15.1 C
Yerevan

Ինչի՞ Մասին Չի Կարե­լի Լռել

Բայց ավե­լի վտանգա­վո­րը հանրա­յին անտարբե­րությունն է, ասես՝ «այդպես էլ պետք է դրանց»՝ Արցա­խից բռնա­տե­ղա­հանվածնե­րին: 

Վահրամ Աթա­նեսյան

Մի քանի օր է, համա­ցանցում տեսանյութ է տարածվել, որ «հերո­սը» ղարա­բաղցի կանանց մասին ստո­րա­գույն հայտա­րա­րություն է անում: Ստուգո­ղա­կան նպա­տա­կով ֆեյսբուքում գրա­ռում կատա­րե­ցի, որ ստա­հա­կը նույն բառե­րը չի համարձակվի կրկնել նույնիսկ բռնա­տե­ղա­հանված դպրո­ցա­հա­սա­կի ներկա­յությամբ եւ հարցրի. «Հիմա եթե մի արցախցի սրան հայտնա­բե­րի եւ գանգը փշրի, պիտի քրեա­կան պատասխա­նատվության ենթարկվի՞, թե՞ արժա­նա­նա Սողո­մոն Թեհլիրյա­նի ճակա­տագրին»:

Հետեւե­ցին մեկնա­բա­նություններ: Ինձ խորհուրդ են տալիս դիմել Մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նին, առե­րեւույթ հանցա­գործության մասին հաղորդում տալ: Ոմանք էլ հավաստում են, որ «տեսանյութը ստեղծված է արհեստա­կան բանա­կա­նության միջո­ցով՝ դրսի պատվե­րով ատե­լություն սերմա­նե­լու համար»:

Ստացվում է, որ եթե ստա­հա­կը գոյություն ունի, վիրա­վո­րել է ղարա­բաղցի կանանց, ապա ՄԻՊ-ին կամ Քննչա­կան կոմի­տեին պետք է դիմեն բռնա­տե­ղա­հանվածնե­րը, հայաստա­նաբնակ հայե­րի համար ամե­նեւին էլ վիրա­վո­րա­կան չէ, երբ արցախցի իրենց քույրե­րին վիրա­վո­րում են, անվա­նարկում կամ, ինչպես ասում են՝ «խեղդվո­ղի փրկությունը նրա հոգսն է»: Ինչ վերա­բե­րում է տեսանյութը «արհեստա­կան բանա­կա­նությամբ ստեղծած լինե­լու» վարկա­ծին, ապա դա հիմնա­վոր «արդա­րա­ցում» չէ. պատկան մարմիննե­րը կարող են բացա­հայտել եւ ստեղծո­ղին, եւ տարա­ծո­ղին ու օրենքով սահմանված կարգով պատասխա­նատվության ենթարկել:

Բայց ավե­լի վտանգա­վո­րը հանրա­յին անտարբե­րությունն է, ասես՝ «այդպես էլ պետք է դրանց»՝ Արցա­խից բռնա­տե­ղա­հանվածնե­րին: Այստեղ արդեն լռե­լը «հանցակցության» հավա­սար է: Եւ պետք է ասել, որ «արհեստա­կան բանա­կա­նությունը» կամ իրա­կան ստա­հա­կը գործող իշխա­նություննե­րին, անձամբ Նիկոլ Փաշինյա­նին ավե­լի մեծ վնաս է հասցրել, քան կարող էր բռնա­տե­ղա­հանված հազար արցախցին անել:

Եւ ով այդ նողկա­լիության հանդեպ լռում է, նույնպես հարվա­ծում է Նիկոլ Փաշինյա­նին, «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցությա­նը: Բացառված չէ, որ տեսանյութն, իրոք, ստեղծվել է արհեստա­կան բանա­կա­նության միջո­ցով եւ տարածվել, որպեսզի բռնա­տե­ղա­հանված արցախցի­նե­րի շրջա­նում կրքեր բորբոքվեն, բայց ինչու՞ պատկան մարմիննե­րը լռում են, պաշտո­նա­կան մեկնա­բա­նություն չեն անում:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ