15.1 C
Yerevan

Փաշինյա­նից Օրբան․ Հասա­րա­կա­կան Ընկալման Տարբե­րություններն Ու Դրսև­ո­րումնե­րը

Հետսո­վե­տա­կան հասա­րա­կություննե­րում հանրա­յին դաշտը պատմա­կա­նո­րեն չի ձևա­վորվել որպես լիարժեք ինքնա­վար հաղորդակցա­կան տարածք։ Այն ավե­լի շուտ եղել է վարչա­կան կառա­վարման ընդարձա­կում, որտեղ քաղա­քա­կա­նությունը չի հիմնվել համա­ձայնության վրա, այլ՝ վերահսկո­ղության և ադապտա­ցիա­յի վրա։

Արա­յիկ Մկրտումյան

Քաղա­քա­կան ճգնա­ժա­մե­րը, հատկա­պես ուշմո­դեռնիստա­կան հասա­րա­կություննե­րում, գրե­թե երբեք չեն սկսվում այն կետից, որտեղ մենք սովո­րենք դրանք որո­նել՝ ընտրություննե­րից, կուսակցա­կան պայքա­րից կամ ինստի­տուցիո­նալ խափա­նումնե­րից։ Դրանք սկսվում են ավե­լի խորքում՝ այնտեղ, որտեղ հասա­րա­կությունը դադա­րում է ճանա­չել իշխա­նության լեզուն որպես իրե­նը, և որտեղ «համա­ձայնությունը» այլևս չի վերարտադրվում որպես առօրյա հաղորդակցա­կան պրակտի­կա։ Այս իմաստով Վիկտոր Օրբա­նի շուրջ ընթա­ցող գործընթացնե­րը չեն կարող պարզա­պես դիտարկվել ընտրա­կան դինա­մի­կա­յի մեջ․դրանք պետք է դիտարկել որպես հաղորդակցա­կան դաշտի աստի­ճա­նա­կան քայքա­յում, որը երկար ժամա­նակ մնում է անտե­սա­նե­լի, մինչև որ դառնում է քաղա­քա­կա­նա­պես անշրջե­լի։  

Օրբա­նի համա­կարգը կառուցված էր մի նուրբ, բայց սկզբունքա­յին հակա­սության վրա։ Մի կողմից՝ այն ինստի­տուցիո­նա­լո­րեն ինտեգրված էր Եվրո­պա­կան միություն‑ի նորմա­տիվ և իրա­վա­կան տարածքին, ինչը ենթադրում էր լեգի­տի­մության որո­շա­կի ձևեր՝ օրենքի գերա­կա­յություն, մրցակցություն, հանրա­յին հաշվետվո­ղա­կա­նություն։ Մյուս կողմից՝ նույն այդ համա­կարգը ներսում աստի­ճա­նա­բար վերա­կազմա­վո­րում էր հանրա­յին դաշտը՝ այն դարձնե­լով վերահսկվող իմաստնե­րի տարածք, որտեղ քաղա­քա­կա­նությունը սահմանվում էր ոչ թե որպես բաց քննարկում, այլ՝ որպես ուղղորդվող նարա­տիվնե­րի շրջա­նա­ռություն։ Այս երկա­կիությունը երկար ժամա­նակ աշխա­տում էր, որովհետև այն ապա­հո­վում էր միա­ժա­մա­նակ և՛ արտա­քին լեգի­տի­մություն, և՛ ներքին վերահսկո­ղություն։ Սակայն հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս ուշմո­դեռնիստա­կան հասա­րա­կության հիմնա­կան հակադրությունը․իմաստներիմոնոպոլիան այլևս չի կարող պահպանվել նույնիսկ բարձր մակարդա­կի ինստի­տուցիո­նալ վերահսկո­ղության պայմաննե­րում։ Պատճա­ռը ոչ միայն տեխնո­լո­գիա­կան է (սոցիա­լա­կան մեդիա, տեղե­կատվության ապա­կենտրո­նա­ցում), այլ՝ խորա­պես մարդա­բա­նա­կան․ սոցիա­լա­կան սուբյեկտը այլևս չի կառուցվում որպես միա­տարր «հասա­րա­կություն», այլ՝ որպես բազմա­շերտ, ցանցա­յին և ինքնա­վար միա­վորնե­րի համադրություն, որոնք չեն ենթարկվում մեկ կենտրո­նա­կան նարա­տի­վի։

Այս համա­տեքստում առա­ջա­նում է այն, ինչ կարե­լի է բնութագրել որպես «լուռ անհա­մա­ձայնություն»․ մի վիճակ, որտեղ հասա­րա­կությունը չի դիմադրում դասա­կան իմաստով, չի ձևա­վո­րում բաց հակադրություն, բայց դադա­րում է մասնակցել այն իմաստա­յին կառուցվածքնե­րի վերարտադրությա­նը, որոնց վրա հենված է իշխա­նությունը։ Սա չի արտա­հայտվում զանգվա­ծա­յին բողոքնե­րով, այլ՝ առօրյա հաղորդակցա­կան պրակտի­կա­յի փոփո­խությամբ․ մարդիկ շարունա­կում են ապրել նույն ինստի­տուտնե­րի ներսում, բայց այլևս չեն հավա­տում դրանց, չեն հասկա­նում դրանց, չեն ներա­ռում իրենց այդ լեզվի մեջ, և արդյունքում այն աստի­ճա­նա­բար դառնում է դատարկ։

Հենց այս կետում է, որ Օրբա­նի մոդե­լը բախվում է իր սահմա­նին․ այն կարող էր վերահսկել ինստի­տուցիո­նալ կառուցվածքնե­րը, բայց չէր կարող ամբողջությամբ վերահսկել այն հաղորդակցա­կան միջա­վայրը, որի ներսում այդ կառուցվածքնե­րը ստա­նում են իրենց իմաստը։ Արդյունքում ճգնա­ժա­մը դառնում է ոչ թե կառա­վարման ձախո­ղում, այլ՝ լեզվի սպա­ռում․ իշխա­նությունը շարունա­կում է խոսել, բայց նրա խոսքը այլևս չի ստեղծում իրա­կա­նություն։

Այս պատկերն ավե­լի հստակ է դառնում, եթե այն համե­մա­տենք հետսո­վե­տա­կան տարածքի հետ, որտեղ քաղա­քա­կան և մարդա­բա­նա­կան զարգա­ցումնե­րը ընթա­ցել են այլ տրա­մա­բա­նությամբ։ Հետսո­վե­տա­կան հասա­րա­կություննե­րում հանրա­յին դաշտը պատմա­կա­նո­րեն չի ձևա­վորվել որպես լիարժեք ինքնա­վար հաղորդակցա­կան տարածք։ Այն ավե­լի շուտ եղել է վարչա­կան կառա­վարման ընդարձա­կում, որտեղ քաղա­քա­կա­նությունը չի հիմնվել համա­ձայնության վրա, այլ՝ վերահսկո­ղության և ադապտա­ցիա­յի վրա։ Վլա­դի­միր Պուտի­նի մոդե­լը այս տրա­մա­բա­նության առա­վել հստակ արտա­հայտություննե­րից է․այստեղլեգիտիմությունը չի բխում հաղորդակցա­կան համա­ձայնությունից, և հետև­ա­բար դրա ճեղքումը չի դառնում տեսա­նե­լի քաղա­քա­կան իրա­դարձություն։

Սա չի նշա­նա­կում, որ հետսո­վե­տա­կան հասա­րա­կություննե­րում չկա անհա­մա­ձայնություն։ Ընդհա­կա­ռա­կը՝ այն հաճախ խորքա­յին է և բազմա­շերտ։ Սակայն այն մնում է գաղտնի, որովհետև բացա­կա­յում է այն հաղորդակցա­կան միջա­վայրը, որտեղ այդ անհա­մա­ձայնությունը կարող էր վերածվել ձևա­կերպված քաղա­քա­կան դիրքի։ Այստեղ մարդա­բա­նա­կան սուբյեկտը հաճախ գործում է ոչ թե որպես քննարկող, այլ՝ որպես հարմարվող միա­վոր․ նա կարող է չընդունել իշխա­նության նարա­տի­վը, բայց այդ չընդունումը չի վերածվում հանրա­յին գործո­ղության, այլ մնում է անձնա­կան կամ նեղ սոցիա­լա­կան շրջա­նակնե­րի մեջ։

Այս համա­տեքստում Հունգա­րիա­յի և հետսո­վե­տա­կան տարածքի տարբե­րությունը դառնում է սկզբունքա­յին։ Օրբա­նի համա­կարգում ճգնա­ժա­մը տեսա­նե­լի է, որովհետև հասա­րա­կությունը դեռևս գործում է որպես հաղորդակցա­կան սուբյեկտ, որը կարող է մերժել իրեն առա­ջարկվող իմաստնե­րը։ Հետսո­վե­տա­կան համա­կարգե­րում ճգնա­ժա­մը հաճախ անտե­սա­նե­լի է, որովհետև այդ մերժումը չի հասնում իր հաղորդակցա­կան ձևա­կերպմա­նը։

Հայաստա­նի պարա­գա­յում, սակայն, նկա­տե­լի է մի միջանկյալ, բայց կարև­որ տեղա­շարժ։ Վերջին տարի­նե­րին այստեղ ձևա­վորվել է մի իրա­վի­ճակ, որտեղ հասա­րա­կությունը որո­շա­կի չափով վերա­կանգնել է իր հաղորդակցա­կան գործառույթը․անհամաձայնությունը ոչ միայն գոյություն ունի, այլնաև հնչեցվում է, դառնում է հանրա­յին քննարկման առարկա և կարող է վերածվել քաղա­քա­կան գործո­ղության։ Սա այն կետն է, որտեղ Հայաստա­նը որոշ իմաստով դուրս է գալիս պոստսո­վե­տա­կան «լատենտության» ռեժի­մից և մոտե­նում է այն մոդե­լին, որտեղ հասա­րա­կությունը հանդես է գալիս որպես իրա­կան քաղա­քա­կան սուբյեկտ։

Սակայն այս գործընթա­ցը դեռևս ամբողջա­կան չէ։ Հաղորդակցա­կան ակտի­վությունը, որքան էլ ինտենսիվ, ինքնին չի ստեղծում ինստի­տուցիո­նալ կայունություն։ Այստեղ է, որ առա­ջա­նում է հայկա­կան իրա­կա­նության հիմնա­կան սահմա­նա­փա­կումը․ հասա­րա­կությունը արդենկա­րո­ղա­նում է մերժել, ձևա­կերպել և պահանջել, բայց այդ պահանջնե­րը դեռևս ամբողջությամբ չեն վերածվում կայուն, ինքնա­վե­րարտադրող ինստի­տուտնե­րի։ Արդյունքում առա­ջա­նում է մի յուրա­հա­տուկ լարում՝ ակտիվ հանրա­յին դաշտ և համե­մա­տա­բար թույլ ինստի­տուցիո­նալ կառուցվածքներ։

Այս լարումը ոչ թե պարզա­պես անցումա­յին փուլ է, այլ ինքնուրույն մարդա­բա­նա­կան վիճակ, որտեղ քաղա­քա­կա­նությունը մշտա­պես վերարտադրվում է որպես իրա­դարձություն, այլ ոչ թե որպես կառուցվածք։ Սա նշա­նա­կում է, որ յուրա­քանչյուր ճգնա­ժամ կրկին բացվում է որպես սկիզբ, այլ ոչ թե լուծվում որպես համա­կարգա­յին խնդիր։

Ուստի, եթե փորձենք ամբողջա­կան ձևա­կերպել այս երեք տարբե­րակնե­րի հարա­բե­րակցությունը, կստա­նանք հետևյալ պատկե­րը․ Օրբա­նի դեպքումճգնա­ժա­մը տեսա­նե­լի է, որովհետևհա­ղորդակցա­կան դաշտը դեռ գործում է, պոստսո­վե­տա­կան համա­կարգե­րում այնանտե­սա­նե­լի է, որովհետև այդ դաշտը սահմա­նա­փակված է, իսկ Հայաստա­նում այն տեսա­նե­լի է, բայց դեռևս ամբողջությամբ ինստի­տուցիո­նա­լացված չէ։

Այս տեսանկյունից քաղա­քա­կա­նության հիմնա­կան հարցը այլևս այն չէ, թե ով կհաղթի ընտրություննե­րում կամ ինչ ուժեր կձև­ա­վո­րեն կառա­վա­րություն։ Ավե­լի խորքում հարցը վերա­բե­րում է այն բանին, թե արդյոք հնա­րա­վոր է ստեղծել այնպի­սի հաղորդակցա­կան և ինստի­տուցիո­նալ համադրություն, որտեղ հասա­րա­կությունը ոչ միայն կկա­րո­ղա­նա մերժել կամ պահանջել, այլ նաև այդ գործո­ղություննե­րը կվե­րածվեն կայուն, կանխա­տե­սե­լի և ինքնա­վե­րարտադրող կառուցվածքնե­րի։

Քանի դեռ այս համադրությունը չի ձևա­վորվել, ցանկա­ցած քաղա­քա­կան հաղթա­նակ կմնա մասնա­կի․ այն կարող է լինել համո­զիչ լեզվա­կանմա­կարդա­կում, բայց կմնա խոցե­լի­կա­ռուցվածքա­յին իմաստով։ Իսկ այնտեղ, որտեղլե­զուն սպառված է կամ երբեք չի դարձելլե­գի­տի­մության աղբյուր, նույնիսկ կայունությունը պետք է կարդալ ոչ թե որպես հաջո­ղություն, այլ՝ որպես չարտա­հայտված ճգնա­ժա­մի շարունա­կություն։

Առա­ջի­կա ընտրություննե­րը ևս հետաքրքիր օրի­նա­չա­փություն կունե­նան հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան մտքի ինստի­տուտիո­նա­լացման առումով․ արդյո՞ք Հայաստա­նում այն հասունա­նում է, թե՞ այն պարզա­պես կարող է դառնալ հերթա­կան միրա­ժը դեռևս խակ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան հարցուպա­տասխաննե­րի ու միջա­վայրի համա­տեքստում։

Արա­յիկ  Մկրտումյան

Առնչվող Հոդվածներ