16.5 C
Yerevan

Հունգա­րիա­յի Ազա­տագրումը

Օրբա­նի Հունգա­րիան էր նաև արգե­լա­փա­կում Հայաստա­նին ԵՄ‑ի կողմից Խաղա­ղության հիմնադրա­մից աջակցության տրա­մադրումը։ Հունգա­րիան պահանջում էր հավա­սար ձևով աջակցել Հայաստա­նին և Ադրբե­ջա­նին, արդյունքում ԵՄ‑ն պարտադրված էր ոչ մահա­ցու օգնություն տրա­մադրել մեր երկրին։ Եվրո­պա­կան կողմը հարկադրված էր ընդունել այս պահանջը։

Ռոբերտ Անանյան

Վիկտոր Օրբա­նը վերջա­պես կհե­ռա­նա։ Եվ դա լավ լուր է նաև Հայաստա­նի համար։ Նա ընդունել է պարտությունը։ Նախնա­կան տվյալնե­րով՝ հաղթած Մադյա­րի կուսակցությունը ստա­ցել է ձայնե­րի մեծա­մասնությունը մոտ 51%՝ Օրբա­նի 40%-ի դիմաց, և հավակնում է խորհրդա­րա­նի 199 տեղե­րից 132-ին: 

Վերջին 16 տարում, ըստ նախնա­կան տվյալնե­րի, Օրբա­նը գրանցում է «Ֆիդես» կուսակցության վատա­գույն ցուցա­նի­շը և իշխա­նազրկվում է։ Օրբա­նը Հունգա­րիան վերա­ծել էր մի երկրի, որը Եվրա­միության քաղա­քա­կա­նությունը բոյկո­տում էր հատկա­պես Ուկրաի­նա­յի հարցով։ Նա «հակաիմպե­րիա­լիստա­կան» պայքար էր մղում Բրյուսե­լի դեմ, արդյունքում տուժել է Հունգա­րիան և շահել Պուտի­նը։ 

Հիմա արդեն ԵՄ‑ն ավե­լի արագ և կոնսե­սուսա­յին որո­շումներ կկա­յացնի Ռուսաստա­նի դեմ պատժա­մի­ջոցնե­րի, Ուկրաի­նա­յին ֆինանսա­կան աջակցության տրա­մադրման վերա­բերյալ։ Այդ որո­շումնե­րը բոյկո­տում էր Օրբա­նի Հունգա­րիան։ Ասա­դից, Մադուրո­յից, Խոմե­նեից հետո Պուտի­նը կորցնում է ևս մեկ դաշնա­կից առաջնորդի և երկրի՝ դաշնա­կից Օրբա­նին և Հունգա­րիան։ 

Օրբա­նի Հունգա­րիան էր նաև արգե­լա­փա­կում Հայաստա­նին ԵՄ‑ի կողմից Խաղա­ղության հիմնադրա­մից աջակցության տրա­մադրումը։ Հունգա­րիան պահանջում էր հավա­սար ձևով աջակցել Հայաստա­նին և Ադրբե­ջա­նին, արդյունքում ԵՄ‑ն պարտադրված էր ոչ մահա­ցու օգնություն տրա­մադրել մեր երկրին։ Եվրո­պա­կան կողմը հարկադրված էր ընդունել այս պահանջը։ Արդյունքում մեզ միայն հումա­նի­տար բնույթի օգնություն տրվեց։ Օրբա­նի հեռացման շնորհիվ այստեղ պետք է փնտրենք լավ հնա­րա­վո­րություններ։ Ադրբե­ջա­նը զրկվում է ԵՄ-ում իր անխոնջ դաշնակցից, որը բոյկո­տում էր Հայաստա­նին առնչվող դրա­կան որո­շումնե­րը։ Եթե ԵՄ-ին անդա­մակցե­լը դառնա իրա­կան օրա­կարգ, Հունգա­րիա­յի արգելքը այլևս չի լինի։ Մենք խնդիր չենք ունե­նա նաև ԵՄ‑ի հետ ազատ վիզա­յին ռեժիմ ձևա­կերպե­լիս։ 

Հիմա Հունգա­րիան կդառնա նորմալ եվրո­պա­կան պետություն։ Մադյա­րի օրոք Հունգա­րիան կվե­րա­կանգնի ԵՄ‑ի և ՆԱՏՕ‑ի հետ հարա­բե­րություննե­րը։ Հունգա­րիան կստա­նա նաև ֆինանսա­կան ստա­բիլ ներդրումներ ԵՄ-ից։ Եվրո­պա­կան ֆինանսա­կան աջակցությունը Օրբա­նի քաղա­քա­կա­նության պատճա­ռով դադա­րեցված էր, և Հունգա­րիան վերածվել էր ԵՄ‑ի չզարգա­ցող, աղքատ, կոռուպցիոն վատա­գույն ցուցա­նիշ ունե­ցող երկրնե­րից մեկը։

Օրբա­նի հոր անունով գրանցված է շքեղ մի առանձնա­տուն, որը վկա­յում է կոռուպցիա­յի մեծ ծավալնե­րի մասին։ Օրբա­նի շրջա­պա­տը ներգրավված է կոռուպցիոն սկանդալնե­րի մեջ։ Հունգա­րա­ցի­նե­րը որո­շե­ցին այլևս չհանդուրժել։ Աբսուրդ է, բայց Հունգա­րիա­յում պարտվե­ցին Թրամփը, Պուտի­նը և Սին՝ միա­ժա­մա­նակ։ Հաղթե­ցին ժողովրդա­վա­րության կողմնա­կից հունգա­րա­ցի­նե­րը և Հունգա­րիան, ԵՄ‑ն, Ուկրաի­նան, մի փոքր էլ՝ մենք։

Վիկտոր Օրբա­նի պարտությունը պայմա­նա­վորված է Պետեր Մադյա­րի և նրա «Տիսզա» կուսակցության աննա­խա­դեպ վերելքով, որը վերջ դրեց «Ֆիդե­սի» 16-ամյա իշխա­նությա­նը։ 

Պետեր Մադյա­րը՝ նախկի­նում Օրբա­նի դաշնա­կի­ցը, կարո­ղա­ցավ համախմբել դժգոհ ընտրողնե­րին՝ խոստա­նա­լով պայքա­րել կոռուպցիա­յի դեմ և վերա­կանգնել հարա­բե­րություննե­րը Եվրա­միության հետ:

Ընտրողնե­րի հիասթա­փությունը պայմա­նա­վորված էր տնտե­սա­կան լճացմամբ, կյանքի թանկացմամբ և հանրա­յին ծառա­յություննե­րի վատթա­րացմամբ: Օրբա­նի հակա­մարտությունը Բրյուսե­լի հետ հանգեցրել էր միլիարդա­վոր եվրո­նե­րի սառեցմա­նը, ինչն ազդել էր երկրի զարգացման ծրագրե­րի և բյուջեի վրա:

Օրբա­նի «վախի քարոզչությունը» (Ուկրաի­նա­յի հետ պատե­րազմի մեջ ներքաշվե­լու սպառնա­լի­քը) այլևս նախկին ազդե­ցությունը չունե­ցավ ընտրողնե­րի վրա: Ընտրություննե­րին գրանցվել է ռեկորդա­յին բարձր մասնակցություն (մոտ 79%), ինչը հատկա­պես նկա­տե­լի էր փոփո­խություննե­րի ձգտող երի­տա­սարդության շրջա­նում:

Մենք կտեսնենք ավե­լի ժողովրդա­վա­րա­կան և բարե­կե­ցիկ Հունգա­րիա, ինչպես նաև ավե­լի միասնա­կան և ամուր Եվրա­միություն։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/robert.ananyan/posts/pfbid0a7fTJzf4EXJXPPqRUfJmnJXdcoxpVF5XsALT42vREyaUFXRADyZXJU45oeTCXHyDl

Առնչվող Հոդվածներ