15.1 C
Yerevan

Արցա­խի «Իշխա­նություննե­րը» Բռնա­ցել Են Ժողովրդի Կամքի Եվ Իրա­վունքնե­րի Վրա

Անցյալ տարվա մայի­սին Արցա­խի նախա­գա­հի եւ Ազգա­յին ժողո­վի լիա­զո­րություննե­րը սպառվել են, այդ պահից ի վեր Արցա­խի լեգի­տիմ իշխա­նություն չկա, իսկ նորը ձեւա­վո­րե­լու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել: 

Վահրամ Աթա­նեսյան

Արցա­խի «Ազգա­յին ժողո­վի» ֆեյսբուքյան էջը տեղե­կացրել է, որ Փարի­զում գումարվել է «Սփյուռքի ազգա­յին զորա­շարժ» խորհրդա­ժո­ղով, որին մասնակցել է նաեւ Արցա­խի «նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար» Աշոտ Դանիելյա­նը: 

Նույն աղբյուրը տարա­ծել է նաեւ վերջի­նիս ելույթի տեքստը, որի իմաստը նա ամփո­փել է երեք ակնկա­լի­քով.

-Արցա­խի հարցը պահել միջազգա­յին օրա­կարգում՝ որպես համայն հայության հայրե­նիք վերա­դարձի եւ իրա­վունքնե­րի պաշտպա­նության հարց

-բոլոր հարթակնե­րում բարձրացնել Ադրբե­ջա­նում պահվող հայ գերի­նե­րի վերա­դարձի հարցը

-աջակցել Արցա­խի պետա­կան կառույցնե­րին՝ ճանա­չե­լով եւ հարգե­լով նրանց լեգի­տի­մությունը՝ որպես Արցա­խի ժողովրդի կողմից ընտրված մարմիններ:

Թե Սփյուռքը ինչպե՞ս կարող է միջազգա­յին օրա­կարգում պահել Արցա­խի կամ Ադրբե­ջա­նում պահվող հայ գերի­նե­րի վերա­դարձի հարցը, մնում է անո­րոշ, որովհե­տեւ միջազգա­յին հարա­բե­րություննե­րում որեւէ խնդիր բարձրացնե­լու իրա­վա­սություն ունեն պետություննե­րը, իսկ Սփյուռքը, ցավոք, նույնիսկ միասնա­կան ներկա­յա­ցուցչություն չունի:

Երեւում է, սակայն, որ Արցա­խի «նախա­գա­հի պաշտո­նա­կա­տա­րին» ավե­լի շատ հուզում է Սփյուռքում իր լեգի­տի­մության հարցը: Տպա­վո­րություն է, որ Սփյուռքի կառույցնե­րը Արցա­խի «իշխա­նություննե­րի» հետ համա­գործակցության հարցում կասկա­ծա­միտ են, ինչը միանգա­մայն օրի­նա­չափ է: Չէ՞ որ խոսքը մարդկանց մասին է, որոնց իշխա­նության օրոք լուծարվել է Արցա­խի պետա­կա­նությունը, տեղի ունե­ցել հայ բնակչության բռնա­գաղթ:

Աշոտ Դանիելյա­նը իրեն անվա­նում է «Արցա­խի ժողովրդի կողմից ընտրված»: Բայց վեց տարի առաջ Արցա­խի ժողո­վուրդը քվեարկել է «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքին, որի ցուցա­կով նա ընտրվել է Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր: Մի քանի ամիս հետո սկսվել է պատե­րազմ, հետո տեղի են ունե­ցել ողբերգա­կան իրա­դարձություններ, եւ ոչ ոք այսօր չի կարող վկա­յել, թե բռնա­տե­ղա­հանված բնակչության ո՞ր մասն է ճանա­չում Արցա­խի «ընտրված մարմիննե­րի» օրի­նա­կարգությունը:

Անցյալ տարվա մայի­սին Արցա­խի նախա­գա­հի եւ Ազգա­յին ժողո­վի լիա­զո­րություննե­րը սպառվել են, այդ պահից ի վեր Արցա­խի լեգի­տիմ իշխա­նություն չկա, իսկ նորը ձեւա­վո­րե­լու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել: «Իշխա­նություննե­րը» գոյություն չունե­ցող Գերա­գույն դատա­րա­նի Սահմա­նադրա­կան ատյա­նի «վճռով» երկա­րաձգել են իրենց լիա­զո­րություննե­րը՝ փաստա­ցի բռնա­նա­լով հարյուր քսան հազար մարդու մարդու կամքի եւ իրա­վունքնե­րի վրա:

Եւ լուրջ հարց է, թե միջազգա­յին ատյաննե­րը ինչպե՞ս կարող են հարգել եւ լսել մի «իշխա­նության» ներկա­յա­ցուցիչնե­րի, որ սեփա­կան ժողովրդին չեն հարգում: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ