16.5 C
Yerevan

Հաշվենկատ “Բարե­րա­րություն”

Զոհա­բե­րե­լու համար որևէ մեկը ձեռքը բռնո՞ւմ է, թող ենթա­կա­ռուցվածքնե­րը բարե­լա­վեն, ճանա­պարհներ սարքեն, թող իրենց սեփա­կա­նությունը հանդի­սա­ցող էլեկտրո­ցանցե­րում բարե­նո­րո­գումներ անեն, թող ռուսա­կան երկա­թուղի­ներն արդիա­կա­նացնեն իրենց հաշվին։

Ազատ Արշակյան

«Եթե մարդը մասնա­գի­տա­ցել է ու դա իր մոտ ստացվում է, ուրեմն թող զբաղվի նրա­նով, ինչն իր մոտ լավ է ստացվում: Հիմա իր մոտ փող աշխա­տե­լը ստացվում է, թող զբաղվի դրա­նով, իսկ քաղա­քա­կա­նությունը թողնի քաղա­քա­կան գործիչնե­րին, իր մոտ քաղա­քա­կա­նությունը չի ստացվել, հայտնվել է բանտում»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրա­դառնա­լով Նարեկ Կարա­պետյա­նի հրա­պա­րա­կած այն տվյալնե­րին, ըստ որի՝ Forbes‑ի 2026 թվա­կա­նի տվյալնե­րի համա­ձայն Սամվել Կարա­պետյա­նի կարո­ղությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլլա­րով կազմե­լով 4.1 մլրդ ԱՄՆ դոլլար՝ ասաց Գերա­գույն խորհրդի նախկին պատգա­մա­վոր, քաղա­քա­կան գործիչ Ազատ Արշակյա­նը:               

Արշակյա­նի խոսքով՝ եթե ինքը կարո­ղա­նում է ուրիշնե­րի կյանքը բարե­լա­վել, ուրեմն այսպես թե այնպես պետք է բարե­լա­վի. «Քանի որ մինչև հիմա չի անում, ուրեմն նշա­նա­կում է՝ չի ուզում, որ մարդիկ լավ ապրեն, այսինքն պաշտո՞ն է ուզում, որ օգնի հայրե­նի­քին: Եթե փող աշխա­տել գիտես, այդ փողը բաժա­նիր, ծախսիր կրթության, առողջա­պա­հության, պաշտպա­նության վրա, թող հիմա էլ անի, ով է իրեն խանգա­րում»:

Անդրա­դառնա­լով Սամվել Կարա­պետյա­նի այն հայտա­րա­րությա­նը, թե պատրաստ է ամեն ինչ զոհա­բե­րել հանուն Հայաստա­նի՝ Արշակյա­նը նշեց. «Զոհա­բե­րե­լու համար որևէ մեկը ձեռքը բռնո՞ւմ է, թող ենթա­կա­ռուցվածքնե­րը բարե­լա­վեն, ճանա­պարհներ սարքեն, թող իրենց սեփա­կա­նությունը հանդի­սա­ցող էլեկտրո­ցանցե­րում բարե­նո­րո­գումներ անեն, թող ռուսա­կան երկա­թուղի­ներն արդիա­կա­նացնեն իրենց հաշվին: Ես չեմ հասկա­նում՝ ինքն ինչ է ուզում: Եթե ուզում ես քո ունեցվածքը զոհա­բե­րել, նվի­րել հայրե­նա­կիցնե­րիդ,  եթե ուզում եք քո ունեցվածքը բազմա­պատկել հայրե­նա­կիցնե­րիդ հաշվին, ՀՀ‑ի հաշվին, ուրեմն դու կհայտնվես բանտում, ոնց որ հիմա կաս: Հարց է առա­ջա­նում, եթե դու հաջող գործա­րար ես՝ բա Հայաստա­նում ինչու է էլեկտրո­ցանցը վատ աշխա­տում, ինչու կրկե­սը ժամա­նա­կին չկա­ռուցվեց: Մինչև հիմա նա փող է աշխա­տել աշխարհի տարբեր վայրե­րում, թե ինչու եկավ Հայաստան, չեմ հասկա­նում, ինքը գոնե չի բացատրում: Հայաստանն այո օգնության կարիք ունի, պարտք ունի, թող մի քանի միլիարդ պարտքն ինքը փակի, դա նվեր կլի­նի ողջ հայությա­նը: Հայրե­նի­քին ծառա­յե­լու ձևը կա՝ պետա­կան պարտքը կրճա­տում է: Ինքն առևտուր է անում հայկա­կան պետության հետ, սակարկում է: ՀՀ քաղա­քա­ցի­նե­րը կարծիք ունեն, հայտա­րա­րել են, որ ուզում են գնալ Եվրո­պա, ստո­րագրա­հա­վաք է եղել, դա դարձել է օրենք, ինքը հայտա­րա­րեց, որ դրան դեմ է, ինքն ուզում է ՀՀ-ին տանել դեպի անա­զա­տություն, դեմ է հայ ժողովրդի ծրագրե­րին»:

Խոսե­լով նաև Կարա­պետյա­նի այն հայտա­րա­րության մասին, թե իր կառուցած բիզնես ընկե­րության կառա­վա­րումը փոխանցում է իր երե­խա­նե­րին, իսկ ինքը ծառա­յե­լու է երկրին՝ Արշակյանն ասաց. «Դա գեղջկա­կան հնա­րանք է, բա դրա­նից առաջ ում էր թողնե­լու իր ունեցվածքը, էլի իր զավակնե­րին էր թողնե­լու, կտակ ունի՞, որ իր ունեցվածքը մնում է ՀՀ-ին: Կան մեծա­հա­րուստներ, որ իրենց կտա­կում արդեն գրել են, որ իրենց ունեցվածքը թողնում են ինչ-որ կազմա­կերպության, ժառանգնե­րին իհարկե, տուն, ապրուստ թողնում են, բայց մեծ մասը թողնում են ինչ-որ ֆոնդի, ինքն էլ դա թող աներ: Մինչև հիմա իր ունեցվածքը, օրի­նակ՝ էլեկտրո­ցանցե­րը բազմա­թիվ չարա­շա­հումներ ունեն, կա՛մ իրե­նից գողա­նում են, կա՛մ ինքը դրա մասնա­կիցն է, հիմա ՀՀ‑ն դառնալո՞ւ է էլեկտրո­ցանց, ով ինչքան կարո­ղա­նա կողոպտի, ինքը դա՞ է ուզում Հայաստա­նում անել»:

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/150600

Առնչվող Հոդվածներ