26.4 C
Yerevan

Նախընտրա­կան Կեղծ Համոզմունքներ

Երրորդ նախա­գա­հի և նրա փեսա­յի հետ կապվող՝ հանրությա­նը հայտնի շրջա­նակնե­րի հիմնա­կան քաղա­քա­կան պայքա­րը, ըստ էության, ուղղված է առա­վե­լա­պես Ռոբերտ Քոչարյա­նի դեմ։ Ակնհայտ է, որ եթե այդ շրջա­նակնե­րը տեսնեն, որ Քոչարյա­նը կարող է մաս կազմել նոր իշխա­նա­կան դասա­վո­րությա­նը, նրանք ամեն ինչ կանեն այդ սցե­նա­րը կանխե­լու ուղղությամբ։

Մարի Ներսեսյան

Հայաստա­նի առա­ջի­կա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի շուրջ մի քանի միֆ է շրջա­նառվում, որոնց նպա­տա­կը մեկն է՝ ազդել ընտրո­ղի սպա­սումնե­րի և վարքագծի վրա։

Իրա­կան պատկերն ավե­լի պարզ է։ ՔՊ‑ն առա­ջա­տար է, սակայն ինքնին առա­ջա­տար լինե­լը բավա­րար չէ երաշխա­վորված հաղթա­նա­կի համար: «Ուժեղ Հայաստա­նը» աճում է, բայց այս պահին չկա որևէ հրա­պա­րակված հարցում, որը ցույց է տալիս, թե այն ՔՊ-ից ավե­լի շատ ձայն ունի։ Սերժ Սարգսյա­նի շրջա­պա­տը միանշա­նակ չէ, որ ընդդի­մա­դիրնե­րին է օգնում։ Սամվել Կարա­պետյա­նի վարչա­պետ դառնա­լու իրա­վա­կան հարցում թե՛ իշխա­նությունը, թե՛ «Ուժեղ Հայաստա­նը» ճշմարտության միայն կեսն են ասում: Ընտրություննե­րին ներկա­յացված փոքր ուժե­րը հաղթե­լու շանս չունեն, սակայն հաջո­ղությամբ կարող են փոշիացնել որո­շիչ ձայներ:

Ի՞նչ միֆեր են շրջա­նառվում հայկա­կան ընտրա­կան դաշտում: Առա­ջի­նը թերևս այն է, որ ՔՊ‑ն վերցնե­լու է սահմա­նադրա­կան մեծա­մասնությունը։ Աներկբա է, ինչպես սիրում է ասել ՀԷՑ‑ի ժամա­նա­կա­վոր կառա­վա­րի­չը, որ ՔՊ‑ն առա­ջա­տար է։ Սա ցույց են տալիս թե՛ IRI‑ի, թե՛ Գելա­փի հրա­պա­րա­կած տվյալնե­րը և օբյեկտիվ դիտարկումնե­րը, բայց առա­ջա­տար լինե­լը դեռ չի նշա­նա­կում սահմա­նադրա­կան մեծա­մասնություն վերցնել։

Ըստ Միջազգա­յին հանրա­պե­տա­կան ինստի­տուտի (IRI) անցկացրած վերջին հարցման տվյալնե­րի՝ գործող իշխա­նության ընտրա­կան աջակցությունը զգա­լիո­րեն նվա­զել է 2021 թվա­կա­նի ընտրություննե­րի համե­մատ։

IRI‑ի փետրվարյան հարցումը ցույց էր տալիս մեծ, չկողմնո­րոշված դաշտ։ Ավե­լի ուշ հրա­պա­րակված հարցումնե­րով այդ դաշտը սկսել է բաշխվել ՔՊ‑ի և երեք հիմնա­կան ոչ իշխա­նա­կան ուժե­րի՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքնե­րի և ԲՀԿ‑ի միջև։ Այսինքն՝ ընտրա­կան դաշտը սկսել է կենտրո­նա­նալ մի քանի հիմնա­կան ուժե­րի շուրջ։

ՔՊ‑ն այս պահին էլ առա­ջա­տարն է, բայց միայն դա բավա­րար չէ վստա­հա­բար պնդե­լու համար, որ կվերցնի սահմա­նադրա­կան մեծա­մասնություն կամ որ կկա­րո­ղա­նա պահել իշխա­նությունը։ 

Եթե ամբողջության մեջ նայենք, ընտրա­կան դաշտը այս պահին գրե­թե հավա­սարվել է։ Մի կողմում ՔՊ‑ն է՝ իր ընտրա­զանգվա­ծով և իշխա­նա­մետ փոքր ուժե­րով։ Մյուս կողմում «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքնե­րը և ԲՀԿ‑ն են։ Այս երեք ուժե­րը միա­սին կազմում են ՔՊ-ին հակակշռող հիմնա­կան դաշտը, ընդ որում, եթե երեք հիմնա­կան ընդդի­մա­դիր ուժե­րից որևէ մեկը չանցնի խորհրդա­րան, դա կարող է դառնալ ՔՊ‑ի հաղթա­նա­կի հիմնա­կան պատճառնե­րից մեկը։

Երկրորդ միֆն այն է, որ Սամվել Կարա­պետյա­նը կամ «Ուժեղ Հայաստա­նը» հաղթում է. սա նույնիսկ ավե­լի սխալ պատկեր է, որքան ՔՊ‑ի անպարտե­լիության միֆը։

«Ուժեղ Հայաստա­նը» այս պահին կարող է դիտարկվել որպես հիմնա­կան ընդդի­մա­դիր կենտրոն, սակայն դա դեռ չի նշա­նա­կում, թե այն հաղթում է կամ ՔՊ-ից ավե­լի շատ ձայն է ստա­նա­լու։ Նման պատկեր հաստա­տող վստա­հե­լի հարցումներ կամ տվյալներ այս պահին չկան։

Ավե­լին՝ ընտրությունը միայն ՔՊ‑ի և «Ուժեղ Հայաստա­նի» միջև չէ։ Այդպի­սի պատկեր ներկա­յացնե­լը սխալ է։ ՔՊ‑ի դեմ հիմնա­կան ընտրա­կան դաշտը ձևա­վո­րում են երեք ուժեր՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքնե­րը և ԲՀԿ‑ն, այդ պատճա­ռով է ՔՊ քարոզչությունը կառուցված միայն այս երե­քի դեմ, քանի որ սրանցից որևէ մեկի ձախո­ղումը գրե­թե երաշխա­վո­րում է ՔՊ‑ի վերարտադրությունը։

Ընդ որում՝ այս երեքն իսկա­պես օրգա­նա­պես կապված են իրար, ու եթե նույնիսկ «Ուժեղ Հայաստա­նի» ձայներն աճեն, բայց «Հայաստան» դաշինքը կամ ԲՀԿ‑ն չանցնի խորհրդա­րան, իշխա­նա­փո­խության հնա­րա­վո­րություննե­րը գրե­թե կզրո­յացվեն։

Երրորդ միֆն այն է, թե Սերժ Սարգսյա­նա­մերձ ուժե­րը միանշա­նակ աջակցում են ընդդի­մությա­նը։ Առա­ջին հայացքից դա կարող է այդպես թվալ․ Հանրա­պե­տա­կա­նի հին գվարդիան ակցիա­ներ է անում, Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմա­զա­նո­վը կոշտ ելույթներ են ունե­նում ՔՊ‑ի դեմ։

Բայց սա ամբողջ պատկե­րը չէ։ Երրորդ նախա­գա­հի և նրա փեսա­յի հետ կապվող՝ հանրությա­նը հայտնի շրջա­նակնե­րի հիմնա­կան քաղա­քա­կան պայքա­րը, ըստ էության, ուղղված է առա­վե­լա­պես Ռոբերտ Քոչարյա­նի դեմ։ Ակնհայտ է, որ եթե այդ շրջա­նակնե­րը տեսնեն, որ Քոչարյա­նը կարող է մաս կազմել նոր իշխա­նա­կան դասա­վո­րությա­նը, նրանք ամեն ինչ կանեն այդ սցե­նա­րը կանխե­լու ուղղությամբ։

Այդ դեպքում նրանց համար Նիկոլ Փաշինյա­նի մնա­լը կարող է ավե­լի ընդունե­լի լինել, քան Քոչարյա­նի վերա­դարձը իշխա­նության ձևա­վորման գործընթաց։

Հաջորդ միֆը Սամվել Կարա­պետյա­նի վարչա­պետ դառնա­լու հարցն է, որի դեպքում երկու կողմն էլ կիսաճշմարտություն են ասում։

ՔՊ‑ն ասում է՝ Սամվել Կարա­պետյա­նը չի կարող դառնալ վարչա­պետ։ Ավե­լի ճիշտ ձևա­կերպումն այն է, որ գործող Սահմա­նադրությամբ նա չի կարող ընտրություննե­րից անմի­ջա­պես հետո դառնալ վարչա­պետ։

Բայց եթե Կարա­պետյա­նի քաղա­քա­կան ուժը Ազգա­յին ժողո­վում ձևա­վո­րի բավա­րար մեծա­մասնություն և փոխի այդ սահմա­նադրա­կան սահմա­նա­փա­կումը, նրա վարչա­պետ դառնա­լու ճանա­պարհը կարող է բացվել։

Մյուս կողմից՝ «Ուժեղ Հայաստանն» էլ ամբողջը չի ասում, երբ ներկա­յացնում է, թե ընտրություննե­րից հետո Սամվել Կարա­պետյա­նը ուղղա­կի դառնա­լու է վարչա­պետ։ Դա անմի­ջա­պես հնա­րա­վոր չէ։ Սկզբում պետք է վարչա­պետ դառնա իրենց դաշտից մեկ ուրի­շը, օրի­նակ՝ Նարեկ Կարա­պետյա­նը կամ թիմի այլ ներկա­յա­ցուցիչ։ Հետո միայն կարող է լինել սահմա­նադրա­կան փոփո­խություն, այդ վարչա­պե­տի հրա­ժա­րա­կան, նոր քվեարկություն և Սամվել Կարա­պետյա­նի առա­ջադրում։

Այսինքն՝ ՔՊ‑ն լռում է հնա­րա­վոր ճանա­պարհի մասին, իսկ «Ուժեղ Հայաստա­նը»՝ այդ ճանա­պարհի միջանկյալ քայլե­րի։

Եվ վերջա­պես, վերջին միֆն այն է, թե ընտրա­պայքա­րի դուրս եկած ցանկա­ցած փոքր ուժ հաղթե­լու իրա­կան շանս ունի։ Ցավոք, իրա­կա­նությունն այն է, որ մեկ տասնյա­կից ավե­լի քաղա­քա­կան ուժե­րի ձայներ, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, պարզա­պես փոշիա­նա­լու են։

Հայաստա­նի ընտրա­կան համա­կարգում կուսակցություննե­րի անցո­ղիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքնե­րի­նը՝ առնվազն 8, և եթե չանցնեն, ապա, օրի­նակ՝ Արամ Սարգսյա­նի «Հանրա­պե­տության» կամ Արման Բաբա­ջանյա­նի դաշտի ձայնե­րը փոշիա­նա­լու են ՔՊ‑ի դեմ, իսկ մյուսնե­րի­նը, ներառյալ Թաթո­յա­նի­նը՝ ընդդի­մության դեմ:

ՔՊ‑ի համար լավա­գույն սցե­նա­րը ընդդի­մա­դիր ձայնե­րի փոշիա­ցումն է։ Ընդդի­մության համար ամե­նավտանգա­վոր սցե­նա­րը նույնպես դա է։

Եվ վերջա­բա­նի փոխա­րեն. չպետք է մոռա­նալ արտա­քին գործոննե­րը, օրի­նակ՝ Ադրբե­ջա­նի կողմից գերի­նե­րի վերա­դարձը կամ Թուրքիա­յի կողմից սահմա­նի բացումը լրա­ցուցիչ ձայներ կբե­րեն Փաշինյա­նի թիմին, իսկ մայի­սի վերջին ԵԱՏՄ նիստին Ռուսաստա­նի հնա­րա­վոր կոշտ քայլե­րը‘ ընդդի­մությա­նը, ինչը այս ուժե­րի հարա­բե­րակցության պայմաննե­րում կարող է որո­շիչ դառնալ։ 

Մարի Ներսեսյան

Աղբյուրը՝ https://medialab.am/316425/

Առնչվող Հոդվածներ