26.4 C
Yerevan

Պուտի­նի Եվ Թրամփի Ապրիլքսանչորսյան Ուղերձնե­րի Մասին

Թրամփի ուղերձն, իհարկե «ավե­տա­րա­նա­կան պատվի­րան» չէ, բայց միայն այն, որ նա վերա­հաստա­տում է ԱՄՆ-Հայաստան ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունը ամրապնդե­լու եւ այդպի­սով Հարա­վա­յին Կովկա­սում երկա­րա­տեւ կայունությա­նը Հայաստա­նի սուբյեկտա­յին մասնակցության հնա­րա­վո­րություն ստեղծե­լու պատրաստա­կա­մությունը։

Վահրամ Աթա­նեսյան

Հայաստա­նի պետա­կա­նության եւ նրա ապա­գա­յի մասին ի՞նչ պատկե­րա­ցում ունեն Ռուսաստա­նը եւ ԱՄՆ‑ը։ Հարցի ոչ ամբողջա­կան պատասխա­նը, երեւի, կարե­լի է գոնե ընդհա­նուր պատկե­րով հասկա­նալ, եթե համե­մա­տենք Վլա­դի­միր Պուտի­նի եւ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսօ­րա ուղերձնե­րը։

Նախ, ցեղասպա­նության զոհե­րի մասին Պուտի­նը օգտա­գործել է «հարյուր հազա­րա­վոր», իսկ Թրամփը՝ «անթիվ» բնո­րո­շումը։ Ըստ Ռուսաստա­նի նախա­գա­հի, ցեղասպա­նությունը «կրո­նա­կան թշնա­մանքի հրահրման, ազգայնա­կա­նության եւ այլատյա­ցության» հետեւանք էր, եւ միջազգա­յին հանրությունը «պետք է միա­վո­րի ջանքե­րը, որ նման բարբա­րո­սությունը երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվի»։ Պուտի­նը «բարե­կամ հայ ժողովրդին բարե­կե­ցություն, բարգա­վա­ճում եւ ամե­նայն բարիք» է մաղթել։

ԱՄՆ նախա­գա­հը ընդգծել է «այն խոր ուժը եւ վճռա­կա­նությունը, որ ցուցա­բե­րե­ցին հայե­րը՝ հաղթա­հա­րե­լով անցյա­լի ահռե­լի ողբերգությունը եւ կերտե­լով ավե­լի լավ ապա­գա, որ սահմանված է տեւա­կան բարգա­վաճմամբ, անվտանգությամբ եւ խաղա­ղությամբ»։ Թրամփը հավաստիացրել է, որ ԱՄՆ‑ը «կանգնած է հայե­րի կողքին»։ 

Ընդ որում, ըստ նրա՝ «Միացյալ Նահանգնե­րը եւ Հայաստա­նը միա­սին կշա­րունա­կեն աշխա­տանքը՝ ուղղված առա­վել անվտանգ եւ բարգա­վաճ աշխարհի կառուցմա­նը եւ ամփո­փել, որ իր «վարչա­կազմը ամրապնդում է Հայաստա­նի հետ ռազմա­վա­րա­կան գործընկե­րությունը՝ հայ ժողովրդի համար զգա­լի հնա­րա­վո­րություն ստեղծե­լով եւ խթա­նե­լով երկա­րա­տեւ կայունությունը Հարա­վա­յին Կովկա­սի ողջ տարա­ծաշրջա­նում»։ 

Թրամփի ուղերձն, իհարկե «ավե­տա­րա­նա­կան պատվի­րան» չէ, բայց միայն այն, որ նա վերա­հաստա­տում է ԱՄՆ-Հայաստան ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունը ամրապնդե­լու եւ այդպի­սով Հարա­վա­յին Կովկա­սում երկա­րա­տեւ կայունությա­նը Հայաստա­նի սուբյեկտա­յին մասնակցության հնա­րա­վո­րություն ստեղծե­լու պատրաստա­կա­մությունը, արդեն իսկ կարեւոր նշա­նա­կություն ունի։ ՌԴ նախա­գա­հի ուղերձում Հայաստա­նի հետ գործընկե­րության եւ այն ամրապնդե­լու Մոսկվա­յի նպա­տա­կադրվա­ծության մասին ակնարկ իսկ չկա։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ