15.1 C
Yerevan

ՀՀ Կշիռն Աճում Է, ՌԴ Ազդե­ցությունը՝ Թուլա­նում

Մոսկվան մշտա­պես փորձել է խախտել տարա­ծաշրջա­նա­յին հավա­սա­րակշռությունը՝ անկախ Հայաստա­նի իշխա­նություննե­րի վարած քաղա­քա­կա­նությունից։ Անգամ այն ժամա­նակ, երբ Հայաստա­նի իշխա­նություննե­րը փորձել են պահպա­նել բարե­կա­մա­կան հարա­բե­րություններ Ռուսաստա­նի հետ, դա չի կանխել հակա­հայ քայլե­րը։ 

Հովսեփ Խուրշուդյան

Factor TV‑ն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրա­միություն առա­ջին գագաթնա­ժո­ղո­վի և Ֆրանսիա­յի հետ կնքված ռազմա­վա­րա­կան գործընկե­րության համա­ձայնագրի քաղա­քա­կան նշա­նա­կությունը: Ըստ Հովսեփ Խուրշուդյա­նի՝ այս իրա­դարձություննե­րը էապես բարձրացնում են Հայաստա­նի միջազգա­յին կշի­ռը և ամրապնդում երկրի ինքնիշխա­նությունը՝ նվա­զեցնե­լով կախվա­ծությունը Ռուսաստա­նից: Քննարկվում ենժո­ղովրդա­վա­րա­կան արժեքներն ու եվրո­պա­կան ինտեգրմանն ընդդի­մա­ցող ուժե­րի կողմից տարածվող «ռուսա­մետ խոսույթն» և անվտանգա­յին մտա­հո­գություննե­րը: Հարցազրույցի առանցքում ընկած է այն գաղա­փա­րը, որ եվրո­պա­կան ներկա­յությունը տարա­ծաշրջա­նում ծառա­յում է որպես զսպող գործոն և նպաստում է Հայաստա­նի անվտանգա­յին համա­կարգի արդիա­կա­նացմա­նը:

Հովսեփ Խուրշուդյա­նը, նշեց, որ Հայաստան-Եվրա­միություն գագաթնա­ժո­ղո­վը կարև­որ է առա­ջին հերթին տեղե­կատվա­կան և քաղա­քա­կան տեսանկյունից՝ միջազգա­յին ուշադրությունը Հայաստա­նի վրա կենտրո­նացնե­լու առումով։ Նրա խոսքով՝ սա բարձրացնում է Հայաստա­նի քաղա­քա­կան կշի­ռը թե՛ Եվրո­պա­յում, թե՛ տարա­ծաշրջա­նում։ Միա­ժա­մա­նակ, Խուրշուդյա­նը կարծում է, որ ավե­լի առարկա­յա­կան արդյունքներ կարող են տալ միջնա­ժամկետ և երկա­րա­ժամկետ գործընթացնե­րը, հատկա­պես՝ Եվրա­միության հետ խորա­ցող համա­գործակցությունը և Ֆրանսիա­յի հետ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության համա­ձայնա­գի­րը, որը, նրա դիտարկմամբ, կարև­որ շրջա­դարձ է Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ։

Ֆրանսիա­յի հետ համա­գործակցությունը երկար տարի­նե­րի քննարկումնե­րի արդյունք է, և այն փաստաթղթա­յին տեսք ստա­նա­լը համա­րում է էական ձեռքբե­րում։ Նրա խոսքով՝ դեռ նախկի­նում ինքը պնդել է, որ Ֆրանսիան պետք է հանդես գա ոչ թե որպես չեզոք միջնորդ, այլ որպես Հայաստա­նի դաշնա­կից, և այժմ այդ մոտե­ցումը մասամբ իրա­կա­նություն է դառնում։ Նա նաև հույս է հայտնում, որ ապա­գա­յում այս հարա­բե­րություննե­րը կարող են վերածվել լիարժեք ռազմա­վա­րա­կան դաշինքի։

Անդրա­դառնա­լով ընդդի­մության քննա­դա­տություննե­րին՝ Հովսեփ Խուրշուդյա­նը նշում է, որ դրանք հիմնա­կա­նում գալիս են ռուսա­մետ շրջա­նակնե­րից։ Նրա կարծի­քով՝ այդ ուժե­րը հետև­ո­ղա­կա­նո­րեն քննա­դա­տում են ցանկա­ցած քայլ, որը կարող է օգտա­կար լինել Հայաստա­նին, և տարա­ծում են կեղծ թեզեր, այդ թվում՝ ադրբե­ջանցի­նե­րի զանգվա­ծա­յին վերա­դարձի մասին թեզը։ Խուրշուդյա­նը պնդում է, որ նման թվեր իրա­կա­նության հետ կապ չունեն, և նախկի­նում Հայաստա­նից հեռա­ցած ադրբե­ջանցի­նե­րի մեծ մասը կամ փոխհա­տուցում է ստա­ցել, կամ գույքա­յին փոխա­նա­կումներ կատա­րել, հետև­ա­բար իրա­վա­կան հիմք չունի վերա­դառնա­լու պահանջ ներկա­յացնե­լու համար։ Նման վախե­րի շահարկումը քաղա­քա­կան նպա­տակնե­րով անընդունե­լի է և վտանգա­վոր, քանի որ այն արհեստա­կան լարվա­ծություն է ստեղծում հասա­րա­կության մեջ։ Խուրշուդյա­նը կարծում է, որ Հայաստա­նը վաղուց հրա­ժարվել է որևէ «գուբեռնիա» դառնա­լու գաղա­փա­րից, և նման քաղա­քա­կան օրա­կարգե­րը հասա­րա­կության կողմից մերժված են։

Խոսե­լով Ռուսաստա­նի մասին՝ Խուրշուդյա­նը նշում է, որ Մոսկվան մշտա­պես փորձել է խախտել տարա­ծաշրջա­նա­յին հավա­սա­րակշռությունը՝ անկախ Հայաստա­նի իշխա­նություննե­րի վարած քաղա­քա­կա­նությունից։ Նրա դիտարկմամբ՝ անգամ այն ժամա­նակ, երբ Հայաստա­նի իշխա­նություննե­րը փորձել են պահպա­նել բարե­կա­մա­կան հարա­բե­րություններ Ռուսաստա­նի հետ, դա չի կանխել հակա­հայ քայլե­րը։ Հետև­ա­բար, նա կարծում է, որ նոր դաշնա­կիցնե­րի որո­նումը և արտա­քին քաղա­քա­կա­նության դիվերսիֆի­կա­ցումը անհրա­ժեշտություն են՝ Հայաստա­նի ինքնիշխա­նությունն ամրապնդե­լու համար։

Խուրշուդյա­նը նաև անդրա­դառնում է Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նի հայտա­րա­րություննե­րին՝ նշե­լով, որ Հայաստա­նի սահմաննե­րի ինքնուրույն պաշտպա­նությունը բնա­կան և ցանկա­լի նպա­տակ է յուրա­քանչյուր ինքնիշխան պետության համար։ Նրա խոսքով՝ եթե օտա­րերկրյա զորքե­րը չեն կատա­րում իրենց պայմա­նագրա­յին պարտա­վո­րություննե­րը, ապա դրանց ներկա­յությունը կորցնում է իր իմաստը։ Նա հավե­լում է, որ ռուսա­կան ռազմա­բա­զան որևէ կերպ չի օգնել Հայաստա­նին 2022 թվա­կա­նի իրա­դարձություննե­րի ընթացքում, և երկա­րա­ժամկետ հեռանկա­րում դրա դուրսբե­րումը անխուսա­փե­լի է համա­րում։

Խուրշուդյա­նը կարև­ո­րում է նաև եվրո­պա­կան դիտորդա­կան առա­քե­լության դերը՝ նշե­լով, որ այն արդեն իսկ դրա­կան ազդե­ցություն է ունե­ցել սահմա­նա­յին անվտանգության վրա։ Նրա կարծի­քով՝ եվրո­պա­կան ներկա­յությունը զսպող գործոն է թե՛ Ադրբե­ջա­նի, թե՛ Թուրքիա­յի համար, քանի որ դրանք չեն ցանկա­նա բախվել միջազգա­յին լայն արձա­գանքի։ Նա նաև ընդգծում է, որ Հայաստա­նի անվտանգության ամրապնդումը պետք է տեղի ունե­նա ոչ միայն արտա­քին աջակցությամբ, այլև սեփա­կան ռազմա­կան կարո­ղություննե­րի զարգացման միջո­ցով՝ ստեղծե­լով զսպման մեխա­նիզմներ։

Տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցություննե­րի բացման վերա­բերյալ Խուրշուդյա­նը նշում է, որ գործընթա­ցը դանդաղ է ընթա­նում, սակայն կարև­որ է, որ այն շարունակվում է։ Նա ընդգծում է, որ Հայաստա­նը պետք է իր մասով արագ իրա­կա­նացնի ենթա­կա­ռուցվածքա­յին աշխա­տանքնե­րը, մասնա­վո­րա­պես՝ երկա­թուղա­յին կապե­րի վերա­կանգնումը դեպի Թուրքիա և այլ ուղղություննե­րով։ Նրա խոսքով՝ անհրա­ժեշտ է նաև այդ համա­կարգե­րը դուրս բերել ռուսա­կան կառա­վարման տիրույթից, քանի որ ռուսա­կան ընկե­րություննե­րը չունեն բավա­րար ռեսուրսներ այդ ծրագրե­րը իրա­կա­նացնե­լու համար։

Անդրա­դառնա­լով Մակրո­նի այն հայտա­րա­րությա­նը, թե նախկի­նում Հայաստա­նը դիտարկվում էր որպես Ռուսաստա­նի ֆորպոստ, Խուրշուդյա­նը նշում է, որ դա արտա­ցո­լում է իրա­կա­նության փոփո­խությունը։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նը այժմ ընթա­նում է անկա­խացման և եվրո­պա­կան ինտեգրման ճանա­պարհով, ինչը նկա­տե­լի է նաև միջազգա­յին գործընկերնե­րի համար։ Նա նաև շեշտում է, որ Մակրո­նը եղել է այն քիչ առաջնորդնե­րից մեկը, որը 44-օրյա պատե­րազմի ընթացքում քաղա­քա­կան աջակցություն է ցուցա­բե­րել Հայաստա­նին։

Ժողովրդա­վա­րության վերա­բերյալ քննա­դա­տություննե­րին անդրա­դառնա­լով՝ Խուրշուդյա­նը նշում է, որ եվրո­պա­կան կառույցներն ունեն հստակ չափո­րո­շիչներ, որոնցով գնա­հա­տում են երկրնե­րի վիճա­կը։ Նրա դիտարկմամբ՝ այդ չափա­նիշնե­րով Հայաստա­նը ներկա­յումս տարա­ծաշրջա­նում համարվում է ժողովրդա­վա­րության և ազա­տություննե­րի առա­ջա­տարնե­րից մեկը։ Նա ընդգծում է, որ նույնիսկ եթե առկա են խնդիրներ, դրանք բարձրա­ձայնվում են քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության կողմից, ինչը վկա­յում է համա­կարգի կենսունա­կության մասին։

Խուրշուդյա­նը նաև անդրա­դառնում է դատա­կան համա­կարգին՝ նշե­լով, որ հեղա­փո­խությունից հետո այն ամբողջությամբ չի մաքրվել, և դա շարունա­կում է մնալ լուրջ խնդիր։ Նրա խոսքով՝ անհրա­ժեշտ է իրա­կա­նացնել վեթինգ՝ դատա­կան համա­կարգը նախկին կոռումպացված և հանցա­վոր տարրե­րից մաքրե­լու համար։ Նա ընդգծում է, որ թեև որոշ առա­ջընթաց կա, Հայաստա­նը դեռևս ունի զգա­լի անե­լիքներ՝ եվրո­պա­կան չափա­նիշնե­րին հասնե­լու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ