14 C
Yerevan

Հայաստան-ԵՄ Հարա­բե­րություններն Ու Ներքա­ղա­քա­կան Օրա­կարգը

Նման հանդի­պումնե­րը նախկի­նում արդեն բերել են շոշա­փե­լի արդյունքնե­րի, օրի­նակ՝ Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րում տարածքա­յին ամբողջա­կա­նության փոխա­դարձ ճանաչման կամ ԵՄ դիտորդա­կան առա­քե­լության տեղա­կայման հարցում։ Տարբեր ձևա­չա­փեր ենթադրում են տարբեր արդյունքներ, սակայն նույնիսկ կլոր սեղա­նի քննարկումնե­րը կարող են հանգեցնել կարև­որ քաղա­քա­կան որո­շումնե­րի։  

Սոնա Ղազարյան

Լուրե­րը զրուցել է Ազգա­յին ժողո­վի «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» խմբակցության պատգա­մա­վոր Սոնա Ղազարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են Հայաստան-Եվրա­միություն հարա­բե­րություննե­րի խորա­ցումն և երկրի ներքա­ղա­քա­կան օրա­կարգը։ Ընդգծվում է Հայաստա­նի դերը որպես եվրո­պա­կան քննարկումնե­րի կենտրոն, որտեղ կարև­որվում են ժողովրդա­վա­րության, էներգե­տիկ անվտանգության և վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման հեռանկարնե­րը։ Այնուհետև անդրա­դարձ է կատարվում հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­զատման գործընթա­ցին, որը դիտարկվում է որպես ինքնիշխա­նության վերա­կանգնման և խաղա­ղության հասնե­լու առանցքա­յին գործիք։ Ղազարյա­նը քննա­դա­տում է ընդդի­մա­դիր ուժե­րին՝ նրանց մեղադրե­լով նախկին համա­կարգի արատնե­րի պահպանման, ընտրա­կա­շառքնե­րի կիրառման և արտա­քին ուժե­րի շահե­րը սպա­սարկե­լու մեջ։

Սոնա Ղազարյա­նը նշեց, որ առա­ջի­կա օրե­րին Հայաստա­նում նախա­տեսվող միջո­ցա­ռումնե­րը՝ Հայաստան-Եվրա­միություն օրա­կարգի քննարկումը, եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի գագաթնա­ժո­ղո­վը և Ֆրանսիա­յի նախա­գա­հի այցը, բացա­ռիկ կարև­ո­րություն ունեն երկրի համար։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը կարո­ղա­ցել է դառնալ համաեվրո­պա­կան քննարկումնե­րի կենտրոն, և քննարկվող թեմա­նե­րը՝ խաղա­ղություն, ժողովրդա­վա­րություն, հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի դիմա­կա­յություն և էներգե­տիկ անվտանգություն, ամբողջությամբ համընկնում են Հայաստա­նի շահե­րի հետ։

Պատգա­մա­վո­րը կարծում է, որ այս ձևա­չա­փե­րը միայն հայտա­րա­րություննե­րով չեն սահմա­նա­փակվե­լու։ Ղազարյա­նի դիտարկմամբ՝ նման հանդի­պումնե­րը նախկի­նում արդեն բերել են շոշա­փե­լի արդյունքնե­րի, օրի­նակ՝ Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րում տարածքա­յին ամբողջա­կա­նության փոխա­դարձ ճանաչման կամ ԵՄ դիտորդա­կան առա­քե­լության տեղա­կայման հարցում։ Նա ասաց, որ տարբեր ձևա­չա­փեր ենթադրում են տարբեր արդյունքներ, սակայն նույնիսկ կլոր սեղա­նի քննարկումնե­րը կարող են հանգեցնել կարև­որ քաղա­քա­կան որո­շումնե­րի։  Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րը զարգա­նում են արագ և բազմա­կողմա­նի։ Նրա խոսքով՝ Եվրա­միությունը արձա­գանքում է Հայաստա­նի մարտահրա­վերնե­րին թե՛ սահմա­նա­յին անվտանգության, թե՛ հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի ոլորտնե­րում՝ իրա­կա­նացնե­լով համա­պա­տասխան առա­քե­լություններ։ Պատգա­մա­վո­րը, որպես ոլորտի մասնա­գետ, դիտարկեց, որ ԵՄ‑ն ընդհա­նուր առմամբ բյուրոկրա­տա­կան կառույց է և դանդաղ է որո­շումներ կայացնում, սակայն Հայաստա­նի դեպքում արձա­գանքնե­րը արագ են։

Հայաստա­նը նպա­տակ ունի մոտեցնել իր համա­կարգե­րը եվրո­պա­կան չափա­նիշնե­րին՝ անկախ անդա­մակցության հարցից։ Նրա խոսքով՝ վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման գործընթա­ցը արդեն ընթացքի մեջ է, Հայաստա­նը ստա­ցել է գործո­ղություննե­րի պլան և կատա­րում է անհրա­ժեշտ բարե­փո­խումներ, այդ թվում՝ բիո­մետրիկ անձնագրե­րի ներդրում և օրենսդրա­կան փոփո­խություններ։ 

Անդրա­դառնա­լով անվտանգությա­նը՝ պատգա­մա­վո­րը նշեց, որ փոքր պետություննե­րի համար անվտանգությունը միայն ռազմա­կան բաղադրիչ չէ։ Նա ընդգծեց տնտե­սա­կան և էներգե­տիկ անվտանգության կարև­ո­րությունը՝ հավե­լե­լով, որ Եվրա­միությունը աջակցում է հայկա­կան արտադրանքի համա­պա­տասխա­նեցմա­նը եվրո­պա­կան ստանդարտնե­րին և ֆինանսա­կան միջոցներ է ուղղում հատկա­պես փոքր և միջին բիզնե­սի զարգացմա­նը։ Ղազարյա­նը նաև նշեց, որ Թուրքիա­յի հետ սահմա­նի բացումը կարող է էապես փոխել Հայաստա­նի տնտե­սա­կան դիրքը՝ այն անմի­ջա­կա­նո­րեն կապե­լով ԵՄ մաքսա­յին տարածքի հետ։

Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի մասին խոսե­լով՝ Սոնա Ղազարյա­նը նշեց, որ խաղա­ղության օրա­կարգը լայն աջակցություն ունի եվրո­պա­կան հարթակնե­րում։ Նրա խոսքով՝ սահմա­նա­յին լարվա­ծության նվա­զե­ցումը նպաստում է բանակցություննե­րին, իսկ խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման հարցում Հայաստա­նը պատրաստ է, և այժմ սպա­սում է Ադրբե­ջա­նի քայլե­րին։

Ռուսաստա­նի հնա­րա­վոր արձա­գանքի վերա­բերյալ Ղազարյա­նը նշեց, որ Հայաստա­նը առաջնորդվում է սեփա­կան պետա­կան շահե­րով։ Նա կարծում է, որ այդ մոտե­ցումը պետք է հասկա­նա­լի լինի նաև ռուսա­կան կողմի համար, ինչպես Հայաստա­նը հասկա­նում է Ռուսաստա­նի գործո­ղություննե­րը տարա­ծաշրջա­նում։ Պատգա­մա­վո­րը նշեց, որ Հայաստա­նը միա­նում է այն հայտա­րա­րություննե­րին, որոնք համա­պա­տասխա­նում են իր շահե­րին՝ անկախ արտա­քին արձա­գանքնե­րից։

Սահմա­նա­զատման գործընթա­ցի վերա­բերյալ Ղազարյա­նը նշեց, որ փոխվարչա­պե­տե­րի հանդի­պումնե­րը շարունա­կա­կան են և վերա­բե­րում են տեխնի­կա­կան հարցե­րին։ Նրա խոսքով՝ գործընթա­ցը հիմնված է Ալմա­թիի հռչա­կագրի վրա, այսինքն՝ խոսքը նոր սահմաննե­րի ստեղծման մասին չէ, այլ արդեն գոյություն ունե­ցող սահմաննե­րի վերարտադրման։

Ներքա­ղա­քա­կան հարցե­րին անդրա­դառնա­լով՝ Սոնա Ղազարյա­նը կարծիք հայտնեց, որ ընդդի­մա­դիր որոշ ուժեր իրա­կա­նում պայքա­րում են ընտրա­կան շեմը հաղթա­հա­րե­լու համար։ Նա համե­մա­տեց ներկա­յիս հայտա­րա­րություննե­րը նախկին ընտրություննե­րի ժամա­նակ հնչած կանխա­տե­սումնե­րի հետ և նշեց, որ դրանք հաճախ չեն համա­պա­տասխա­նում իրականությանը։Պատգամավորը նաև անդրա­դարձավ պատերազմ–իշխանափոխություն կապին՝ պնդե­լով, որ որոշ ուժեր, իր գնա­հատմամբ, շահագրգռված չեն տարա­ծաշրջա­նա­յին խաղա­ղությամբ։ Նա նշեց, որ գործող իշխա­նությունը կենտրո­նա­ցած է խաղա­ղության պահպանման վրա և վստահ է, որ քաղա­քա­ցի­նե­րը կրկին կընտրեն այդ ուղին։

Սոցիալ-տնտե­սա­կան հարցե­րի վերա­բերյալ Ղազարյա­նը նշեց, որ իշխա­նություննե­րը արդեն ապա­հո­վել են հարյուր հազա­րա­վոր նոր աշխա­տա­տե­ղեր և բարձրացրել են կենսա­թո­շակնե­րը։ Նա քննա­դա­տեց ընդդի­մա­դիր առա­ջարկնե­րը՝ դրանք համա­րե­լով իրա­կա­նությունից կտրված, և ընդգծեց, որ տնտե­սա­կան աճը հնա­րա­վոր է դարձել քաղա­քա­ցի­նե­րի վստա­հության և հարկա­յին կարգա­պա­հության շնորհիվ։

Սոնա Ղազարյա­նը անդրա­դարձավ ընտրա­կա­շառքնե­րի մասին հրա­պա­րա­կումնե­րին՝ նշե­լով, որ գործե­րը պետք է քննվեն իրա­վա­կան դաշտում։ Նա ընդգծեց անմե­ղության կանխա­վարկա­ծի կարև­ո­րությունը, սակայն նաև կարծիք հայտնեց, որ որոշ քաղա­քա­կան ուժեր գերագնա­հա­տում են իրենց հնա­րա­վո­րություննե­րը և հավա­տում սեփա­կան «ֆեյք» հանրա­յին աջակցությա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ