15.1 C
Yerevan

Խորհրդա­րա­նա­կան Ընտրություննե­րում Գյումրու Նախա­դե­պը Կրկնե­լու Ծրա­գի­րը Ձախողված Է

Ո՞րն է Ռոբերտ Քոչարյա­նի նկատմամբ նրա անվստա­հության պատճա­ռը, հայտնի չէ: Ստացվում է, որ Քոչարյա­նին ընտրա­պայքա­րից դուրս գալու հորդոր անե­լով՝ Հայաստա­նի որոշ քաղա­քա­կան ուժեր եւ անհատներ ուղղա­կի սպա­սարկում են Մոսկվա­յի շահե­րը:

Մուղնի

Վերջին օրե­րին ընդդի­մա­դիր որոշ գործիչներ, որ, ի դեպ, անձամբ ընտրա­պայքա­րի դերա­կա­տար եւ մասնա­կից չեն, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյա­նին հորդո­րում են «կատա­րել պետա­կա­նա­մետ քայլ, հայտա­րա­րել, որ ընտրություննե­րին չի մասնակցի»: Նրանք համոզված են, որ այդ դեպքում «ընդդի­մության կոնսո­լի­դա­ցիան կապա­հովվի, եւ Նիկոլ Փաշինյա­նը վերընտրվե­լու շանս չի ունե­նա»: 

Այդ տեսա­կե­տի քարոզչիչնե­րը հիմք են ընդունում հանրա­յին հարցման վերջին տվյալնե­րը, որ «Հայաստան» դաշինքի համար նշում են 5,5 տոկո­սի վարկա­նիշ: Նույն հարցումնե­րով Գագիկ Ծառուկյա­նին աջակցում է ընտրողնե­րի 7,9, Սամվել Կարա­պետյա­նին՝ 13,4 տոկո­սը: 

Քոչարյա­նին մրցա­պայքա­րից դուրս գալու հորդո­րի հեղի­նակնե­րը համոզված են, որ նրան «կհե­տեւեն նաեւ այլ ուժեր, որ նույնպես անցո­ղիկ շեմը չեն հաղթա­հա­րում»:

Հարցման արդյունքնե­րով անցո­ղիկ շեմը չեն հաղթա­հա­րում «Միասնության թեւե­րը», ՀՀԿ‑ն, «Հանրա­պե­տություն» եւ «Լուսա­վոր Հայաստան» կուսակցություննե­րը, ինչպես նաեւ՝ Հայ ազգա­յին կոնգրե­սը, բայց նրանց հավա­քա­կան վարկա­նիշն ավե­լին չէ, քան ունի «Հայաստան» դաշինքը: Անկասկած է, որ Ռոբերտ Քոչարյա­նի անձնա­կան վարկա­նի­շը նույնպես անհա­մե­մատ բարձր է, քան ունեն նշված եւ այլ ուժե­րի առաջնորդնե­րը:

Բայց սա չէ ամե­նաէա­կա­նը, այլ՝ որ քաղա­քա­կան եւ հանրա­յին գործիչնե­րի թվում է, թե ընտրա­պայքա­րից Ռոբերտ Քոչարյա­նի դուրս գալու դեպքում բոլոր ընդդի­մա­դիր քվե­նե­րը կտրվեն Սամվել Կարա­պետյա­նին, եւ «նա Նիկոլ Փաշինյա­նին կհաղթի»: Ինչի՞ վրա է այս հաշվարկը կառուցվում, անհայտ է: Խիստ ինտրի­գա­յին է, թե ինչու՞ նույն ուժե­րը եւ անհատնե­րը մրցա­պայքա­րից դուրս գալու հորդոր չեն անում Սամվել Կարա­պետյա­նին եւ Գագիկ Ծառուկյա­նին:

Նախրոդ ընտրություննե­րով ընդդի­մա­դիր ամե­նա­մեծ ընտրա­զանգվա­ծը գենե­րացրել է Ռոբերտ Քոչարյա­նը: Անցած հինգ տարի­նե­րին Հայաստա­նում քաղա­քա­կան առումով սկզբունքո­րեն ոչինչ չի փոխվել, եւ Սամվել Կարա­պետյա­նը Մոսկվա­յից «դեսանտ է իջել» մի տիրույթում, որ մինչ այդ «պատկա­նել է» Ռոբերտ Քոչարյա­նին:

Ապրի­լի մեկին Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նը բացա­հայտեց, որ Հայաստա­նում իր նախընտրած ընդդի­մությունը Սամվել Կարա­պետյա­նի «Ուժեղ Հայաստան» շարժումն է: Ո՞րն է Ռոբերտ Քոչարյա­նի նկատմամբ նրա անվստա­հության պատճա­ռը, հայտնի չէ: Ստացվում է, որ Քոչարյա­նին ընտրա­պայքա­րից դուրս գալու հորդոր անե­լով՝ Հայաստա­նի որոշ քաղա­քա­կան ուժեր եւ անհատներ ուղղա­կի սպա­սարկում են Մոսկվա­յի շահե­րը:

Հետաքրքիրն այստեղ այն է, որ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում Գյումրու օրի­նա­կը կրկնե­լու ծրա­գի­րը, որի մասին նաեւ Ռոբերտ Քոչարյանն էր ակնարկել, ինչպես պարզ հասկացվում է, ձախողված է: ՔՊ‑ի հակա­ռա­կորդ ուժե­րը հետընտրա­կան կոա­լի­ցիա կազմե­լու հնա­րա­վո­րություն չեն տեսնում: Բայց նախընտրա­կան համախմբում նույնպես չի ստացվում: Այս դասա­վո­րությունը, ինչպես նաեւ հանրա­յին կարծի­քի հարցումնե­րը վկա­յում են, որ ՔՊ‑ի եւ Նիկոլ Փաշինյա­նի վարկա­նիշն աճում է:

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ