16.9 C
Yerevan

Նախընտրա­կան Քաոս Հայաստա­նում

Նման վարքա­գի­ծը նախկի­նում ևս բազմիցս դրսև­որվել է։ Նրա գնա­հատմամբ՝ եթե Հայաստա­նում վաղը հաղթի որևէ արևմտա­մետ քաղա­քա­կան ուժ, ապա նույն քաղա­քա­կան ուժե­րը կարող են փոխել իրենց հռե­տո­րա­բա­նությունը և հակա­ռակ հայտա­րա­րություններ անել։  

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ԱԺ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին ծավալված կուսակցա­կան քարո­զարշավնե­րը։ Ղևոնդյանն ընդգծել է կուսակցություննե­րի հիմնա­կան խոսույթում առկա գաղա­փարնե­րը, դրանց կիրա­ռե­լիությունն ու չափա­նիշնե­րը։ Միա­ժա­մա­նակ ուշադրություն է դարձվում ընտրություննե­րին հնա­րա­վոր միջամտություննե­րից զերծ մնա­լու անհրա­ժեշտությա­նը։ Շեշտվում է ռուսա­կան կողմի հետաքրքրվա­ծությունը ընտրություննե­րում և նրանց գործո­նի ազդե­ցությունը։ 

Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ այս քարո­զարշա­վը նախորդ ընտրա­կան փուլե­րից տարբերվում է նրա­նով, որ պաշտո­նա­կան մեկնարկից շատ առաջ արդեն ընթա­նում էր «սողա­ցող քարո­զարշավ»։ Նրա խոսքով՝ հիմնա­կան քաղա­քա­կան ուժե­րը դեռ նախորդ տարվա­նից ակտիվ քաղա­քա­կան գործընթացնե­րի մեջ էին, իսկ պաշտո­նա­կան մեկնարկից հետո պարզա­պես ավե­լա­ցավ ինտենսի­վությունը և գործընթացնե­րին միա­ցան այլ ուժեր ևս։

Ղևոնդյա­նի դիտարկմամբ՝ այս մի քանի օրե­րի ընթացքում քաղա­քա­կան իրադրա­ձություննե­րը սկզբունքո­րեն չեն փոխվել։ Նա ասաց, որ իշխա­նա­կան ուժը շարունա­կում է մեծ աջակցություն ստա­նալ, իսկ ռուսա­մետ գլխա­վոր ընդդի­մա­դիր դաշտը կարո­ղա­նում է մոբի­լի­զացնել իր ընտրա­զանգվա­ծին այն տարածքնե­րում, որտեղ ունի հենա­րաններ։ Քաղա­քա­գե­տը հատկա­պես առանձնացրեց երեք ուժե­րի՝ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր», Սամվել Կարա­պետյա­նի «Ուժեղ Հայաստան» և Գագիկ Ծառուկյա­նի «Բարգա­վաճ Հայաստան» քաղա­քա­կան կազմա­կերպվա­ծությունը, ռեսուրսնե­րը և քարո­զարշա­վա­յին հնա­րա­վո­րություննե­րը՝ նշե­լով, որ դրանք ակնհայտո­րեն գերա­զանցում են մյուս քաղա­քա­կան ուժե­րին։ Միա­ժա­մա­նակ նա նկա­տեց, որ Ռոբերտ Քոչարյա­նի դաշինքը համե­մա­տա­բար պասիվ է գործում։

Անդրա­դառնա­լով Գագիկ Ծառուկյա­նի հայտա­րա­րություննե­րին՝ Ռոբերտ Ղևոնդյա­նը կարծիք հայտնեց, որ դրանք զարմա­նա­լի չեն, քանի որ, ըստ նրա, Ծառուկյա­նը մշտա­պես ձգտել է կանգնել այն ուժի կողքին, որն իր պատկե­րացմամբ հաղթե­լու ամե­նա­մեծ շանսերն ունի։ Քաղա­քա­գե­տը հիշեցրեց, որ նման վարքա­գի­ծը նախկի­նում ևս բազմիցս դրսև­որվել է։ Նրա գնա­հատմամբ՝ եթե Հայաստա­նում վաղը հաղթի որևէ արևմտա­մետ քաղա­քա­կան ուժ, ապա նույն քաղա­քա­կան ուժե­րը կարող են փոխել իրենց հռե­տո­րա­բա­նությունը և հակա­ռակ հայտա­րա­րություններ անել։ Միա­ժա­մա­նակ Ղևոնդյա­նը նշեց, որ ինքը չի ցանկա­նում, որպեսզի Հայաստա­նը թշնա­մա­կան հարա­բե­րություննե­րի մեջ մտնի Ռուսաստա­նի հետ։

Ռոբերտ Ղևոնդյա­նի գնա­հատմամբ՝ այս պահին խորհրդա­րան անցնե­լու ամե­նա­բարձր հավա­նա­կա­նությունն ունեն չորս հիմնա­կան ուժեր։ Նա նշեց, որ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նագրի» և «Ուժեղ Հայաստա­նի» խորհրդա­րան անցնե­լու հավա­նա­կա­նությունը գրե­թե լիարժեք է, իսկ Ռոբերտ Քոչարյա­նի դաշինքի դեպքում իրա­վի­ճա­կը գնա­հա­տեց «50–50»։ Գագիկ Ծառուկյա­նի քաղա­քա­կան ուժի շանսե­րը, ըստ նրա, մի փոքր ավե­լի բարձր են։ Միևնույն ժամա­նակ քաղա­քա­գե­տը չբա­ցա­ռեց, որ որոշ փոքր քաղա­քա­կան ուժեր կարող են անակնկալ մատուցել, թեև նման հնա­րա­վո­րությունը գնա­հա­տեց շատ ցածր՝ 10 տոկո­սից էլ քիչ։

Նա առանձնացրեց մի քանի ուժեր, որոնք կարող են փորձել հաղթա­հա­րել անցո­ղիկ շեմը՝ արևմտա­մետ կուսակցություննե­րից որոշնե­րին, ինչպես նաև Արման Թաթո­յա­նի քաղա­քա­կան ուժին՝ հաշվի առնե­լով վերջի­նիս ակտիվ քարոզչությունը։ Ղևոնդյա­նը նաև նշեց Հայկ Մարությա­նի քաղա­քա­կան ուժը՝ ասե­լով, որ նախկին դերա­սա­նի հանրա­յին ճանա­չե­լիությունը փորձ է արվում վերա­ծել քաղա­քա­կան կապի­տա­լի։

Քաղա­քա­գե­տը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րություննե­րը, թե պետք է ամեն ինչ անել ռուսա­մետ երեք ուժե­րին խորհրդա­րան չթողնե­լու համար, ամբողջությամբ չեն համընկնում իշխա­նության գործնա­կան քաղա­քա­կա­նության հետ։ Նրա խոսքով՝ եթե իշխա­նությունը իսկա­պես ցանկա­նար թույլ չտալ այդ ուժե­րի մուտքը խորհրդա­րան, ապա որպես հիմնա­կան թիրախ կընտրեր այլ քաղա­քա­կան ուժե­րի, ոչ թե հենց այդ երե­քին։ Ղևոնդյա­նի համոզմամբ՝ իշխա­նության քաղա­քա­կան տեխնո­լո­գիա­նե­րը ցույց են տալիս, որ հենց այդ ուժե­րին են դիտարկում որպես ապա­գա հիմնա­կան ընդդի­մություն։

Ռոբերտ Ղևոնդյա­նը նաև անդրա­դարձավ Ռուսաստա­նի կողմից հնչող հայտա­րա­րություննե­րին՝ նշե­լով, որ Մոսկվան վաղուց փորձում է Հայաստա­նին կանգնեցնել ընտրության առաջ։ Սակայն, ըստ նրա, դա ընդհա­նուր ընտրա­կան պատկե­րի վրա վճռո­րոշ ազդե­ցություն չի ունե­նա­լու, քանի որ ներկա­յիս քաղա­քա­կան դասա­վո­րությունը հենց Ռուսաստա­նի ազդե­ցության պայմաննե­րում է ձևա­վորվել։ Քաղա­քա­գե­տը նշեց, որ եթե Ռուսաստա­նը ազդե­ցություն չունե­նար Հայաստա­նի ներքին քաղա­քա­կան դաշտի վրա, հնա­րա­վոր է՝ բոլո­րո­վին այլ քաղա­քա­կան ուժեր ունե­նա­յին առա­վե­լություններ։

Խոսե­լով եվրո­պա­կան աջակցության մասին՝ Ղևոնդյա­նը նշեց, որ ինչպես Ռուսաստա­նի, այնպես էլ Եվրո­պա­յի աջակցությունը հիմնա­կա­նում ազդում է արդեն գոյություն ունե­ցող կողմնա­կիցնե­րի շրջա­նակնե­րում վստա­հության ամրապնդման վրա, սակայն չի փոխում հիմնա­կան ընտրա­զանգվածնե­րի դիրքա­վո­րումնե­րը։ Նրա խոսքով՝ ռուսա­մետ ընտրո­ղը Մակրո­նի հայտա­րա­րությունից հետո չի անցնի Փաշինյա­նի կողմը, իսկ եվրո­պա­մետ ընտրո­ղը Պուտի­նի հայտա­րա­րություննե­րից հետո չի ընտրի ռուսա­մետ ուժե­րին։

Քաղա­քա­գե­տը բավա­կան կոշտ արձա­գանքեց նաև ռուսա­կան պաշտոնյա­նե­րի հայտա­րա­րություննե­րին՝ նշե­լով, որ Ռուսաստա­նը սխալ պատկե­րա­ցումներ ունի Հայաստա­նի ներսում առկա տրա­մադրություննե­րի վերա­բերյալ։ Նրա կարծի­քով՝ Մոսկվա­յում կարծում են, թե հայ հասա­րա­կության մեծ մասը շարունա­կում է սիրել Ռուսաստա­նին և պարզա­պես վախե­նում է իշխա­նություննե­րից, մինչդեռ իրա­կա­նում հասա­րա­կության լայն շերտե­րում առկա է խոր հիասթա­փություն և անվստա­հություն Ռուսաստա­նի նկատմամբ՝ պայմա­նա­վորված վերջին տարի­նե­րի քաղա­քա­կա­նությամբ։

Անդրա­դառնա­լով ընտրա­կա­շառքնե­րի և ձայնագրություննե­րի թեմա­յին՝ Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ նման մեթոդներ կիրա­ռող քաղա­քա­կան ուժե­րի համար բացա­հայտումնե­րը մեծ նշա­նա­կություն չունեն։ Նրա խոսքով՝ միջնորդնե­րը տվյալ ուժե­րի համար ընդա­մե­նը գործիք են, և նույնիսկ եթե տասը փորձից միայն մեկը հաջողվի, նրանք դա համա­րում են բավա­րար արդյունք։ Միա­ժա­մա­նակ նա ընդգծեց, որ իրա­վա­պահ համա­կարգի ներկա­յիս աշխա­տանքա­յին տեմպե­րը հույս են տալիս, որ այդ հակաօ­րի­նա­կան գործո­ղություննե­րը չեն կարո­ղա­նա էական ազդե­ցություն ունե­նալ ընտրություննե­րի ընդհա­նուր արդյունքի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ