14.8 C
Yerevan

Բանա­վեճ․ Եկե­ղե­ցի-Պետություն Հարա­բե­րություններ

Եկե­ղե­ցու և պետության հարա­բե­րություննե­րը Հայաստա­նում միշտ փոխազդե­ցության մեջ են եղել։  Նախկի­նում այդ հարա­բե­րություննե­րը պայմա­նա­վորվա­ծության վրա էին հիմնված, իսկ այժմ դարձել են բաց հակա­սություն։

Արսեն Խառատյան

«Բուն TV»-ի եթե­րում կազմա­կերպված այս բանա­վե­ճը (մասնա­կիցներ՝ «Իրա­վունքնե­րի պաշտպա­նություն առանց սահմաննե­րի» ՀԿ իրա­վա­կան հարցե­րով փորձա­գետ Աննա Մելիքյա­նը, «Ալիք Մեդիա»-ի հիմնա­դիր, վարչա­պե­տի նախկին խորհրդա­կան Արսեն Խառատյա­նը, կրո­նա­գետ Հայկ Հակոբյա­նը և մշա­կութա­յին մարդա­բան Յուլիա Անտոնյա­նը) քննարկում է եկե­ղե­ցի-պետություն հարա­բե­րություննե­րի սրա­ցումն ու դրանց սահմա­նադրա­կան և իրա­վա­կան հիմքե­րը Հայաստա­նում: Բանա­վե­ճի մասնա­կիցնե­րը վերլուծում են իշխա­նության և հոգև­որ դասի փոխա­դարձ մեղադրանքնե­րը՝ անդրա­դառնա­լով քաղա­քա­կա­նությա­նը եկե­ղե­ցու միջամտությա­նը և պետության կողմից եկե­ղե­ցա­կան ինքնա­վա­րության հնա­րա­վոր խախտումնե­րին։ Փորձա­գետնե­րը դիտարկում են նաև խորհրդա­յին ժառանգության ազդե­ցությունը ժամա­նա­կա­կից կրո­նա­կան կառույցնե­րի վրա և լյուստրա­ցիա­յի անհրա­ժեշտությունը: Քննարկվում է եկե­ղե­ցու արդիա­կա­նացման և նորանկախ պետության շահե­րին համա­պա­տասխա­նող մոդե­լի ձևա­վորման կարև­ո­րությունը: Հատուկ ուշադրություն է դարձվում հոգև­ո­րա­կաննե­րի քաղա­քա­ցիա­կան իրա­վունքնե­րին և պետա­կան այրե­րի կողմից կրո­նա­կան տերմի­նա­բա­նության կիրառմա­նը: Վերջնարդյունքում ընդգծվում է հասա­րա­կա­կան պահանջա­տի­րության դերը՝ երկու ինստի­տուտնե­րի միջև առողջ հաշվետվո­ղա­կա­նություն ապա­հո­վե­լու համար։   

Արսեն Խառատյա­նը նշում է, որ եկե­ղե­ցու և պետության տարանջատման հարցում այսօր առկա է լուրջ մարտահրա­վեր։ Նրա խոսքով՝ մի կողմից պետությունը միջամտել է կրո­նա­կան կազմա­կերպության ներքին գործընթացնե­րին՝ հայտա­րա­րե­լով բարե­փո­խումնե­րի մասին և փորձե­լով հասնել որոշ ղեկա­վարնե­րի հրա­ժա­րա­կա­նին։ Ըստ Խառատյա­նի՝ սա արդեն իսկ ցույց է տալիս, որ եկե­ղե­ցու և պետության տարանջատման սկզբունքը վտանգված է։

Միևնույն ժամա­նակ, նա արձա­նագրում է, որ որոշ հոգև­ո­րա­կաններ զբաղվել են քաղա­քա­կան գործունեությամբ։ Խառատյա­նի կարծի­քով՝ դա ինքնին խնդիր չէ, քանի որ հոգև­ո­րա­կաննե­րը նույնպես Հայաստա­նի քաղա­քա­ցի­ներ են և ունեն քաղա­քա­կան կարծիք արտա­հայտե­լու իրա­վունք։ Սակայն, ըստ նրա, քաղա­քա­կա­նությամբ զբաղվե­լու դեպքում նրանք պետք է տարանջա­տեն իրենց հոգև­որ առա­քե­լությունն ու աշխարհիկ գործունեությունը։

Խառատյա­նը ընդգծում է, որ Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցին Սահմա­նադրությամբ ունի հատուկ կարգա­վի­ճակ, բայց դա չի նշա­նա­կում, որ պետության հետ հարա­բե­րություննե­րը պետք է այլ կերպ կառուցվեն, քան մյուս կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի դեպքում։ Նրա համոզմամբ՝ տեղի է ունե­ցել եկե­ղե­ցի-պետություն տարանջատման սկզբունքի խախտում։

Հայկ Հակոբյա­նը նշում է, որ եկե­ղե­ցին համայնքա­յին կառույց է, և պատմա­կա­նո­րեն համայնքնե­րը կարո­ղա­ցել են ազդե­ցություն ունե­նալ հոգև­ո­րա­կաննե­րի փոփո­խության վրա։ Նրա խոսքով՝ եկե­ղե­ցու ներսում փոփո­խություննե­րը պետք է բխեն համայնքի պահանջից և իրա­կա­նացվեն եկե­ղե­ցա­կան կանոննե­րի շրջա­նա­կում։ 

Կրո­նա­գե­տը հիշեցնում է նաև խորհրդա­յին շրջա­նի մասին՝ նշե­լով, որ այդ ժամա­նակ ձևա­վորվել է պետության կողմից վերահսկվող եկե­ղե­ցա­կան համա­կարգ։ Նրա կարծի­քով՝ ներկա­յումս Հայաստա­նը գտնվում է նոր եկե­ղե­ցա­կան մոդե­լի ձևա­վորման փուլում։ Հակոբյա­նի դիտարկմամբ՝ եկե­ղե­ցին շուրջ 2000 տարվա կառույց է և շարունա­կում է գործել ավանդա­կան կանոննե­րով, որոնք հաճախ չեն համա­պա­տասխա­նում ժամա­նա­կա­կից պետա­կան համա­կարգի տրա­մա­բա­նությա­նը։ 

Աննա Մելիքյա­նը նշում է, որ սահմա­նադրա­կան տեսանկյունից առա­ջին հերթին պետք է գնա­հա­տել պետության գործո­ղություննե­րը։ Նրա խոսքով՝ պետա­կան մարմիննե­րը կարող են անել միայն այն, ինչ նախա­տեսված է օրենքով, և այս դեպքում արձա­նագրվել է միջամտություն կրո­նա­կան կազմա­կերպության ինքնա­վա­րությա­նը։

Նա ընդգծում է, որ հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րություննե­րը, պետա­կան լծակնե­րի կիրա­ռումը և ուժա­յին կառույցնե­րի ներգրա­վումը եկե­ղե­ցու հետ կապված գործընթացնե­րում կարող են դիտարկվել որպես պետա­կան միջամտություն։ Մելիքյա­նի կարծի­քով՝ սա հակա­սում է կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի ինքնա­վա­րության սկզբունքին։ 

Միևնույն ժամա­նակ, իրա­վա­բա­նը նշում է, որ հոգև­ո­րա­կաննե­րը, որպես քաղա­քա­ցի­ներ, ունեն քաղա­քա­կան կարծիք արտա­հայտե­լու իրա­վունք։ Նրա խոսքով՝ միջազգա­յին չափա­նիշնե­րը թույլ են տալիս հոգև­ո­րա­կաննե­րին մասնակցել քաղա­քա­կան քննարկումնե­րի, հանդես գալ հայտա­րա­րություննե­րով և քննա­դա­տել իշխա­նությա­նը։ 

Յուլիա Անտոնյա­նը նշում է, որ եկե­ղե­ցու և իշխա­նության միջև բախումը բնա­կան գործընթաց է և պատմա­կա­նո­րեն բնո­րոշ է տարբեր պետություննե­րին։ Նրա խոսքով՝ այս երկու ինստի­տուտներն էլ հավակնում են ազդե­ցության և լեգի­տի­մության, ինչի արդյունքում առա­ջա­նում է մրցակցություն։

Մարդա­բա­նը ընդգծում է, որ ուժեղ պետության ձևա­վորման դեպքում հաճախ ուժե­ղա­նում է նաև եկե­ղե­ցու հետ մրցակցությունը։ Միևնույն ժամա­նակ պետությունը չի կարող ամբողջությամբ հրա­ժարվել եկե­ղե­ցուց, քանի որ այն լեգի­տի­մացնող դեր ունի հասա­րա­կության մեջ։ 

Անտոնյա­նը նաև նշում է, որ Հայաստա­նում երկար ժամա­նակ եկե­ղե­ցին եղել է լեգի­տի­մության կարև­որ աղբյուր, հատկա­պես այն ժամա­նակ, երբ քաղա­քա­կան համա­կարգը թույլ էր։ Նրա կարծի­քով՝ ներկա­յումս ընտրա­կան լեգի­տի­մության ամրապնդման պայմաննե­րում եկե­ղե­ցու դերը փոխվում է, և սա բերում է նոր լարվա­ծության։

Մելիքյա­նը հարցադրում է անում, թե արդյոք եկե­ղե­ցու և պետության միջև բախումը կարող է նպաստել պետության ուժե­ղացմա­նը։ Նա նշում է, որ եկե­ղե­ցին կարող է նաև վերահսկող դեր ունե­նալ՝ իշխա­նության նկատմամբ հաշվետվո­ղա­կա­նություն պահանջե­լով։

Անտոնյա­նը պատասխա­նե­լով նշում է, որ եկե­ղե­ցու դերը կախված է նրա ազդե­ցությունից և հասա­րա­կության մեջ ունե­ցած դիրքից։ Նրա խոսքով՝ Հայաստա­նում եկե­ղե­ցին երկար ժամա­նակ եղել է լեգի­տի­մացնող ուժ, քանի որ քաղա­քա­կան համա­կարգը բավա­րար վստա­հություն չուներ։ 

Նա նաև ընդգծում է, որ ներկա­յումս եկե­ղե­ցու ներսում նույնպես տարբեր խմբա­վո­րումներ կան՝ տարբեր պատկե­րա­ցումնե­րով եկե­ղե­ցու ապա­գա­յի վերա­բերյալ։ Սա, ըստ Անտոնյա­նի, ևս բարդացնում է եկե­ղե­ցի-պետություն հարա­բե­րություննե­րը։ 

Խառատյա­նը բարձրացնում է հարց՝ արդյոք հոգև­ո­րա­կաննե­րի քաղա­քա­կան գործունեությունը սահմա­նա­փակված է օրենքով։ Նա հետաքրքրվում է՝ արդյոք եկե­ղե­ցին որպես ինստի­տուտ կարող է ուղղա­կի քաղա­քա­կա­նությամբ զբաղվել։

Մելիքյա­նը նշում է, որ հոգև­ո­րա­կաննե­րը կարող են արտա­հայտել քաղա­քա­կան կարծիք, մասնակցել հավաքնե­րի և հանդես գալ հայտա­րա­րություննե­րով։ Նրա խոսքով՝ օրենքը չի սահմա­նա­փա­կում նրանց այդ իրա­վունքնե­րը։ 

Միևնույն ժամա­նակ նա ընդգծում է, որ եկե­ղե­ցին չի կարող փոխա­րի­նել պետա­կան գործա­ռույթնե­րին։ Սակայն քաղա­քա­կան հայտա­րա­րություններ անելն ինքնին չի դիտարկվում որպես սահմա­նադրա­կան խախտում։

Հակոբյա­նը անդրա­դառնում է եկե­ղե­ցու նկատմամբ գործա­կա­լա­կան մեղադրանքնե­րին և նշում, որ նման պնդումնե­րը պետք է հիմնա­վորվեն։ Նրա կարծի­քով՝ առանց փաստե­րի նման մեղադրանքնե­րը չեն կարող լուծում տալ և միայն խորացնում են հակա­սություննե­րը։ 

Նա նաև նշում է, որ եկե­ղե­ցու ներսում խնդիրնե­րի լուծումը պետք է իրա­կա­նացվի եպիսկո­պոսնե­րի ժողո­վի միջո­ցով։ Հակոբյա­նի կարծի­քով՝ հակա­ռակ դեպքում կարող է առա­ջա­նալ լեգի­տի­մության ճգնա­ժամ և նույնիսկ եկե­ղե­ցու պառակտման վտանգ։

Անտոնյա­նը նշում է, որ քաղա­քա­կան իշխա­նության կողմից եկե­ղե­ցա­կան լեզվի օգտա­գործումը կարե­լի է դիտարկել որպես փորձ՝ խոսե­լու հավա­տացյալնե­րի հետ նրանց համար հասկա­նա­լի ձևով։ Նրա խոսքով՝ սա նաև մրցակցություն է նույն դաշտում։ 

Միևնույն ժամա­նակ նա ընդգծում է, որ բռնության կիրա­ռումը խնդրա­հա­րույց է, սակայն քաղա­քա­կան իշխա­նությունը երբեմն փորձում է նույն տրա­մա­բա­նությամբ պատասխա­նել եկե­ղե­ցա­կան ազդե­ցությա­նը։

Մելիքյա­նը անդրա­դառնում է հոգև­ո­րա­կաննե­րի կողմից քաղա­քա­կան գործիչնե­րին չբարև­ե­լու կամ արա­րո­ղություններ չկա­տա­րե­լու դեպքե­րին։ Նա նշում է, որ ձեռք սեղմե­լուց հրա­ժարվե­լը կարծիք արտա­հայտե­լու ձև է և իրա­վա­կան խնդիր չի ստեղծում։ 

Սակայն նա ընդգծում է, որ քաղա­քա­կան հայացքնե­րի պատճա­ռով արա­րո­ղություն չկա­տա­րե­լը անթույլատրե­լի է, եթե անձը համայնքի անդամ է։ Նրա խոսքով՝ այդ դեպքում եկե­ղե­ցին պարտա­վոր է հավա­սար ծառա­յություն մատուցել բոլո­րին։

Խառատյա­նը նշում է, որ եկե­ղե­ցու և պետության հարա­բե­րություննե­րը Հայաստա­նում միշտ փոխազդե­ցության մեջ են եղել։ Նրա խոսքով՝ նախկի­նում այդ հարա­բե­րություննե­րը պայմա­նա­վորվա­ծության վրա էին հիմնված, իսկ այժմ դարձել են բաց հակա­սություն։ 

Նա ընդգծում է, որ ներկա­յումս երկու կողմերն էլ փորձում են մեծացնել իրենց ազդե­ցությունը, ինչն էլ հանգեցնում է լարվա­ծության և քաղա­քա­կա­նացման։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ