14.8 C
Yerevan

Ռուսաստա­նում Օրենք Չկա, Միայն Քրեա­կան Բարքեր

Ռուսա­կան քաղա­քա­կան մտա­ծո­ղության մեջ տնտե­սությունն ու քաղա­քա­կա­նությունը հաճախ ընկալվում են օլի­գարխիկ տրա­մա­բա­նությամբ, և այդ պատճա­ռով առաջնա­յին են դառնում մեծա­հա­րուստ գործիչնե­րը։

Հակոբ Մովսես

Armtimes‑ը զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սի հետ։ Զրույցի ընթացքում Հակոբ Մովսե­սը վերլուծում է Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րի ներկա փուլն ու հայ ժողովրդի քաղա­քա­կան ինքնա­գի­տակցության մարտահրա­վերնե­րը, քննա­դա­տում է Ռուսաստա­նի կայսե­րա­կան նկրտումնե­րը և օրենքի փոխա­րեն «քրեա­կան բարքե­րով» առաջնորդվե­լու միտումնե­րը, որոնք վտանգում են Հայաստա­նի սուվե­րե­նությունը։ Ըստ Մովսե­սի՝ հայ հասա­րա­կությունը պետք է ձերբա­զատվի Ռուսաստա­նի հանդեպ ունե­ցած միստի­կա­կան վախե­րից ու «փրկչի» կերպա­րի մասին պատկե­րա­ցումնե­րից։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվում նաև Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու դերին, որը, ըստ Մովսե­սի, հաճախ սպա­սարկում է օտար շահեր՝ փոխա­նակ սատա­րե­լու սեփա­կան պետա­կա­նությա­նը։ Վերջնարդյունքում շեշտվում է, որ հայ ժողովրդի գլխա­վոր խնդի­րը ինքնուրույն պետություն կառուցե­լու կամքն ու պատասխա­նատվությունն է։

Հակոբ Մովսե­սը նշեց, որ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը պետք է դիտարկել ոչ թե ռուսա­սի­րության կամ ռուսատյա­ցության, այլ քաղա­քա­կան և քաղա­քա­գի­տա­կան հարթության վրա։ Նա դիտարկեց, որ հայ հասա­րա­կության պատկե­րա­ցումնե­րը Ռուսաստա­նի մասին հաճախ կենցա­ղա­յին կամ միֆա­կա­նացված են՝ մեկ կողմից որպես աշխա­տանքի երկիր, մյուս կողմից՝ որպես պատմա­կան փրկիչ։ Մովսե­սը կարծում է, որ ժամա­նակն է, որպեսզի Հայաստա­նը իր սուբյեկտայնության սահմաննե­րում վերա­նա­յի հարա­բե­րություննե­րը բոլոր պետություննե­րի, այդ թվում՝ Ռուսաստա­նի և Թուրքիա­յի հետ։

Հակոբ Մովսե­սի գնա­հատմամբ՝ հայ հասա­րա­կությունը բավա­րար պատկե­րա­ցում չունի ռուսա­կան պետության բնույթի մասին։ Նա նշեց, որ Եվրո­պա­յում գոյություն ունի Ռուսաստա­նի պետա­կան կառուցվածքի և մտա­ծո­ղության խորքա­յին ուսումնա­սի­րություն, մինչդեռ Հայաստա­նում նման գիտե­լի­քը սահմա­նա­փակ է։ Բանաստեղծը կարծում է, որ Ռուսաստա­նը չի կարո­ղա­նում հրա­ժարվել կայսե­րա­կան մտա­ծո­ղությունից և շարունա­կում է պահպա­նել այդ մոդե­լը՝ ի տարբե­րություն եվրո­պա­կան նախկին կայսրություննե­րի, որոնք հրա­ժարվել են այդ մոտե­ցումից։  Ռուսաստա­նի քաղա­քա­կան մտա­ծո­ղության հիմքում, իր համոզմամբ, կենտրո­նացված իշխա­նության բուրգա­յին մոդելն է, որը հիշեցնում է խալիֆա­յա­կան համա­կարգ։ Նա դիտարկեց, որ նման մոդե­լում փոքր պետություննե­րի հետ հարա­բե­րություննե­րը կառուցվում են ենթա­կա­յության տրա­մա­բա­նությամբ, ոչ թե հավա­սա­րության։ Բանաստեղծը կարծում է, որ Հայաստա­նի համար կարև­որ է հասկա­նալ՝ արդյոք ցանկա­նում է նման համա­կարգի մաս լինել, թե կառուցել օրենքի վրա հիմնված պետա­կա­նություն։

Հակոբ Մովսե­սը անդրա­դառնա­լով ռուսա­մետ ուժե­րի թեմա­յին՝ նշեց, որ Ռուսաստա­նը դժվա­րությամբ է պատկե­րացնում իր ազդե­ցության գոտուց դուրս եկող երկրնե­րի անկա­խությունը՝ միա­ժա­մա­նակ պահպա­նե­լով բարե­կա­մա­կան հարա­բե­րություններ։ Նրա խոսքով՝ ռուսա­կան քաղա­քա­կան մտա­ծո­ղության մեջ տնտե­սությունն ու քաղա­քա­կա­նությունը հաճախ ընկալվում են օլի­գարխիկ տրա­մա­բա­նությամբ, և այդ պատճա­ռով առաջնա­յին են դառնում մեծա­հա­րուստ գործիչնե­րը։ Նա կարծում է, որ նման մոտե­ցումը թույլ է տալիս ազդե­ցություն պահպա­նել այլ պետություննե­րի վրա։

Բանաստեղծը նշեց, որ Հայաստա­նի հասա­րա­կությա­նը հաճախ վախեցնում են տնտե­սա­կան խնդիրնե­րով՝ գազի գնի, արտա­հանման կամ աշխա­տողնե­րի թեմա­յով։ Նրա կարծի­քով՝ անկա­խությունն ունի իր գինը, և պետությունը պետք է պատրաստ լինի դժվա­րություննե­րի։ Հակոբ Մովսե­սը դիտարկեց, որ Հայաստա­նը պետք է զարգացնի նոր տնտե­սա­կան հնա­րա­վո­րություններ և չկա­ռուցի իր քաղա­քա­կա­նությունը վախի վրա։ Հակա­ռուսա­կան կամ պրո­ռուսա­կան բաժա­նումը վտանգա­վոր է։ Մովսե­սի խոսքով՝ հասա­րա­կությա­նը պետք է բացատրել, թե ինչ ռիսկեր կարող են առա­ջա­նալ, սակայն միա­ժա­մա­նակ չստեղծել արհեստա­կան բևե­ռա­ցում։ Նա նշեց, որ անկա­խությունը պահանջում է հոգե­բա­նա­կան պատրաստվա­ծություն և զոհո­ղություն։

Հակոբ Մովսե­սը անդրա­դարձավ նաև Թուրքիա-Ռուսաստան երկընտրանքի թեմա­յին՝ նշե­լով, որ այն արհեստա­կան է։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նը պետք է կառուցի հարա­բե­րություններ բոլոր պետություննե­րի հետ՝ առանց «կամ–կամ» տրա­մա­բա­նության։ Նա կարծում է, որ Հայաստա­նը, ունե­նա­լով իր աշխարհագրա­կան դիրքը, սփյուռքը և պետա­կա­նությունը, կարող է գործել իր սուբյեկտայնության սահմաննե­րում։ Բանաստեղծը խոսեց նաև վախե­րի քաղա­քա­կան շահա­գործման մասին՝ նշե­լով, որ հասա­րա­կության մեջ հաճախ օգտա­գործվում են Թուրքիա­յի, պատե­րազմի կամ տնտե­սա­կան ճնշումնե­րի թեմա­նե­րը։ Մովսե­սը կարծում է, որ նման վախե­րը թուլացնում են հասա­րա­կությա­նը և խոչընդո­տում պետա­կան մտա­ծո­ղության ձևա­վորմա­նը։

Հակոբ Մովսե­սը անդրա­դարձավ նաև եկե­ղե­ցու դերին՝ նշե­լով, որ եկե­ղե­ցին պետք է աջակցի պետությա­նը, սակայն ներկա­յում, իր գնա­հատմամբ, միշտ չէ, որ այդպես է։ Նա նշեց, որ եկե­ղե­ցու կողմից քաղա­քա­կան դիրքո­րո­շումնե­րի և անեծքի լեզվի օգտա­գործումը խնդիր է, որը բացա­սա­բար է ազդում հասա­րա­կության վրա։ Բանաստեղծը դիտարկեց, որ հոգև­որ կառույցը պետք է զբաղվի հասա­րա­կության հոգև­որ կրթությամբ, այլ ոչ թե քաղա­քա­կան պայքա­րով։

Անդրա­դառնա­լով ընտրություննե­րին՝ Հակոբ Մովսե­սը նշեց, որ դրանց առանցքում պետության ձևա­վորման հարցն է։ Նրա խոսքով՝ քննարկումնե­րը պատե­րազմի, խաղա­ղության կամ տնտե­սության շուրջ երկրորդա­կան են, քանի որ հիմնա­կան հարցը պետա­կա­նության ամրապնդումն է։ Նա կարծում է, որ ընտրություննե­րը պետք է ցույց տան՝ արդյոք հասա­րա­կությունը ցանկա­նում է ունե­նալ ինքնուրույն պետություն։ Հայաստա­նը կանգնած է բարդ ընտրության առաջ՝ կառուցել իր պետա­կա­նությունը։ Նրա գնա­հատմամբ՝ ժողո­վուրդը պետք է հաղթա­հա­րի անցյա­լի կախվա­ծություննե­րը և փորձի ինքնուրույն որո­շումներ կայացնել։ Նա ընդգծեց, որ անկախ պետություն կառուցե­լը դժվար է, սակայն դա ժողովրդի արժա­նա­պատվության հիմնա­կան չափա­նիշն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ