20 C
Yerevan

Պուտի­նը Միջամտե­լու Է Ընտրություննե­րին

Հայաստա­նի հասցեին հնչող հայտա­րա­րություննե­րը պետք է ընկա­լել որպես սպառնա­լիք։  Արդյո՞ք հենց Ռուսաստա­նում նման որո­շումնե­րը երբևէ հանրաքվեով են ընդունվել։ 

Արթուր Սաքունց

1inTV‑ն զրուցել է իրա­վա­պաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի քարո­զարշա­վի համա­տեքստում՝ կենտրո­նա­նա­լով երկրի արտա­քին քաղա­քա­կան կողմնո­րոշման և անվտանգա­յին մարտահրա­վերնե­րի վրա։ Հիմնա­կան շեշտադրումն արվում է Հայաստան-Ռուսաստան լարված հարա­բե­րություննե­րի, ինչպես նաև Երև­ա­նի և Եվրա­միության միջև խորա­ցող համա­գործակցության նկատմամբ Մոսկվա­յի դժգո­հության վրա։ Վլա­դի­միր Պուտի­նի և ռուս բարձրաստի­ճան այլ պաշտոնյա­նե­րի հայտա­րա­րություննե­րը դիտարկվում են որպես ճնշում, որոնք Հայաստա­նից պահանջում են հստակ ընտրություն կատա­րել ԵԱՏՄ‑ի և Եվրո­պա­կան միության միջև։

Արթուր Սաքունցը նշեց, որ որևէ անակնկալ չի տեսնում Ռուսաստա­նի և մասնա­վո­րա­պես Վլա­դի­միր Պուտի­նի արձա­գանքնե­րում՝ կապված Հայաստա­նում եվրո­պա­կան բարձր մակարդա­կի համա­ժո­ղո­վի անցկացման հետ։ Իրա­վա­պաշտպա­նի խոսքով՝ Պուտինյան ռեժի­մը բազմիցս ցույց է տվել, որ անընդունե­լի է համա­րում հետխորհրդա­յին երկրնե­րի ինքնիշխան քայլե­րը և հատկա­պես՝ Եվրո­պա­կան միության հետ սերտ համա­գործակցությունը։  

Նա հիշեցրեց, որ դժգոհ արձա­գանքներ հնչե­ցին ոչ միայն Ռուսաստա­նի, այլ նաև Բելա­ռուսի կողմից՝ կապված Սվետլա­նա Ծիխա­նովսկա­յա­յի Հայաստան այցի հետ։ Սաքունցը դիտարկեց, որ խոսքը պարզա­պես քննա­դա­տության մասին չէ, այլ ուղիղ սպառնա­լիքնե­րի, քանի որ, ըստ նրա, Կրեմլը չի հանդուրժում Հայաստա­նի ինքնուրույն քաղա­քա­կա­նությունը։

Արթուր Սաքունցը նշեց, որ չի ցանկա­նում հավա­տալ, թե Հայաստա­նում կարող են լինել քաղա­քա­կան ուժեր, որոնք իրենց գոյությունը կապում են Հայաստա­նի նկատմամբ Պուտինյան ճնշումնե­րի հետ։ Նրա խոսքով՝ չափա­զանց վտանգա­վոր է, երբ նեղ խմբա­կա­յին շահե­րը վեր են դասվում պետա­կան անվտանգության և ինքնիշխա­նության շահե­րից։

Իրա­վա­պաշտպա­նը պատմա­կան օրի­նակնե­րով փորձեց հիմնա­վո­րել իր տեսա­կե­տը՝ հիշեցնե­լով 2008 թվա­կա­նի ռուս-վրա­ցա­կան պատե­րազմը, երբ, ըստ նրա, Ռուսաստա­նը ագրե­սիա կիրա­ռեց Վրաստա­նի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինս հեռացրեց ռուսա­կան ռազմա­կան բազա­նե­րը և փորձեց դուրս գալ Կրեմլի ազդե­ցության գոտուց։ Սաքունցը նաև անդրա­դարձավ Ուկրաի­նա­յին՝ նշե­լով, որ Եվրա­մայդա­նից հետո Ռուսաստա­նը բռնակցեց Ղրի­մը և աջակցեց արև­ելյան Ուկրաի­նա­յի անջա­տո­ղա­կան գործընթացնե­րին։

Նրա գնա­հատմամբ՝ նույն քաղա­քա­կա­նությունը Կրեմլը վարել է նաև Մոլդո­վա­յի նկատմամբ՝ փորձե­լով ներազդել ընտրա­կան գործընթացնե­րի վրա։ Սաքունցը կարծում է, որ Պուտինյան ռեժի­մի վարքա­գի­ծը բոլոր հետխորհրդա­յին երկրնե­րի նկատմամբ եղել է ագրե­սիվ, եթե այդ երկրնե­րը փորձել են գործել ինքնուրույն։

Արթուր Սաքունցը շեշտեց, որ Հայաստա­նի հասցեին հնչող հայտա­րա­րություննե­րը պետք է ընկա­լել որպես սպառնա­լիք։ Նա քննա­դա­տեց Պուտի­նի՝ հանրաքվեի անհրա­ժեշտության մասին հայտա­րա­րություննե­րը՝ հարցադրե­լով, թե արդյոք հենց Ռուսաստա­նում նման որո­շումնե­րը երբևէ հանրաքվեով են ընդունվել։ Իրա­վա­պաշտպա­նը նշեց, որ նույն Ռուսաստա­նը քաղա­քա­կան ընդդի­մա­խոսնե­րի նկատմամբ կիրա­ռել է հետապնդումներ, բռնաճնշումներ և անգամ սպա­նություններ։

Սաքունցի կարծի­քով՝ Եվրո­պա­կան միությունը դարձել է Հայաստա­նի անվտանգության կարև­որ բաղադրիչնե­րից մեկը, հատկա­պես ԵՄ քաղա­քա­ցիա­կան դիտորդա­կան առա­քե­լության ներկա­յությունից հետո։ Նա անդրա­դարձավ նաև Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևի հայտա­րա­րություննե­րին՝ նշե­լով, որ ԵՄ դիտորդնե­րի հասցեին սպառնա­լիքնե­րը փաստա­ցի ուղղված են հենց Եվրո­պա­կան միության անդամ պետություննե­րին։

Նրա խոսքով՝ Ալիևն ու Պուտի­նը համա­խոհներ են, քանի որ երկուսն էլ Եվրա­միությա­նը դիտարկում են որպես հակա­ռա­կորդ։ Սաքունցը կարծում է, որ Հայաստա­նը նրանց կողմից այլևս ընկալվում է որպես Եվրա­միության հետ ռազմա­վա­րա­կան համա­գործակցություն իրա­կա­նացնող պետություն։

Իրա­վա­պաշտպա­նը նաև ընդգծեց, որ եթե Պուտի­նը Զելենսկու այցը համա­րում է թշնա­մա­կան քայլ, ապա պետք է նույն տրա­մա­բա­նությամբ գնա­հա­տի նաև Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րը, որոնք, ըստ Սաքունցի, իրա­կա­նացվել են Ռուսաստա­նի լուռ համա­ձայնությամբ։ Նա պնդեց, որ Ռուսաստա­նը վաղուց դադա­րել է Հայաստա­նի անվտանգության երաշխա­վոր լինե­լուց և վերածվել է վտանգի աղբյուրի։

Արթուր Սաքունցը քննա­դա­տեց նաև այն հայաստանյան քաղա­քա­կան շրջա­նակնե­րին, որոնք, իր խոսքով, լռում են Հայաստա­նի ինքնիշխա­նության դեմ հնչող սպառնա­լիքնե­րի հարցում։ Նա նշեց, որ նույն շրջա­նակնե­րը հաճախ խոսում են ժողովրդա­վա­րությունից, բայց անտե­սում են այն փաստը, որ Ռուսաստա­նում ժողովրդա­վա­րությունը ոտնա­հարված է։

Սաքունցը Պուտի­նին անվա­նեց «աշխարհի թիվ մեկ ահա­բե­կիչ»՝ հիշեցնե­լով, որ նրա դեմ միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նի կողմից ձերբա­կալման որո­շում կա։ Իրա­վա­պաշտպա­նը նշեց, որ Ռուսաստա­նը թշնա­մի է համա­րում բոլոր այն պետություննե­րին, որոնք փորձում են դուրս գալ իր ազդե­ցությունից և ինքնուրույն քաղա­քա­կա­նություն վարել։

Նա նաև զգուշացրեց, որ Հայաստա­նի հասա­րա­կությունը պետք է պատրաստ լինի դիմագրա­վե­լու հնա­րա­վոր սպառնա­լիքնե­րը և չվե­րածվի այն խմբակնե­րի պատանդի, որոնք, ըստ նրա, սպա­սում են Ռուսաստա­նի ճնշումնե­րին՝ սեփա­կան քաղա­քա­կան շահե­րի համար։

Անդրա­դառնա­լով Գագիկ Ծառուկյա­նի հայտա­րա­րություննե­րին՝ Արթուր Սաքունցը նշեց, որ դրանք ևս Կրեմլի հռե­տո­րա­բա­նության շարունա­կությունն են։ Նրա կարծի­քով՝ որոշ ուժեր փորձում են հանրությա­նը վախեցնել ռուսա­կան սպառնա­լիքնե­րով և ներկա­յացնել ենթարկվե­լը որպես փրկության միջոց։

Սաքունցը հիշեցրեց նաև Լեռնա­յին Ղարա­բա­ղի օրի­նա­կը՝ նշե­լով, որ ռուսա­կան խաղա­ղա­պահ ներկա­յությունը չկանխեց բռնի տեղա­հա­նումը և էթնիկ զտումը։ Նրա գնա­հատմամբ՝ դա ևս ապա­ցույց է, որ Ռուսաստա­նը ոչ թե անվտանգության երաշխա­վոր է, այլ սպառնա­լիք։

Արթուր Սաքունցը եզրա­փա­կեց՝ ասե­լով, որ Հայաստա­նի անկա­խությունից հետո իշխա­նություննե­րը երկար տարի­ներ երկի­րը պահել են Ռուսաստա­նի ազդե­ցության գոտում, իսկ ռուսա­կան ռազմա­կան ներկա­յությունն ինքը համա­րեց Հայաստա­նի ինքնիշխա­նության համար լուրջ վտանգ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ