20 C
Yerevan

Կիրո Մանո­յա­նը՝ Պատմա­կան Կեղծա­րար

Գիտի, համոզված է, բայց «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նի ընձե­ռած հնա­րա­վո­րությունը ծառա­յեցնում է բացա­ռա­պես նախընտրա­կան նպա­տակնե­րի, հանրության զգացմունքնե­րը շահա­գործում է, որպեսզի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում «Հայաստան» դաշինքը հավելյալ քվե ստա­նա: 

Վահրամ Աթա­նեսյան

ՀՅԴ Հայ դատի կենտրո­նա­կան գրա­սենյա­կի տնօ­րեն Կիրո Մանո­յա­նը «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նի բանա­վե­ճի տաղա­վա­րում հիշեցրել է հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի այն շրջա­նը, երբ «Հայաստա­նի իշխա­նություննե­րի նախա­ձեռնությամբ միջազգա­յին ճնշման արդյունքում Թուրքիա­յում հայոց ցեղասպա­նության նկատմամբ մոտե­ցում էր փոխվել»: Նա մասնա­վո­րա­պես ընդգծել է, որ « 2005թ.-ին Թուրքիա­յում հայոց ցեղասպա­նությա­նը նվիրված գիտա­ժո­ղով է գումարվել, հրա­պա­րակվել են Կոստանդնուպոլսի դատա­վա­րության նյութե­րը»:

Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րում Կիրո Մանո­յա­նի հիշեցրած ժամա­նա­կաշրջա­նը հայտնի է նրա­նով, որ հայոց ցեղասպա­նության իննսունե­րորդ տարե­լի­ցին ընդա­ռաջ Թուրքիա­յի վարչա­պետ Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նը նամակ է հղել Հայաստա­նի նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նին եւ առա­ջարկել, որ ցեղասպա­նության հետ կապված հարցը քննարկե­լու նպա­տա­կով ստեղծվի պատմա­բաննե­րի հայ-թուրքա­կան հանձնա­ժո­ղով: 

Նամա­կը Երեւա­նում ստացվել է 2005թ. ապրի­լի 18 –ին: Ռոբերտ Քոչարյա­նի պատասխա­նը «Մեդիա­մաքս» գործա­կա­լությունը տարա­ծել է ապրի­լի 27-ին: Այսօր հարկ չկա մանրա­մասնել, թե Հայաստա­նի նախա­գա­հը ինչ եւ ինչպես է ասել Թուրքիա­յի վարչա­պե­տին: Էրդո­ղա­նին Քոչարյա­նի պատասխա­նը կարե­լի է ներկա­յացնել այսպես. «Ցեղասպա­նությունը անհերքե­լի փաստ է, պատմա­բաննե­րի հայ-թուրքա­կան հանձնա­ժո­ղով ստեղծե­լու առա­ջարկը Հայաստա­նի համար անընդունե­լի է»:

Կիրո Մանո­յա­նը պատմա­կան փաստը կեղծում է, երբ ասում է, որ այդ փուլում «Թուրքիա­յի նկատմամբ միջազգա­յին ճնշում է եղել»: Ընդհա­կա­ռա­կը, նույն տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում ԱՄՆ նախա­գահ Ջորջ Բուշը այսպի­սի ձեւա­կերպում է արել. «Մենք Հայաստա­նի եւ Թուրքիա­յի խաղա­ղության, ազա­տության եւ բարգա­վաճման ապա­գա­յին նայում ենք հույսով, որ թուրք-հայկա­կան համա­տեղ հանձնա­ժո­ղով ստեղծե­լու վարչա­պետ Էրդո­ղա­նի վերջերս արած առա­ջարկը հնա­րա­վո­րություն կտա առաջ տանե­լու այդ գործընթա­ցը»:

Սա ոչ այլ ինչ էր, քան ուղղա­կի ազդակ Ռոբերտ Քոչարյա­նին, որ հայ-թուրքա­կան կարգա­վո­րումը պետք է մեկնարկի Էրդո­ղա­նի առա­ջարկած հայ-թուրքա­կան համա­տեղ հանձնա­ժո­ղո­վի ստեղծումից: Կիրո Մանո­յա­նը, պետք է համոզված լինել, այս իրո­ղություննե­րին քաջա­ծա­նոթ է եւ գերա­զանց գիտի, որ այդ հարցում ԱՄՆ դիրքո­րո­շումը չի փոխվել, որ Թուրքիա­յի կողմից ցեղասպա­նության ճանաչման համար աշխարհի ոչ մի պետություն Անկա­րա­յի նկատմամբ որեւէ ճնշում չի գործադրել եւ չի գործադրե­լու՝ անկախ այն բանից, թե Հայաստա­նում քաղա­քա­կան որ ուժն է իշխա­նություն:

Գիտի, համոզված է, բայց «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նի ընձե­ռած հնա­րա­վո­րությունը ծառա­յեցնում է բացա­ռա­պես նախընտրա­կան նպա­տակնե­րի, հանրության զգացմունքնե­րը շահա­գործում է, որպեսզի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում «Հայաստան» դաշինքը հավելյալ քվե ստա­նա: 

Այլ հարցե­րում, գուցե, քաղա­քա­կան «խարդա­խությունը» տանե­լի լինի, բայց ցեղասպա­նության անմեղ զոհե­րի հիշա­տա­կը ծառա­յեցնել սույն րոպեա­կան նպա­տակնե­րի՝ ոչ միայն անընդունե­լի է, այլեւ իրեն հարգող կուսակցությա­նը եւ նրա առանցքա­յին դեմքե­րին ուղղա­կի չի պատշա­ճում:

Վահրամ Աթա­նեսյան

Բանա­վե­ճը‘

Առնչվող Հոդվածներ