16.9 C
Yerevan

ՀԱԿ‑ի Խնդի­րը Նիկոլ Փաշինյա­նից Քվե Փախցնելն Է

Հանրա­յին քննա­դա­տություննե­րին հակակշիռ ոչ մի փաստարկ Լեւոն Զուրաբյա­նը իր ելույթնե­րում եւ հարցազրույցնե­րում չի բերում, ինքն էլ խոստա­վա­նում է, որ միայն ընտրություննե­րում «հաղթե­լու ակնկա­լիք» ունի, ուստի հարց է, թե ո՞րն է ընտրա­պայքա­րին մասնակցե­լու ՀԱԿ‑ի իրա­կան շարժա­ռի­թը: 

Մուղնի

«Մենք գնում ենք ընտրություննե­րի՝ մեր գաղա­փարնե­րի հաղթա­նակնե­րի ակնկա­լի­քով՝ որպես Հայաստա­նին ինքնիշխան խաղա­ղություն բերե­լու ունակ միակ քաղա­քա­կան ուժ»: 

Մեջբե­րումը ՀԱԿ փոխնա­խա­գահ Լեւոն Զուրաբյա­նի խոսքից է: Ի՞նչն է այստեղ աչքի ընկնում: ՀԱԿ‑ը համա­պե­տա­կան, երկրի համար գոյութե­նա­կան նշա­նա­կության ընտրություննե­րի է գնում ընդա­մե­նը իր գաղա­փարնե­րի հաղթա­նա­կի ակնկա­լի­քով: Այսինքն, հաղթե­լու, կառա­վա­րություն ձեւա­վո­րե­լու վստա­հություն չունի:

Լեւոն Զուրաբյա­նը նույն տեղում վստա­հեցնում է, որ ՀԱԿ‑ը Հայաստա­նին «ինքնիշխան խաղա­ղություն բերե­լու ունակ միակ քաղա­քա­կան ուժն է»: Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի ջախջա­խիչ մեծա­մասնությունը խաղա­ղություն է ցանկա­նում: Եթե ՀԱԿ‑ը խաղա­ղություն բերե­լու ունակ միակ քաղա­քա­կան ուժը լիներ, ապա բազմա­հա­զարնոց հանրա­հա­վաքներ, ցույցեր եւ երթեր կկազմա­կերպեր եւ իր ձեռքը կվերցներ նախընտրա­կան միջա­վայրի կառա­վարման բոլոր լծակնե­րը:

Նման նախա­ձեռնություն, ինչպես տեսնում ենք, ՀԱԿ‑ը չի ցուցա­բե­րում: Ինչու՞: Խորհրդա­րա­նա­կան անցած ընտրություննե­րին ՀԱԿ‑ը մասնակցել է Ստե­փան Դեմիրճյա­նի հետ դաշինքով եւ ստա­ցել քսանհինգ հազար քվե: Անցած հինգ տարի­նե­րին ՀԱԿ‑ի վարկա­նի­շը չի աճել: Նա մնա­ցել է նույնիսկ ընդդի­մության կողմից նույն մերժվա­ծը: Իսկ դա հիմնա­վոր պատճառներ ունի: 

Չնա­յած գործադրած ջանքե­րին, Լեւոն Տեր-Պետրոսյա­նը շարունա­կում է անցանկա­լի լինել թե Ռոբերտ Քոչարյա­նի, թե Սերժ Սարգսյա­նի, առա­վել եւս՝ Դաշնակցության եւ մյուս ազգայնա­կան ուժե­րի համար:

Գալով ՀԱԿ‑ի հանդեպ հանրա­յին վերա­բերմունքին, ապա այն նույնպես չի փոխվել: Արդա­րա­ցի՞ է դա, թե՞ ոչ, այլ հարց է, բայց Լեւոն Տեր-Պետրոսյա­նի անունը նույնա­կա­նացվում է պետա­կան ունեցվածքի փոշիացման, ցրտի եւ մթի, ուժա­յին մարմիննե­րի ամե­նա­թո­ղության եւ կոռուպցիոն համա­կարգի ստեղծման հետ: 

Քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո ավե­լա­ցել է նաեւ մեղադրանքը, թե ինչու՞ առա­ջին պատե­րազմի ռազմա­կան հաջո­ղություննե­րը դիվա­նա­գի­տա­կան ճակա­տում ամրագրե­լու փոխա­րեն «ճողոպրել է» եւ իշխա­նությունը հանձնել Ռոբերտ Քոչարյա­նին:

Հանրա­յին քննա­դա­տություննե­րին հակակշիռ ոչ մի փաստարկ Լեւոն Զուրաբյա­նը իր ելույթնե­րում եւ հարցազրույցնե­րում չի բերում, ինքն էլ խոստա­վա­նում է, որ միայն ընտրություննե­րում «հաղթե­լու ակնկա­լիք» ունի, ուստի հարց է, թե ո՞րն է ընտրա­պայքա­րին մասնակցե­լու ՀԱԿ‑ի իրա­կան շարժա­ռի­թը: Կարե­լի է միայն մի եզրա­կա­ցության գալ: Բնույթով եւ կազմա­կերպվա­ծությամբ ՀԱԿ‑ը պահպա­նո­ղա­կան կուսակցություն է, նրա անդամնե­րի եւ համա­կիրնե­րի մեծ մասը մտա­վո­րա­կա­նության տարբեր խավե­րից է:

Ընտրություննե­րին ՀԱԿ‑ի չմասնակցե­լու դեպքում նրա անդամնե­րի եւ համա­կիրնե­րի մեծա­մասնությունը ոչ Քոչարյա­նի, ոչ Դաշնակցության օգտին կքվեարկի, ոչ էլ՝ Սամվել Կարա­պետյա­նի եւ Գագիկ Ծառուկյա­նի: Նրանց մի մասը քվեարկության չի գնա, մյուսնե­րը կքվեարկեն Նիկոլ Փաշինյա­նի օգտին: 

Որպեսզի այդպես չլի­նի, Նիկոլ Փաշինյա­նը մի քանի հազար կամ տասը հազար հավելյալ քվե չստա­նա, Լեւոն Զուրաբյա­նը վարչա­պե­տի թեկնա­ծու է առա­ջադրվել: Իսկ թե ՀԱԿ-ին դա ի՞նչ կարժե­նա, նրան հետաքրքիր չէ:

Մուղնի

Վերնոշյալ գրա­ռումը Մեր Ուղի­նի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ