14.6 C
Yerevan

Մեծ Պետության Փոքր Պահվածքը

Պուտինյան քաղա­քա­կա­նության մեջ այդ անվստա­հությունը հաճախ վերածվում է ագրե­սիա­յի։ Եվ այդ ագրե­սիան ուղղվում է հատկա­պես այն երկրնե­րի դեմ, որոնք փորձում են ինքնուրույնություն դրսև­ո­րել։ Սա մեծ պետության ինքնավստա­հություն չէ։ Սա փոքրո­գի կառա­վարչի ռեակցիա է՝ մեծ հնա­րա­վո­րություննե­րի կորստի ֆոնին։

Մկրտիչ Իսրա­յելյան

Ժամա­նա­կին, երբ Վլա­դի­միր Պուտի­նը նոր էր ամրապնդում իր իշխա­նությունը, նրա հռե­տո­րա­բա­նությունը լի էր «գործակցության» և «ինտեգրման» մասին խոսքե­րով։ Տարներ առաջ Պուտի­նը նույնիսկ ցանկություն էր հայտնել, որ Ռուսաստա­նը միա­նա ՆԱՏՕ-ին և Եվրա­միությա­նը։ Բնա­կա­նա­բար այդ երկու կառույցնե­րը մերժե­ցին Պուտի­նի առա­ջարկը, լավ հասկա­նա­լով, որ Պուտի­նի Ռուսաստանն այն երկի­րը չէ, որը կարող է նույնիսկ հետա­գա­յում համա­պա­տասխա­նի ՆԱՏՕ‑ի և ԵՄ չափա­նի­շե­րին՝ ժողովրդա­վա­րության, մարդու իրա­վունքնե­րի և այլ հարցե­րի առումով։

Եվ իսկա­պես՝ հետա­գա զարգա­ցումնե­րը ցույց տվե­ցին, որ Պուտի­նի հայտա­րա­րություննե­րը ոչ թե արժե­քա­յին ընտրություն էին, այլ քաղա­քա­կան խաբկանք։ Ռուսաստա­նը ոչ միայն չմո­տե­ցավ այդ կառույցնե­րին, այլ ժամա­նա­կի ընթացքում սկսեց ավե­լի ու ավե­լի հեռա­նալ դրանցից՝ վերածվե­լով փակ, կենտրո­նացված և ավտո­րի­տար համա­կարգի։

Բայց այստեղ կա ավե­լի խորքա­յին, հաճախ անտեսվող մի շերտ՝ անձնա­կան և հոգե­բա­նա­կան։ Այսօր այդ նույն Վլա­դի­միր Պուտի­նի քաղա­քա­կան վարքագծում ակնհայտո­րեն երև­ում է մի բան, որը դժվար է բացատրել միայն աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րով։ Դա խանդն է։

Այո, հենց խանդը այն երկրնե­րի նկատմամբ, որոնք փորձում են դուրս գալ ռուսա­կան ազդե­ցության գոտուց և ընտրել այլ ուղի։ Երբ որևէ պետություն հայտա­րա­րում է, որ ցանկա­նում է խորացնել հարա­բե­րություննե­րը Եվրա­միության հետ կամ դիտարկում է գործակցությունը ՆԱՏՕ‑ի շրջա­նա­կում, Մոսկվա­յի արձա­գանքը հաճախ լինում է ոչ համարժեք՝ սուր և էմո­ցիո­նալ, երբեմն հիստե­րիկ։

Սա արդեն չի խոսում վստահ, ուժեղ պետության պահվածքի մաիսն։ Սա ավե­լի շատ նման է այն մարդու վարքագծին, որը չի կարո­ղա­նում ընդունել, որ իրե­նից անկախ որո­շումներ են կայացվում։ Երբ ուրիշնե­րի ընտրությունը ընկալվում է ոչ թե որպես ինքնիշխան իրա­վունք, այլ որպես «դավա­ճա­նություն»։

Այդ տրա­մա­բա­նությունը հատկա­պես նկա­տե­լի է Հայաստա­նի դեպքում։ Ամեն անգամ, երբ Հայաստա­նում հնչում են եվրո­պա­կան ինտեգրման մասին մտքեր, ռուսա­կան պաշտո­նա­կան և ոչ պաշտո­նա­կան հարթակնե­րում սկսվում է քարո­զիչնե­րի հիստե­րիան, նույն սցե­նա­րը՝ սպառնա­լիքներ, վախեցնող կանխա­տե­սումներ, տնտե­սա­կան ճնշումնե­րի ակնարկներ։ 

Եվ հենց այստեղ է երև­ում խնդրի էությունը։ Եթե պետությունը վստահ է իր ազդե­ցության, իր արժեքնե­րի և իր առա­ջարկած մոդե­լի վրա, ապա նա չի վախե­նում մրցակցությունից։ Նա չի փորձում վախեցնել ուրիշնե­րին, որպեսզի պահի իր ազդե­ցությունը։ Իսկ երբ այդ ամե­նը դառնում է հիմնա­կան գործիք, նշա­նա­կում է՝ կա ներքին անվստա­հություն, խանդ, փոքրո­գություն։

Պուտինյան քաղա­քա­կա­նության մեջ այդ անվստա­հությունը հաճախ վերածվում է ագրե­սիա­յի։ Եվ այդ ագրե­սիան ուղղվում է հատկա­պես այն երկրնե­րի դեմ, որոնք փորձում են ինքնուրույնություն դրսև­ո­րել։ Սա մեծ պետության ինքնավստա­հություն չէ։ Սա փոքրո­գի կառա­վարչի ռեակցիա է՝ մեծ հնա­րա­վո­րություննե­րի կորստի ֆոնին։

Հայաստա­նի համար այստեղ կարև­որ է հասկա­նալ մի պարզ ճշմարտություն․ ցանկա­ցած սպառնա­լիք, որը գալիս է արտա­քին ուժից՝ կապված մեր ինքնիշխան ընտրություննե­րի հետ, հենց ինքնին խոստո­վա­նություն է այդ արտա­քին ուժի թուլության մասին։ Որովհետև ուժեղ գործընկե­րը առա­ջարկում է, ոչ թե վախեցնում։

Եվ եթե Հայաստա­նը ցանկա­նում է կառուցել իր ապա­գան՝ հիմնված օրենքի գերա­կա­յության, ինստի­տուցիո­նալ զարգացման և իրա­կան անկա­խության վրա, ապա այդ ճանա­պարհը չի կարող պայմա­նա­վորված լինել ուրի­շի խանդով կամ վիրա­վորված ամբի­ցիա­նե­րով։

Վերջի­վերջո, պետություննե­րի հարա­բե­րություննե­րը չպետք է կառուցվեն «եթե դու ինձ հետ չես, ուրեմն իմ դեմ ես» պարզունակ բանաձև­ով։ Այդ մտա­ծո­ղությունը ոչ միայն վտանգա­վոր է, այլ նաև հնա­ցած։ Իսկ այն, ինչ այսօր տեսնում ենք Կրեմլի արձա­գանքնե­րում, ցավոք, հենց այդ հնա­ցած, երբեմն նույնիսկ մանկա­միտ տրա­մա­բա­նության դրսև­ո­րումն է։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/150163

Առնչվող Հոդվածներ