16.2 C
Yerevan

Կոռուպցիան Թշնա­մություն Է Պետության Դեմ

Դրա անմի­ջա­կան կատա­րողնե­րը չեն էլ գիտակցում, որ ուղղորդվում են, բայց ես կարծում եմ, որ կա հստակ դրսից հովա­նա­վորվող միտում՝ լեգի­տի­մացնել կաշառքը որպես այդպի­սին»։

Արտա­շես Խալաթյան

«Հեղա­փո­խությունից հետո ամե­նա­մեծ փոփո­խությունը, որ կատարվել է՝ կաշառքի պետա­կան հովա­նա­վորչության բացա­ռումն է, չկա կաշառքի խթանման ինստի­տուտը»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսա­կետ հայտնեց իրա­վա­գետ, իրա­վա­բա­նա­կան գիտություննե­րի թեկնա­ծու Արտա­շես Խալաթյա­նը:

Ըստ Խալաթյա­նի՝ 20 տարուց ավե­լի կաշա­ռա­կե­րության հակամշա­կույթն իր խորն արմատներ է ձգել հասա­րա­կության մեջ, որից ազատվե­լու համար տասնամյակնե­րի անդուլ աշխա­տանք պետք է լինի. «Մինչ այդ մենք կունե­նանք կոռուպցիոն տարաբնույթ դրսև­ո­րումներ, որոշնե­րը կբա­ցա­հայտվեն, որոշնե­րը՝ ոչ, բայց միակ երաշխիքն առ այն, որ բոլոր դեպքե­րում կոռուպցիան այլևս  դարձել է վտանգա­վոր այն կատա­րե­լուն հակված շրջա­նակնե­րի  համար նաև այն է, որ իշխա­նության կողմից չկա թողտվություն կամ հովա­նա­վորչություն նման արարքնե­րի համար: Տեսնում ենք, որ բոլոր դեպքե­րում իրա­վա­պահ մարմիննե­րը բավա­կա­նին աչա­լուրջ են, սակայն չի բացառվում, որ որոշ դրվագներ այդուհանդերձ մնա­ցել են իրա­վա­պահ մարմիննե­րի տեսա­դաշտից դուրս, բայց անգամ բացա­հայտված գործե­րի այն թվա­քա­նա­կը, որը տեսնում ենք, ցույց է տալիս, որ հստակ ազդակ կա առ հասա­րա­կություն և առ այդ շրջա­նակներ, որ իրենց վարքա­գի­ծը պետության կողմից անհանդուրժե­լի է և գտնվում է պետության հսկո­ղության տակ»:

Անդրա­դառնա­լով օրեր առաջ ընտրա­կա­շառքի գործով ձերբա­կալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդա­մի ձերբա­կա­լությա­նը, ով ծծկեր երե­խա  ուներ՝ Խալաթյա­նը նշեց. «Խնամքի երե­խա ունե­նալն ընդա­մե­նը պատիժն անհա­տա­կա­նացնող հանգա­մանք է, որը կարող է հաշվի առնվել  պատասխա­նատվության տեսա­կը կամ պատժի չափը որո­շե­լիս, ենթադրենք՝ 3 տարվա փոխա­րեն տան 1 տարի, սակայն դա չի կարող լինել քրեա­կան պատասխա­նատվությունից խուսա­փե­լու արդա­րա­ցում: Այն շրջա­նակնե­րը, որոնց հետ ասո­ցացվող անձինք այսօր անցել են այդ քրեա­կան գործե­րով, իրենց արժե­հա­մա­կարգը և նաև կառա­վարման փիլի­սո­փա­յությունը  հիմնված է կոռուպցիա­յի վրա, հետև­ա­բար իրենք պետք է արդա­րա­ցումներ գտնեն հասա­րա­կության մեջ թույլ չտա­լու օտա­րում կաշառքի ինստի­տուտից, որովհետև եթե իրենք գան իշխա­նության, կաշառքն է լինե­լու բոլոր մակարդակնե­րում իրենց իշխա­նության լեգե­տի­մա­ցիա­յի և գործունեությունն ապա­հո­վող միջոցնե­րից մեկը»:

Խալաթյա­նի դիտարկմամբ՝ դա հիբրի­դա­յին պատե­րազմի դրսև­ո­րումնե­րից մեկն է. «Սա հասա­րա­կության արժե­հա­մա­կարգի ձևա­խեղմանն ուղղված  և նպա­տա­կադրված գործունեություն է, գուցե դրա անմի­ջա­կան կատա­րողնե­րը չեն էլ գիտակցում, որ ուղղորդվում են, բայց ես կարծում եմ, որ կա հստակ դրսից հովա­նա­վորվող միտում՝ լեգի­տի­մացնել կաշառքը որպես այդպի­սին»:

Մեր այն հարցին, թե կարող է նշված անձին միտումնա­վոր ընտրած լինեն՝ պայմա­նա­վորված ծծկեր երե­խա ունե­նա­լու փաստով՝ իրա­վա­գետն ասաց. «Կարծում եմ՝ կարող է այդ աստի­ճան ծրագրա­վորված լինել ամեն ինչ, ես նաև կարծում եմ՝ շատ հնա­րա­վոր է, որ այդ կաշառքի գործե­րի բացա­հայտման համար կարող են անգամ պայմաններ ստեղծվել հենց քաղա­քա­կան ընդդի­մա­դիր շրջա­նակնե­րի կողմից, որովհետև իրենց հաշվարկով դա կարող են օգտա­գործել իշխա­նության դեմ, այսինքն՝ իշխա­նությունն իր գործա­ռույթն իրա­կա­նացնի, հետո իրենք փորձեն ցույց տալ, որ իշխա­նությունը մոր ինստի­տուտը չի հարգում, ընդդի­մա­դիրնե­րին է հետապնդում: Հեռա­խո­սա­յին խոսակցություննե­րը բավա­կա­նին բաց և անկեղծ են, ինչը ցույց է տալիս կա՛մ այդ մարդկանց քաղա­քա­կան և մարդկա­յին տհա­սությունը, կա՛մ էլ դա իրոք սադրանք է նաև պետության, իշխա­նության դեմ»:

Խոսե­լով նաև այն փաստի մասին, թե արդյոք մարդիկ իրենց շուն-շանգյալ, բոշա անվա­նող ուժին կարող են ձայն տալ՝ Արտա­շես Խալաթյա­նը նշեց. «Դա այդ մարդկանց անձնա­կան խնդիրն է, ինձ համար անպատկե­րացնե­լի է, որ կարող են նրանց ընտրել, բայց չմո­ռա­նանք, որ օրի­նակ՝ Սամվել Կարա­պետյա­նի եղբայրը ժամա­նա­կին «Նաիրիտ»-ի ցույց անող աշխա­տա­կիցնե­րին անվա­նել էր համբալ, բայց դրա­նից հետո Հանրա­պե­տա­կան կուսակցությունը հաղթել էր խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում հենց կաշառքի միջո­ցով: Ցավոք, մեր հասա­րա­կության մեջ կան խավեր, որոնք գուցե ընդունում են, որ քաղա­քա­կան գործիչներն իրենցից կարգա­վի­ճա­կով բարձր են և անգամ կարող են իրենց վիրա­վո­րել, բայց դա չի նշա­նա­կում, որ չեն կարող գործարքի մեջ մտնել այդ նույն քաղա­քա­կան գործիչնե­րի հետ»:

Աղբյուրը՝ https://www.zarkerak.am/show/151121

Առնչվող Հոդվածներ