16.2 C
Yerevan

Քաղա­քա­կան Դիվերսիա Հայաստա­նի Նկատմամբ

Լկտիա­բար ստում են: Իրենք նախորդ տարի­նե­րին, երբ իշխա­նության էին, ոչ միայն այդ 300 հազար աշխա­տա­տե­ղը չեն ստեղծել, այլ ՀՀ տնտե­սությունը մոնո­պո­լի­զացրել են, ստեղծել են քրեաօ­լի­գա­րիկ կլա­նա­յին տնտե­սա­կան համա­կարգ և տնտե­սությունը բաշխվել է տարբեր կլաննե­րի միջև, որոնցից մեկն իրենց ընտա­նիքն է:

Էդգար Առա­քելյան

«Սա մարդկանց վախեցնե­լու փորձ է, դրսից են ասել, որ այդ տեխնո­լո­գիան կիրա­ռեն, իրենք հիմա դիվերսիա են իրա­կա­նացնում ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի դեմ՝ վախի մթնո­լորտ ստեղծե­լով»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդա­դառնա­լով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախա­գահ Սամվել Կարա­պետյա­նի այն հայտա­րա­րությա­նը, թե Ադրբե­ջա­նը ցանկա­նում է 300,000 ադրբե­ջանցի բնա­կեցնել Հայաստա­նում, ինչում Սյունի­քը կորցնե­լու, Սևա­նի Գյոլչա դառնա­լու վտանգ է տեսնում՝ ասաց քաղա­քա­գետ, ՔՊ նախընտրա­կան ցուցա­կում ընդգրկված Էդգար Առա­քելյա­նը:

Առա­քելյա­նի խոսքով՝ այդ խոսույթն օգտա­գործում է Ադրբե­ջա­նը, իսկ իրենք դա վերցնում են ու տարա­ծում են Հայաստա­նի ներսում. «Իրենք դարձել են Ալիևի կամա­վորնե­րը ՀՀ‑ի ներսում: Նրանց գալու պարա­գա­յում է, որ կորցնե­լու ենք Սյունի­քը, կորցնե­լու ենք մեծ առումով ՀՀ‑ն, կորցնե­լու ենք նույնիսկ մեր ինքնությունը, քանի որ Սամվել Կարա­պետյա­նը հայտա­րա­րել է, որ ցանկա­նում է, որպեսզի Հայաստա­նում ռուսե­րե­նը լինի պետա­կան լեզու, այսինքն՝ նա նույնիսկ ոտնձգություն է իրա­կա­նացնում մեր ամե­նա­կարև­որ ինքնության՝  լեզվի նկատմամբ»:

Screenshot

Ինչ վերա­բե­րում է 300 հազար աշխա­տա­տեղ ստեղծե­լու և մեկ աշխա­տա­տեղ՝ թմբուկ նվա­գե­լը, Նիկոլ Փաշինյա­նի համար պահե­լու հայտա­րա­րությա­նը՝ Առա­քելյանն ասաց. «Այո, ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը հունի­սի 7‑ի ընտրություննե­րից հետո անպայման  նվա­գե­լու է կալուգա­կան արտադրության թմբուկ: Ինչ վերա­բե­րում է 300 հազար աշխա­տա­տե­ղին, իրենք լկտիա­բար ստում են: Իրենք նախորդ տարի­նե­րին, երբ իշխա­նության էին, ոչ միայն այդ 300 հազար աշխա­տա­տե­ղը չեն ստեղծել, այլ ՀՀ տնտե­սությունը մոնո­պո­լի­զացրել են, ստեղծել են քրեաօ­լի­գա­րիկ կլա­նա­յին տնտե­սա­կան համա­կարգ և տնտե­սությունը բաշխվել է տարբեր կլաննե­րի միջև, որո­ցից մեկն իրենց ընտա­նիքն է: Դրա արդյունքում աշխա­տա­տե­ղեր են փակվել, ստեղծվել է սոցիալ-տնտե­սա­կան լուրջ ճգնա­ժամ, դրա արդյունքում 600 հազար քաղա­քա­ցի լքել է Հայաստա­նը»:

Էդգար Առա­քելյա­նի դիտարկմամբ՝ նրանց հույսն ընտրա­կա­շառքն է. «Գրե­թե ամե­նօրյա ռեժի­մով տեսնում ենք, թե ինչպի­սի ձայնագրություններ են տարածվում, ինչը ևս մեկ անգամ ապա­ցուցում է, որ իրենց հույսն իրենց քսա­կի վրա է, բայց մոռա­նում են, որ այլևս այդ քսա­կի ժամա­նակներն անցել են ու մեր հասա­րա­կությունը քաղա­քա­կան աղբա­նոց է նետե­լու նրանց, ովքեր գալու են Հայաստան ու կրկին փորձեն, իրենց գումարներն օգտա­գործե­լով, այլա­սե­րել մեր հասա­րա­կությա­նը, պետությանն ու ընտրա­կան համա­կարգը»:

Առա­քելյա­նը նաև նշեց, որ չի կարող նման համա­կարգված ընտրա­կա­շառքի գործընթաց լինել ու դրա­նում Սամվել Կարա­պետյա­նը, Նարեկ Կարա­պետյա­նը ներգրավված չլի­նեն. «Ակնհայտ է, որ իրենք թաքնվում են մի պարա­գա­յում կրծքով կերակրող մոր հետև­ում, մյուս պարա­գա­յում կեղծ հերո­սի հետև­ում ու այսպես շարունակ, իրենց չեն հետաքրքրում այդ մարդկանց ճակա­տագրե­րը, իրենց հետաքրքրում է մի բան, որ Հայաստա­նում իրա­կա­նացնեն այն հանձնա­րա­րությունը, որն իրենց տրվել է դրսից: «Ուժեղ Հայաստան»-ը շանսեր չունի մեծ թվով ձայներ հավա­քե­լու»:

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/151646

Յութուբյան ալի­քի Լինքը՝ https://youtu.be/LFNDQ2uOMyk?si=N9ZUsSVW3JzdggAq

Առնչվող Հոդվածներ