20 C
Yerevan

Արևմուտքն Այստեղ Կլի­նի Ոչ Թե Թուրքիա­յի, Այլ Իր Դեմքով

Հայաստա­նը, իր աշխարհագրա­կան դիրքից ելնե­լով, ստիպված է հարա­բե­րություններ կառուցել թե՛ Ռուսաստա­նի, թե՛ Թուրքիա­յի հետ, եթե ցանկա­նում է պահպա­նել կայուն պետա­կա­նություն։

Նելլի Մինասյան

1inTV‑ն զրուցել է թուրքա­գետ Նելլի Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա­յի և Ղազախստա­նի միջև ստո­րագրված ռազմա­վա­րա­կան նոր պայմա­նա­վորվա­ծություննե­րը՝ դիտարկե­լով դրանց ազդե­ցությունը Կենտրո­նա­կան Ասիա­յի և Հարա­վա­յին Կովկա­սի աշխարհա­քա­ղա­քա­կա­նության վրա։ Թուրքա­գետ Նելլի Մինասյա­նը հիմնա­վո­րում է, որ չնա­յած պանթյուրքիստա­կան գաղա­փա­րա­խո­սության և «Մեծ Թուրա­նի» մասին շրջա­նառվող միֆե­րին, թյուրքա­լե­զու պետություններն առաջնորդվում են սեփա­կան ինքնիշխա­նության պահպանման և տնտե­սա­կան շահե­րի պրագմա­տիկ հաշվարկով։ Հաղորդման առանցքա­յին թեմա­նե­րից է նաև հայ-թուրքա­կան սահմա­նի հնա­րա­վոր բացումը, որը դիտարկվում է ոչ թե որպես Ադրբե­ջա­նի թելադրանք, այլ որպես Թուրքիա­յի կողմից Արևմուտքի հետ սակարկվող աշխարհա­քա­ղա­քա­կան գործիք։ Հերքում են այն թեզը, թե Արևմուտքի ակտի­վա­ցումը տարա­ծաշրջա­նում նպա­տակ ունի զիջել դիրքե­րը Թուրքիա­յին, պնդե­լով, որ Եվրո­պան և ԱՄՆ‑ն ձգտում են հաստա­տել սեփա­կան ներկա­յությունը՝ Անկա­րա­յին դիտարկե­լով որպես ինքնուրույն և հաճախ վտանգա­վոր մրցակցի։

Նելլի Մինասյա­նը նշեց, որ վերջին շրջա­նում Թուրքիան և Ղազախստա­նը հարա­բե­րություննե­րը տեղա­փո­խում են ավե­լի ռազմա­վա­րա­կան մակարդակ։ Նրա խոսքով՝ նախա­գահնե­րի մակարդա­կով անցկացվող ռազմա­վա­րա­կան խորհրդի նիստե­րը ցույց են տալիս, որ համա­գործակցությունը ոչ միայն խորա­նում է, այլև երկա­րա­ժամկետ բնույթ է ստա­նում։ Մինասյա­նը դիտարկեց, որ այս անգամ ևս ստո­րագրվել են մի շարք կարև­որ փաստաթղթեր, որոնցից առանձնա­նում է երկու երկրնե­րի «հավերժ դաշնա­կից» լինե­լու մասին համաձայնությունը։Ղազախստանի կարև­ո­րությունը պայմա­նա­վորված է երկու հիմնա­կան գործո­նով՝ բնա­կան ռեսուրսնե­րով և աշխարհագրա­կան դիրքով։ Նրա դիտարկմամբ՝ Ղազախստա­նը Թուրքիա­յի համար Կենտրո­նա­կան Ասիա­յի առանցքա­յին պետություննե­րից է, հատկա­պես Կասպից ծովի ավա­զա­նի և միջին միջանցքի համա­տեքստում։ Նելլի Մինասյա­նի խոսքով՝ Ղազախստա­նը նաև ակտիվ դեր է ունե­ցել թուրքա­խոս պետություննե­րի համա­գործակցության ձևա­վորման գործընթացնե­րում՝ որպես ռուսա­կան ազդե­ցությա­նը այլընտրանքա­յին հարթակ։

Մինասյա­նը նշեց, որ Հայաստա­նի և Ղազախստա­նի հարա­բե­րություննե­րը հետխորհրդա­յին տարածքում առանձնա­հա­տուկ են, քանի որ բացի ԵԱՏՄ‑ի նման ընդհա­նուր հարթակնե­րից, Երև­անն ու Աստա­նան ունեն նաև երկկողմ հետաքրքիր օրա­կարգ։ Նա ընդգծեց, որ օգոստո­սի 8‑ի պայմա­նա­վորվա­ծություննե­րից հետո ամե­րիկյան հետաքրքրությունը տարածվել է ոչ միայն Հարա­վա­յին Կովկա­սի, այլև Կենտրո­նա­կան Ասիա­յի վրա, և այդ երկու տարա­ծաշրջաններն այժմ փոխկա­պակցվում են հատկա­պես կոմունի­կա­ցիոն նախագծե­րի միջո­ցով։ Ղազախստա­նը մշտա­պես հետաքրքրված է եղել Հայաստա­նի տարածքն օգտա­գործել որպես տրանզի­տա­յին ուղի դեպի Թուրքիա և Եվրո­պա։ Նրա կարծի­քով՝ հենց այդ պատճա­ռով հայ-ղազա­խա­կան հարա­բե­րություններն ապա­գա­յում կարող են ավե­լի զարգա­նալ։

Նելլի Մինասյա­նը նաև անդրա­դարձավ Թուրքիա­յի երկա­րա­ժամկետ ռազմա­վա­րությա­նը՝ նշե­լով, որ Անկա­րան ցանկա­նում է թուրքա­խոս պետություննե­րի հետ հասնել այնպի­սի ռազմա­քա­ղա­քա­կան համա­գործակցության, ինչպի­սին այսօր գոյություն ունի Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի միջև։ Սակայն նա ընդգծեց, որ դա երկա­րա­ժամկետ և բավա­կան բարդ գործընթաց է։Թուրքագետը դիտարկեց, որ թուրքա­խոս պետություննե­րի կազմա­կերպությունն առայժմ ավե­լի շատ տնտե­սա­կան և տարա­ծաշրջա­նա­յին համա­գործակցության հարթակ է, սակայն Թուրքիան փորձում է այն աստի­ճա­նա­բար ինստի­տուցիո­նա­լացնել։ Նրա խոսքով՝ Անկա­րան հատկա­պես կարև­ո­րում է միջին միջանցքի զարգա­ցումը, իսկ Իրա­նի շուրջ վերջին լարվա­ծություննե­րը Թուրքիա­յի համար առա­վել ակտուալ են դարձրել կոմունի­կա­ցիա­նե­րի հարցը։

Նելլի Մինասյա­նը նշեց, որ «Մեծ Թուրան» գաղա­փա­րի շուրջ շատ են խոսում, սակայն մինչ այժմ որևէ հստակ սահմա­նում գոյություն չունի։ Նա ասաց, որ տարբեր քաղա­քա­կան ու պատմա­կան շրջա­նակներ տարբեր կերպ են պատկե­րացնում այդ գաղա­փա­րը։ Թուրքա­գե­տի խոսքով՝ հետխորհրդա­յին թուրքա­խոս պետություննե­րը չափա­զանց զգա­յուն են իրենց ինքնիշխա­նության հարցում և որևէ մեկը պատրաստ չէ հրա­ժարվել անկա­խությունից կամ ենթարկվել Թուրքիային։Թուրքիան տնտե­սա­կան առումով չունի այնպի­սի հնա­րա­վո­րություններ, որոնք թույլ կտան ամբողջությամբ վերահսկել Կենտրո­նա­կան Ասիան, հատկա­պես Ռուսաստա­նի, Չինաստա­նի, Եվրա­միության, ԱՄՆ‑ի, Ճապո­նիա­յի և Հնդկաստա­նի մրցակցության պայմաննե­րում։ Նրա խոսքով՝ այդ պատճա­ռով Անկա­րան հիմնա­կան շեշտը դնում է մշա­կութա­յին, կրթա­կան և լեզվա­կան համա­գործակցության վրա։

Թուրքա­գե­տը որպես օրի­նակ բերեց ընդհա­նուր այբուբե­նի թեման՝ նշե­լով, որ նույնիսկ այդ հարցում կենտրո­նա­սիա­կան երկրնե­րը չեն ցանկա­նում ամբողջությամբ ընդունել թուրքա­կան տարբե­րա­կը և փորձում են պահպա­նել սեփա­կան լեզվա­կան առանձնա­հատկություննե­րը։ Թուրքա­կան ինտեգրա­ցիոն գործընթացներն ավե­լի հավա­նա­կան է զարգա­նան որպես տարա­ծաշրջա­նա­յին համա­գործակցություն՝ հատկա­պես Կենտրո­նա­կան Ասիա­յի ներսում, այլ ոչ թե վերածվեն միասնա­կան «Մեծ Թուրա­նի» քաղա­քա­կան նախագծի։

Անդրա­դառնա­լով հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րին՝ թուրքա­գե­տը հայտա­րա­րեց, որ Թուրքիան Ադրբե­ջա­նի գործո­նը հաճախ օգտա­գործում է որպես պատրվակ։ Նրա կարծի­քով՝ եթե Անկա­րա­յի ռազմա­վա­րա­կան շահե­րը պահանջեն հայ-թուրքա­կան սահմա­նի բացում, Թուրքիան չի առաջնորդվի Բաքվի դիրքո­րոշմամբ։

Մինասյա­նը հիշեցրեց, որ 1993 թվա­կա­նին սահմա­նը փակե­լիս Թուրքիան օգտա­գործել է Ադրբե­ջա­նի գործո­նը, սակայն իրա­կան որո­շումնե­րը միշտ բխել են սեփա­կան աշխարհա­քա­ղա­քա­կան հաշվարկնե­րից։ Նա նշեց, որ այսօր էլ հայ-թուրքա­կան սահմա­նը Թուրքիա­յի համար առևտրի և բանակցա­յին գործիք է հատկա­պես Արևմուտքի հետ հարա­բե­րություննե­րում։ Թուրքա­գե­տը նաև հիշեցրեց ֆուտբո­լա­յին դիվա­նա­գի­տության շրջա­նը, երբ Ադրբե­ջա­նը բացա­հայտ դեմ էր հայ-թուրքա­կան գործընթա­ցին, սակայն Թուրքիան, այնուա­մե­նայնիվ, առաջ էր տանում այդ քաղա­քա­կա­նությունը։ Նրա խոսքով՝ սա ապա­ցուցում է, որ Անկա­րան ինքնուրույն է որո­շումներ կայացնում։

Նելի Մինասյա­նը շեշտեց, որ Ադրբե­ջա­նը Թուրքիա­յի հարավկովկասյան քաղա­քա­կա­նության կարև­որ հենասյունն է, և այդ պատճա­ռով երկու երկրնե­րի շահե­րը Հայաստա­նի հարցում հաճախ համընկնում են։ Սակայն, նրա կարծի­քով, դա չի նշա­նա­կում, թե Բաքուն վերահսկում է Թուրքիա­յի որոշումները։Թուրքագետը համոզմունք հայտնեց, որ եթե ԱՄՆ‑ն Թուրքիա­յին առա­ջարկի այնպի­սի ռազմա­վա­րա­կան գործարք, որի շրջա­նա­կում հայ-թուրքա­կան սահմա­նի բացումը ձեռնտու լինի Անկա­րա­յին, Էրդո­ղա­նը չի առաջնորդվի Ալիևի կարծի­քով։

Պատմա­կան համա­տեքստին անդրա­դառնա­լով՝ Նելլի Մինասյա­նը նշեց, որ թե՛ թուրքա­կան, թե՛ ռուսա­կան ընդարձա­կումը պատմա­կա­նո­րեն պայմա­նա­վորված էին օբյեկտիվ աշխարհա­քա­ղա­քա­կան գործընթացնե­րով։ Նրա խոսքով՝ ռուս-թուրքա­կան պատե­րազմնե­րի հիմնա­կան առանցքը հաճախ եղել են Բալկաննե­րը, իսկ Կովկա­սը շատ դեպքե­րում դարձել է ավե­լի լայն պայմա­նա­վորվա­ծություննե­րի մաս։ Թուրքա­գե­տը կարծում է, որ Հայաստա­նը, իր աշխարհագրա­կան դիրքից ելնե­լով, ստիպված է հարա­բե­րություններ կառուցել թե՛ Ռուսաստա­նի, թե՛ Թուրքիա­յի հետ, եթե ցանկա­նում է պահպա­նել կայուն պետա­կա­նություն։

Նելլի Մինասյա­նը նաև հերքեց այն թեզը, թե Արևմուտքի ակտի­վա­ցումը տարա­ծաշրջա­նում կարող է հանգեցնել Թուրքիա­յի գերիշխա­նության հաստատմա­նը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը շահագրգռված է սեփա­կան ազդե­ցության ամրապնդմամբ, ոչ թե Թուրքիա­յի դիրքե­րի ուժե­ղացմամբ։ Թուրքա­գե­տը հիշեցրեց նաև Եվրո­պա­կան հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Ուրսուլա ֆեն դեռ Լայե­նի հայտա­րա­րությունը, որտեղ Թուրքիան ներկա­յացվել էր որպես Եվրո­պա­յի համար հնա­րա­վոր վտանգնե­րից մեկը՝ Ռուսաստա­նի և Չինաստա­նի հետ միա­սին։ Նրա դիտարկմամբ՝ դա ևս վկա­յում է, որ Արևմուտքը Թուրքիա­յին չի դիտարկում որպես տարա­ծաշրջա­նա­յին անվե­րա­պահ հենա­րան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ