20 C
Yerevan

Արևմուտքը Փաշինյա­նին Է Դիտարկում Որպես Հուսա­լի Գործընկեր

Ադրբե­ջա­նը ցանկա­նում է Եվրա­միության հետ ունե­նալ նույն մակարդա­կի հարա­բե­րություններ, ինչ Հայաստա­նը, թեև խոսքը ինտեգրման մասին չէ։

Արսեն Խառատյան

Noyan Tapan‑ը զրուցել է ազգագրա­գետ, կոնֆլիկտա­բան Արսեն Խառատյա­նի հետ։ Զրույցի ընթացքում  քննարկվել են Հայաստա­նի իշխա­նության հաջո­ղություննե­րը միջազգա­յին հարթակնե­րում, որտեղ Նիկոլ Փաշինյա­նը փաստա­ցի մոնո­պո­լացրել է արևմտա­մետ քաղա­քա­կան դաշտը՝ զրկե­լով ընդդի­մությա­նը եվրո­պա­կան կառույցնե­րի աջակցությունից։ Խառատյանն ընդգծում է, որ չնա­յած Հայաստա­նի ժողովրդա­վա­րությունը դեռևս մեծա­պես կախված է անհատնե­րի քաղա­քա­կան կամքից, այլ ոչ թե կայա­ցած ինստի­տուտնե­րից, Արևմուտքը ներկա­յիս կառա­վա­րությա­նը դիտարկում է որպես տարա­ծաշրջա­նի ամե­նա­հուսա­լի գործընկե­րոջ։ Միևնույն ժամա­նակ, տեքստն անդրա­դառնում է Ադրբե­ջա­նի ագրե­սիվ հռե­տո­րա­բա­նությա­նը և Ալիևի փորձե­րին՝ լեգի­տի­մացնել իր գործո­ղություննե­րը միջազգա­յին հանրության աչքում, ինչն արժա­նա­նում է եվրո­պա­կան կառույցնե­րի կոշտ հակազդե­ցությա­նը։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ երև­անյան երկխո­սությունը կարև­որ իրա­դարձություն էր, թեև, իր կարծի­քով, Հայաստա­նը կարող էր ավե­լի լավ ներկա­յացված լինել։ Նա դիտարկեց, որ միջո­ցա­ռումը ներառված էր գլո­բալ քաղա­քա­կան տրենդնե­րի մեջ և հույս հայտնեց, որ այն չի կորել խոշոր միջո­ցա­ռումնե­րի ֆոնին, քանի որ, ըստ նրա, նման հարթակնե­րը պետք է շարունա­կա­կան լինեն։

Նրա խոսքով՝ այս ամե­նը նաև մեծ քաղա­քա­կան կրե­դիտ էր վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի և գործող իշխա­նության համար։ Քաղա­քա­գե­տը նշեց, որ թեև դա ուղիղ չէր ասվում, ակնհայտ էր՝ արևմտյան շրջա­նակնե­րը Հայաստա­նի ներկա­յիս իշխա­նությա­նը դիտարկում են որպես ամե­նա­մոտ գործընկեր։ Նա հիշեցրեց, որ այլ երկրնե­րում, օրի­նակ՝ Հունգա­րիա­յում, արևմտյան պաշտոնյա­նե­րը երբեմն բացա­հայտ աջակցություն են ցուցա­բե­րում ընտրություննե­րից առաջ, մինչդեռ Հայաստա­նի պարա­գա­յում այդ աջակցությունն ավե­լի նուրբ էր արտա­հայտվում։

Նա կարծում է, որ Եվրա­միությունը փաստա­ցի հասկացնում է՝ այս փուլում Հայաստա­նի հետ իր հիմնա­կան հույսե­րը կապում է Փաշինյա­նի իշխա­նության հետ, ինչը, նրա գնա­հատմամբ, վատ լուր է արևմտա­մետ ընդդի­մության համար, որովհետև արևմտյան օրա­կարգը փաստա­ցի մոնո­պո­լացվել է գործող իշխա­նության կողմից։ Միա­ժա­մա­նակ մասնա­գե­տը դժվար է պատկե­րացնում, թե ինչպես կարող են դրան հակադրվել ընդդի­մության այն թևե­րը, որոնք բացա­հայտո­րեն կապվում են Ռուդաստա­նի հետ։

Վերլուծա­բա­նը ընդգծեց, որ եռօրյա մեծ միջո­ցա­ռումնե­րը Հայաստա­նը կարո­ղա­ցավ անցկացնել պատվով, իսկ դրանց քաղա­քա­կան հետև­անքներն ու պայմա­նա­վորվա­ծություննե­րը դեռ երկար ժամա­նակ լսե­լի կլի­նեն թե՛ մոտ ապա­գա­յում, թե՛ միջնա­ժամկետ հեռանկա­րում։

Նա ցավով արձա­նագրեց, որ Հայաստա­նի նկատմամբ արևմտյան վերա­բերմունքը մեծա­պես պայմա­նա­վորված է կոնկրետ անձե­րով, ոչ թե կայա­ցած ինստի­տուտնե­րով։ Նրա խոսքով՝ Վրաստա­նի օրի­նա­կը ցույց տվեց, որ նույնիսկ այն երկրնե­րում, որտեղ հասա­րա­կության մեծ մասը կողմ է եվրո­պա­կան ինտեգրմա­նը, քաղա­քա­կան կուրսը կարող է փոխվել։ Այդ պատճա­ռով, ըստ քաղա­քա­գե­տի, եվրո­պա­ցի­նե­րը այժմ ավե­լի պրագմա­տիկ են մոտե­նում հարցե­րին։

Խառատյա­նը շեշտեց, որ Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի հավա­քը չպետք է շփո­թել Եվրա­միության հետ ինտեգրման գործընթա­ցի հետ։ Նա նշեց, որ սա քաղա­քա­կան հարթակ է, մինչդեռ Հայաստա­նի և Եվրա­միության հարա­բե­րություններն արդեն ինստի­տուցիո­նալ բնույթ ունեն։ Նրա գնա­հատմամբ՝ միջո­ցա­ռումը լավ անցավ և Հայաստա­նի հանրությա­նը նաև հպարտա­նա­լու առիթ տվեց, սակայն զգուշացրեց, որ հասա­րա­կության մեջ չպետք է ստեղծվի պատրանք, թե երկի­րը մոտ ապա­գա­յում դառնա­լու է Եվրա­միության անդամ։ Նրա խոսքով՝ դա երկար և ծանր գործընթաց է լինե­լու։

Մասնա­գե­տը նշեց, որ այսօր արդեն ակնհայտ է՝ Եվրա­միությունն ու անդամ պետություննե­րի մեծ մասը ավե­լի ինտենսիվ հարա­բե­րություններ են կառուցե­լու Հայաստա­նի հետ։ Նա հավե­լեց, որ դա նաև քաղա­քա­կա­նա­պես ձեռնտու է Արևմուտքին, որովհետև Հայաստա­նը ներկա­յումս բավա­կա­նին դրա­կան կերպար ունի արևմտյան շրջա­նակնե­րում և դիտարկվում է որպես կարև­որ ու առա­ջա­դեմ երկիր։

Այդ վերա­բերմունքը մասամբ պայմա­նա­վորված է նաև հաջողված PR-ով։ Սակայն նա ընդգծեց, որ այդ ամե­նը ծանր գին է ունե­ցել, և միա­ժա­մա­նակ չի ցանկա­նում, որ տպա­վո­րություն ստեղծվի, թե Հայաստա­նը կայա­ցած ժողովրդա­վա­րություն է։ Քաղա­քա­գե­տը շեշտեց՝ խնդի­րը հենց այն է, որ գործընթացնե­րը դեռևս պայմա­նա­վորված են քաղա­քա­կան կամքով, ոչ թե ամուր ինստի­տուտնե­րով ու օրենքնե­րով։ Նրա խոսքով՝ ժողովրդա­վա­րության իրա­կան կայա­ցումը պետք է տեղի ունե­նա ինստի­տուցիո­նալ մակարդա­կում։

Նա անդրա­դարձավ նաև Էստո­նիա­յի դեսպա­նի խոսքե­րին՝ նշե­լով, որ եվրո­պա­կան ինտեգրումը հաճախ բերում է կյանքի ձևի փոփո­խության, և երբ սկսվում են իրա­կան բարե­փո­խումնե­րը, հասա­րա­կության ոգև­ո­րությունը երբեմն նվա­զում է, որովհետև մարդիկ ստիպված են լինում ապրել օրենքնե­րով, ոչ թե ավանդույթնե­րով։

Անդրա­դառնա­լով Ալիևի կոշտ ելույթին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ Եվրո­պա­կան կառույցնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը բավա­կա­նին կոշտ պատասխան տվե­ցին՝ ընդգծե­լով, որ որևէ երկիր չի կարող թելադրել, թե ինչ որո­շումներ պետք է ընդունի եվրո­պա­կան խորհրդա­րա­նա­կան հարթա­կը։ Նա ուրա­խություն հայտնեց, որ այդ պատասխա­նը հնչեց հենց եվրո­պա­կան կողմից։

Վերլուծա­բա­նը նշեց, որ Ադրբե­ջա­նը ցանկա­նում է Եվրա­միության հետ ունե­նալ նույն մակարդա­կի հարա­բե­րություններ, ինչ Հայաստա­նը, թեև խոսքը ինտեգրման մասին չէ։ Նրա խոսքով՝ Բաքուն ձգտում է միջազգա­յին հարթակնե­րում ընկալվել որպես հավա­սար խաղա­ցող և զգա­յուն է արձա­գանքում եվրո­պա­կան բանաձև­ե­րին ու քննա­դա­տություննե­րին։

Նա նաև խոսեց Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի հարա­բե­րություննե­րի մասին՝ նշե­լով, որ սխալ է ամբողջությամբ ներկա­յացնել Ադրբե­ջա­նին որպես Թուրքիա­յի ենթա­կա դերա­կա­տար։ Քաղա­քա­գե­տը կարծում է, որ հարա­բե­րություններն ավե­լի բարդ են, և Ադրբե­ջանն ինքնուրույն ազդե­ցություն ու շահեր ունի, այդ թվում՝ Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րում։

Քաղա­քա­գե­տը դիտարկեց, որ Ալիևը մինչ այժմ փորձում է լեգի­տի­մացնել իր գործո­ղություննե­րը և անընդհատ հիմնա­վո­րել, թե ինչու էր իրա­վա­ցի իր արած քայլե­րում։ Նրա խոսքով՝ հենց այդ արդա­րացման անհրա­ժեշտությունն էլ ցույց է տալիս, որ խնդի­րը լիո­վին փակված չէ իրա­վա­կան ու քաղա­քա­կան առումով։

Նա ընդգծեց, որ Բաքուն փորձում է ամբողջությամբ փակել Արցա­խի թեման և բացա­ռել դրա մասին ցանկա­ցած խոսակցություն միջազգա­յին օրա­կարգում։ Միա­ժա­մա­նակ քաղա­քա­գե­տը նշեց, որ հայկա­կան կողմը հաճախ բավա­րար ակտի­վություն չի ցուցա­բե­րում այդ հարցե­րում, հատկա­պես միջազգա­յին հարթակնե­րում։

Մասնա­գե­տի խոսքով՝ տարի­ներ շարունակ Ադրբե­ջա­նը եվրո­պա­կան կառույցնե­րում ազդե­ցություն է ձեռք բերել «խավիա­րա­յին դիվա­նա­գի­տության» միջո­ցով, սակայն այժմ Եվրո­պա­յում ավե­լի հստակ արժե­քա­յին դիրքո­րո­շում ունե­ցող երկրներ կան, որոնք չեն ընդունում արտա­քին ճնշումնե­րը և սպառնա­լիքնե­րը։

Վերջում Խառատյա­նը նշեց, որ Ալիևը նույնիսկ հնա­րա­վո­րություն ուներ անձամբ մասնակցե­լու հավա­քին և փորձե­լու իր դիրքո­րո­շումնե­րը ներկա­յացնել տեղում, սակայն Բաքուն ընտրեց այլ ճանա­պարհ։ Նրա գնա­հատմամբ՝ սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը չափա­զանց զգա­յուն են միջազգա­յին քննա­դա­տության նկատմամբ և ցանկա­նում են ամբողջությամբ վերահսկել Արցա­խի թեմա­յի շուրջ ձևա­վորվող խոսույթը։

Հարցազրույցն ամբողջությամբ‘

Առնչվող Հոդվածներ