15.3 C
Yerevan

Ռուսա­կան Ագրե­սիվ Տոնի Քողա­զերծումը

Խոսակցության ավարտին հնչել է նաև այն միտքը, թե Ռուսաստանն ունի ընկերներ Հայաստա­նում, որոնք կարող են զբաղվել քաղա­քա­կա­նությամբ, և հայկա­կան կողմը պատասխա­նել է, որ Հայաստա­նի քաղա­քա­ցիություն ունե­նա­լու դեպքում կարող են մասնակցել քաղա­քա­կան գործընթացնե­րին։ Ռուսա­կան կողմը շարունա­կում է առաջնորդվել պատմա­կան տրա­մա­բա­նությամբ՝ հիշա­տա­կե­լով Թուրքմենչա­յի պայմա­նա­գի­րը և տարա­ծաշրջա­նում ձևա­վորված ազդե­ցության գոտի­նե­րը։  

Արսեն Խառատյան

1inTV‑ն զրուցել է կոնֆլիկտա­բան, արև­ե­լա­գետ Արսեն Խառատյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի և Ռուսաստա­նի միջև ստեղծված նոր և աննա­խա­դեպ հրա­պա­րա­կա­յին լարվա­ծությունը, որն ի հայտ եկավ վարչա­պետ Փաշինյա­նի մոսկովյան այցից հետո, Կրեմլի կողմից կիրառվող շանտա­ժի լեզուն, որն արտա­հայտվում է տնտե­սա­կան լծակնե­րի, գազի գնի և պատմա­կան անցյա­լի շահարկումնե­րի միջո­ցով։ Արսեն Խառատյա­նը, կարև­ո­րում է այն փաստը, որ երկկողմ հարա­բե­րություննե­րի իրա­կան բարդություննե­րը վերջա­պես դուրս են եկել փակ դռնե­րի հետև­ից, թույլ տալով հանրությա­նը տեսնել Ռուսաստա­նի կայսե­րա­պաշտա­կան նկրտումնե­րը։ Քննարկումը բացա­հայտում է, թե ինչպես է պաշտո­նա­կան Մոսկվան փորձում միջամտել Հայաստա­նի ներքին ընտրա­կան գործընթացնե­րին և պահպա­նել իր ազդե­ցության գոտին՝ օգտա­գործե­լով թե՛ անվտանգա­յին սպառնա­լիքներ, թե՛ տեղա­կան գործա­րարնե­րի վրա ճնշում գործադրե­լու տակտի­կան։

Արսեն Խառատյա­նը նշեց, որ Փաշինյան-Պուտին հանդի­պումը շաբաթվա ընթացքում դարձել է ոչ միայն հայկա­կան, այլև ռուսա­լե­զու և տարա­ծաշրջա­նով հետաքրքրվող մամուլի հիմնա­կան թեման, քանի որ տեղի է ունե­ցել աննա­խա­դեպ բան․ այն, ինչ սովո­րա­բարքննարկվում է փակ դռնե­րի հետև­ում, այս անգամմա­սամբ հրա­պա­րա­կա­յին է դարձել։Կոնֆլիկտաբանն ընդգծեց, որ նախկի­նում ինքն անձամբ տեսել է նման փակ խոսակցություններ, իսկ այժմ դրանց մի մասը բացվեց, ինչն օգտա­կար է, որովհետև հանրությունը կհասկա­նա, թե ինչի հետ գործ ունի Հայաստա­նը։ Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստա­նի ներկա­յա­ցուցի­չը խոսակցության սկզբում կետ առ կետ ներկա­յացնում էր լծակնե­րը՝ գազից մինչև առևտրաշրջա­նա­ռություն, սփյուռք, անվտանգություն և Ղարա­բա­ղի թեմա։

Խառատյա­նը նշեց, որ Օվերչուկի հարցազրույցում նույն տրա­մա­բա­նությունն էր՝ հիշե­ցումներ գազի, առևտրի ծավալնե­րի, սփյուռքի, ինչպես նաև այն մասին, որ Հայաստա­նը ճանա­չել է Ղարա­բա­ղը Ադրբե­ջա­նի կազմում։ Նրա խոսքով՝ ակնհայտ էր նաև ժեստե­րի լեզվով լարվածությունը․հայկական կողմը չէր սպա­սում նման հրա­պա­րա­կա­յին խոսակցության, բայց պատասխաննե­րը հնչե­ցին կետ առ կետ։ Արսեն Խառատյա­նը կարև­ո­րեց, որ անգամ բարդ իրա­վի­ճա­կում հայկա­կան կողմը շփոթված չեղավ, և դա շատ դիտորդնե­րի համար անսպա­սե­լի էր, քանի որ նախկի­նում դժվար էր պատկե­րացնել, որ Հայաստա­նի ղեկա­վա­րը Մոսկվա­յում այդ տոնով կխո­սի Ռուսաստա­նի հետ։Կոնկրետ պատասխաններ․ Հայաստա­նը ներկա­յումս շահագրգռված է ԵԱՏՄ-ում մնա­լով միա­ժա­մա­նակ դիտարկել նաև եվրո­պա­կան ուղղությունը, դիտարկում է էներգե­տիկ այլընտրանքներ, հիշեցվեց նաև, որ Ռուսաստանն ինքն է բարձր մակարդա­կով ճանա­չել Ղարա­բա­ղը Ադրբե­ջա­նի կազմում, և ՀԱՊԿ մեխա­նիզմնե­րը չեն աշխա­տել Հայաստա­նի տարածքի նկատմամբ հարձա­կումնե­րի ժամա­նակ։ Նրա խոսքով՝ այս ամե­նը ցույց է տալիս, որ հարա­բե­րություննե­րի լարվա­ծությունը առա­ջին անգամ հրա­պա­րա­կայնո­րեն է ցուցադրվում ամե­նա­բարձր մակարդա­կում, ինչը կարև­որ է հանրության համար հասկա­նա­լու, թե ինչպես են իրա­կա­նում ընթա­նում այդ խոսակցություննե­րը։

Խառատյա­նը նաև ընդգծեց, որ հանդի­պումը վերա­բե­րում էր հենց երկկողմ հարա­բե­րություննե­րին, ոչ թե բազմա­կողմ ձևա­չա­փե­րին, և առանցքա­յին թեմա­նե­րից մեկը երկա­թուղին էր։ Նա նշեց, որ ռուսա­կան կողմը հիշեցրել է օգոստո­սից սկսած ներդրումնե­րի մասին առա­ջարկնե­րը, իսկ հայկա­կան կողմը պատասխա­նել է, որ կամ պետք է կառուցվի, կամ ոչ։ Նրա խոսքով՝ Օվերչուկը նաև ակնարկեց, որ ռուսա­կան բիզնե­սի նկատմամբ ճնշումնե­րի դեպքում հնա­րա­վոր են հակա­դարձ քայլեր Ռուսաստա­նի տարածքում հայկա­կան բիզնեսնե­րի նկատմամբ, ինչը ևս լծակ է։

Կոնֆլիկտա­բա­նը անդրա­դարձավ նաև Ռուսաստա­նի հայ համայնքի թեմա­յին՝ նշե­լով, որ խոսվում է միլիո­նա­վոր հայե­րի մասին, սակայն պետք է տարբե­րա­կել Ռուսաստա­նի քաղա­քա­ցի­նե­րին և Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րին։ Նրա դիտարկմամբ՝ նման հայտա­րա­րություննե­րը նոր չեն, և նախկի­նում էլ նման տրա­մա­բա­նությամբ են ներկա­յացվել։ Խառատյա­նը հավե­լեց, որ խոսակցության ավարտին հնչել է նաև այն միտքը, թե Ռուսաստանն ունի ընկերներ Հայաստա­նում, որոնք կարող են զբաղվել քաղա­քա­կա­նությամբ, և հայկա­կան կողմը պատասխա­նել է, որ Հայաստա­նի քաղա­քա­ցիություն ունե­նա­լու դեպքում կարող են մասնակցել քաղա­քա­կան գործընթացներին։Ռուսական կողմը շարունա­կում է առաջնորդվել պատմա­կան տրա­մա­բա­նությամբ՝ հիշա­տա­կե­լով Թուրքմենչա­յի պայմա­նա­գի­րը և տարա­ծաշրջա­նում ձևա­վորված ազդե­ցության գոտի­նե­րը։ Նրա կարծի­քով՝ գերտե­րություննե­րը հաճախ չեն կարո­ղա­նում հաշվի նստել նոր իրո­ղություննե­րի հետ և շարունա­կում են հին տրա­մա­բա­նությամբ մոտե­նալ հարցե­րին, ինչի արդյունքում ավե­լի շատ կորուստներ են ունե­նում։ Նա նաև նշեց, որ մոտե­նում է 2028 թվա­կա­նը, և Ռուսաստա­նը կարող էր փորձել այդ տարե­թի­վը կապել Թուրքմենչա­յի 200-ամյա­կի հետ, սակայն տարա­ծաշրջա­նը արագ փոխվում է, և Հայաստա­նը ներկա­յում ինքնուրույն է պայմա­նագրեր կնքում։

Խառատյա­նը դիտարկեց նաև, որ այս ամբողջ հրա­պա­րա­կա­յին խոսակցությունը կարող էր նպա­տակ ունե­նալ թուլացնել Հայաստա­նի իշխա­նություննե­րի դիրքե­րը ներսում, սակայն դա կարող է հակա­ռակ ազդե­ցություն ունե­նալ։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նում էլ պետք է հաշվի առնեն, որ Հայաստա­նի հասա­րա­կությունում ռուսա­մետ տրա­մադրություննե­րը աճող չեն, և կտրուկ քայլե­րը կարող են հակա­ռակ էֆեկտ տալ։ Նա ընդգծեց, որ ընտրություննե­րը արդեն աշխարհա­քա­ղա­քա­կա­նացվել են, և նույնիսկ Պեսկո­վի հայտա­րա­րությունը դրա ապա­ցույցն է, երբ վերջինս նշեց, որ Ռուսաստա­նը իրա­վունք ունի հետև­ել Հայաստա­նի ընտրություննե­րին։

Ակնհայտ է՝ Ռուսաստա­նը ցանկա­նում է Հայաստա­նը պահել իր ազդե­ցության գոտում, ինչը վերա­բե­րում է ոչ միայն Հայաստա­նին, այլև նախկին խորհրդա­յին տարածքին։ Նա համե­մա­տեց իրա­վի­ճա­կը Մոլդո­վա­յի հետ՝ նշե­լով, որ մեթոդնե­րը նման են, թեև տարա­ծաշրջա­նա­յին պայմաննե­րը տարբեր են։ Նրա խոսքով՝ կարև­որ է, որ ընտրա­կան գործընթացնե­րը լինեն մաքուր, քանի որ հնա­րա­վոր են փորձեր կասկա­ծի տակ դնել դրանց լեգի­տի­մությունը։

Արսեն Խառատյա­նը նաև նշեց, որ շրջա­նառվում են տեղե­կություններ մինչև 1 միլիարդ դոլա­րի հնա­րա­վոր ազդե­ցության մասին, որը կարող է ուղղվել ընտրա­կան գործընթացնե­րին, և այդ գումարնե­րը կարող են լինել Ռուսաստա­նում գործող խոշոր հայկա­կան բիզնեսնե­րից։ Նա անդրա­դարձավ նաև էներգե­տիկ թեմա­յին՝ նշե­լով, որ Իրա­նի հետ գազա­տա­րը կարող է բավա­րար լինել Հայաստա­նի ներքին կարիքնե­րի համար, թեև այն ևս վերահսկվում է «Գազպրո­մի» կողմից, և եթե հարա­բե­րություննե­րը փոխվում են, պետք է դիտարկել բոլոր տարբե­րակնե­րը։

Խառատյա­նը նշեց, որ Ռուսաստա­նը հաճախ ներկա­յացնում է առևտրաշրջա­նա­ռության մեծ թվեր՝ 6 կամ 12 միլիարդ դոլար, սակայն պետք է հասկա­նալ, թե այդ ծավալնե­րից ով է շահել։ Նրա խոսքով՝ այլևս չի աշխա­տում «մենք ձեզ պահում ենք» տրա­մա­բա­նությունը, և Հայաստա­նը պետք է օգտա­գործի իր հնա­րա­վո­րություննե­րը։ Նա ընդգծեց նաև, որ Ղարա­բա­ղի թեման այլևս որպես լծակ նույն ձևով չի գործում, և եթե խոսակցությունը բաց է, պետք է հիշեցնել նաև ռուս խաղա­ղա­պահնե­րի վարքա­գի­ծը։

Խառատյա­նը եզրա­փա­կեց, որ նախկի­նում փակ դռնե­րի հետև­ում ընթա­ցող խոսակցությունը դարձել է հրա­պա­րա­կա­յին, և դա վերացրել է մի շարք պրո­պա­գանդիստա­կան առասպելներ։ Նրա դիտարկմամբ՝ այժմ դիվա­նա­գի­տա­կան քողարկումը նվա­զել է, և կողմե­րը ուղիղ են խոսում միմյանց հետ։ Նա կարծում է, որ հարա­բե­րություննե­րի որա­կը փոխվել է, և Հայաստա­նը պետք է պատրաստվի հնա­րա­վոր քայլե­րին՝ փորձե­լով զարգացնել համա­գործակցությունը այլ գործընկերնե­րի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ