14.8 C
Yerevan

Ռազմա­վա­րա­կան Այց՝ Քաղա­քա­կան Օգուտնե­րով

Դա ներա­ռում է ոչ միայն սպա­ռա­զի­նության մատա­կա­րա­րում, այլ նաև այդ սպա­ռա­զի­նության սպա­սարկում, ուսուցում և մասնա­գի­տա­կան պատրաստվա­ծություն։ Առանձնա­հա­տուկ կարև­ո­րություն ունի ռազմա­կան կրթության ուղղությամբ համա­գործակցությունը, քանի որ Ֆրանսիան արևմտյան ռազմա­կան կրթա­կան համա­կարգի առա­ջա­տար երկրնե­րից է, և այդ համա­գործակցությունը կարող է հայկա­կան բանա­կը մոտեցնել արևմտյան չափա­նիշնե­րին։

Գիորգի Թումասյան

Մեր Խոսքը՝ 

Միջազգա­յին հարցե­րով փորձա­գետ Գիորգի Թումասյա­նը յութուբի իր էջում անդրա­դարձ է կատա­րել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյա­նի՝ Ֆրանսիա կատա­րած աշխա­տանքա­յին այցին՝ փորձե­լով վերլուծել, թե այդ այցը ինչ հետև­անքներ կարող է ունե­նալ մեզ համար։

Հայաստա­նի անվտանգության համա­կարգը վերջին տարի­նե­րին անցնում է խորքա­յին վերա­փո­խումնե­րի փուլ, որտեղ արտա­քին քաղա­քա­կան կողմնո­րո­շումնե­րը աստի­ճա­նա­բար վերածվում են պաշտպա­նա­կան կառուցվածքա­յին փոփո­խություննե­րի։ Եթե երկար ժամա­նակ անվտանգության հիմնա­կան հենասյունը դիտվում էր մեկ կենտրո­նի հետ հարա­բե­րություննե­րի տրա­մա­բա­նության մեջ, ապա այժմ ակնհայտ է դառնում բազմա­վեկտոր, հատկա­պես եվրո­պա­կան ուղղությամբ, գործընկե­րություննե­րի ձևա­վորման փորձը։ Այս գործընթա­ցը չի սահմա­նա­փակվում միայն սպա­ռա­զի­նության ձեռքբերմամբ կամ առանձին քաղա­քա­կան հայտա­րա­րություննե­րովայն ներա­ռում է ռազմա­կան կրթությանփո­փո­խություն, կառա­վարման մշա­կույթի վերա­փո­խում, տեխնո­լո­գիա­կան արդիա­կա­նա­ցում, հետա­խուզա­կան համա­գործակցության ընդլայնում և բանա­կի կազմա­կերպման փիլի­սո­փա­յության փոփո­խություն։

Այս համա­տեքստում հայ-ֆրանսիա­կան համա­գործակցությունը սկսում է ստա­նալ ոչ միայն երկկողմ հարա­բե­րություննե­րի, այլև ռազմա­վա­րա­կան ուղղության նշա­նա­կություն։ Ֆրանսիան աստի­ճա­նա­բար դիտարկվում է որպես այն գործընկեր, որի միջո­ցով Հայաստա­նը փորձում է մտնել եվրո­պա­կան անվտանգության և ռազմա­կան տեխնո­լո­գիա­նե­րի դաշտ։ Սա ունի ինչպես գործնա­կան, այնպես էլ խորհրդանշա­կան նշա­նա­կություն այն ցույց է տալիս ոչ միայն նոր սպա­ռա­զի­նություննե­րի կամ տեխնո­լո­գիա­նե­րի որո­նում, այլ նաև անվտանգության մտա­ծո­ղության փոփո­խություն՝ դեպի արևմտյան չափա­նիշներ, կառա­վարման մեխա­նիզմներ և համա­գործակցության ձևա­չա­փեր։ Միևնույն ժամա­նակ այս գործընթա­ցը տեղի է ունե­նում ներքա­ղա­քա­կան կարև­որ փուլում, երբ անվտանգա­յին թեմա­նե­րը սկսում են համադրվել քաղա­քա­կան օրա­կարգի հետ։ Պարգև­ատրումնե­րը, պաշտո­նա­կան արա­րո­ղություննե­րը, զորա­հանդեսնե­րը և հանրա­յին հաղորդագրություննե­րը ստա­նում են ոչ միայն ռազմա­կան, այլ նաև քաղա­քա­կան և հաղորդակցա­յին նշա­նա­կություն։ Դրանք կարող են դիտարկվել որպես վստա­հության ազդակներ արտա­քին գործընկերնե­րին, բայց նաև որպես ներքին լսա­րա­նին ուղղված ուղերձներ՝ բանա­կի վերա­փոխման, նոր ուղղության ընտրության և անվտանգության նոր հայե­ցա­կարգի մասին։

Այս ամբողջ գործընթա­ցը ձևա­վո­րում է մի բազմա­շերտ պատկեր, որտեղ միա­ժա­մա­նակ առկա են խորհրդանշա­կան քայլեր, քաղա­քա­կան հաշվարկներ և իրա­կան ռազմա­կան վերա­փո­խումներ։ Այդ համա­տեքստում առանձնա­հա­տուկ ուշադրության են արժա­նի պաշտպա­նության նախա­րա­րի պարգև­ատրումը և դրա անվտանգա­յին իմաստը, հայ–ֆրանսիական հարա­բե­րություննե­րի յուրա­հատկությունը, ՀՀ բանա­կի եվրո­պա­կա­նացման գործընթա­ցի ուժգնա­ցումը, նախընտրա­կան ժամա­նա­կա­հատվա­ծում անցկացվող զորա­հանդե­սի ենթա­տեքստը, ինչպես նաև այս ամե­նից բխող լրա­ցուցիչ քաղա­քա­կան և ռազմա­վա­րա­կան դիտարկումնե­րը։

Մեր Ուղին

Գիորգի Թումասյա­նի անդրա­դարձը՝

Թումասյա­նը նախ և առաջ նշեց, որ Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րար Սուրեն Պապիկյա­նի Ֆրանսիա կատա­րած այցը կարև­որ փուլ է հայ–ֆրանսիական պաշտպա­նա­կան համա­գործակցության խորացման համար։ Նրա խոսքով՝ այցի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմա­նա­վորվա­ծություններ, որոնք վերա­բե­րում են ոչ միայն արդեն գոյություն ունե­ցող համա­գործակցության խորացմա­նը, այլ նաև նոր ոլորտնե­րի ընդգրկմա­նը։

Քաղա­քա­կան վերլուծա­բա­նը ուշադրություն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ Սուրեն Պապիկյա­նը հանդի­պել է Ֆրանսիա­յի նախա­գա­հի ռազմա­կան հարցե­րով խորհրդա­տու և հատուկ ռազմա­կան շտա­բի պետ Վենսան Ժիրո­յի հետ։ Նրա դիտարկմամբ՝ Ֆրանսիա­յում նախա­գա­հա­կան ինստի­տուտը կարև­որ դեր ունի պաշտպա­նության քաղա­քա­կա­նության մեջ, և այդ մակարդա­կի շփումնե­րը վկա­յում են համա­գործակցության լրջության մասին։

Նա նաև նշեց, որ Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րը հանդի­պել է Ֆրանսիա­յի պաշտպա­նության նախա­րար Կատրին Ոտրե­նի հետ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիա­յում տեղի ունե­ցած կառա­վա­րա­կան փոփո­խություննե­րից հետո այս հանդի­պումը կարև­որ էր, քանի որ նախկին նախա­րար Սեբաստյան Լեկորնյուն այժմ զբա­ղեցնում է վարչա­պե­տի պաշտո­նը։ Վերլուծա­բա­նը հիշեցրեց, որ նախկի­նում Լեկորնուի և Պապիկյա­նի միջև ձևա­վորվել էին բավա­կան ջերմ հարա­բե­րություններ, և այժմ նոր նախա­րա­րի հետ համա­գործակցության շարունա­կությունը ևս դրա­կան ազդակ է։

Թումասյա­նի դիտարկմամբ՝ բանակցություննե­րի ընթացքում շեշտվել է ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցության ընդլայնումը։ Նա բացատրեց, որ դա ներա­ռում է ոչ միայն սպա­ռա­զի­նության մատա­կա­րա­րում, այլ նաև այդ սպա­ռա­զի­նության սպա­սարկում, ուսուցում և մասնա­գի­տա­կան պատրաստվա­ծություն։ Փորձա­գե­տի կարծի­քով՝ առանձնա­հա­տուկ կարև­ո­րություն ունի ռազմա­կան կրթության ուղղությամբ համա­գործակցությունը, քանի որ Ֆրանսիան արևմտյան ռազմա­կան կրթա­կան համա­կարգի առա­ջա­տար երկրնե­րից է, և այդ համա­գործակցությունը կարող է հայկա­կան բանա­կը մոտեցնել արևմտյան չափա­նիշնե­րին։

Նա նաև նշեց, որ համա­գործակցության մեջ ընդգրկվե­լու է հատուկ ստո­րա­բա­ժա­նումնե­րի պատրաստությունը։ Նրա խոսքով՝ խոսքը վերա­բե­րում է ոչ թե ընդհա­նուր պատրաստությա­նը, այլ հատուկ ջոկա­տա­յիննե­րի մասնա­գի­տա­կան ուսուցմա­նը և փորձի փոխա­նակմա­նը, ինչը կարող է բարձրացնել բանա­կի արդյունա­վե­տությունը։  

Փորձա­գե­տը կարև­ո­րեց նաև խորհրդատվա­կան համա­գործակցության բաղադրի­չը։ Նա նշեց, որ կողմե­րը պատրաստվում են ակտի­վացնել քննարկումնե­րը տարբեր սպառնա­լիքնե­րի և անվտանգության ռիսկե­րի վերա­բերյալ։ Նրա կարծի­քով՝ Ֆրանսիա­յի հետ համա­գործակցությունը կարող է Հայաստա­նին հնա­րա­վո­րություն տալ օգտվել նաև արևմտյան հետա­խուզա­կան տեղե­կատվությունից, քանի որ Ֆրանսիան ունի զարգա­ցած արբանյա­կա­յին և հետա­խուզա­կան համա­կարգեր և համա­գործակցում է մի շարք արևմտյան պետություննե­րի հետ տեղե­կատվության փոխա­նակման ոլորտում։ 

Ժամա­նա­կա­կից պատե­րազմնե­րում հետա­խուզությունն ու տեխնո­լո­գիա­նե­րը վճռո­րոշ նշա­նա­կություն ունեն։ Նրա խոսքով՝ առանց արդիա­կան հետա­խուզա­կան տվյալնե­րի արդյունա­վետ ռազմա­կան գործո­ղություններ վարե­լը գրե­թե անհնար է, և այդ առումով Հայաստա­նը պետք է զարգացնի սեփա­կան տեխնո­լո­գիա­կան հնա­րա­վո­րություննե­րը։ Պապիկյա­նը հանդի­պել է ֆրանսիա­կան ռազմարդյունա­բե­րա­կան ընկե­րություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։ Այդ հանդի­պումնե­րը կարև­որ են նոր պայմա­նագրե­րի և տեխնո­լո­գիա­կան համա­գործակցության հնա­րա­վո­րություններ ստեղծե­լու համար։

Թումասյա­նը հիշեցրեց, որ Հայաստա­նը արդեն պայմա­նագրեր ունի Ֆրանսիա­յի հետ մի շարք սպա­ռա­զի­նություննե­րի ձեռքբերման ուղղությամբ, այդ թվում՝ ռադարնե­րի, հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգե­րի, բարձր տեխնո­լո­գիա­կան սարքա­վո­րումնե­րի և Bastion զրա­հա­մե­քե­նա­նե­րի մատա­կա­րարման վերաբերյալ։Միաժամանակ վերլուծա­բա­նը նշեց, որ մատա­կա­րա­րումնե­րի հարցում գոյություն ունի լոգիստիկ խնդիր՝ կապված Վրաստա­նի տարածքով տեղա­փո­խումնե­րի հետ։ Նրա խոսքով՝ ծանր տեխնի­կա­յի մատա­կա­րա­րումը կախված է տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կան իրա­վի­ճա­կից, և այդ հանգա­մանքը սահմա­նա­փա­կում է որոշ հնա­րա­վո­րություններ։

Նա առանձնա­հա­տուկ անդրա­դարձավ նաև ֆրանսիա­կան բարձր տեխնո­լո­գիա­կան ընկե­րությա­նը՝ Safran։ Նրա խոսքով՝ այդ ընկե­րությունը արտադրում է ջերմա­տե­սիլ համա­կարգեր, ինֆրա­կարմիր սենսորներ, գիշե­րա­յին տեսո­ղության սարքեր, ինչպես նաև արբանյա­կա­յին օպտի­կա­կան համա­կարգեր։

Փորձա­գե­տը նշեց, որ նման տեխնո­լո­գիա­նե­րը կարող են մեծ դեր խաղալ Հայաստա­նի սահմա­նա­յին անվտանգության և ռազմա­կան հետա­խուզության զարգացման մեջ։ Նրա խոսքով՝ հատկա­պես կարև­որ է արբանյա­կա­յին տեխնո­լո­գիա­նե­րի զարգա­ցումը, քանի որ սեփա­կան հետա­խուզա­կան տվյալներ ունե­նա­լը ինքնիշխա­նության կարև­որ բաղադրիչ է։Ընկերությունը արտադրում է նաև մարտա­վա­րա­կան անօ­դա­չու սարքեր, զինվորնե­րի կապի համա­կարգեր, ինչպես նաև սպա­ռա­զի­նության ուղղորդման և կառա­վարման տեխնո­լո­գիա­ներ։ Նրա գնա­հատմամբ՝ այդ համա­կարգե­րը կարող են էապես բարձրացնել հայկա­կան բանա­կի տեխնո­լո­գիա­կան հնա­րա­վո­րություննե­րը։

Միևնույն ժամա­նակ վերլուծա­բա­նը նշեց, որ այս համա­գործակցության լիարժեք զարգացման համար անհրա­ժեշտ է նաև քաղա­քա­կան որո­շումներ ընդունել։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նը դեռ չունի Ֆրանսիա­յի հետ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության պաշտո­նա­կան փաստա­թուղթ, ինչը սահմա­նա­փա­կում է համա­գործակցության որոշ հնա­րա­վո­րություններ։

Թումասյանն ընդգծեց, որ անվտանգության ոլորտում Հայաստա­նի ապա­գա հնա­րա­վո­րություննե­րը մեծա­պես կախված են արտա­քին քաղա­քա­կան ուղղությունից և միջազգա­յին վստա­հությունից։ Նրա կարծի­քով՝ եթե այդ համա­գործակցությունը շարունակվի և խորա­նա, Հայաստա­նը կարող է հասա­նե­լիություն ստա­նալ առա­վել ժամա­նա­կա­կից ռազմա­կան տեխնո­լո­գիա­նե­րին, այդ թվում՝ արհեստա­կան բանա­կա­նության կիրառմամբ համա­կարգե­րին։

Վերջում փորձա­գե­տը նշեց, որ հայ–ֆրանսիական համա­գործակցության խորա­ցումը կարող է երկա­րա­ժամկետ ազդե­ցություն ունե­նալ Հայաստա­նի անվտանգության համա­կարգի վրա և ստեղծել նոր հնա­րա­վո­րություններ ինչպես տեխնո­լո­գիա­կան, այնպես էլ ռազմա­վա­րա­կան մակարդակնե­րում։

Թումասյա­նի տեսանյութն ամբողջա­պես՝

Առնչվող Հոդվածներ