14 C
Yerevan

Ընդդի­մության Պարտությամբ Կփակվի «Հայրե­նա­սի­րություն» Գործա­րար Ծրա­գի­րը 

Ովքե՞ր են այսօր Նիկոլ Փաշինյա­նի գաղա­փա­րա­կան ընդդի­մա­խոսնե­րը եւ քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րը: Այն նույն մարդիկ եւ կուսակցություննե­րը, որ քսան տարի Երեւա­նում լռեցրել, իսկ Ստե­փա­նա­կերտում ուղղա­կի խեղդել են այլա­կարծության ցանկա­ցած դրսեւո­րում: 

Մուղնի

Ո՞վ է Սուրբ Աննա եկե­ղե­ցում Նիկոլ Փաշինյա­նի դեմ բռնության փորձ կատա­րած երի­տա­սարդը: Խոսքը նրա անձնա­կան տվյալնե­րի մասին չէ, այլ՝ հանրա­յին, ինչ-որ տեղ՝ նաեւ գաղա­փա­րա-քաղա­քա­կան սուբյեկտի, ի՞նչ նպա­տակ է նա հետապնդում: Առա­ջին հերթին նրա խնդի­րը պետա­կան-ազգա­յին բացա­ռիկ կարեւո­րության հարցի քննարկումից Հայաստա­նի քաղա­քա­ցուն օտա­րելն է, որպեսզի նա գործա­դիր իշխա­նության առա­ջին դեմքի եւ Ազգա­յին ժողո­վի մեծա­մասնա­կան խմբակցության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ դեմ առ դեմ չհանդի­պի, հարցադրումներ չանի, պատասխաններ չստա­նա: 

Հայաստա­նը խորթության մի դարաշրջան է ապրել, որ տեւել է ավե­լի քան երկու տասնամյակ, երբ տեղի են ունե­ցել նախա­գա­հա­կան չորս ընտրություն, սահմա­նադրա­կան երկու հանրաքվե, խորհրդա­րա­նի մի քանի ընտրություններ, բայց քաղա­քա­ցու համար պարզ չի եղել, թե իշխա­նության եկող անձը, կուսակցությունը, կոա­լի­ցիան Հայաստա­նի համար կոնկրետ ի՞նչ խնդիրներ պետք է լուծի: Բոլո­րը քողարկել են հարցե­րի հարցը՝ ինչպե՞ս եւ ե՞րբ է լուծվե­լու ղարա­բաղյան խնդի­րը, ե՞րբ է Հայաստա­նը ապաշրջա­փակվե­լու եւ հարեւաննե­րի հետ բնա­կա­նոն հարա­բե­րություններ հաստա­տե­լու: Ով համարձակվել է այդ մասին կես բերան խոսել, ենթարկվել է իշխա­նա­կան եւ նրա սպա­սարկու կուսակցություննե­րի բանադրանքին: Բանը հասել է նրան, որ Ստե­փա­նա­կերտում առա­ջարկել են քրեա­կան պատասխա­նատվության ենթարկել մարդուն, եթե նա կողմ է ղարա­բաղյան խնդրի խաղաղ-փոխզի­ջումա­յին կարգա­վորմա­նը: 

Ովքե՞ր են այսօր Նիկոլ Փաշինյա­նի գաղա­փա­րա­կան ընդդի­մա­խոսնե­րը եւ քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րը: Այն նույն մարդիկ եւ կուսակցություննե­րը, որ քսան տարի Երեւա­նում լռեցրել, իսկ Ստե­փա­նա­կերտում ուղղա­կի խեղդել են այլա­կարծության ցանկա­ցած դրսեւո­րում: Նրանք գործում են նույն փորձված ձեռագրով՝ վախ սերմա­նել, վերագրումներ անել, սպառնալ, սադրանքներ հեղի­նա­կել, որպեսզի քաղա­քա­ցի-իշխա­նություն  երկխո­սությունը չկա­յա­նա: 

Այդ դաշտում նրանք պայքա­րել չեն կարող, այդտեղ Փաշինյա­նի հակա­ռա­կորդնե­րը պարտված են: Մնում է պղտո­րել մթնո­լորտը: Ընդդի­մա­դիր մամուլից արդեն «կանխա­տե­սումներ են արվում, որ Փաշինյա­նը կարող է արտա­կարգ դրություն մտցնել եւ հետաձգել ընտրություննե­րը»: Պետք է հակա­ռակ իմաստով հասկա­նալ: Ընդդի­մությունը պատրաստ է անընդմեջ սադրանքնե­րի եւ այդպի­սով հանրա­յին դիմա­կա­յություն սադրե­լու: Այս ընտրությունը նրա համար կենաց-մահու խնդիր է: Պարտվել՝ նշա­նա­կում է ընդմիշտ լքել քաղա­քա­կան դաշտը: Իսկ դա քաղա­քա­կա­նից ավե­լի առարկա­յա­կան մեծ կորուստ է: Փակվում է «հայրե­նա­սի­րություն» գործա­րար ծրա­գի­րը: 

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ