էներգե­տիկ և տրանսպորտա­յին միջանցքնե­րում ունե­ցած դերը նրան ավե­լի կարև­որ գործընկեր է դարձնում, ինչը նույնպես ազդում է ուժե­րի հարա­բե­րակցության վրա։

Սամվել Մելիքսեթյա­նը նաև անդրա­դարձավ այն մտքին, որ արտա­քին երաշխա­վորնե­րի վրա հույս դնե­լը վտանգա­վոր է, քանի որ մի պահ այդ ուժե­րը կարող են հեռա­նալ կամ պայմա­նա­վորվել հակա­ռակ կողմի հետ, իսկ Հայաստա­նը մնում է մենակ։ Նրա կարծի­քով՝ այս մոտե­ցումը պատմա­կա­նո­րեն բազմիցս կրկնվել է և չի ապա­հո­վել երկա­րա­ժամկետ անվտանգություն։

Հայաստա­նում Ռուսաստա­նի միջնորդության գաղա­փա­րը շարունա­կում է մնալ տարածված՝ նաև կրթա­կան և պատմա­կան նարա­տիվնե­րի ազդե­ցությամբ։ Նա կարծում է, որ հասա­րա­կության մեջ կան խորքա­յին հակա­սություններ և ներքին սոցիա­լա­կան խնդիրներ, որոնք հաճախ քաղա­քա­կա­նացվում են, օրի­նակ՝ «ղարաբաղցի–հայաստանցի» խոսույթը։ Մելիքսեթյա­նը դա բնութագրեց որպես միգրանտաֆո­բիա­յի տարրեր ունե­ցող երև­ույթ, որը ձևա­վորվել է սոցիա­լա­կան և քաղա­քա­կան գործոննե­րի ազդե­ցությամբ։ 

Սամվել Մելիքսեթյա­նը անդրա­դարձավ նաև ընտրություննե­րին նախորդող քաղա­քա­կան հայտա­րա­րություննե­րին։ Նրա կարծի­քով՝ «արժա­նա­պա­տիվ» կամ «երաշխա­վորված» խաղա­ղության խոստումնե­րը հաճախ դատարկ ձևա­կերպումներ են, քանի որ դրանց տակ կոնկրետ մեխա­նիզմներ չեն ներկա­յացվում։ Նա նշեց, որ Արցա­խի հարցում կան բազմա­թիվ չլուծված մանրա­մասներ՝ վերա­դարձի, անվտանգության, ժողովրդագրության և կառա­վարման վերա­բերյալ, որոնց շուրջ հստակ պատասխաններ չկան։

Քաղա­քա­գե­տը նաև ընդգծեց, որ Հայաստա­նի քաղա­քա­կան դիսկուրսում հաճախ գերակշռում է էմո­ցիո­նալ մոտե­ցումը, մինչդեռ պետության հնա­րա­վո­րություննե­րը կախված են իրա­կան ռեսուրսնե­րից, ենթա­կա­ռուցվածքնե­րից և տնտե­սա­կան կարո­ղություննե­րից։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբե­ջա­նը վերջին տասնամյակնե­րում ակտի­վո­րեն զարգացրել է տրանսպորտա­յին ու էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րը, մինչդեռ Հայաստա­նը չի իրա­կա­նացրել իր բազմա­թիվ նախագծե­րը, ինչի հետև­անքով մրցունա­կությունը նվա­զել է։

Վերջում Սամվել Մելիքսեթյա­նը նշեց, որ անհրա­ժեշտ է ավե­լի համեստ և պրագմա­տիկ քաղա­քա­կան մտա­ծո­ղություն՝ կենտրո­նա­ցած երկա­րա­ժամկետ ռեսուրսնե­րի կուտակման և պետա­կան կարո­ղություննե­րի զարգացման վրա։ Նրա կարծի­քով՝ քաղա­քա­կան դաշտում հաճախ գերակշռում են հուզա­կան և «հերո­սա­կան» հայտա­րա­րություննե­րը, մինչդեռ դրանց հետև­անքնե­րի մասին քիչ է մտածվում, ինչը վտանգա­վոր է երկրի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ