16.5 C
Yerevan

Հայաստա­նի Միակ Ճանա­պարհը Արևմուտքն Է

Իրա­կա­նում Հայաստա­նին առա­ջարկվում են հիմնա­կա­նում սպառնա­լիքներ՝ գազի թանկա­ցում, ատո­մա­կա­յա­նի նախագծե­րի ձգձգում, հայկա­կան ապրանքնե­րի նկատմամբ սահմա­նա­փա­կումներ։ Այս ամե­նի նպա­տա­կը Հայաստա­նին եվրո­պա­կան ուղղությունից հետ պահելն է։ 

Արման Բաբա­ջանյան

Լուրե­րը զրուցել է Հանուն Հանրա­պե­տության կոսւակցության նախա­գահ Արման Բաբա­ջանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են Հայաստա­նի ներքին և արտա­քին մարտահրա­վերնե­րը։ Բաբա­ջանյա­նը շեշտում է, որ Ռուսաստանն ուղղա­կիո­րեն միջամտում է Հայաստա­նի ընտրա­կան գործընթացնե­րին՝ օգտա­գործե­լով տնտե­սա­կան սպառնա­լիքներ և սատա­րե­լով այն ընդդի­մա­դիր ուժե­րին, որոնց նա համա­րում է Կրեմլի կամա­կա­տարներ։ Բաբա­ջանյա­նի հիմնա­կան թեզն այն է, որ երկրի ապա­գան կախված է արևմտա­մետ կողմնո­րո­շումից և եվրո­պա­կան անվտանգա­յին հովա­նո­ցի ներքո հայտնվե­լուց, քանի որ դա միակ ճանա­պարհն է պահպա­նե­լու Հայաստա­նի ինքնիշխա­նությունը։ Նրա կարծի­քով առանցքա­յին նշա­նա­կություն ունի նաև սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի և ընդդի­մա­փո­խության անհրա­ժեշտությունը, որպեսզի պետությունը դառնա կանխա­տե­սե­լի միջազգա­յին գործընկեր և խուսա­փի տարա­ծաշրջա­նա­յին մեկուսա­ցումից կամ նոր պատե­րազմնե­րից։

Արման Բաբա­ջանյա­նը հայտա­րա­րեց, որ Ռուսաստա­նը, իր գնա­հատմամբ, ուղիղ միջամտում է Հայաստա­նի ընտրա­կան գործընթացնե­րին։ Նրա խոսքով՝ ռուսա­կան կողմը բացա­հայտ ասում է, որ Հայաստա­նում ունի իր ուժե­րը, հետև­ում է գործընթացնե­րին, իրա­կա­նացնում է լոբբինգ, տնտե­սա­կան սպառնա­լիքներ է հնչեցնում և ակնարկում հնա­րա­վոր սահմա­նա­փա­կումնե­րի մասին։ Բաբա­ջանյա­նը նշեց, որ նման հայտա­րա­րություննե­րին որևէ հերքում չի եղել և չի էլ լինե­լու, իսկ հասա­րա­կությանն է մնում ընտրություննե­րով արտա­հայտել իր վերա­բերմունքը։

Քաղա­քա­կան գործի­չը դիտարկեց, որ Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտում առկա է իրա­վի­ճակ, երբ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության մի հատված, իր կարծի­քով, սուվե­րեն չէ և գտնվում է Ռուսաստա­նի ազդե­ցության տակ։ Նա նշեց, որ այդ ուժե­րին Ռուսաստա­նը ներկա­յացնում է որպես ռուսա­մետ, իսկ դա նշա­նա­կում է, որ նրանք նախ և առաջ պաշտպա­նում են Ռուսաստա­նի շահե­րը։ Արման Բաբա­ջանյա­նի կարծի­քով՝ կարև­որ է ոչ միայն իշխա­նության, այլ նաև ընդդի­մության սուվե­րե­նությունը, քանի որ առանց դրա խոսել իրա­կան ինքնիշխա­նությունից հնա­րա­վոր չէ։

Բաբա­ջանյա­նը նաև անդրա­դարձավ այն պնդումնե­րին, թե Ռուսաստա­նը Հայաստա­նին տալիս է էժան գազ, աջակցում է տնտե­սությա­նը և նպաստում է արտա­հանմա­նը։ Նա նշեց, որ իրա­կա­նում Հայաստա­նին առա­ջարկվում են հիմնա­կա­նում սպառնա­լիքներ՝ գազի թանկա­ցում, ատո­մա­կա­յա­նի նախագծե­րի ձգձգում, հայկա­կան ապրանքնե­րի նկատմամբ սահմա­նա­փա­կումներ։ Նրա դիտարկմամբ՝ այս ամե­նի նպա­տա­կը Հայաստա­նին եվրո­պա­կան ուղղությունից հետ պահելն է։ 2022 թվա­կա­նի սեպտեմբե­րի իրա­դարձություննե­րից հետո անվտանգության համա­կարգը փոխվել է, և Եվրո­պա­կան միության դիտորդնե­րի ներկա­յությունը սահմա­նին նպաստել է էսկա­լա­ցիա­նե­րի նվազմա­նը։ Նա նշեց, որ եվրո­պա­կան կողմը ցուցա­բե­րել է պատրաստա­կա­մություն աջակցե­լու Հայաստա­նին անվտանգության և տնտե­սության ոլորտնե­րում, մինչդեռ Ռուսաստա­նից նման աջակցություն չի նկատվել։

Արման Բաբա­ջանյա­նը նաև հայտա­րա­րեց, որ ներկա­յումս Ադրբե­ջա­նի հարձակման անմի­ջա­կան վտանգ չի տեսնում և կարծում է, որ տնտե­սա­կան ճնշումնե­րը փոխա­րի­նել են ռազմա­կան գործիքնե­րին։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը կարո­ղա­ցել են որո­շա­կի պայմա­նա­վորվա­ծություննե­րի հասնել Միացյալ Նահանգնե­րի միջնորդությամբ, ինչը, նրա կարծի­քով, անհանգստացնում է Ռուսաստա­նին։

Բաբա­ջանյա­նը կարև­ո­րեց առա­ջի­կա եվրո­պա­կան գագաթնա­ժո­ղո­վը՝ նշե­լով, որ այն կարող է փոխել Հայաստա­նի դիրքը տարա­ծաշրջա­նում։ Նրա գնա­հատմամբ՝ Ռուսաստա­նի նպա­տա­կը այդ գործընթացնե­րը խափա­նելն է։ Նա նաև անդրա­դարձավ ատո­մա­կա­յա­նի և երկա­թուղու թեմա­նե­րին՝ նշե­լով, որ ռուսա­կան կողմի հետ այս ուղղություննե­րով պայմա­նա­վորվե­լը դժվար է, և Հայաստա­նը պետք է առաջ մղի արևմտյան գործընկերնե­րի հետ ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րը։  

Քաղա­քա­կան գործի­չը խոսեց նաև սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի անհրա­ժեշտության մասին՝ ընդգծե­լով, որ դրանց բացա­կա­յությունը կարող է միջազգա­յին մակարդա­կում Հայաստա­նի նկատմամբ անվստա­հություն առա­ջացնել և Ադրբե­ջա­նին լրա­ցուցիչ լծակներ տալ։ Նա օրի­նակ բերեց Լիբա­նա­նի իրա­վի­ճա­կը՝ նշե­լով, որ ստանձնած պարտա­վո­րություննե­րի չկա­տա­րումը կարող է ծանր հետև­անքներ ունե­նալ։

Բաբա­ջանյա­նը նշեց, որ իրենց քաղա­քա­կան ուժի նպա­տա­կը իշխա­նա­փո­խությունը չէ, այլ ընդդի­մության փոփո­խությունը։ Նրա խոսքով՝ իրենք առա­ջարկում են այլընտրանք նրանց համար, ովքեր չեն աջակցում ոչ գործող իշխա­նությա­նը, ոչ էլ նախկիննե­րին։ Նա հավե­լեց, որ իրենց կուսակցությունը որոշ հարցե­րում համա­ձայն է իշխա­նության հետ, սակայն ունի նաև լուրջ անհա­մա­ձայնություններ՝ հատկա­պես արտա­քին քաղա­քա­կա­նության ուղղություննե­րի և անվտանգության հարցե­րում։

Արման Բաբա­ջանյա­նը նաև անդրա­դարձավ Ռուսաստա­նի հայտա­րա­րություննե­րին ընտրա­կան գործընթացնե­րի վերա­բերյալ՝ նշե­լով, որ այն ուժե­րը, որոնց մասին խոսվում է, պետք է հրա­պա­րա­կավ կոչ անեին չմի­ջամտել Հայաստա­նի ներքին գործե­րին, սակայն դա չի արվում։ Նրա կարծի­քով՝ նման միջամտություննե­րը ցույց են տալիս կախվա­ծության մակարդա­կը։

Եզրա­փա­կե­լով՝ Բաբա­ջանյա­նը շեշտեց, որ առա­ջի­կա ընտրություննե­րը կարև­որ են Հայաստա­նի խաղա­ղության, ինքնիշխա­նության և արտա­քին քաղա­քա­կան ուղղության համար։ Նա կոչ արեց ապա­հո­վել լայն քաղա­քա­կան կոնսո­լի­դա­ցիա խաղա­ղության օրա­կարգի շուրջ և պատասխա­նա­տու մոտե­ցում ցուցա­բե­րել երկրի ապա­գա­յի նկատմամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ