14.6 C
Yerevan

Օտարնե­րի Հրա­մա­նով Հայրե­նա­սեր Խաղա­ցողնե­րը

Փաշինյա­նի ցանկա­ցած այց Մոսկվա ուղեկցվում է տեղա­ցի որոշ հայե­րի բողո­քի ակցիա­նե­րով։ Այն հայե­րի, որոնք 2020 թվա­կա­նի պատե­րազմի օրե­րին և դրա­նից հետո երբեք չեն համարձակվել բողո­քի ակցիա­ներ կազմա­կերպել Ադրբե­ջա­նի դեսպա­նա­տան մոտ։

Մկրտիչ Իսրա­յելյան

Փաստա­ցի մի խումբ մոսկվաբնակ հայե­րը և Նիկոլ Փաշինյանն այն մարդիկ են, որոնք կարո­ղա­նում են Ռուսաստա­նը մի քանի ժամով դարձնել ժողովրդա­վա­րա­կան երկիր։ Հիշեցնեմ, Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ նույնիսկ եթե մեկ հոգի դատարկ ցուցա­պաստա­ռը պարզած կանգնի փողո­ցում՝ բառա­ցիո­րեն մեկ րոպե անց այդ երկրի ուժա­յիննե­րը կհայտնվեն ու այդ պաստա­ռով նրա բերա­նը կփա­կեն և կտա­նեն անհայտ ուղղությամբ։ Նման դեպքե­րը բազմա­թիվ են։ 

Սակայն, երբ Մոսկվա­յի այսպես ասած ռազմա­հայրե­նա­սեր հայերն են մի քանի տասնյա­կով հավաքվում, հսկա պաստառներ պարզում, նույնիսկ նկարներ այրում, գոռում աղա­ղա­կում վանկարկում զարմա­նա­լիո­րեն նրանց հետ ոչինչ տեղի չի ունե­նում, իսկ տեղի չի ունե­նում, որովհետև Փաշինյանն է Մոսկվա­յում։ Այո, Ռուսաստա­նի համե­մատ անչափ ժողովրդա­վար երկրի ղեկա­վա­րը հենց ոտքը դնում է Մոսկվա՝ այդ երկի­րը միանգա­մից փոխա­կերպվում է։ Տեղի հայե­րը դառնում են ժողովրդա­վա­րության խիզախ մարտիկներ։ Եվ սա ոչ թե սարկազմ է, այլ իրա­կա­նություն։

Փաշինյա­նի ցանկա­ցած այց Մոսկվա ուղեկցվում է տեղա­ցի որոշ հայե­րի բողո­քի ակցիա­նե­րով։ Այն հայե­րի, որոնք 2020 թվա­կա­նի պատե­րազմի օրե­րին և դրա­նից հետո երբեք չեն համարձակվել բողո­քի ակցիա­ներ կազմա­կերպել Ադրբե­ջա­նի դեսպա­նա­տան մոտ, չեն համարձակվել Ռուսա­կան իշխա­նություննե­րին մի թթու խոսք ասել, երբ ռուսա­կան խաղա­ղա­պահնե­րի համա­ձայնությամբ և նրանց աչքի առաջ Արցա­խը ենթարկվեց ռազմա­կան ագրե­սիա­յի և հայա­թափվեց, երբ Հայաստա­նի տարածքի որոշ մասը օկուպացվեց, իսկ մեր այսպես ասած դաշնա­կից Ռուսաստա­նը չտեսնե­լու տվեց։

Այդ օրե­րին նրանք չկա­յին։ Ռուսե­րե­նը մայրե­նի լեզու դարձրած, Ռուսաստանն առա­ջին հայրե­նիք համա­րող և Մոսկվա­յի «արբատնեից» Արա­րատ սարը հետ բերող մեր հայրե­նա­կիցներն ուղղա­կի անհե­տա­նում են,  երբ կարե­լի էր թեկուզ մեկ քննա­դա­տա­կան խոսք ասել Ռուսաստան‑ի իշխա­նություննե­րին՝ իրենց «դաշնակցա­յին» պարտա­վո­րություննե­րը չկա­տա­րե­լու համար։ Բայց ահա, երբ  Փաշինյանն է գալիս Մոսկվա՝  հանկարծ այդ «քաջությունը» նրանց մոտ հայտնվում է։

Սա կոչվում է ընտրո­վի  համարձա­կություն։ Ավե­լի ճիշտ՝ անվտանգ համարձա­կություն։ Բողո­քել այնտեղ, որտեղ դա թույլատրված է։ Գոռալ այն պահին, երբ դա ոչ մի ռիսկ չի պահանջում։ Թիրա­խա­վո­րել նրան, ում կարե­լի է թիրա­խա­վո­րել՝ առանց հետև­անքնե­րի։ 

Եվ այստեղ ամե­նա­հե­տաքրքի­րը հենց Ռուսաստա­նի վարքն է։ Մի երկիր, որը սեփա­կան քաղա­քա­ցի­նե­րի նկատմամբ ցուցա­բե­րում է կոշտ, երբեմն դաժան ճնշում, հանկարծ դառնում է «լիբե­րալ» հենց այն պահին, երբ բողո­քի ակցիան ուղղված է Հայաստա­նի ղեկա­վա­րի դեմ։
Սա արդեն ոչ թե ժողովրդա­վա­րություն է, այլ՝ քաղա­քա­կան վարքա­գիծ։

Եվ այդ «թույլատրված բողոքնե­րի» առա­ջին շարքե­րում կանգնած են հենց նրանք, ովքեր ամե­նա­շատն են սիրում խոսել հայրե­նա­սի­րությունից։ Բայց միայն այն դեպքում, երբ այդ հայրե­նա­սի­րությունը չի պահանջում ռիսկ, պատասխա­նատվություն կամ իրա­կան դիմադրություն։ Որովհետև նրանց օտարնե­րը թույլատրում են հայրե­նա­սեր խաղալ։ Հայրե­նա­սեր խաղալ օտար լեզվով, օտար մայրա­քա­ղաքնե­րում։ 

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/149918

Առնչվող Հոդվածներ