26.5 C
Yerevan

Հարցազրույց Ռոբերտ Ղևոնդյա­նի Հետ

Գերի­նե­րի հարցի շուրջ հնչել են հիմնա­կա­նում դիվա­նա­գի­տա­կան պատասխաններ, սակայն ընդգծվել է, որ այդ թեման զգա­յուն է նաև ադրբե­ջա­նա­կան հասա­րա­կության համար, և այդ հանգա­մանքը, ըստ նրա, օգտա­գործվում է որպես պատճառ՝ գործընթա­ցում առա­ջընթա­ցի բացա­կա­յության համար։

Ռոբերտ Ղևոնդյան

Լուրե­րը զրուցել է Հայկա­կան խորհրդի փորձա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նի հետ։  Զրույցի ընթացքում քննարկվել են Ղևոնդյա­նի տպա­վո­րություննե­րը «Խաղա­ղության կամուրջ» նախա­ձեռնության շրջա­նակնե­րում Ադրբե­ջան կատա­րած այցից և քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություննե­րի միջև տեղի ունե­ցած երկխո­սությունից։ Քննարկվել են հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի առանցքա­յին հարցեր, այդ թվում՝ սահմա­նա­զատման գործընթա­ցի դանդա­ղումը, գերի­նե­րի վերա­դարձի բարդություննե­րը և երկու երկրնե­րի սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի հնա­րա­վոր ազդե­ցությունը խաղա­ղության գործընթա­ցի վրա։ Հատուկ անդրա­դարձ է կատարվել Հայաստա­նում սպասվող ընտրություննե­րի նշա­նա­կությա­նը, որոնք էակա­նո­րեն ազդում են կողմե­րի սպա­սումնե­րի և ապա­գա քայլե­րի վրա։

Հայկա­կան խորհրդի փորձա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նը անդրա­դառնա­լով «Խաղա­ղության կամուրջ» նախա­ձեռնության շրջա­նակնե­րում տեղի ունե­ցած հանդի­պումնե­րին, նշեց, որ դրանք ստեղծում են որո­շա­կի հիմքեր հետա­գա համա­գործակցության համար, սակայն իրա­կան, շոշա­փե­լի արդյունքնե­րի համար անհրա­ժեշտ է պետա­կան մակարդա­կով գործընթացնե­րի արա­գա­ցում։ Նա դիտարկում է, որ ներկա­յումս առկա է լճա­ցում՝ թե՛ խաղա­ղության պայմա­նագրի, թե՛ սահմա­նա­զատման, թե՛ ենթա­կա­ռուցվածքնե­րի ապաշրջա­փակման ուղղություննե­րով, և քանի դեռ այդ ուղղություննե­րով առա­ջընթաց չկա, քաղա­քա­ցիա­կան մակարդա­կի քննարկումնե­րը չեն կարող վերածվել գործնա­կան քայլե­րի։

Ղևոնդյա­նը բացատրեց, որ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություննե­րի շփումնե­րի կարև­որ նպա­տակնե­րից է փոխա­դարձ ընկա­լումնե­րի փոխանցումը․ ըստ նրա՝ տարբեր հասա­րա­կություննե­րի մոտե­ցումնե­րը հաճախ զգա­լիո­րեն տարբերվում են, և այդ տարբե­րություննե­րը հասկա­նա­լը կարև­որ է ապա­գա գործընթացնե­րի համար։ Միա­ժա­մա­նակ, նա նշեց, որ քննարկվել են նաև պետա­կան կառա­վարման մակարդա­կի հարցեր, որտեղ փորձ է արվել գտնել հնա­րա­վոր լուծումներ և ուղի­ներ՝ թեկուզ փակ, անկեղծ խոսակցություննե­րի միջո­ցով։

Փորձա­գե­տը ընդգծեց, որ որո­շա­կի արդյունա­վե­տություն արդեն կա, օրի­նակ՝ տնտե­սա­կան ոլորտում․ նրա խոսքով՝ արդեն հնա­րա­վոր է Ադրբե­ջա­նի տարածքով տարանցիկ փոխադրումներ իրա­կա­նացնել, ինչը բացում է նոր հնա­րա­վո­րություններ թե՛ ներմուծման, թե՛ արտա­հանման համար։ Սակայն, նրա կարծի­քով, բիզնե­սը դեռևս զգուշա­վոր է, քանի որ տարա­ծաշրջա­նը գտնվում է սպասման վիճա­կում՝ պայմա­նա­վորված Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րով, հատկա­պես սպասվող ընտրություննե­րով։ Նա կարծում է, որ այդ ընտրություննե­րը զգա­լի ազդե­ցություն կունե­նան խաղա­ղության գործընթա­ցի վրա, քանի որ տարբեր քաղա­քա­կան ուժեր հայտա­րա­րում են տարբեր մոտե­ցումնե­րի մասին։

Ղևոնդյա­նը նաև նշեց, որ իր տպա­վո­րությամբ Ադրբե­ջա­նում առկա են որո­շա­կի վերա­պա­հումներ Հայաստա­նի հետ երկխո­սության շարունա­կա­կա­նության վերա­բերյալ՝ կախված նրա­նից, թե ընտրություննե­րից հետո ինչպի­սի իշխա­նություն կձև­ա­վորվի Հայաստա­նում։ Նրա խոսքով՝ եթե իշխա­նության գան ուժեր, որոնք կփո­խեն ներկա­յիս քաղա­քա­կան կուրսը, ապա Ադրբե­ջա­նը կարող է փորձել հարա­բե­րություննե­րը կառուցել ոչ թե Երև­ա­նի, այլ Մոսկվա­յի միջո­ցով, ինչը, նրա գնա­հատմամբ, կարող է վտանգել Հայաստա­նի շահե­րը։

Անդրա­դառնա­լով հանդի­պումնե­րի մթնո­լորտին՝ նա ասաց, որ չորրորդ հանդիպման ընթացքում զրույցը բավա­կան անկաշկանդ էր, և կողմե­րը քննարկել են իրենց հասա­րա­կություննե­րին հուզող գրե­թե բոլոր հարցե­րը՝ գերի­նե­րից մինչև սահմա­նադրա­կան փոփո­խություններ։ Նա նշեց, որ ադրբե­ջա­նա­կան կողմում որո­շա­կիո­րեն սկսում են հասկա­նալ Հայաստա­նի ներքին քաղա­քա­կան և իրա­վա­կան գործընթացնե­րի առանձնա­հատկություննե­րը, մասնա­վո­րա­պես՝ սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի բարդությունը։

Սահմա­նա­զատման թեմա­յով Ղևոնդյա­նը նշեց, որ հստակ պատասխաններ չեն հնչել, սակայն ընդհա­նուր տրա­մադրությունը պայմա­նա­վորված է եղել սպա­սումով՝ կապված Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րի հետ։ Նա նաև ուշադրություն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ սահմա­նա­յին իրա­վի­ճակնե­րը փոխա­դարձո­րեն զգա­յուն են երկու կողմե­րի համար։

Արցախցի­նե­րի վերա­դարձի հարցի վերա­բերյալ նա դիտարկեց, որ ադրբե­ջա­նա­կան մոտե­ցումը որո­շա­կիո­րեն կոշտա­ցել է․ ըստ նրա՝ այդ թեմա­յի քննարկման ժամա­նակ ադրբե­ջա­նա­կան կողմը հակադրում  «արևմտյան ադրբե­ջանցի­նե­րի» վերա­դարձի հարցը՝ ձևա­վո­րե­լով սեփա­կան նարա­տի­վը։

Գերի­նե­րի հարցի շուրջ, Ղևոնդյա­նի խոսքով, հնչել են հիմնա­կա­նում դիվա­նա­գի­տա­կան պատասխաններ, սակայն ընդգծվել է, որ այդ թեման զգա­յուն է նաև ադրբե­ջա­նա­կան հասա­րա­կության համար, և այդ հանգա­մանքը, ըստ նրա, օգտա­գործվում է որպես պատճառ՝ գործընթա­ցում առա­ջընթա­ցի բացա­կա­յության համար։

Խոսե­լով մեդիա­յի և հակա­հայկա­կան քարոզչության մասին՝ նա նշեց, որ որո­շա­կի փոփո­խություններ նկատվում են՝ մասնա­վո­րա­պես ձևա­կերպումնե­րի մեջ, սակայն ընդհա­նուր առմամբ խնդի­րը մնում է։ Նրա կարծի­քով՝ նման հանդի­պումնե­րը կարող են ունե­նալ կուտա­կա­յին ազդե­ցություն, սակայն անհրա­ժեշտ է նաև նպա­տա­կա­յին աշխա­տանք հասա­րա­կություննե­րի տրա­մադրություննե­րի փոփո­խության ուղղությամբ։

Վերջում Ղևոնդյա­նը հավե­լեց, որ այցի ընթացքում ծանո­թա­ցել են նաև Ադրբե­ջա­նի որոշ ենթա­կա­ռուցվածքնե­րի հետ և արձա­նագրել, որ որոշ ոլորտնե­րում դրանք զարգա­ցած են, սակայն շեշտեց, որ ընդհա­նուր շփումնե­րը եղել են զուտ գործնա­կան մակարդա­կում՝ առանց որևէ ջերմ կամ բարե­կա­մա­կան մթնո­լորտի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ